Գլխավոր տեղեկություն
Номер
N 584-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
20.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.05.2010
Дата вступления в силу
25.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2010 թվականի N 584-Ա

 

«ԱՏՈՄԷՆԵՐԳԱՍԵՅՍՄԱՆԱԽԱԳԻԾ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ և 20-րդ հոդվածների, 43-րդ հոդվածի 3-րդ կետի, 67-րդ հոդվածի 1-ին կետի «ը» ենթակետի և 68-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմք ընդունելով «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության 2009 թվականի ֆինանսական արդյունքները` թույլատրել բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2009 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 2770 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարին`

1) սահմանված կարգով ապահովել «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրությունում համապատասխան փոփոխության կատարման գրանցումը.

2) սահմանված կարգով «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը միացման ձևով վերակազմակերպել` «Ատոմէներգասեյսմանախագիծ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանը.

3) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված` համապատասխան պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում սահմանված կարգով իրականացնել սույն կետի 2-րդ ենթակետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացը` ապահովելով միացման պայմանագրի կնքումն ու փոխանցման ակտի կազմումը, անհրաժեշտ փաստաթղթերի, այդ թվում` միացման հետևանքով ընդլայնվող` «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատումը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերն իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմին ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 24
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան