Գլխավոր տեղեկություն
Номер
N 111-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.06.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԵԻԱՏ 2010.05.25/7(11) Հոդ.16
Принят
Երևան քաղաքի ավագանի
Дата принятия
07.05.2010
Подписан
Երևանի քաղաքապետ
Дата подписания
07.05.2010
Дата вступления в силу
04.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ

 

 7 մայիսի 2010 թ.

 N 111-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածով, ինչպես նաև «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին՝ 2010 թվականի հուլիսի 8-ից մինչև 2011 թվականի հուլիսի 8-ը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման մատուցվող ծառայությունների դիմաց սուբսիդիայի կարգով գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել, որ Երևան համայնքը 2010 թվականի հուլիսի 8-ից մինչև 2011 թվականի հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների սպառողների օգտին «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը կվճարի սուբսիդիաներ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 8-ի «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 272-Ն որոշման 1-ին կետի 1), 2) և 3) ենթակետերով սահմանված սակագները սպառողների համար անփոփոխ թողնելու նպատակով։

 2. Առաջարկել «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը՝ մինչև 2011 թվականի հուլիսի 8-ը մատակարարված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների դիմաց սպառողներից վճարումները գանձել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2009 թվականի հունիսի 8-ի «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին» N 272-Ն որոշման 1-ին կետի 1), 2) և 3) ենթակետերով սահմանված սակագներով։

3. Երևան քաղաքի 2010 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 340,000.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին» հոդվածով՝ 2010 թվականի հուլիսի 8-ից մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման՝ սպառողներին մատուցվող ծառայությունների դիմաց գների տարբերությունը փոխհատուցելու նպատակով՝ «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրելու համար։

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ սույն որոշման 3-րդ կետի հիման վրա Երևանի քաղաքապետարանի և «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքվող սուբսիդիայի տրամադրման պայմանագրում նախատեսել, որ սուբսիդիան տրամադրվում է ամսական կտրվածքով յուրաքանչյուր ամսվա փաստացի մատուցված ծառայությունների վերաբերյալ «Երևան ջուր» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած հաշվետվության հիման վրա։

 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Երևանի քաղաքապետ

Գ. Բեգլարյան