Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-203-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.09/25(759) Հոդ.617
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
17.05.2010
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
17.05.2010
Дата вступления в силу
19.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՄԱԿ-Ի ԿՈՆՎԵՆՑԻԱՆ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

Վավերացնել 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու Յորքում ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (կից առարկությամբ)` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2009 թվականի դեկտեմբերի 18-ի ՍԴՈ-846 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

17 մայիսի 2010 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-203-Ն

 

 

Հայաստանի Հանրապետության

առարկությունը

 

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Ադրբեջանի Հանրապետության հայտարարության դեմ

 

Ադրբեջանի Հանրապետության կողմից «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացման ընթացքում կատարված վերապահման վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է.

Ադրբեջանի Հանրապետությունը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը` հակամարտության պատճառների և հետևանքների առումով. հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության: Դրա հետևանքով Ադրբեջանի Հանրապետությունը օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի որոշ տարածքներ: