Գլխավոր տեղեկություն
Номер
N 317-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2010
Дата вступления в силу
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2010 թվականի N 317-Ա

 

ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի շրջանակներում հայտարարված տարածքի տեսչություն իրականացնելու նպատակով Նիդերլանդների Թագավորության բազմազգ տեսչական խմբի (9 մարդ) 2010 թվականի մարտի 1-4-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 1733000 դրամի սահմաններում, կատարել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 5
Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան