ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
8 հունիսի 2010 թ. |
թիվ 132-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱԼԻԿ ԲԱԲԱՅԱՆԻ ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ 707 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 7-րդ գլխի 37-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2010 թվականի հունիսի 3-ի թիվ 24 արձանագրություն) և քննարկելով ԱՁ Ալիկ Բաբայանի՝ ք. Երևան, Աբովյան 48 հասցեում գործող (արտարժույթի առուվաճառքի թիվ 707 լիցենզիա) արտարժույթի փոխանակման կետի գործունեությունը դադարեցնելու մասին 2010 թվականի մայիսի 20-ի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Անհատ Ձեռնարկատեր Ալիկ Բաբայանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 707 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ԱՁ Ալիկ Բաբայանին առձեռն հանձնելու կամ գտնվելու (հասցե՝ ք. Երևան, Աբովյան 48) վայր ուղարկելու օրվան հաջորդող օրը։
ՀՀ կենտրոնական բանկի |
Ա. Ջավադյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|