ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 մայիսի 2010 թվականի N 388-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբում Հայաստանի Հանրապետության վերաբերյալ՝ գնահատման 1-ին և 2-րդ փուլերի համապատասխանության լրացուցիչ զեկույցի քննարկմանը մասնակցելու նպատակով 2010 թվականի հունիսի 6-12-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի։
2. Ընդունել ի գիտություն, որ՝
1) Ա. Օսիկյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին.
2) Գ. Կոստանյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին
3) Կ. Գևորգյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության Ստրասբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Ա. Օսիկյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Զ Մ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-12-Ը ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Օսիկյան | - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Գ. Կոստանյան | - ՀՀ Նախագահի օգնական (համաձայնությամբ) |
Կ. Գևորգյան | - Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|