Գլխավոր տեղեկություն
Номер
N 935-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.08.2010-28.01.2023)
Статус
Գործողությունը դադարեցված է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.08.11/38(772) Հոդ.900
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.07.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.08.2010
Дата вступления в силу
12.08.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հուլիսի 2010 թվականի N 935-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) որոշման N 1 հավելվածի պարզաբանումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«1.35-րդ կետով նախատեսված գործունեության տեսակների համար 1.21-րդ, 1.22-րդ, 1.23-րդ, 1.24-րդ և 9-րդ կետերով սահմանված տեխնիկական և մասնագիտական որակավորման պայմանները և պահանջները պարտադիր չեն».

 2) N 2 հավելվածի` հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների 12.3-րդ կետի պարզաբանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12.3-րդ կետով նախատեսված քիմիաթերապիայի բաժանմունքն ուռուցքաբանական (հիվանդանոցային) բժշկական օգնության և սպասարկման գործունեության տեսակի իրականացման լիցենզիայի առկայության դեպքում կարող է գործել բազմապրոֆիլ հիվանդանոցային բժշկական հաստատություններում, որտեղ առկա են լաբորատոր ու գործիքային հետազոտությունների իրականացման համար անհրաժեշտ ծառայություններ և վերակենդանացման բաժանմունք»:

 2. Սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ քիմիաթերապիայի բաժանմունք ունեցող, սակայն ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա չունեցող` լիցենզավորված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար` պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. օգոստոսի 2

Երևան