Գլխավոր տեղեկություն
Номер
N 379-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
31.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
31.05.2010
Дата вступления в силу
01.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 մայիսի 2010 թվականի N 379-Ա

 

Ա. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու­լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկա­մուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանին 2010 թվականի հունիսի 1-4-ը գործուղել Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն)` ԱՊՀ մասնակից պետու­թյունների հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի հերթա­կան` 17-րդ նիստին մասնակցելու համար:

2. Ա. Ալավերդյանի` Դուշանբե գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգաց­ման ֆոնդի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկա­մուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ա. Ալավերդյանին` գործուղումից վերա­դառ­նալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա­տակազմ ներկայացնել Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 31
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան