Գլխավոր տեղեկություն
Номер
N 152-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.03.2010-24.02.2011)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.03.2010
Дата вступления в силу
02.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2010 թվականի N 152-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի (այսուհետ` ծրագիր) շրջանակներում տրամադրված վարկերի տոկոսագումարները 2 տոկոսային կետով համաֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը 2010 թվականի 1-ին եռամսյակում հատկացնել 60000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել փոխըմբռնման հուշագիր.

2) «Բնակարան երիտասարդներին» ունիվերսալ վարկային կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտերի համաձայն սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարը տրամադրել ծրագրի շրջանակներում համագործակցության համար ընտրված բանկերին և վարկային կազմակերպություններին` կենտրոնական գանձապետարանի կողմից ուղղակի վճարման եղանակով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. մարտի 1

Երևան