Basic information
Number
N 789
Type
Որոշում
Act type
Исходный акт (01.01.2002-по сей день)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2001.09.18/30(162) Հոդ. 696
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.08.2001
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
29.08.2001
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
29.08.2001
Effective date
01.01.2002

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
29 օգոստոսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 օգոստոսի 2001 թվականի N 789

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման  մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 18-ի N 543 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները՝

որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «I. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի՝

ա) 1-ին կետում «արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով 0.5 դրամ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«արդյունաբերական նպատակներով 0.5 դրամ,
խմելու և կենցաղային նպատակներով
բացառությամբ Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի
կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն
հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատա-
կարարման և ջրահեռացման գործունեություն
իրականացնող ընկերությունների, որոնց համար՝

0.5 դրամ,

 

 

 

 

 

 

 

0.025 դրամ».

 

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար՝ 1.0 դրամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար՝ 0.05 դրամ»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան