ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 մայիսի 2010 թվականի N 611-Ն
ԲՐԵՆԴԻԻ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁԻՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել «Արբուն» բառը` որպես բրենդիի ապրանքային անվանում:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 5 տարիների ընթացքում թույլատրել արտադրանքի մակնշվածքում «Բրենդի» և «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մայիսի 25
Երևան