Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (03.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
08.02.2021
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
08.02.2021
Дата вступления в силу
03.04.2023

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 18 հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Մեկ անդամ պետության տարածքից այն ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտու տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, որի սահմաններն ամբողջությամբ կամ մասամբ համընկնում են 2016 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ Միության մաքսային սահմանի հատվածների հետ (այսուհետ՝ ԱՏԳ), ԱՏԳ ռեզիդենտներ հանդիսացող հարկ վճարողների կողմից ԱԱՀ-ն հաշվարկվում և վճարվում է սույն արձանագրության 19-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ ապրանքները հաշվառման վերցնելու ամսաթվով: Եթե նշված ապրանքները չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի՝ մինչև այն ամսվա ավարտը, որի ընթացքում լրանում է դրանք հաշվառման վերցնելու օրվանից սկսած 180 օրացուցային օրը, ապա հաշվարկված ԱԱՀ-ն ենթակա է վճարման ԱՏԳ-ի ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողների կողմից այն ներմուծված ապրանքների մասով, որոնք չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի: Ընդ որում, նշված ապրանքների համար հարկային բազան, որոնք չեն իրացվել կամ կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի՝ մինչև այն ամսվա ավարտը, որի ընթացքում լրանում է դրանք հաշվառման վերցնելու օրվանից սկսած 180 օրացուցային օրը, որոշվում է սույն կետին համապատասխան:».

2) 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Անուղղակի հարկերը, բացառությամբ դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների ակցիզների, վճարվում են ոչ ուշ, քան մինչև այն ամսվա 20-րդ օրը, որը հաջորդում է՝

ներմուծված ապրանքները հաշվառման ընդունելու ամսվան, եթե սույն կետով այլ բան նախատեսված չէ.

լիզինգի պայմանագրով նախատեսված վճարման ժամկետի ամսվան։

Այն ապրանքների ԱԱՀ-ի վճարումը, որոնք ներմուծվել են մեկ անդամ պետության տարածքից ԱՏԳ-ի տարածք ու չեն իրացվել կամ իրացվել են առանց ԱԱՀ-ի` մինչև այն ամսվա ավարտը, որի ընթացքում լրանում է դրանք հաշվառման վերցնելու օրվանից սկսած 180 օրացուցային օրը, կատարվում է ոչ ուշ, քան մինչև այն ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը, որի ընթացքում լրանում է այդ ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից սկսած 180 օրացուցային օրը:

Դրոշմավորման ենթակա ենթաակցիզային ապրանքների մասով ակցիզների վճարումը կատարվում է անդամ պետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 201 կետ.

«201. ԱՏԳ-ի ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել հարկային հայտարարագիրը և սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված փաստաթղթերը (բացառությամբ սույն արձանագրության 20-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված փաստաթղթի) ոչ ուշ, քան մինչև ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը:

Բացի այդ, ԱՏԳ-ի ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը պարտավոր է ներկայացնել սույն արձանագրության 20-րդ կետով նախատեսված հարկային հայտարարագիրը ոչ ուշ, քան մինչև այն ամսվան հաջորդող ամսվա 20-րդ օրը, որի ընթացքում լրանում է մեկ անդամ պետության տարածքից ԱՏԳ տարածք ներմուծված ապրանքները հաշվառման վերցնելու օրվանից սկսած 180 օրացուցային օրը: Հարկային հայտարարագրի մեջ արտացոլման են ենթակա չիրացված և (կամ) հաշվառման վերցնելու օրվանից սկսած 180 օրացուցային օրվա ընթացքում իրացված՝ նշված ներմուծված ապրանքների մասին տեղեկությունները: Չիրացված կամ առանց ԱԱՀ-ի իրացված՝ ներմուծված ապրանքների համար հարկային հայտարարագրի հետ միաժամանակ ԱՏԳ-ի ռեզիդենտ հանդիսացող հարկ վճարողը հարկային մարմին է ներկայացնում ներմուծված ապրանքների ԱԱՀ-ի փաստացի վճարումը հաստատող բանկի քաղվածքը կամ ԱԱՀ-ի վճարման մասով հարկային պարտավորությունների կատարումը հաստատող այլ փաստաթուղթ, եթե դա նախատեսված է այն անդամ պետության օրենսդրությամբ, որի տարածք են ներմուծվել ապրանքները: ԱՏԳ-ի ռեզիդենտ համարվող հարկ վճարողի մոտ հաշվարկվածից ավելի վճարված (բռնագանձված) հարկերի գումարների, հավաքագրումների կամ անուղղակի հարկերի գումարների առկայության դեպքում, որոնք ենթակա են վերադարձման (հաշվանցման) ինչպես մի անդամ պետության տարածքից մյուս անդամ պետության տարածք ապրանքների ներմուծման դեպքում, այնպես էլ անդամ պետության տարածքում ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) իրացման դեպքում, հարկային մարմինը, այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածք են ներմուծվել ապրանքները, որոշում է ընդունում (կայացնում) դրանց հաշվանցման վերաբերյալ՝ ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարման հաշվին: Այս դեպքում բանկի քաղվածքը (դրա պատճենը), որով հաստատվում է ներմուծված ապրանքների մասով ԱԱՀ-ի փաստացի վճարումը, չի ներկայացվում:» :

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։

Կատարված է Մոսկվա քաղաքում 2021 թվականի փետրվարի 8-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն:

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան