Գլխավոր տեղեկություն
Номер
N 631-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.06.2010-30.05.2013)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.06.2010
Дата вступления в силу
02.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 631-Ա

 

ՌՈՒԲԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով բալետի արտիստ Ռուբեն Մուրադյանի` բալետային արվեստի բնագավառում դրսևորած բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային բարձր տեղեր նվաճելու հանգամանքը, ինչպես նաև մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները և «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ռուբեն Արտավազդի Մուրադյանին (ծնվ.` 1989 թվականի ապրիլի 14-ին, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, գ. Ապագա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև 2013 թվականի գարնանային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. հունիսի 1
Երևան