ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հուլիսի 2010 թվականի N 566-Ա
Վ. ԱՐԱՄՅԱՆԻ՝ ՀԱԼԿԻԴԻԿԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 77-րդ և աուդիտ կոմիտեի 39-րդ նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին 2010 թվականի հուլիսի 21-25-ը գործուղել Հալկիդիկի (Հունաստանի Հանրապետություն)։
2. Ընդունել ի գիտություն, որ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկի տնօրենների խորհրդի 77-րդ և աուդիտ կոմիտեի 39-րդ նիստերին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանի` 2010 թվականի հուլիսի 21-25-ը Հալկիդիկի (Հունաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հալկիդիկի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|