Գլխավոր տեղեկություն
Номер
N 14-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.06.2010-11.11.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2006.08.01/19(228) Հոդ.111
Принят
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ
Дата принятия
01.06.2002
Подписан
Քաղաքացիական ծառայության խորհուրդ
Дата подписания
01.06.2002
Дата вступления в силу
11.08.2002

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
18 հուլիսի 2002 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60502117

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

1 հունիսի 2002 թ.
ք. Երևան 

N 14-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

Հաստատել քաղաքացիական ծառայողների անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը (հավելված):

 

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ

Մ. Բադալյան

 

Հավելված
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի
2002 թ. հունիսի 1-ի N 14-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողների (այսուհետ` քաղաքացիական ծառայողներ) անձնական գործերը և գրանցամատյանը վարելու կարգը:

 

I. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՄԸ

 

2. Քաղաքացիական ծառայողի անձնական գործը (այսուհետ` անձնական գործ) քաղաքացիական ծառայողի ծառայողական գործունեության մասին ամփոփ տեղեկություններ պարունակող փաստաթղթերի և նյութերի ամբողջությունն է:

3. Անձնական գործը վարում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմնի (այսուհետ` համապատասխան մարմին) կադրերի գործի վարման ստորաբաժանումը (այսուհետ` կադրային ստորաբաժանում):

4. Արգելվում է քաղաքացիական ծառայողի համար վարել մեկից ավելի անձնական գործ:

5. Այլ համապատասխան մարմնում քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելիս կամ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելիս անձնական գործը փոխանցվում է նոր աշխատավայր` համաձայն ընդունման-հանձնման ակտի:

(5-րդ կետը լրաց. 31.05.04 N 428-Ն, փոփ. 22.11.07 N 1116-Ն)

6. Անձնական գործի վարումը սկսվում է քաղաքացիական ծառայողի` քաղաքացիական ծառայության պաշտոնում առաջին անգամ նշանակվելու մասին իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո:

Անձնական գործի շապիկը ներառում է անձնական գործի համարը, քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և հայրանունը, ինչպես նաև գործի վարման սկիզբը, դադարեցման և արխիվացման ամսաթվերը (Ձև N 1):

(6-րդ կետը լրաց. 13.12.02 N 141-Ն)

7. Անձնական գործում ընդգրկվում են հետևյալ փաստաթղթերը.

ա) դիմումը.

ա1) քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը.

բ) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը.

գ) անձնական թերթիկը (Ձև N 2), որը լրացվում է քաղաքացիական ծառայողի կողմից անձամբ, բոլոր հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններով, առանց ջնջումների, անձնական փաստաթղթերի ստույգ բովանդակությամբ` անձնագրի, աշխատանքային, զինվորական գրքույկների, կրթությունը հաստատող փաստաթղթերի, գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի տվյալներին համապատասխան:

Անձնական թերթիկում նշված տվյալների փոփոխության դեպքում լրացվում է նոր անձնական թերթիկ, որի մասին ստորաբաժանումը տեղյակ է պահում տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին (մարմնին).

դ) 2 լուսանկար 3X4 սմ չափսի.

ե) ինքնակենսագրությունը, որը քաղաքացիական ծառայողի կյանքի հիմնական փուլերի ժամանակագրական կարգով համառոտ նկարագրությունն է: Ինքնակենսագրությունը գրվում է անձամբ, շարադրվում է ազատ ոճով, ձեռագիր, առանց ջնջումների: Այն առնվազն բովանդակում է քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, քաղաքացիությունը, կրթությունը (որտեղ, երբ և որ ուսումնական հաստատությունն է ավարտել), աշխատանքային գործունեության սկիզբը, մի աշխատանքից մյուսին անցնելը, զինվորական ծառայության մասին տեղեկությունները, ընտանեկան դրությունը (ծնողներ, ամուսին (կին), երեխաներ), ինքնակենսագրությունը գրելու տարին, ամիսը, ամսաթիվը և քաղաքացիական ծառայողի ստորագրությունը.

ե1) սոցիալական քարտի պատճենը

զ) անձնագրի, զինվորական գրքույկի և կրթությունը հաստատող փաստաթղթերի պատճենները.

զ1) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու, Օրենքով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով չտառապելու և այլ տեղեկությունների վերաբերյալ հայտարարությունը (Ձև N 3) (Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարվող, ինչպես նաև քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձինք հայտարարությունը լրացնում են ըստ Ձև N 4-ի).

զ2) դատվածության բացակայության մասին տեղեկանքը, որը համապատասխան մարմնի աշխատակազմն ստանում է քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններում Օրենքով սահմանված կարգով նշանակում կատարվելուց հետո տասնհինգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններին հարցում կատարելու միջոցով.

է) քաղաքացիական ծառայության համապատասխան պաշտոնի նշանակման մասին իրավական ակտի քաղվածքը.

ը) քաղաքացիական ծառայողի կողմից ստորագրված երդման տեքստը.

թ) («թ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 N 141-Ն)

ժ) քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհելու և զրկելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.

ժա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված գույքի և եկամուտների հայտարարագրման մասին տեղեկանքը.

ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 N 141-Ն)

ժգ) աշխատանքային գրքույկը.

ժդ) գիտական աստիճան և գիտական կոչում շնորհելու մասին փաստաթղթերի պատճենները.

ժե) քաղաքացիական ծառայողի ատեստավորում անցնելու մասին ատեստավորման թերթիկի և համապատասխան ատեստավորման հանձնաժողովի որոշման պատճենները.

ժզ) քաղաքացիական ծառայողի վերապատրաստման մասին փաստաթղթի պատճենը.

ժէ) քաղաքացիական ծառայության պաշտոնի նշանակվելու, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատվելու, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու մասին իրավական ակտերի պատճենները, ժամկետային աշխատանքային պայմանագիրը.

ժը) պետական պարգևներով պարգևատրվելու, պատվավոր և հատուկ կոչումներ, ինչպես նաև պետական մրցանակներ շնորհելու մասին համապատասխան իրավական ակտերի պատճենները.

ժթ) («ժթ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 N 141-Ն)

ի) քաղաքացիական ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին յուրաքանչյուր կիսամյակ իր անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունները` դրանց մասին վերջինիս եզրակացություններով.

իա) անմիջական ղեկավարի կողմից տրված ծառայողական բնութագրերը.

իբ) խրախուսանք կիրառելու մասին իրավական ակտի պատճենը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելու մասին իրավական ակտի պատճենը.

իգ) քաղաքացիական ծառայողի կողմից իր անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատականներին և այլ փաստաթղթերին ծանոթանալու մասին վկայող փաստաթուղթը.

իդ) օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:

(7-րդ կետը փոփ., լրաց. 13.12.02 N 141-Ն, 31.05.04 N 428-Ն, լրաց. 08.09.04 N 822-Ն, փոփ. 02.02.05 N 70-Ն, լրաց., փոփ. 26.06.06 N 541-Ն, խմբ. 22.11.07 N 1116-Ն)

8. Անձնական գործի բոլոր փաստաթղթերը պահվում են ժամանակագրական կարգով:

(8-րդ կետը փոփ. 13.12.02 N 141-Ն)

9. Համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումը պարտավոր է ստուգել անձնական գործը ձևավորելու համար ներկայացված փաստաթղթերի լրիվությունը, համապատասխանությունը լրացվածի հետ և ստուգման արդյունքների մասին կատարել հետևյալ գրառումը` «Անձնական գործը ստուգված է (ստորագրություն, տարի, ամիս, ամսաթիվ)»:

10. Անձնական գործը ձևակերպվում է քաղաքացիական ծառայողի առաջին անգամ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու պահից` հնգօրյա ժամկետում:

11. Քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակված քաղաքացիական ծառայողի համար պահվում է անձնական գործի հատուկ թղթապանակ, որտեղ զետեղվում են վերը նշված բոլոր փաստաթղթերը: Հերթական գրանցում է կատարվում նաև համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման անձնական գործերի հաշվառման մատյանում:

12. Անձնական գործերը համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումում պահվում են որպես առանձին հաշվառման փաստաթղթեր:

Աշխատանքային գրքույկը պահվում է անձնական գործի շապիկի վերջին էջին ամրացված ծրարի մեջ:

13. Անձնական գործում փոփոխություններ կարող են կատարվել, եթե առկա են դրանք հաստատող փաստաթղթեր:

Համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումը ստուգում է բոլոր փաստաթղթերի իսկությունը, կատարված փոփոխությունների ճշտությունը` կատարելով սույն կարգի 9-րդ կետով նախատեսված գրառումը:

14. Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողի անձնական գործը (բացառությամբ աշխատանքային գրքույկի) առնվազն 5 տարի պահպանվում է համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումում, որից հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվում է արխիվ, իսկ քաղաքացիական ծառայողի քաղաքացիական ծառայության նոր պաշտոնում նշանակվելու դեպքում` տվյալ համապատասխան մարմին:

15. Անձնական գործը պահող համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանումը պարտավոր է`

ա) վարել անձնական գործը.

ա1) տրամադրել քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի պատճենը տվյալ պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողին` պաշտոնի նշանակման մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու, իսկ քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնող անձին` ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու օրը.

բ) անձնական գործին կցել սույն կարգի 7-րդ կետում նշված փաստաթղթերը.

գ) ապահովել անձնական գործի պահպանությունը և դրանում պարունակվող տեղեկությունների գաղտնիությունը.

դ) առնվազն տարին մեկ անգամ, ինչպես նաև քաղաքացիական ծառայողի խնդրանքով, ծանոթացնել նրան իր անձնական գործին.

ե) քաղաքացիական ծառայողի առաջին իսկ պահանջի դեպքում իր անձնական գործին ծանոթանալու համար նրան տրամադրել անձնական գործի բոլոր փաստաթղթերը և նյութերը, որոնց վերջինս ծանոթանում է այն վայրում, որտեղ պահվում է անձնական գործը, և կարող է պատճենահանել դրանում պարունակվող փաստաթղթերը.

զ) անցկացնել անձնական գործերի առկա վիճակի ամենամյա ստուգում, անձնական գործի ձևակերպման և վարման որևէ թերության հայտնաբերման դեպքում կազմել համապատասխան ակտ և այդ մասին համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի միջոցով տեղյակ պահել տվյալ մարմնի ղեկավարին.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան հրապարակման համար անձնական գործում պարունակվող տեղեկություններ տրամադրելու մասին տեղյակ պահել քաղաքացիական ծառայողին:

(15-րդ կետը լրաց. 26.06.06 N 541-Ն)

16. Արգելվում է անձնական գործը վարելիս որևէ ուղղում կամ լրացում կատարել, նախօրոք ներկայացված փաստաթղթերում նոր գրառումներ անել, որևէ փաստաթուղթ հանել, տարածել գործում եղած տեղեկատվությունը, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:

17. Քաղաքացիական ծառայողին քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու դեպքում վերջինիս անձնական գործը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ):

(17-րդ կետը լրաց. 31.05.04 N 428-Ն)

18. Անձնական գործերի պահպանության համար օգտագործում են չհրկիզվող կամ գրասենյակային պահարաններ, որտեղ գործերը դասավորվում են ըստ տվյալ համապատասխան մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների:

19. Անձնական գործն ունի ներքին վերգիր, որը ներառում է գործում եղած փաստաթղթերի հաջորդական համարակալումը, փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, անձնական գործում փաստաթուղթը կցելու, անձնական գործից փաստաթուղթը հանելու և վերադարձնելու ամսաթվերը, ինչպես նաև փաստաթուղթը հանելու նպատակը և փաստաթուղթը ստացողի անունը, ազգանունը, պաշտոնը և ստորագրությունը:

(19-րդ կետը փոփ. 13.12.02 N 141-Ն)

20. Յուրաքանչյուր տարի ներքին վերգիրը լրացվում է ամփոփ գրառումով, որտեղ նիշերով և բառերով գրվում է գործում եղած փաստաթղթերի անվանումը, թերթերի քանակը, ինչպես նաև գործում եղած և գործից հանված փաստաթղթերի մասին տեղեկություն:

21. Անձնական գործի էջերի համարակալման ժամանակ ներքին վերգիրը համարակալվում է առանձին, որը ստորագրում է այն կազմող համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանման աշխատողը, նշելով պաշտոնը, ստորագրության վերծանումը, կազմման տարին, ամիսն ու ամսաթիվը:

22. Ներքին վերգիրը կազմվում է առանձին էջի վրա, ըստ օրինակելի ձևի (Ձև N 5):

(22-րդ կետը փոփ. 13.12.02 N 141-Ն)

23. Օրենքի 50-րդ հոդվածի համաձայն քաղաքացիական ծառայող համարված անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումներն համապատասխանեցնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա» և «բ» ենթակետերի պահանջների):

(23-րդ կետը խմբ. 13.12.02 N 141-Ն, փոփ. 31.05.04 N 428-Ն)

231. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնող անձանց անձնական գործերի վարումը համապատասխան մարմինների կադրային ստորաբաժանումներն իրականացնում են սույն կարգի պահանջներին (բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի «ա», «բ», «է», «ը», «ժ», «ժե», «ժզ» և «ժէ» (բացի ժամկետային աշխատանքային պայմանագրի դրույթի) ենթակետերի) համապատասխան:

(231 կետը լրաց. 31.05.04 N 428-Ն, լրաց. 22.11.07 N 1116-Ն)

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

24. Գրանցամատյանը բոլոր քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունների հանրագումարային ցուցակն է:

Գրանցամատյանում ընդգրկվում են նաև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները, որոնց գրանցումն իրականացվում է քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելու և կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելու կարգով սահմանված ժամկետներում:

(24-րդ կետը լրաց. 13.12.02 N 141-Ն, 31.05.04 N 428-Ն)

25. Խորհուրդը համապատասխան մարմինների տրամադրած տեղեկությունների հիման վրա վարում է քաղաքացիական ծառայողների միասնական գրանցամատյանը, որում պարունակվող տեղեկությունները, կատարված փոփոխություններով և լրացումներով, արդիականացվում են սույն կարգով սահմանված ժամկետներում:

(25-րդ կետը փոփ. 13.12.02 N 141-Ն)

26. Գրանցամատյանը չի հրապարակվում:

27. Գրանցամատյանում գրանցելու հիմքերն են` քաղաքացիական ծառայողին պաշտոնում նշանակելը կամ քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելը:

(27-րդ կետը լրաց. 31.05.04 N 428-Ն)

28. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են համապատասխան մարմինների հաստիքացուցակների և անձնական գործերի սույն կարգի 31-րդ կետում նշված տվյալների հիման վրա:

29. Գրանցամատյանը բաղկացած է հետևյալ բաժիններից.

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ.

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ:

(29-րդ կետը լրաց. 31.05.04 N 428-Ն)

30. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ» բաժնում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) համապատասխան մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների անվանումները.

բ) համապատասխան մարմինների կողմից հաստատված վերջին հաստիքացուցակը (տարին, ամիսը, ամսաթիվը).

գ) համապատասխան մարմինների հաստիքային միավորների քանակը` ըստ քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկի.

դ) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանումները և ծածկագրերը.

ե) համապատասխան մարմինների հաստիքային միավորների ընդհանուր քանակը և հաստիքային միավորների քանակը ըստ քաղաքացիական ծառայության պաշտոն չհամարվող հաստիքների:

(30-րդ կետը լրաց. 13.12.02 N 141-Ն)

31. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներ» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողներ» բաժիններում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) կառուցվածքային ստորաբաժանումը.

բ) զբաղեցրած պաշտոնը, ծածկագիրը.

բ1) պաշտոնի նշանակման հիմքը և ամսաթիվը.

գ) դասային աստիճանը և դրա շնորհման, իջեցման, զրկման տարին, ամիսը, ամսաթիվը.

դ) ազգանունը, անունը, հայրանունը.

ե) ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը.

զ) ծննդյան վայրը.

է) սեռը.

է1) սոցիալական քարտի համարը.

ը) կրթությունը (ուսումնական հաստատության անվանումը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ստացած մասնագիտությունը և որակավորումը).

թ) զինապարտությունը, զինվորական կոչումը.

ժ) գիտական աստիճանը (աստիճանը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).

ժա) գիտական կոչումը (կոչումը շնորհելու տարին, ամիսը, ամսաթիվը).

ժբ) («ժբ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.02 N 141-Ն)

ժգ) ատեստավորումը (վերջին ատեստավորման տարին, ամիսը, ամսաթիվը և ատեստավորման արդյունքը).

ժդ) վերապատրաստումը (ուսումնական հաստատությունը, ուսման սկիզբը, ուսման ավարտը, ծրագրի անվանումը, վերապատրաստման մասին պետական նմուշի փաստաթղթի համարը).

ժե) խրախուսանքները, այդ թվում՝ պետական պարգևները և կարգապահական տույժերը.

ժզ) ընդհանուր աշխատանքային ստաժը, այդ թվում` քաղաքացիական ծառայության ստաժը.

ժէ) քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատելը, քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցելը և կադրերի կարճաժամկետ ռեզերվից հանելը, ժամկետային աշխատանքային պայմանագիրը (տարին, ամիսը, ամսաթիվը, հիմքերը և այլն).

ժը) ընտանեկան դրությունը.

ժթ) անձնագրային տվյալները.

ի) բնակության վայրը (փոստային հասցեն).

իա) հեռախոսահամարները (բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը):

(31-րդ կետը փոփ., լրաց. 13.12.02 N 141-Ն, 31.05.04 N 428-Ն, լրաց. 08.09.04 N 822-Ն, լրաց., խմբ., փոփ. 02.02.05 N 70-Ն)

32. Գրանցամատյանում տեղեկությունները ներառվում են հետևյալ ձևերով.

ա) թղթյա կրիչի (թղթային գրառումների) վրա` համապատասխան մարմինների կողմից ներկայացված հաստիքացուցակների և անձնական գործերի տվյալների հիման վրա.

բ) էլեկտրոնային կրիչի վրա` թղթյա կրիչի վրա ընդգրկված տվյալների հիման վրա ստեղծված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներ» տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրով:

33. Թղթյա և էլեկտրոնային կրիչների գրանցամատյանների տեղեկությունների անհամապատասխանության դեպքում հիմք են ընդունվում թղթյա կրիչի վրա գրանցամատյանի տվյալները:

34. Քաղաքացիական ծառայողների կողմից քաղաքացիական ծառայությունն անցնելու հետ կապված փոփոխությունները Խորհուրդը ներառում է թղթյա կրիչի գրանցամատյանում` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու և անձնական գործերում կատարված փոփոխությունների համաձայն` հիմք ընդունելով գրանցման համար համապատասխան մարմնի կողմից տրամադրված փաստաթղթերը:

35. Էլեկտրոնային կրիչի վրա գրանցամատյանի վարումը, գրանցամատյանում փոփոխությունների կատարումը իրականացվում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայողներ» տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագիրը օգտագործողի կողմից:

36. Գրանցամատյանում գրանցում, փոփոխություն կատարելու համար համապատասխան մարմինների աշխատակազմերի ղեկավարները Խորհուրդ են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը` տվյալ տարվա հունվարի 1-ի դրությամբ համապատասխան մարմինների հաստատված հաստիքացուցակների տվյալները (Ձև N 6) և անձնական գործերի սույն կարգի 31-րդ կետում նշված տվյալները.

բ) մինչև յուրաքանչյուր եռամսյակի հաջորդ ամսվա 10-ը` նոր նշանակված քաղաքացիական ծառայողների և գրանցամատյանում ընդգրկված համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայողների մասին տեղեկությունները (Ձև N 7), էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների տվյալները (Ձև N 8).

գ) համապատասխան մարմնի հաստիքացուցակը հաստատվելուց կամ դրանում փոփոխություններ կատարելուց հետո մեկշաբաթյա ժամկետում` այդ իրավական ակտերի պատճենները.

դ) էլեկտրոնային կրիչի վրա` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված տվյալներին համապատասխան կատարված փոփոխությունները` երկօրյա ժամկետում:

(36-րդ կետը փոփ., խմբ. 13.12.02 N 141-Ն, լրաց. 19.05.10 N 392-Ն)

37. Գրանցամատյանը թղթյա կրիչի վրա ձևավորվում է առնվազն երեք տարին մեկ անգամ: Նոր գրանցամատյանը թղթյա կրիչի վրա Խորհուրդը կազմում է մինչև այդ տարվա մարտի 31-ը: Նոր գրանցամատյանը կազմելուց հետո նախորդ գրանցամատյանի տեղեկություններ պարունակող փաստաթուղթը փակվում և արխիվացվում է:

Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են, կարվում և կնքվում Խորհրդի կնիքով:

(37-րդ կետը խմբ. 13.12.02 N 141-Ն)

38. Համապատասխան մարմնի աշխատակազմի ղեկավարի գրավոր հարցման հիման վրա Խորհուրդը նրան տրամադրում է տվյալ մարմնի վերաբերյալ գրանցամատյանից անհրաժեշտ տեղեկություններ:

(38-րդ կետը լրաց. 13.12.02 N 141-Ն)

39. Գրանցամատյանի տվյալները հիմք են հանդիսանում Խորհրդի գործունեության մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ամենամյա հաղորդումներ ներկայացնելու, ինչպես նաև քաղաքացիական ծառայության համակարգին վերաբերող սոցիոլոգիական հետազոտությունների և վերլուծությունների համար:

 

Ձև N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն  Ծ Ա Ռ Ա Յ Ո Ղ Ի

 

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Գ Ո Ր Ծ

 

N ______

 

____________________________________________________________

ազգանուն

____________________________________________________________

անուն, հայրանուն

 

Սկսված է` __ ____ 200  թ.

Վերսկսված է` __ ____ 200  թ.

Վերսկսված է` __ ____ 200  թ.

Դադարեցված է` __ ____ 200  թ.

Դադարեցված է` __ ____ 200  թ.

Դադարեցված է` __ ____ 200  թ.

Արխիվացված է` __ ____ 200  թ.

Արխիվացված է` __ ____ 200  թ.

Արխիվացված է` __ ____ 200  թ.

 

(Ձևը խմբ. 13.12.02 N 141-Ն)

Ձև N 2

 

Ա Ն Ձ Ն Ա Կ Ա Ն  Թ Ե Ր Թ Ի Կ

1. Ազգանունը _____________________________

 

լուսանկարի
տեղը

 

Անունը ______________ Հայրանունը ___________

2. Սեռը _________________________________

3. Ծննդյան ամսաթիվը ________________________

4. Ծննդյան վայրը ___________________________

(մարզ, քաղաք, գյուղ)

5. Քաղաքացիությունը ________________________

6. Կրթությունը _____________________________

 

N Ուսումնական հաստատությունը Ֆակուլտետի կամ բաժան-մունքի անվանումը Ընդունվելու տարին Ավարտելու տարին Մասնագիտությունը Ինչ որակավորում է ստացել ուսումնական հաստա-տությունն ավարտելով Դիպլոմի կամ վկայա-կանի համարը

Անվանումը

Վայրը

                 
                 
                 

 

7. Ինչ օտար լեզուների է տիրապետում _____________________________________

______________________________________________________________
(կարդում և թարգմանում է բառարանով, կարդում է և կարող է բացատրվել, տիրապետում է ազատ)

8. Գիտական աստիճանը, գիտական կոչումը _____________________________

________________________________________________________

9. Ինչպիսի գիտական աշխատություններ և գյուտեր ունի _____________________

_________________________________________________________

10. Կատարած աշխատանքը աշխատանքային գործունեության սկզբից (ներառյալ ուսումը բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, զինվորական ծառայությունը և աշխատանքը համատեղությամբ)

 

Այս կետը լրացնելիս պետական մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների անվանումները և գտնվելու վայրերը անհրաժեշտ է գրել այնպես, ինչպես դրանք կոչվել են աշխատելու ժամանակահատվածում

 

Ամսաթիվը

Պետական մարմնի, հիմնարկի և կազմակերպության

Պաշտոնը

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

Ընդունվելու

Ազատվելու (ավարտելու)

Անվանումը

Գտնվելու վայրը

   
           

 

11. Պետական պարգևներ և մրցանակներ _________________________

___________________________________________________

(երբ և ինչով է պարգևատրվել)

12. Առնչությունը զինվորական ծառայության հետ ____________________

___________________________________________________

Զինվորական կոչումը _____________________________________

Կազմը ______________________________________________

(հրամանատարական, քաղաքական, վարչական, տեխնիկական և այլն)

Զորքի տեսակը _________________________________________

13. Ընտանեկան դրությունն անձնական թերթիկը լրացնելու պահին __________

____________________________________________________

(թվարկել ընտանիքի անդամներին` ծնողներ, ամուսին (կին), երեխաներ, նշելով նրանց ծննդյան ամսաթիվը)

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

___________________________________________________

14. Բնակության վայրը _____________________________________

15. Հաշվառման վայրը _____________________________________

(լրացվում է , եթե տարբերվում է բնակության վայրից)

16. Բնակարանային, աշխատանքային, բջջային հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեն ___________________________________

17. Անձնագիրը _________________________________________

(սերիա, համար, երբ և ում կողմից է տրվել)

 

200  թ. ___ ___

_______________

Անձնական ստորագրությունը

 

Անձնական թերթիկը լրացնողը պարտավոր է հետագա բոլոր փոփոխությունների մասին հայտնել համապատասխան մարմնի կադրային ստորաբաժանմանը:

(Ձևը խմբ. 13.12.02 N 141-Ն)

 

Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_________________________________-ի

(անունը, ազգանունը և հայրանունը)

 

Ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.

ա) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____________________

(ճանաչված եմ, ճանաչված չեմ)

բ) ՀՀ կառավարության 2002 թ. հունիսի 27-ի թիվ 908 որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _______________________________

(տառապում եմ, չեմ տառապում)

___________________________________________________

գ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն ___________________________________________________

(ունեմ, չունեմ)

___________________________________________________

___________________________________________________

դ) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս _____________________________________________________

(ունեմ, չունեմ)

ե) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից) ______________________________________

(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

զ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _________________________________

(զբաղվում եմ, չեմ զբաղվում)

է) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ ____________________________________________________

(գտնվում եմ, չեմ գտնվում)

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:

 

__________________

Լրացնողի ստորագրությունը

___ _______ 200  թ.

 

(Ձևը խմբ. 13.12.02 N 141-Ն)

 

Ձև N 4

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

_________________________________-ի

(անունը, ազգանունը և հայրանունը)

 

Ղեկավարվելով «ՀՀ քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի դրույթներով հայտնում եմ հետևյալը.

ա) առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս __________________________________________________

(ունեմ, չունեմ)

բ) այլ վճարովի աշխատանք (բացառությամբ գիտական, ստեղծագործական և մանկավարժական աշխատանքներից) __________________________________________________

(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

գ) անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ _______________________________

(զբաղվում եմ, չեմ զբաղվում)

դ) անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցական կամ խնամիական կապերի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) մեջ _______________________________

(գտնվում եմ, չեմ գտնվում)

 

Նախազգուշացված եմ` կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, պաշտոնում նշանակվելու դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին:

 

__________________

Լրացնողի ստորագրությունը

___ _______ 200  թ.

 

(Ձևը խմբ. 13.12.02 N 141-Ն)

 

Ձև N 5

 

Վ Ե Ր Գ Ի Ր

 

անձնական գործում առկա փաստաթղթերի

_________________________________-ի

(քաղաքացիական ծառայողի ազգանունը, անունը, հայրանունը)

 

Հ/Հ

Փաստա-թղթերի անվանումը

Էջերի հերթական համարները

Էջերի քանակը

Անձնական գործին կցելու ամսաթիվը

Անձնական գործից հանելու ամսաթիվը

Անձնական գործից հանելու նպատակը

Ստացողի անունը, ազգանունը և պաշտոնը

Ստացողի ստորագրու-
թյունը և ստացման ամսաթիվը

Վերա-դարձման ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

                   

  

Անձնական գործը ստուգված է` __ ______ 200___թ. ___________________________
կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը
__ ______ 200___թ. ___________________________
կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը
__ ______ 200___թ. ___________________________
կադրային ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը

 

(Ձևը լրաց. 13.12.02 N 141-Ն)

 

Ձև N 6

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

200- թվականի հունվարի 1-ի դրությամբ հաստատված համապատասխան մարմնի հաստիքային միավորների մասին

 

___________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)

 

Հ/Հ Ստորաբա-ժանման
անվանումը
Ստորաբաժանումների հաստիքային միավորների քանակը Քաղաքա-
ցիական
ծառայության
պաշտոնի
Ծանոթու-թյուն
Քաղ. ծառայության պաշտոնների քանակը Քաղ. ծառայության պաշտոն չհամարվող պաշտոնների քանակը Ընդամենը (3+4)__ Անվա-նումը Ծած-կագիրը
1 2 3 4 5 6 7 8
               
               
               
               
               
               
ԸՆԴԱՄԵՆԸ            

 

Կ.Տ.
Համապատասխան մարմնի ___________________
աշխատակազմի ղեկավար

(ստորագրություն)

 

(Ձևը լրաց. 13.12.02 N 141-Ն)

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

Նոր նշանակված քաղաքացիական ծառայողների եվ գրանցամատյանում ընդգրկված քաղաքացիական ծառայողների հաշվառման տվյալների փոփոխությունների մասին

__________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)

Հ/Հ

Ստորաբաժանման
անվանումը

Քաղաքացիական ծառայության
պաշտոնի

Պաշտոնի
նշանակման

Անունը,
ազգանունը,
հայրանունը

Քաղաքացիական ծառայության դասային աստիճանը

Անվանումը

Ծածկագիրը

Հիմքը

Ամսաթիվը

Դասային
աստիճանը

Դասային
աստիճանի
շնորհման
ամսաթիվը

Դասային
աստիճանի
իջեցման
ամսաթիվը

Դասային
աստիճանի
զրկման
ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

Ծննդյան
ամսաթիվը

Ծննդավայրը

Սեռը

Սոցիալական
քարտի
համարը

Ընտանեկան
դրությունը

Անձնագրի
տվյալները
(սերիան,
համարը և ում
կողմից է տրվել)

Բնակության
վայրը

Հեռախոսա-
համարները

Կրթությունը

Ուսումնական
հաստատությունը

Ուսման
սկիզբը

Ուսման
ավարտը

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23


Մասնա-
գիտությունը

Որակա-
վորումը

Զինա-
պարտությունը

Զինվորական
կոչումը

Գիտական
աստիճանները
(կոչումները)

Խրախուսանքները

Կարգապահական
տույժերը

Աստիճանը
(կոչումը)

Շնորհման
ամսաթիվը

Խրախուսանքը

Խրախուսանքի
կիրառման
ամսաթիվը

Կարգա-
պահական
տույժը

Կարգա-
պահական
տույժի
կիրառման
ամսաթիվը

24

25

26

27

28

29

30

31

32

33


Վերջին վերապատրաստումը

Վերջին ատեստավորումը

Աշխատանքային ստաժը
տ/ամ/օր

Ծանոթություն

Ուսումնական
հաստատությունը

Սկիզբը

Ավարտը

Ծրագրի
անվանումը

Պետական
նմուշի
փաստաթղթի
համարը

Ամսաթիվը

Արդյունքը

Ընդհանուր

Քաղաքացիական
ծառայության

34

35

36

37

38

39

40

41

42

43


Կ.Տ.

Համապատասխան մարմնի
աշխատակազմի ղեկավար

_________________
(ստորագրությունը)

 

(Ձևը լրաց. 13.12.02 N 141-Ն, փոփ. 31.05.04 N 428-Ն, լրաց. 08.09.04 N 822-Ն, խմբ. 02.02.05 N 70-Ն)

 

Ձև N 8

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

Քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների մասին

 

_______________________________________________

(համապատասխան մարմնի անվանումը)

 

Հ/Հ

Կառուցվածքային ստորաբաժանման անվանումը

Պաշտոնը

Պաշտոնի ծածկագիրը

Ազգանունը, անունը, հայրանունը

Ազատման հիմքերը

Ազատման տարին, ամիսը, ամսաթիվը

1

2

3

4

5

6

7

             

 

Կ.Տ.
200  թ. _______ ____ Համապատասխան մարմնի _______________
աշխատակազմի ղեկավար

(ստորագրություն)

 

(Ձևը լրաց. 13.12.02 N 141-Ն)