Գլխավոր տեղեկություն
Номер
N 387-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2010
Дата вступления в силу
01.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2010 թվականի N 387-Ա

 

Գ. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՅԱԼԹԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտ­ների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին 2010 թվականի հունիսի 7-11-ը գործուղել Յալթա (Ուկրաինա)՝ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի փորձագետների հերթական խորհրդակցությանը և ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 51-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գ.Խաչատրյանի՝ Յալթա գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետա­կան եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտ­ների կոմիտեի նախագահ Գ. Խաչատրյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապե­տության կառավարության աշխատակազմ ներկայացնել Յալթա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 31
Երևան