Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (27.12.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
08.10.1999
Дата подписания
08.10.1999
Дата вступления в силу
27.12.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին Համաձայնագրի մասնակից պետությունների միջև տեղաշարժվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության կարգի մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունների Կառավարությունները, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Համաձայնագրի և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրության դրույթներով,

ելնելով միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից և Կողմերի ազգային օրենսդրությունների կանոններից ու հիմքերից,

ի զարգացումն 1995 թվականի փետրվարի 10-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի ընդունած Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների հիմքերի,

ձգտելով փոխշահավետ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնմանը,

ընդունելով ազատ առևտրի ռեժիմի արդյունավետ գործունեության ապահովման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրում կիրառվում են 1995 թվականի փետրվարի 10-ի՝ Անկախ Պետությունների Համագործակցության պետությունների ղեկավարների Խորհրդի ընդունած Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների մաքսային օրենսդրությունների հիմքերում օգտագործվող հասկացությունները:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Սույն Համաձայնագրի նպատակն է.

Կողմերի միջև տեղաշարժվող ապրանքների մաքսային ձևակերպման և մաքսային հսկողության պարզեցված կարգի սահմանում,

ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներից ծագող ապրանքների նկատմամբ մաքսային ընթացակարգերի միասնականացում և պարզեցում (24.09.1993թ. ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշմամբ հաստատված ապրանքների ծագման երկրի որոշման Կանոններին և 18.10.1996թ. ԱՊՀ Կառավարությունների ղեկավարների Խորհրդի Որոշմամբ 9-րդ կետի փոփոխված խմբագրությանը համապատասխան), առանց վնաս հասցնելու նշված պետությունների յուրաքանչյուրի ազգային շահերին:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

1. Սույն Համաձայնագիրը կիրառվում է Կողմերի յուրաքանչյուրի կողմից` ազատ առևտրի գոտու ստեղծման մասին 1994 թվականի ապրիլի 15-ի՝ Համաձայնագրի և դրանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 1999 թվականի ապրիլի 2-ի՝ Արձանագրության ուժի մեջ մտնելու պայմանով:

2. Սույն Համաձայնագիրը կիրառվում է ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային տարածքներից ծագող և ազատ տեղաշարժման համար բաց թողնման մաքսային ռեժիմի ներքո դրվող ապրանքների նկատմամբ:

3. Սույն Համաձայնագիրը չի կիրառվում ապրանքների նկատմամբ‚ որոնք.

վերաբերում են հատուկ բեռներին, ռազմական նշանակության արտադրանքին և երկակի կիրառման ապրանքներին,

ակցիզներով հարկվում են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում:

Կողմերը փոխանակում են ակցիզներով հարկվող ապրանքների ցուցակները:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը սահմանում են սույն Համաձայնագրի 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված ապրանքների մաքսային ձևակերպման պարզեցված կարգ ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային տարածքներ ներմուծելու դեպքում:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Ապրանքների մաքսային ձևակերպման պարզեցված կարգը ներառում է.

մաքսային բեռնային հայտարարագրերի միասնականացված բլանկների կիրառումը,

մաքսային ուղևորային հայտարարագրերի միասնականացված բլանկների կիրառումը,

ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման միասնականացված կանոնների կիրառումը:

Ապրանքների մաքսային ձևակերպման միասնականացված կարգը նախատեսում է մաքսային ձևակերպման և հսկողության փաստաթղթերի փոխադարձ ճանաչում:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը, երկկողմ համաձայնագրերի հիման վրա, մաքսային սահմաններում ստեղծում են բաց թողնման համատեղ կետեր` մաքսային հսկողության և մաքսային ձևակերպման իրականացման համար:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Ապրանքների մաքսային ձևակերպումը կատարվում է ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային տարածքներով ապրանքների փոխադրումը մինչև նշանակման կետը իրականացվում է մաքսային հսկողության ներքո ապրանքների տեղափոխման ազգային կանոններին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Մաքսային մարմնի կողմից, որի գործունեության տարածաշրջանում են գտնվում ապրանքներ ստացողները, սահմանած մաքսային ձևակերպման վայրեր ապրանքների ժամանումից հետո, դրանք տեղադրվում են մաքսային պահեստներում կամ մաքսային հսկողության ներքո այլ վայրերում, որոնք սահմանում է մաքսային մարմինը:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Մաքսային հայտարարագրում նշված տվյալների հավաստիության հաստատման համար, մաքսային մարմինը իրավունք ունի պահանջել մաքսային հսկողության համար անհրաժեշտ լրացուցիչ փաստաթղթերի և տվյալների ներկայացում:

Կողմերը ձգտում են առավելագույնս կրճատել նման փաստաթղթերի և տվյալների ցանկերը, ինչպես նաև օպտիմալացնել դրանց տրամադրման պայմանները:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Սույն Համաձայնագրի դրույթները չեն շոշափում այլ միջազգային պայմանագրերի դրույթները, որոնց մասնակիցներ են Կողմերը հանդիսանում:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ՝ Կողմերի ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից: Անհրաժեշտ ընթացակարգերը ավելի ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերը ավանդապահին հանձնելու օրվանից:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Կողմերի փոխադարձ պայմանավորվածությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք ձևակերպվում են առանձին փաստաթղթերով:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Սույն Համաձայնագիրը գործում է ուժի մեջ մտնելու օրվանից 5 տարվա ընթացքում: Այդ ժամկետը լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ 5 տարով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին` նախնականորեն կարգավորելով սույն Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած պարտավորությունները:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված վիճելի հարցերը կարգավորվում են խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով: Բանակցությունների միջոցով վիճելի հարցերը լուծելու անհնարինության դեպքում Կողմերը դիմում են Անկախ Պետությունների Համագործակցության Տնտեսական դատարան կամ այլ միջազգային արբիտրաժային դատարաններ:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Բոլոր Կողմերի համաձայնությամբ սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող այլ պետությունների կողմից միանալու համար` ավանդապահին այդպիսի միացման մասին փաստաթղթերի հանձնման միջոցով: Միացումը համարվում է ուժի մեջ մտած ավանդապահի կողմից նման միացման Կողմերի համաձայնության մասին վերջին ծանուցումը ստանալու օրվանից 30 օր հետո:

 

Կատարված է Յալթա քաղաքում 1999 թվականի հոկտեմբերի 8-ին, մեկ բնօրինակով` ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

*Համաձայնագիրը ստորագրելիս Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է առաջարկություններ. «1. 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Կողմերը սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում փոխանակում են ակցիզներով հարկվող ապրանքների ցանկերը, ինչպես նաև տեղեկացնում են միմյանց այդ ցանկերում բոլոր փոփոխությունների մասին»:

2. 7-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ապրանքների մաքսային ձևակերպումը կատարվում է ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրություններին համապատասխան»:

3. 13-րդ հոդվածի վերջում ավելացնել. «… և որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 12-րդ հոդվածով նախատեսված կարգով»»:

 

**Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի դեկտեմբերի 27-ից: