Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 612-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2010 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 80,280.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հող» հոդվածով` 11,480.0 հազ. դրամ, «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով` 68,800.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նոր շենքային համալիրի կառուցման նպատակով հողատարածքը ձեռք բերել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքից 8 կիլոմետր դեպի Խնձորեսկի գյուղական համայնքն ընկած հատվածում` Վարդան Գրիշայի Գալստյանին (անձնագիր` AH 0353136, տրված` 27.03.2007 թ., 032-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներից:
3. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված բյուջետային հատկացումների հաշվին պետական կարիքների համար 2010 թվականին իրականացվող գնումների անվանացանկը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված |
Գ Ն ՈՒ Մ Ն Ե Ր Ի Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ
Գնման ենթակա ապրանքների, աշխատանքների և ծառայությունների Չափի միավորը Ամբողջ քանակը (ծավալը) Մեկ միավորի գինը կամ սակագինը (դրամ) Ընդհանուր գումարը (հազ. դրամ) Գնման ձևը Պայմանագրերի NN անվանումները կնքման ժամկետը կատարման վերջնա-ժամկետը ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐԻ ԳՈՒՄԱՐԸ 80280,0 ԿԱՊԻՏԱԼ ԾԱԽՍԵՐ 80280,0 5134 Նախագծահետազոտական ծախսեր 68800,0 1 ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ դրամ 1 68800000,0 68800,0 նպատակային մրցույթ հունիս դեկտեմբեր 5411 Հող 11480,0 1 Հողատարածքի ձեռքբերում հա 10,6296 1080000,0 11480,0 մեկ անձ մայիս հունիս
ը/կ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար
Դ. Սարգսյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|