Գլխավոր տեղեկություն
Номер
N 482-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (20.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.19/21(755) Հոդ.523
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.05.2010
Дата вступления в силу
20.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 482-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի փետրվարի 7-ի ՆՀ-37-Ն հրամանագրի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության ծրագրի իրականացման միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 11
Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 482-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Ներածություն

 

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտն ավանդաբար հանդիսացել է երկրի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը: Վերջին տարիներին ոլորտում իրականացվող տնտեսական բարեփոխումների արդյունավետության բարձրացման, շուկայական տնտեսության իրավահարաբերությունների արմատավորման, տնտեսավարողների համար բարենպաստ տնտեսական միջավայրի ձևավորման, միջպետական փոխշահավետ համագործակցության ընդլայնման, ինչպես նաև ներպետական քաղաքական վիճակի կայունության շնորհիվ անհրաժեշտ նախադրյալներ են ստեղծվել ագրարային հատվածի հետագա զարգացման արդյունքում` գյուղական բնակչության կենսապայմանների և երկրի պարենային անվտանգության մակարդակի աստիճանական բարձրացման համար: Իրականացվող քաղաքականության շնորհիվ տարեցտարի բարձրանում է հողօգտագործման արդյունավետությունը, նկատելի են չօգտագործվող հողատարածքների նվազման միտումներ, հողերի միավորման (կոնսոլիդացման), կոոպերացման, հիպոթեքային վարկավորման, լիզինգային գործարքների խթանման, գյուղատնտեսությունում ապրանքայնության մակարդակի բարձրացման դրական տեղաշարժեր:

Նշվածի հետ մեկտեղ, գյուղատնտեսության կայուն գործունեությունը, հատկապես, արտակարգ իրավիճակներում դեռևս լիարժեք ապահովված չէ, և այդ ուղղությամբ ոլորտի նախապատրաստության համար միջոցառումների իրականացումը կրելու է շարունակական բնույթ: Այդ առումով սույն ռազմավարության մշակումն արդիական է ու հրատապ: Այն բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից, ուստի, ուղենիշային է ոլորտի զարգացմանն առնչվող ռազմավարությունների, ծրագրերի, հայեցակարգերի և այլ ծրագրային փաստաթղթերի ու իրավական ակտերի, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարության մշակման գործընթացում:

Ակնկալվում է, որ ապահովվելու է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության ապահովմանն ուղղված` գյուղատնտեսության ոլորտի քաղաքականության իրագործմանը շահագրգիռ բոլոր կողմերի համարժեք մասնակցությունը, որի արդյունքում զգալիորեն կբարելավվի երկրի պարենային անվտանգության մակարդակը, կամրապնդվեն գյուղական բնակավայրերը, կապահովվի ճյուղի կայուն զարգացումը և կբարելավվի գյուղական բնակչության կենսամակարդակը:

 

1. Ագրոպարենային համակարգի դերը ԵՎ նշանակությունը երկրի ազգային անվտանգության բնագավառում

 

1) Փորձագետների գնահատմամբ` հեռանկարում մարդկության առջև ծառանալու է գյուղատնտեսական հումքով, մթերքով և դրանց վերամշակումից ստացվող պարենամթերքով (սննդամթերքով) ապահովվածության խնդիրների լուծումը, քանի որ բնակչության աճը զուգորդվում է գյուղատնտեսական նպատակներով օգտագործվող տարածքների կրճատմամբ, ինչպես նաև` կլիմայի գլոբալ փոփոխությունների և բնության վրա տնտեսական ծանրաբեռնվածության աճի հետևանքով` էկոլոգիական վիճակի վատթարացմամբ: Այդ առումով բնակչության կողմից սպառվող սննդի լիարժեքության և պարենամթերքի մատչելիության կայուն ապահովման հիմնախնդիրները հանդիսանում են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքներ.

2) Հայաստանի տնտեսության կառուցվածքում տասնամյակներ շարունակ նախապատվությունը տրվել է ոչ էներգատար, ռեսուրսատար, նյութատար, սակայն գիտատար և աշխատատար ոլորտների (ճյուղերի) զարգացմանը, այդ թվում` գյուղատնտեսությանը.

3) հանրապետության ագրոպարենային համակարգը չի զիջել իր` որպես կարևորագույն և վճռորոշ բնագավառի դերը նաև անկախացման տարիներին: Վերջին հինգ տարվա կտրվածքով` ագրարային հատվածի տեսակարար կշիռը երկրի համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ)` միջինը կազմել է 23.0 %, այդ թվում` գյուղատնտեսությունը` 17.4 %: Հեռանկարում, բացարձակ մեծություններով, հանրապետության ագրոպարենային համակարգում նույնպես ապահովվելու է կայուն աճ, քանի որ այն պայմանավորված է օբյեկտիվ գործոններով` բնական չվերարտադրվող ռեսուրսների սակավությամբ, բնակչության բարձր խտությամբ, պարենամթերքի նկատմամբ մշտական պահանջարկի առկայությամբ, վերջինիս մրցունակությամբ` ներքին և արտաքին շուկաներում, բնակչության կենսագործունեության համար սննդի սպառման անհրաժեշտությամբ.

4) ազգային անվտանգության բաղադրատարր հանդիսացող` տնտեսական անվտանգության տեսանկյունից` ագրարային ոլորտի դերն ու նշանակությունը պայմանավորված է նաև հնարավոր պարենային ճգնաժամերի առաջացման կանխարգելման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտունակության ապահովման նպատակով` վերջիններիս կայուն ու անխափան պարենաապահովման անհրաժեշտությամբ: Այդ առումով ՀՀ ագրարային ոլորտն ունի կարևոր ռազմավարական նշանակություն, քանի որ պարենային անվտանգությունը (ապահովությունը) մարդու իրավունքների տարրերից է, իսկ պարենային անկախությունը` երկրի տնտեսական անվտանգության կարևորագույն բաղադրիչներից: Ռազմավարական բնույթի հիմնախնդիրներից է նաև սահմանամերձ գոտում գյուղական բնակավայրերի ամրապնդումը, մասնավորապես, այդ բնակավայրերից անցանկալի արտահոսքի (միգրացիայի) կանխարգելումը: Հաշվի առնելով այն, որ նշված բնակավայրերում բնակչությունը հիմնականում զբաղված է գյուղատնտեսությամբ, ազգային անվտանգության բաղադրիչ հանդիսացող ժողովրդագրական տեսանկյունից` սահմանամերձ, ինչպես նաև վերաբնակեցված տարածքներում անհրաժեշտ է իրականացնել տարբերակված տնտեսական քաղաքականություն` նկատի ունենալով անհրաժեշտ պետական աջակցության ապահովումը: Ժողովրդագրական առումով գյուղական բնակավայրերի զարգացումը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ գյուղական բնակչության շրջանում ծնելիության մակարդակը գերազանցում է քաղաքային բնակավայրերի մակարդակին, սակայն արտահոսքն արտահայտված է ավելի ցայտուն.

5) ագրարային ոլորտի ռազմավարական նշանակությունը կարևորվում է նաև սպառողների առողջության համար մատակարարվող սննդամթերքի անվտանգության ապահովման առումով և այդ ուղղությամբ պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտությամբ: Ըստ «Սննդամթերքի անվտանգություն» հասկացության սահմանման` այն բնութագրվում է որպես «Երաշխիք, որ սննդամթերքն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով` տվյալ սննդամթերքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ»: Ելնելով այն փաստից` որ մարդկանց կյանքն ու առողջությունը բարձրագույն արժեքներ են, սննդամթերքի անվտանգության ապահովումը նույնպես հանդիսանում է ՀՀ ազգային անվտանգության տարրերից մեկը.

6) ագրարային ոլորտի նշանակությունը պայմանավորված է նաև գյուղաբնակների սոցիալական պաշտպանվածությամբ: Հետսեփականաշնորհման ժամանակաշրջանում գյուղատնտեսությունում և անտառային տնտեսությունում զբաղվածությունն աստիճանաբար աճել և վերջին հինգ տարվա տվյալներով` միջին հաշվով կազմել է շուրջ 46.0 %, իսկ հանրապետության 915 համայնքներից 866-ը` գյուղական են, որոնցում 2001 թվականին անցկացված մարդահամարի հիմքով վարվող հաշվառմամբ 2002 թվականին բնակվել է 1147.3 հազ. մարդ, իսկ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ` 1168.6 հազ. մարդ: Ուստի, գյուղական տարածքների զարգացումը վճռորոշ է երկրի սոցիալ-տնտեսական անվտանգության տեսանկյունից.

7) գյուղատնտեսության ոլորտի դերն ազգային անվտանգության համատեքստում գնահատվում է նաև ազգագրական (ազգային ավանդույթների, ծիսակատարությունների, ժողովրդական ավանդական արհեստների) և ազգապահպանման (ազգային արժեքների և նկարագրի պահպանման) բարենպաստ զարգացումների, ուստի, ազգային ինքնության պահպանման առումով:

 

2. Արտակարգ իրավիճակներում գյուղատնտեսության կենսունակության ապահովման հիմնադրույթները

 

1) Վերջին տարիներին գրանցվել են դրական տեղաշարժեր, սակայն Հայաստանի գյուղատնտեսությունը շարունակում է մնալ խոցելի, ինչը, հիմնականում, պայմանավորված է հարաբերական սակավաջրությամբ, սակավահողությամբ, հողի մասնավորեցումից հետո ձևավորված բազմահազար (շուրջ 340 հազար) փոքր չափերի գյուղացիական տնտեսություններով ու դրանց մասնատվածությամբ (ավելի քան 1.2 մլն հողակտոր), արտադրական, ֆինանսական և սոցիալական ենթակառուցվածքների թերզարգացմամբ և ազատական տնտեսության պայմաններին դրանց անհամապատասխանությամբ: Ոլորտի հետագա զարգացումը սահմանափակող գործոններից են նաև գյուղատնտեսական արտադրության ռիսկայնությունը, որը պայմանավորված է բնական աղետների (երաշտ, կարկտահարություն, սելավներ, ցրտահարություններ և այլն) առաջացման բարձր հավանականությամբ, շրջանառու միջոցների համալրման հնարավորությունների սղությունը, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման ցածր մակարդակը, ոռոգման ցանցի արդիականացման անհրաժեշտությունը, գյուղատնտեսական հողատեսքերի ոչ լիարժեք օգտագործումը, խորհրդատվական ծառայությունների կատարելագործման անհրաժեշտությունը, ինչպես նաև պետական աջակցության դեռևս սուղ հնարավորությունները.

2) սննդամթերքի ներմուծման ծավալը` դրամական արտահայտությամբ, գրեթե երեք անգամ գերազանցում է վերջինիս արտահանման ծավալին, և գյուղմթերքի իրացման բնագավառում առկա է «կոշտ» մրցակցություն: Սննդամթերքի արտաքին առևտրաշրջանառության խիստ բացասական հաշվեկշիռը բացասաբար է անդրադառնում նաև երկրի մակրոտնտեսական կայունության վրա: Նշվածից կարելի է եզրակացնել, որ գյուղատնտեսության ոլորտը բավարար չափով կայուն չի կարող գործել արտակարգ իրավիճակներում, որոնք, բացի բնական (էկոլոգիական) և տեխնածին (ահաբեկչություն կամ այլ դրդապատճառների հետևանքով` քիմիական, միջուկային, պայթուցիկ նյութեր արտադրող կամ օգտագործող խոշոր օբյեկտների վթարներ), ինչպես նաև տարածաշրջանում տևական ռազմական գործողությունների կամ տնտեսական մասնակի շրջափակման ժամանակ.

3) արտակարգ իրավիճակներում անխուսափելի են պարենամթերքի մատակարարումների խափանումները, ուստի, այդ տեսանկյունից առավելապես կարևորվում է կենսական անհրաժեշտության պարենամթերքի տեղական արտադրության խթանումը, այսինքն` երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացումը: Ընդ որում, հաշվի առնելով թվարկված արտակարգ իրավիճակների առաջացման ռիսկայնությունը, ինչպես նաև դեպի ծով անմիջական ելք չունենալը և արտաքին հաղորդակցուղիների խոցելիությունը, անհրաժեշտ է ապահովել գյուղատնտեսական արտադրության այնպիսի մակարդակ, որի դեպքում կարևորագույն պարենամթերքի նկատմամբ բնակչության պահանջարկի 75-80 %-ը կբավարարվի տեղական արտադրության հաշվին, որը հնարավոր է երկրի բնատնտեսական ներուժն արդյունավետ օգտագործելու, ինչպես նաև գյուղատնտեսությունում տնտեսավարողների սուբսիդավորման, մատչելի վարկավորման, սակագնային կարգավորման կատարելագործման և շուկայական տնտեսության պայմաններում կիրառվող այլ տնտեսական լծակներով աջակցության զգալի ընդլայնման, ներքին շուկայի և տեղական արտադրողների շահերի արդյունավետ պաշտպանման արդյունքում.

4) արտակարգ իրավիճակներում գյուղատնտեսության կայուն գործունեության ապահովման նպատակով անհրաժեշտ է բազմակողմանի ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրի առաջացման հավանականությունը, գնահատել կանխարգելման և հետևանքների մեղմացման ուղիներն ու պահանջվող ռեսուրսների հատկացման հնարավորությունները: Ընդ որում, արտակարգ իրավիճակներում գյուղատնտեսության կայուն գործունեության ապահովման միջոցառումները պետք է իրականացվեն կառավարման բոլոր մակարդակներում, այն է` ազգային, տարածքային, տեղական ինքնակառավարման, ինչպես նաև հիմնարկների, կազմակերպությունների, գյուղացիական տնտեսությունների կողմից: Կարևորվում են նաև արտակարգ իրավիճակներում գյուղական բնակչության պատսպարման, պաշտպանության անհատական միջոցներով ապահովվածության, անհրաժեշտության դեպքում` տարահանման, բույսերի և կենդանիների պաշտպանության, սննդամթերքի վարակվածության դիտարկման կետերի ստեղծման ու գործարկման, ինչպես նաև սննդամթերքի պաշարների (պահուստների) ամբարման հիմնահարցերը:

 

3. Հիմնական նպատակը ԵՎ խնդիրները

 

1) ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության համատեքստում հանրապետության գյուղատնտեսության համաչափ զարգացման հիմնական նպատակն է բնատնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման, ագրարային բարեփոխումների խորացման, տնտեսավարման ձևերի կատարելագործման, գյուղատնտեսության և գյուղական տարածքներում ենթակառուցվածքների կենսունակության կտրուկ բարելավման արդյունքում` ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ոլորտի կայուն գործունեության ապահովման համար, ինչպես ընթացիկ (խաղաղ), այնպես էլ արտակարգ իրավիճակների պայմաններում: Ներկայիս վիճակի համալիր ուսումնասիրման, սահմանափակող գործոնների բացահայտման, դրական տեղաշարժերի վերլուծության և հնարավորությունների իրատեսական գնահատման հիման վրա, նշված նպատակին հասնելու համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

ա. ագրարային ոլորտի կայուն զարգացման արդյունքում` երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացում, արտակարգ իրավիճակներում բնակչության և ՀՀ զինված ուժերի կայուն պարենաապահովում,

բ. սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային, լքված և վերաբնակեցված գյուղական համայնքների ամրապնդման միջոցով տարածքային պաշտպանության մակարդակի բարձրացում, գյուղական տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավում,

գ. գյուղատնտեսության ոլորտի զորահավաքային նախապատրաստության ապահովման նպատակով համապատասխան ծրագրերի մշակում և իրականացում,

դ. սննդի լիարժեքության և սննդամթերքի անվտանգության ապահովման նպատակով սանիտարական և բուսասանիտարական բնագավառներում պետական աջակցության ընդլայնում, պետական վերահսկողության ուժեղացում,

ե. գյուղական տարածաշրջաններում ձեռնարկատիրական գործունեության ու գյուղատնտեսական կրթության և ուսուցման խթանման միջոցով բնակչության սոցիալ-տնտեսական պայմանների բարելավում,

զ. միջազգային չափորոշիչներին համապատասխանող` ենթակառուցվածքային և հաստատութենական (ինստիտուցիոնալ) բարեփոխումների շարունակական խորացում, ՀՀ ագրոպարենային համակարգի միջազգայնացման գործընթացների խթանում:

 

4. Ագրոպարենային համակարգի գործունեության հիմնական ուղղությունները

 

1) Ագրոպարենային համակարգում իրականացվելիք քաղաքականությունը նպատակաուղղվելու է երկրի պարենային անվտանգության անհրաժեշտ մակարդակի ապահովմանը, գյուղական տարածքների համաչափ զարգացմանը, գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, պարենամթերքի արտաքին ապրանքաշրջանառության հաշվեկշռի բարելավմանը, ագրարային հատվածում արտադրողականության բարձրացմանը: Քաղաքականության նշված գերակայությունները բխում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթների ապահովման պահանջներից` Հայաստանի շահերից, և հնարավորինս հաշվի են առնվում ներքին և արտաքին սպառնալիքներն ու ժամանակի մարտահրավերները.

2) ռազմավարական ուղղություններով քաղաքականության իրագործման գործընթացում առանձնահատուկ ուշադրություն կդարձվի օրենքի գերակայությանը, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ապահովմանը, համընդհանուր ժողովրդավարական արժեքների զարգացմանը և ազգային ինքնության պահպանմանը, միջազգային ներգրավման (ինտեգրման) խթանմանը` ելնելով ինքնիշխան, սոցիալական և իրավական` կայացած ժողովրդավարական պետության կերտման գլխավոր նպատակից: Ագրոպարենային համակարգի քաղաքականության հիմնական ուղղությունները միանգամայն համահունչ են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը և միտված են ՀՀ ազգային անվտանգության բաղադրիչը հանդիսացող` տնտեսական անվտանգության ապահովմանը: Այդ համատեքստում բնագավառի զարգացման հիմնական ուղղություններն են`

 

1. Պարենային անվտանգության ԵՎ պարենային անկախության ապահովումը

 

1) Պարենային անվտանգությունը` տվյալ երկրի տնտեսության այնպիսի վիճակ է, որը երաշխավորում է պարենային անկախությունը և ապահովում է սպառողների համար առողջապահական նորմերին համապատասխանող` պարենամթերքի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը: Յուրաքանչյուր երկիր ձգտում է պարենամթերքի նկատմամբ բնակչության պահանջարկը հնարավորինս բավարարել տեղական արտադրության հաշվին.

2) պարենային անվտանգության անքակտելի մաս է կազմում երկրի պարենային անկախությունը, այսինքն` կենսապես կարևորագույն պարենամթերքի ներմուծման անհնարինության կամ անբավարարության դեպքում և պարենային ճգնաժամի կանխարգելման նպատակով պարենամթերքի տեղական արտադրության անհրաժեշտ մակարդակի ապահովումը.

3) ՀՀ ագրոպարենային համակարգի զարգացման իրատեսական գնահատմամբ` գյուղատնտեսության ոլորտում առկա է ինտենսիվ և էքստենսիվ զարգացման զգալի չօգտագործված ներուժ: Ներկա դրությամբ տեղական արտադրության հաշվին բավարարվում է պարենային ազգային հաշվեկշիռներում ներառված պարենամթերքի շուրջ 60 %-ը` հաշվարկված էներգետիկ արժեքով: Երկրի բնատնտեսական ներուժը, միջնաժամկետ հեռանկարում, հնարավորություն է ընձեռում ավելացնել պարենամթերքով ինքնաբավարարվածության մակարդակը ևս 10-15 տոկոսային կետով: Ընդ որում, պարենային զամբյուղում ընդգրկված առանձին պարենամթերքի գծով (շաքար, հացամթերք, բուսական յուղ) ներմուծումից կախվածությունը շարունակվելու է մնալ նաև ապագայում, քանի որ միայն տեղական արտադրության հաշվին ներքին շուկայում պարենամթերքի նկատմամբ ձևավորվող պահանջարկի բավարարումը ոչ միայն անհնարին է, այլ նաև` տնտեսապես անարդյունավետ.

4) Հայաստանի գյուղատնտեսությունը հետայսու կշարունակի մասնագիտանալ թարմ մրգի, խաղողի, բանջարեղենի, հացահատիկի, կարտոֆիլի ու դրանց վերամշակումից ստացվող բազմաթիվ արտադրատեսակների (կոնյակ, գինիներ, բանջարեղենի պահածոյացված արտադրանք, մրգային հյութեր, խյուսեր, ծխախոտ, հանքային ջրեր և այլն), ինչպես նաև մսամթերքի և կաթնամթերքի լայն տեսականու արտահանման ուղղությամբ (ապխտած միս, երշիկեղեն, դեղին պանիրներ, պաղպաղակ և այլն): Հեռանկարային է նաև օրգանական (էկոլոգիական) գյուղմթերքի արտադրության կազմակերպումը, հատկապես, ալպիական և ենթաալպյան գոտում.

5) պարենային անվտանգության հիմնախնդրի լուծման ուղղությամբ, առաջին հերթին, անհրաժեշտ է ապահովել երկրի մակրոտնտեսական կայունությունը և պետական աջակցության ընդլայնումը, մասնավորապես, սուբսիդավորման, պետության երաշխիքով կամ վարկի տոկոսադրույքի մասնակի փոխհատուցման (սուբսիդավորման) կամ հովանավորչության այլ եղանակներով հասնել գյուղատնտեսական արտադրանքի ծավալների աճի, և արդյունքում բարելավել սննդամթերքի արտաքին առևտրաշրջանառության հաշվեկշիռը, ինչպես նաև երկրի պարենային անկախությունը հասցնել անհրաժեշտ մակարդակի: Այդ հեռահար հիմնախնդրի լուծումը հնարավոր է նպատակամետ քաղաքականության իրականացման շնորհիվ, որի տարրերից են`

ա. բուսաբուծության ճյուղում ագրոտեխնիկայի առաջադիմական համակարգի ներդրման ապահովումը,

բ. գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործումը կանխարգելելու նպատակով սերմնանյութի որակի ստուգման և պետական սորտափորձարկման կառույցների կարողությունների հզորացումը,

գ. հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի առավել տարածված ու վտանգավոր օրգանիզմների դեմ պայքարի, այդ թվում` կարանտին միջոցառումների իրականացումը, բուսասանիտարական անվտանգության ապահովումը, մշակաբույսերի և անտառների վնասատուների ու հիվանդությունների դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացումը,

դ. գյուղատնտեսական հողատեսքերի բերրիության բարձրացումը, ինչպես նաև սերմնաբուծության, սելեկցիոն աշխատանքների, տնկարանային տնտեսության զարգացմանն ուղղված` գիտականորեն հիմնավորված միջոցառումների իրականացումը, առաջնային սերմնաբուծության բնագավառում պետական աջակցության ընդլայնումը,

ե. անասնաբուծության ճյուղում տոհմային գործի բարելավումը, գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման, ինչպես նաև համարակալման ու հաշվառման աշխատանքների ընդլայնումը,

զ. բնական կերահանդակների (արոտավայրեր, խոտհարքներ) օգտագործման (սեփականաշնորհման, վարձակալման) համակարգումը, դրանց բարելավման միջոցառումների իրականացումը, ջրարբիացման համակարգի վերականգնումը, լեռնային արոտավայրերի դեգրադացման աստիճանի գնահատումը և դրանց բարելավման միջոցառումների մշակումը,

է. պարբերաբար (յուրաքանչյուր 7-10 տարին մեկ անգամ) գյուղատնտեսությունում համատարած հաշվառման անցկացումը,

ը. կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելման նպատակով` անասնահակահամաճարակային և ախտորոշիչ միջոցառումների իրականացումը,

թ. գյուղտեխնիկայի հավաքակայանի արդիականացումը, տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացումը, տեխնիկայի համատեղ օգտագործման կառուցակարգերի (մեխանիզմների) ներդրումը և արդյունքում` ձեռքի աշխատանքի տեսակարար կշռի աստիճանական նվազեցումը,

ժ. մասնավոր հատվածում հանքային պարարտանյութերի ներմուծման և իրացման համակարգի ամրապնդմանն աջակցելը,

ժա. նյութատեխնիկական մատակարարումների և սպասարկումների բնագավառում` ներմուծվող թունամիջոցների (բուժամիջոցների) որակի նկատմամբ պետական վերահսկողության ուժեղացումը,

ժբ. կոոպերատիվների և կամավոր հիմունքներով այլ միավորումների ստեղծմանը, ապրանքային տնտեսությունների ձևավորմանն աջակցությունը, արդյունքում` ագրարային արտադրության արդյունավետության բարձրացումը,

ժգ. իրացվող մսամթերքի որակի բարձրացման, հիվանդությունների տարածման ռիսկերի նվազեցման նպատակով փոքրածավալ սպանդանոցների գործարկումը,

ժդ. գյուղմթերքի վերամշակման բնագավառում` ընկերությունների տեխնիկական վերազինման, նոր տեխնոլոգիաների ներդրման, փոխառու միջոցների համալրման ուղղությամբ պետական աջակցության ցուցաբերումը,

ժե. կենդանի վերափոխված օրգանիզմների ու դրանցից ստացված սննդամթերքի տարածման և օգտագործման կանոնակարգումը,

ժզ. սննդամթերքի անվտանգության բնագավառի հաստատութենական (ինստիտուցիոնալ) կառույցների կատարելագործումը և այդ նպատակով` միջազգային չափանիշներին համապատասխանող գործուն համակարգի ներդրումը:

 

2. Գյուղական աղքատության հաղթահարումը ԵՎ գյուղական բնակավայրերի ամրապնդումը

 

1) Գյուղական աղքատության աստիճանական հաղթահարումը, գյուղական բնակչության եկամուտների ավելացումը, գյուղական բնակավայրերի ամրապնդումը` հատկապես արևելյան սահմանի երկայնքով, ունի ռազմավարական կարևոր նշանակություն: 1991 թվականից հետո ընկած ժամանակահատվածում գյուղական տարածքներում գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվողների թվի ավելացումը չի զուգորդվել համախառն արտադրանքի համարժեք աճով: Այդ փաստը, առաջին հերթին, բացատրվում է հողի, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի և այլ արտադրական միջոցների մասնավորեցումից հետո տեղի ունեցած արտադրողականության անկմամբ, գյուղատնտեսական գոտիների մասնագիտացման էական փոփոխմամբ, գնողունակ պահանջարկի նվազմամբ և արտաքին ավանդական շուկաների կորստի հետևանքով` գյուղմթերքի իրացման հիմնախնդրի առկայությամբ, բնամթերային փոքր չափերի տնտեսությունների ձևավորմամբ և մի շարք այլ գործոններով.

2) ելնելով ՀՀ ազգային անվտանգության հիմնադրույթներից` գյուղատնտեսության ենթակառուցվածքների գործունեության բարելավումը, առաջին հերթին, պետք է իրականացվի սահմանամերձ և բարձրադիր գոտում: Գյուղական աղքատության հաղթահարման և գյուղական բնակավայրերի ամրապնդման քաղաքականության ուղղությունների հիմնական բաղադրիչներն են`

ա. գյուղական աղքատության հաղթահարման նպատակով ՀՀ վարչատարածքային միավորումների սոցիալ-տնտեսական նպատակային ծրագրերի մշակումը և իրականացումը,

բ. սոցիալական և արտադրական համապետական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների գործունեության բարելավումը, վերջիններիս ծառայություններից օգտվելու մատչելիության բարձրացումը, ինչպես նաև շուկայական տնտեսությանը բնորոշ նոր ենթակառուցվածքների ձևավորումը և զարգացումը,

գ. պետական-մասնավոր հատվածների համագործակցության ընդլայնումը,

դ. գյուղատնտեսությունում բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության կազմակերպումը,

ե. դոտացիաների, սուբսիսիդիաների տրամադրման միջոցով, ցուցաբերելով տարբերակված մոտեցում սահմանամերձ և բարձրադիր տարածաշրջանների նկատմամբ, առավել վատթար վիճակում գտնվող համայնքների բնակչության կարիքներն առաջնահերթ ապահովելու սկզբունքով` պետական աջակցության ընդլայնումը,

զ. ոչ գյուղատնտեսական արտադրության կազմակերպման միջոցով նոր աշխատատեղերի ստեղծումը, ներդրումային գրավիչ միջավայրի ձևավորումը,

է. ագրոպարենային համալիրի (բուսաբուծություն, անասնապահություն, ագրովերամշակում) համաչափ զարգացումն ապահովելու նպատակով ֆինանսավորման բոլոր աղբյուրներից միջոցների ներգրավումը,

ը. միջհամայնքային և միջմարզային տնտեսական ներգրավման (ինտեգրման) գործընթացի խթանումը,

թ. ծայրամասային (հեռավոր), բարձրադիր և սահմանամերձ բնակավայրերի առաջանցիկ զարգացման սկզբունքի կիրառմամբ` փոքր և միջին ձեռնարկատիրության ընդլայնումը,

ժ. արդյունավետ կառուցակարգերի ներդրման միջոցով գյուղատնտեսության ոլորտի վարկավորման մատչելիության բարձրացումը,

ժա. հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, հումքի անթափոն (համալիր) օգտագործումը,

ժբ. գյուղմթերք արտադրողների ու վերամշակողների և վարկավորող կառույցների միջև պայմանագրային հարաբերությունների ձևավորմանը և կատարելագործմանն աջակցության ցուցաբերումը` նկատի ունենալով ռիսկերի դիվերսիֆիկացումը, ինչպես նաև երկարաժամկետ ու մատչելի վարկերի տրամադրումը,

ժգ. գյուղատնտեսության մասնագիտական կրթության մատչելիության բարձրացմանն աջակցության ցուցաբերումը` հատկապես սահմանամերձ և բարձրադիր բնակավայրերի բնակիչների շրջանում,

ժդ. օրենսդրության կատարելագործման միջոցով` գյուղմթերք արտադրողների, վերամշակողների, իրացնողների կոոպերատիվներում և կամավորության հիմունքներով ստեղծվող այլ միավորումներում միավորմանը նպաստելը,

ժե. գյուղատնտեսական նշանակության աշխատանքներին մինչև 14 տարեկան երեխաների ներգրավումը` պայմանով, որ դա չխոչընդոտի նրանց կրթությանը կամ վնաս հասցնի առողջությանը և ֆիզիկական, մտավոր, բարոյական ու սոցիալական զարգացմանը.

3) գյուղական բնակավայրերի աղքատության հաղթահարմանը և գյուղական բնակավայրերի ամրապնդմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարման առավել արդյունավետ կազմակերպական-իրավական ձևերի զարգացումը, հատկապես, կոոպերատիվ շարժման խթանումը, որի իրականացման համար, մասնավորապես, կպահանջվեն`

ա. «Կոոպերացիայի մասին» (կամ «Կոոպերատիվների մասին») ՀՀ օրենքի ընդունումը, որում կամրագրվեն գյուղատնտեսական կոոպերատիվների առանձնահատկությունները և աջակցության մեխանիզմները,

բ. «Սպառողական կոոպերացիայի մասին» ՀՀ օրենքում սահմանված կարգով համապատասխան փոփոխություն կատարելու միջոցով սպառողական ընկերությունների ձևավորման համար անդամների պարտադիր թվի շեշտակի կրճատումը` վերջիններիս ձևավորման դյուրինության բարձրացման նպատակով,

գ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու միջոցով գյուղատնտեսական կոոպերատիվների տնտեսավարման պայմանների բարելավումը,

դ. կոոպերատիվների ձևավորմանն ու զարգացմանն ուղղված մարքեթինգային, վարկային, լիզինգային ու խորհրդատվական և այլ աջակցության ընդլայնումը,

ե. Հայաստանի Հանրապետությունում գյուղացիական տնտեսությունների խոշորացման հայեցակարգի մշակումը, որի առանցքային գերակայություններից է գյուղատնտեսական կոոպերատիվների, ընկերությունների, ասոցիացիաների ստեղծման խրախուսումը:

 

3. Ագրարային ոլորտի զորահավաքային (մոբիլիզացիոն) նախապատրաստությունը

 

1) Տնտեսության և նրա առանձին ճյուղերի զորահավաքային (մոբիլիզացիոն) նախապատրաստությունը հանդիսանում է երկրի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչը: Զորահավաքային նախապատրաստության հիմնական սկզբունքներն են` կենտրոնացված ղեկավարումը, կոմպլեքսայնությունը, պլանայնությունը և վերահսկողությունը: Տնտեսության զորահավաքային նախապատրաստությունը սահմանվում է որպես «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) խաղաղ ժամանակ իրականացվող միջոցառումների համակարգ, որը նպատակ ունի հանրապետության տնտեսությունը, վարչատարածքային միավորները նախապատրաստելու զինված հարձակումից պաշտպանվելու, պատերազմի ժամանակ ՀՀ զինված ուժերի, ինչպես նաև բնակչության պահանջմունքները բավարարելու համար».

2) տնտեսության կենսաապահովման յուրաքանչյուր ճյուղի, այդ թվում` գյուղատնտեսության զորահավաքային նախապատրաստությունը կազմակերպվում է ռազմական դրության ժամանակաշրջանում տվյալ ոլորտը խաղաղ պայմաններից` պատերազմականի փոխադրելու նպատակով: Իսկ ռազմական դրությունը հայտարարվում է Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում: Ոլորտի զորահավաքային ծավալումն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղ ժամանակաշրջանում ապահովել համապատասխան մոբիլիզացիոն պլանների (ծրագրերի) մշակումը.

3) ելնելով գյուղատնտեսության ոլորտի առանձնահատուկ նշանակությունից` կենսաապահովման այլ ճյուղերի հետ մեկտեղ (առողջապահություն, տրանսպորտ, էներգետիկա և այլն), անհրաժեշտ է խաղաղ պայմաններում իրականացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կապահովեն ոլորտի կենսունակությունը համընդհանուր կամ մասնակի զորահավաքի հայտարարման դեպքում.

4) գյուղատնտեսության ոլորտի գործունեության հիմնական նպատակը զորահավաքի (մասնակի կամ համընդհանուր) ժամանակաշրջանում ագրարային արտադրության կայուն ապահովումն է: Նշվածի հետ մեկտեղ, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը շահագրգիռ կողմ է հանդիսանում, մասնավորապես, գյուղաբնակների պատսպարման, տարահանման, ոլորտի կազմակերպությունների կողմից զորահավաքային ծրագրերի իրագործման, զինապարտներին ամրագրման, զորակոչի անցկացման, ռազմատրանսպորտային պարտականության կատարման, զինտեխնիկայի վերանորոգման և պարենամթերքի պահուստների (պաշարների) ստեղծման բնագավառներում: Այդ միջոցառումներին մասնակցությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում.

5) ՀՀ տնտեսության և նրա առանձին ճյուղերի զորահավաքային նախապատրաստության արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է ամրապնդել ռազմազորահավաքային (մոբիլիզացիոն) մարմինների միասնական համակարգը: Զորահավաքային նախապատրաստության բնագավառում գյուղատնտեսության ոլորտի ռազմավարության հիմնական բաղադրիչներն են`

ա. խաղաղ պայմաններում զորահավաքային ծրագրերի (պլանների) մշակումը,

բ. զորահավաքային հզորությունների ստեղծումը, պահպանումը և զարգացումը,

գ. ռազմական դրության աշխատանքային ռեժիմի համակարգի կազմակերպությունների փոխադրման ապահովումը,

դ. բնակչության կենսաապահովման համար պարենամթերքի նորմավորված մատակարարմանը մասնակցությունը,

ե. քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը,

զ. պարենամթերքի պետական պաշարների ստեղծմանը մասնակցությունը,

է. տրանսպորտային ու փոխադրման այլ միջոցների, տեխնիկայի, սարքավորումների, գործիքների հավաքագրմանը նպաստելը,

ը. զորահավաքի ժամանակաշրջանի իրավական ակտերի նախագծերի մշակումը, դրանց ապահովագրական ֆոնդի ստեղծումն ու պահպանումը,

թ. սահմանված կարգով հատուկ զինվորական հաշվառման ենթակա պահեստազորայինների ամրագրումը,

ժ. զորահավաքի ժամանակ զինվորական ծառայության զորակոչին աջակցելը,

ժա. պաշտպանական կամ հանրօգուտ աշխատանքներին գյուղաբնակ բնակչության հավաքագրմանը նպաստելը,

ժբ. սահմանված կարգով կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) մասին պայմանագրերի կնքումը,

ժգ. մասնակցությունը տարածքային պաշտպանության ծրագրերի մշակմանը (ճշգրտմանը) և դրանց իրականացմանը,

ժդ. զորահավաքային նախապատրաստությանն առնչվող այլ միջոցառումների իրականացումը:

 

4. Սանիտարական ԵՎ բուսասանիտարական միջոցառումների իրականացումը սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության, բույսերի կարանտինի ԵՎ բույսերի պաշտպանության բնագավառներում

 

1) Սննդամթերքի անվտանգությունը, գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների տարածման կանխարգելումը, բույսերի պաշտպանությունը և բուսասանիտարական վերահսկողությունը գյուղատնտեսության զարգացման ռազմավարական ուղղություններից են: Մարդկանց ֆիզիկական և մտավոր զարգացումը, նյութափոխանակության հավասարակշռությունը, իմունային, հորմոնալ, ֆերմենտային ու կենսական նշանակություն ունեցող այլ համակարգերի բնականոն գործունեությունը և գենոֆոնդի պահպանումը հնարավոր է միայն սպառվող սննդամթերքի լիարժեքության և անվտանգության ապահովման պայմաններում: Թերսնուցման և սննդային գործոնով պայմանավորված` առողջության խանգարումների կանխարգելումը ՄԱԿ-ի կողմից սահմանված Հազարամյակի նպատակների թվում են: Այդ իսկ պատճառով մարդկանց կյանքի և առողջության համար սննդամթերքի անվտանգության բնագավառում համապատասխան հիգիենիկ նորմերի, անասնահակահամաճարակային ռեժիմների և բուսասանիտարական կանոնների պահպանումը ժամանակի հրամայականներից է.

2) սննդամթերքի անվտանգությունը պետք է ապահովվի բուսական և կենդանական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի ապրանքային շարժի բոլոր փուլերում (արտադրություն-պահպանում-վերամշակում-փոխադրում-իրացում), ինչպես նաև շրջանառության միջանկյալ գործառնությունների գործընթացներում (տեսակավորում, բեռնում, բեռնաթափում, փաթեթավորում, դրոշմավորում, առաքում և այլն).

3) կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխարգելումը նույնպես մշտապես գտնվելու է նախարարության ուշադրության կենտրոնում և այդ աշխատանքները կիրականացվեն «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Առավելապես մեծ ուշադրություն է դարձվելու գյուղատնտեսական կենդանիների այն հիվանդությունների ախտորոշմանը, տարածման կանխմանը և բուժմանը, որոնք փոխանցվում են մարդկանց (սիբիրախտ, բրուցելյոզ, օրնիտոզ, դաբաղ և այլն), կամ առկա է տվյալ հիվանդության հարուցիչի պոտենցիալ սպառնալիքը հետագայում վարակելու նաև մարդկանց` առաջացնելով պանդեմիաներ, օրինակ` թռչնագրիպը.

4) կենդանիների համաճարակային հիվանդությունների կանխարգելման կարևորագույն բաղադրիչներից են պետական սահմանի անցումային կետերում անասնաբուժական լաբորատորիաների կարողությունների ուժեղացումը, համապատասխան գույքի (սարքավորումների), պատվաստանյութերի և այլ պարագաների ձեռքբերումը, ինչպես նաև համապատասխան անվանացանկով, ծավալներով և սահմանված ժամկետներում այդ պարագաների կուտակումը ՀՀ պետական պահուստում.

5) ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությամբ սահմանված` ազգային շահերից են բխում նաև ագրարային ոլորտի զարգացման մյուս գերակայությունները, որոնցից է բուսասանիտարական վերահսկողությունը և բույսերի պաշտպանությունը: Ըստ գնահատման` բուսական ծագում ունեցող մթերքի` վնասատուներից և հիվանդություններից ամենամյա կորուստները կազմում են շուրջ 15-20 %, ուստի, բույսերի պաշտպանության քիմիական պայքարի ուղղությամբ կատարվող աշխատանքներն անհրաժեշտ է դիտել իբրև տնտեսական անվտանգության բաղկացուցիչ: Նշվածի հետ մեկտեղ, պայքարի միջոցառումների համար օգտագործվող քիմիական սինթեզված դեղամիջոցները (բուժամիջոցները) չպետք է աղտոտեն շրջակա միջավայրը ծանր մետաղներով, դրանց միացություններով, իզոմերներով, մետաբոլիտներով և մարդկանց առողջությանն սպառնալիք ներակայացնող այլ նյութերով, հատկապես, պեստիցիդների և նիտրատների թույլատրելի մնացորդային քանակությունը չգերազանցելու առումով.

6) Եվրամիության հետ Խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման բանակցային գործընթացում սանիտարական և բուսասանիտարական բնագավառների ինստիտուցիոնալ կառույցների հզորացում, օրենսդրության կատարելագործում` Եվրամիության չափանիշներին համապատասխան.

7) հանրապետությունում սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բույսերի պաշտպանության բնագավառներում իրականացվող քաղաքականության հիմնական ուղղություններն են`

ա. սննդամթերքի անվտանգության փորձաքննություն անցկացնող լաբորատորիաների տեխնիկական վերազինումը, կադրերի ուսուցումը և վերապատրաստումը,

բ. ԻՍՕ 9000, ԻՍՕ 22000 և ՎԱՎԿԿՀ (վտանգի աղբյուրի վերլուծության և կրիտիկական կետերի հսկում) միջազգային համակարգերի ներդրումը, միջազգային ստանդարտներով և նորմերով սահմանված չափանիշներին ներդաշնակ տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտների և այդ չափանիշների փորձարկման մեթոդների մշակումը,

գ. սննդամթերքի անվտանգության նկատմամբ արդյունավետ վերահսկողության ապահովումը` սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներգրավմամբ և բնակչության ակտիվ մասնակցությամբ,

դ. վերահսկողության բնագավառում պետական կառավարման մարմինների միջև լիազորությունների տարանջատումը և հստակեցումը և, մյուս կողմից, դրանց փոխհամաձայնեցված, փոխկապակցված ու համակարգված գործունեությունը,

ե. անասնաբուժական ծառայությունների ամրապնդումը, վարակիչ, հատկապես, մահաբեր հիվանդությունների ախտորոշմանը, համաճարակների կանխարգելմանն ուղղված կարանտին միջոցառումների անցկացումը և պարտադիր պատվաստումների իրականացումը,

զ. անասնաբուժության համաշխարհային կազմակերպության շրջանակներում միջպետական համագործակցության ընդլայնումը, այդ բնագավառում արագ արձագանքման համակարգերի միջոցով փոխադարձ կապի ապահովումը,

է. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների պետական գրանցումը, միջազգային պայմանագրերի համաձայն, ՀՀ օրենսդրությամբ հաստատված` արգելված պեստիցիդների և պեստիցիդային խառնուրդների անօրինական ներթափանցման, օգտագործման և կիրառման արգելումը,

ը. օրգանական գյուղատնտեսության խթանմանն ուղղված` պետական աջակցության ցուցաբերումը,

թ. անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական այլ միջոցառումների իրականացումը, որոնք նախատեսված են միջազգային պայմանագրերով, համաձայնագրերով և Հայաստանի Հանրապետության իրավական նորմատիվ ակտերով:

 

5. Գյուղական տարածաշրջաններում գործարարության խթանումը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը

 

1) Հանրապետությունում սննդարդյունաբերության զարգացմամբ և այդ նպատակով գործարար բարենպաստ միջավայրի ձևավորման ու մրցակցային հավասար պայմանների ստեղծման ուղղությամբ նպատակամետ քաղաքականության իրագործմամբ անհրաժեշտ նախադրյալներ կստեղծվեն երկրի պարենային անկախության ապահովման, սպառողների պահանջմունքների առավել լիարժեք բավարարման, նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով գյուղական բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, գյուղատնտեսության, իբրև հումք մատակարարող ճյուղի, կայուն զարգացման, գյուղաբնակների եկամուտների ավելացման ու գյուղական բնակավայրերի ամրապնդման գործում.

2) ագրովերամշակման ոլորտի հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ապահովել օգտագործվող հումքի որակը, քանակը, ինչպես նաև մատակարարումների անընդհատությունը, քանի որ այդ գործոնները կանխորոշում են ոչ միայն շրջանառու միջոցների վերարտադրության տեմպերը և վերջնական արտադրանքի որակաքանակական ցուցանիշները, այլ նաև հանդիսանում են աշխատանքի արտադրողականության բարձրացման, արտադրական ֆոնդերի օգտագործման արդյունավետության, արտադրանքի ինքնարժեքի իջեցման, ճյուղի բարձր շահութաբերության նախապայմաններ.

3) գործարարության զարգացման տեսանկյունից բավականին մեծ դերակատարություն ունի երկրի գյուղական տարածքների համաչափ զարգացումը: Ներկայումս հանրապետությունում տնտեսական աճի կենտրոնացման միտումներ են դրսևորվում (ՀՆԱ-ում Երևանի մասնաբաժինը 40 %-ից ավելի է): Այդ հանգամանքն իր բացասական ազդեցությունն է ունեցել նաև ներդրումների բաշխման վրա, ուստի, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման քաղաքականությունը նպատակաուղղվելու է գյուղական համայնքներում ներդրումների առաջանցիկ ներգրավմանը, քանի որ արտադրական ուժերի հավասարաչափ բաշխվածությունը կայունության կարևորագույն բաղադրիչներից է: Գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացման առումով կարևորվում է շուկայի իրավիճակին արագ հարմարվող փոքր և միջին ձեռնարկատիրությունը: Այդ բնագավառի դինամիկ զարգացումը նպաստում է ինչպես տնտեսական, այնպես էլ նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով գյուղական բնակչության սոցիալական վիճակի բարելավմանը, «միջին խավի» ձևավորմանը և գյուղական բնակչության եկամուտների բարձրացմանը.

4) գյուղական բնակչության կենսամակարդակի աստիճանական բարձրացումը, սոցիալական արդարության արմատավորումը, հանրային համերաշխության հաստատումը նույնպես բխում է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունից, ուստի, այդ բնագավառներում իրականացվող քաղաքականությունը հանդիսանալու է գյուղատնտեսության ոլորտի կայուն զարգացման նախընտրելի ուղղություններից մեկը, որի ապահովմանը նպաստելու է հանրապետության տարածաշրջանների հուսալի զարգացման ապահովումը, սպառման և կուտակման, միջճյուղային, ներճյուղային և միջպետական տնտեսական կառուցվածքի օպտիմալ հարաբերակցությամբ զարգացումը: Ելնելով գյուղատնտեսական արտադրության առանձնահատկություններից ու բազմաձևությունից, ինչպես նաև զբաղվածության ոլորտում նպատակային ծրագրերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել առաջիկայում օրենսդրորեն կարգավորել գյուղատնտեսական մթերք (հումք) արտադրող տնտեսավարողների կարգավիճակը.

5) առանձնահատուկ կարևորվում է երկրում արտադրված պարենամթերքի մրցունակության բարձրացումը ներքին և արտաքին շուկաներում, որը պայմանավորում է գյուղատնտեսության և գյուղի զարգացման կարևորագույն հիմնահարցի հանգուցալուծումը, այն է` իրացման հիմնախնդրի լուծումը, որը հնարավորություն կընձեռի կենսապես կարևորագույն սննդամթերքի ներմուծումը փոխարինել տեղական արտադրությամբ, ինչպես նաև կխթանի հարաբերական առավելություն ունեցող արտադրանքի` արտերկրներ արտահանումը` բարելավելով ներկայումս խիստ բացասական արտահանման-ներմուծման հաշվեկշիռը և նախադրյալներ ստեղծելով գյուղական տարածքների զարգացման համար: Կարևորվում է նաև գյուղական տարածքներում ոչ գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվածության աճի ապահովումը.

6) գյուղական տարածքներում գործարարության խթանումը և արդյունքում` բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված քաղաքականությունը կնպատակաուղղվի`

ա. գործարար նախաձեռնությունների խրախուսմանը, ներդրումների ներգրավմանը, հանրապետության տարածաշրջանների տնտեսական գրավչության բարձրացմանը,

բ. գործարարության բնագավառում սփյուռքահայության ներուժի արդյունավետ օգտագործմանը,

գ. մաքսային և հարկային վարչարարության բարելավմանը, թափանցիկության աստիճանի բարձրացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը,

դ. գործարար տեղեկատվական, խորհրդատվական և ուսուցողական ծառայություններից օգտվելու մատչելիության բարձրացմանը,

ե. թույլ զարգացած տարածաշրջանների, հատկապես սահմանամերձ գոտում, լեռնային և բարձրլեռնային տարածաշրջաններում, առաջանցիկ տեմպերով զարգացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը` իրականացնելով անցում հարկային արտոնությունների համակարգից սուբսիդավորման համակարգին,

զ. գյուղական տարածքներում բնապահպանական միջոցառումների իրականացմանը, ռեկրեացիոն ներուժի արդյունավետ օգտագործմանը (ագրոզբոսաշրջություն),

է. տեղական արտադրողների և ներքին շուկայի պաշտպանությանը, առևտրի և ծառայությունների ոլորտում պետական հստակ միասնական քաղաքականության վարմանը,

ը. Առևտրի համաշխարհային կազմակերպությանն (ԱՀԿ) անդամակցության շրջանակներում արտաքին ապրանքաշրջանառության բնագավառում հնարավոր ռիսկերի մեղմմանը և, մյուս կողմից, ընձեռվող հնարավորություներից առավելապես օգտվելու ուղղությամբ քաղաքականության մշակմանը և իրականացմանը,

թ. հաշվի առնելով հաղորդակցուղիների խոցելիությունը, դեպի ծով անմիջական ելքի բացակայությունը` այլընտրանքային բեռնափոխադրումների սխեմաների կիրառմանը,

ժ. գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված` սոցիալական արդարության սկզբունքի վրա հիմնված քաղաքականության իրագործմանը:

 

6. Գյուղատնտեսության ոլորտի ԵՎ գյուղական տարածքներում ենթակառուցվածքների ձԵՎավորումը ԵՎ զարգացումը, հաստատութենական բարեփոխումների իրականացումը

 

1) Ելնելով ագրարային ոլորտի բազմազանությունից և ընդգրկվածությունից` ոլորտային ռազմավարության գերակայությունները նույնպես բազմաբնույթ են և գործում են համալրման, փոխլրացման (կոմպլեմենտար) սկզբունքով: Այդ տեսանկյունից կարևորվում է գյուղատնտեսության ոլորտի և գյուղական տարածքներում արտադրական, ֆինանսական և սոցիալական ենթակառուցվածքների գործունեության բարելավումը և տնտեսավարման նոր պայմաններին ու զարգացման ուղենիշներին դրանց համապատասխանեցման ապահովումը: Գյուղատնտեսության արտադրական ենթակառուցվածքներից առանձնահատուկ կարևորվում են սերմնաբուծության և տոհմաբուծության ենթակառուցվածքները, որոնք մեծապես պայմանավորում են բուսաբուծությունում` բերքատվությունը, իսկ անասնապահությունում` մթերատվությունը: Ենթակառուցվածքների թերզարգացածությունն առավելապես ակներև է լեռնային և բարձրլեռնային տարածաշրջաններում, ուստի, դրանց բարելավմանն ուղղված միջոցառումներն առաջնահերթության կարգով իրականացվելու են տվյալ տարածքներում, ինչպես նաև սահմանամերձ գոտում: Ենթակառուցվածքների կայուն գործունեությունը հանգեցնելու է ներդրումների ներհոսքի ավելացմանը, քանի որ այդ գործընթացները փոխկապակցված ու փոխպայմանավորված են և արդյունքում` պայմանավորելու են գյուղական տարածքների զարգացումը.

2) գյուղատնտեսությունը տարեցտարի զգալիորեն տուժում է կարկտահարությունից, հեղեղումներից և այլ բնածին արհավիրքներից, որոնք լուրջ ներքին սպառնալիքներ են ինտենսիվ գյուղատնտեսության վարման և գյուղատնտեսությունում ընդլայնված վերարտադրության ապահովման գործում, ուստի, հանրապետությունում առաջիկայում կապահովվի գործուն ապահովագրական համակարգի ներդրումը: Այդ գործընթացը, սկզբնական փուլում, պահանջում է ռիսկերի համալիր գնահատում, իսկ այնուհետև` տնտեսավարողների և պետության պատրաստակամությունը համապատասխան ֆինանսական միջոցների հատկացման գործում: Նշված ենթակառուցվածքի լիարժեք ձևավորումը նպաստելու է ռիսկերի դիվերսիֆիկացմանը, ինչպես նաև վարկավորման մատչելիության բարձրացմանը, քանի որ առևտրային բանկերը, հաշվի առնելով հանրապետությունում գյուղատնտեսական արտադրության բարձր ռիսկայնությունը, վարկային ռեսուրսները հիմնականում ուղղում են այլ ոլորտներ: Մինչև ապահովագրական համակարգի արմատավորումը` հանրապետությունում ընդլայնվելու են հնարավոր բնական աղետների կանխարգելման, իսկ դրանց առաջացման դեպքում` հետևանքների մեղմմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես, հակակարկտային ծառայությունների կարողությունների ուժեղացման, այդ բնագավառում արդիական պայքարի միջոցների կիրառման, հակահեղեղային ինժեներական կառույցների, անտառապաշտպան շերտերի ստեղծման և այլ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ուղղությամբ: Որպես այլընտրանքային միջոց` անհրաժեշտ է ապահովել գյուղատնտեսական արտադրության կառուցվածքի օպտիմալացումը` նկատի ունենալով վերջինիս համապատասխանեցումը բնակլիմայական պայմաններին` ըստ տարածաշրջանների գոտիական առանձնահատկությունների և մասնագիտական նախընտրելի ուղղությունների.

3) ելնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից` գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորագույն ուղղություններից է արտադրատեխնիկական սպասարկումների ենթակառուցվածքների զարգացումը և նյութատեխնիկական ռեսուրսներով անխափան մատակարարումների ապահովումը, հատկապես, արտակարգ իրավիճակներում: Այդ բնագավառում վիճակի բարելավման քաղաքականությունը, առաջին հերթին, կնպատակաուղղվի գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային մեխանիզմների ներդրմանը, տեխնիկական միջոցների հավաքակայանի օգտագործման արդյունավետության բարձրացմանը: Գյուղական բնակավայրերի հետագա զարգացումն անհնարին է նաև առանց ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքի գործունեության կտրուկ բարելավման, այդ բնագավառում արդիական տեխնոլոգիաների ներդրման (ոռոգումը կաթիլային, անձրևացման, փակ համակարգերի և այլ եղանակներով): Ընդ որում, ըստ ուսումնասիրությունների, ջրամատակարարման անհասանելիությունից, որակի անկումից, մատչելիության անկայությունից առավելապես տուժում են գյուղական բնակչության անապահով խմբերը, այսինքն` այդ հիմնախնդրի լուծումը հանդիսանում է գյուղական աղքատության հաղթահարման համատեքստում` ռազմավարական նշանակություն ունեցող կարևորագույն ուղղություն: Բացի դրանից, քաղաքականությունը նպատակաուղղվելու է ջրաբաշխիչ ցանցերում ջրի կորուստների կրճատմանը, հիդրոտեխնիկական կառույցների վերականգնմանը, նորերի ստեղծմանը, տեխնիկական հագեցվածության բարձրացմանը, սպառողներին տրվող ջրի քանակի, որակի բարելավմանը, «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմանը, կեղտաջրերի մաքրմանը` մինչև համապատասխան նորմերի, ջրերի վնասակար ներգործության հետևանքով առաջացող արտակարգ իրավիճակների կանխման միջոցառումների (ափապաշտպան կառույցների ստեղծում, գետերի առավելագույն հոսքերի հատվածների կարգավորում, սելավատարների մաքրում և այլն) մշակմանը, լուծվելու են նաև գիտակրթական, խորհրդատվական, ֆինանսական (միկրոֆինանսավորման) և գյուղատնտեսության ոլորտի զարգացումը պայմանավորող այլ ենթակառուցվածքների զարգացման հիմնախնդիրները.

4) գյուղական տարածքների զարգացման գործում առաջնային են ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի ենթակառուցվածքները, ինչպիսիք են ճանապարհաշինարարությունը, տրանսպորտային հաղորդակցությունը, կապը (հեռախոսային, փոստային, ինտերնետային), էներգետիկ համակարգերը, ինչպես նաև սոցիալական ոլորտի ենթակառուցվածքները (առողջապահական, կրթական, կոմունալ, կենցաղային, մշակութային և այլն): Այդ ենթակառուցվածքների զարգացածության մակարդակներում նույնպես առկա է խիստ բևեռացում` գյուղական և քաղաքային բնակավայրերի միջև: Գյուղատնտեսության ոլորտի զարգացումն անհնարին է նաև առանց համապատասխան հաստատութենական (ինստիտուցիոնալ) վերափոխումների, որոնք կզուգորդվեն ենթակառուցվածքային բարեփոխումներին: Ընդ որում, հաստատութենական կառույցների ձևավորումը և զարգացումը պետք է իրականացվեն ինչպես պետական, այնպես էլ տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մակարդակներում.

5) ենթակառուցվածքների գործունեության բարելավման, հաստատութենական բարեփոխումների խորացման բնագավառներում միջոցառումներն իրականացվելու են հետևյալ հիմնական ուղղություններով`

ա. կոլեկտորադրենաժային ցանցի կայուն աշխատանքի ապահովում, մելիորատիվ կադաստրի վարման կանոնակարգում, ոռոգման ցանցերի վերակառուցում, ոռոգման ռեժիմների վերանայում,

բ. գերխոնավ հողերի մելիորատիվ վիճակի բարելավում, երկրորդային աղակալման կանխում, ոռոգման մեխանիկական եղանակից ինքնահոսի անցում (գրավիտացիոն եղանակի), ջրման արդյունավետ տեխնոլոգիաների ներդրում,

գ. գյուղատնտեսական հումքի և մթերքի իրացման համակարգի զարգացում, խոշոր քաղաքներին կից և պետական սահմանի անցման կետերում մեծածախ շուկաների ստեղծում, սպառողների առողջության համար պարենամթերքի անվտանգության ապահովման արդյունավետ ենթակառուցվածքների ձևավորում,

դ. հավաստի, անընդմեջ և ամբողջական տեղեկատվության ստացման մատչելիությունն ապահովելու նպատակով հանրապետությունում միասնական տեղեկատվական տարածքի ձևավորում, խորհրդատվական ծառայությունների մատուցման ընդլայնմանն աջակցության ցուցաբերում,

ե. գիտակրթական համակարգի արդյունավետության բարձրացմանն ու ամրապնդմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում, գյուղատնտեսության ոլորտում վարկավորման բարելավում, այդ բնագավառներում նոր կառուցակարգերի ներդրում,

զ. գյուղական ճանապարհային ցանցի (հատկապես` ներհամայնքային և միջհամայնքային) վերակառուցում, վերականգնում ու զարգացում,

է. հանրակրթական, ամբուլատոր-պոլիկլինիկական, հիվանդանոցային, կոմունալ, էներգետիկ և այլ կենսաապահովման կարևորագույն ենթակառուցվածքների կայունության բարձրացում,

ը. պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինների որոշ լիազորությունների աստիճանական ապակենտրոնացում` տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակման և պարտադիր լիազորությունների ընդլայնման միջոցով,

թ. գյուղատնտեսական (ոլորտային) ենթակառուցվածքների ձևավորում, զարգացում և գործունեության բարելավում, մասնավորապես, հետևյալ ուղղություններով` տոհմային գործի կատարելագործման, առաջնային սերմնաբուծության զարգացման, անասնաբուժական համակարգի, ինչպես նաև բույսերի պաշտպանության և բույսերի կարանտինի համակարգերի կարողությունների հզորացման, բնական կերահանդակների պահպանության, վերարտադրության նպատակով` հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, մեքենայացված գյուղատնտեսական աշխատանքների տեսակարար կշռի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիայի ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման, բույսերի առավել վտանգավոր և վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ընդլայնման և այլն:

 

 7. Ագրարային հատվածի միջազգային տնտեսական ներգրավումը (ինտեգրումը)

 

1) Տնտեսական ինտեգրումը հիմնականում հզոր ու զարգացած տնտեսություն ունեցող երկրների ռազմավարությամբ իրագործվող գլոբալացման գործընթացների բաղկացուցիչ մասն է, և դրանք վճռորոշ ազդեցություն ունեն գրեթե բոլոր երկրների տնտեսական, քաղաքական, սոցիալական և այլ բնագավառների զարգացման վրա: Վերջին տասնամյակներում զգալիորեն ակտիվացել են առանձին պետությունների, ինչպես նաև պետությունների խմբերի ինտեգրման գործընթացները, որոնք ոչ միայն անշրջելի են, այլև` անխուսափելի փոքր շուկաներ ունեցող երկրների, այդ թվում` Հայաստանի համար: Տնտեսական ինտեգրման գործընթացների շրջանակներում տեղի է ունենում նաև ազգային տնտեսությունների առանձին ոլորտների (այդ թվում` գյուղատնտեսության) սերտաճում: Ոլորտային (ճյուղային) ինտեգրման գործընթացներում առանձնակի ուշադրության է արժանի ագրարային ոլորտի ինտեգրումը` հիմք ընդունելով այն փաստը, որ վերջինս ունի կարևորագույն ռազմավարական նշանակություն` յուրաքանչյուր երկրի ազգային անվտանգության ապահովման գործում, քանի որ պարենային անվտանգությունը (պարենային անկախության հետ մեկտեղ) տնտեսական անվտանգության հիմնական բաղադրիչներից է.

2) տնտեսության ազատականացման պայմաններում, որը միջազգային տնտեսական ինտեգրման պարտադիր նախապայման է, ՀՀ ագրարային ոլորտը հեռանկարում կարող է հայտնվել շատ ավելի վատթար վիճակում, եթե ժամանակին չձեռնարկվեն պետական աջակցության անհրաժեշտ միջոցներ ու գործողություններ: Նշված հնարավոր բարդություններից խուսափելու, ոլորտի միջազգային ինտեգրմանն ընձեռված առավելություններից հնարավորությունից առավելագույնս օգտվելու, աշխատանքի միջազգային բաժանման և մասնագիտացման բնագավառներում համարժեք դիրքեր գրավելու և առկա ռիսկերը մեղմելու նպատակով անհրաժեշտ է հստակ կանխորոշել քաղաքականության գերակա ուղղությունները` ղեկավարվելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներով: Ագրարային ոլորտի կայունությունը հեռանկարում նույնպես մեծապես պայմանավորված է լինելու համաշխարհային և տարածաշրջանային ներգրավվածությամբ, որը ենթադրում է մասնակցություն միջազգային ասպարեզում ընթացող այն զարգացումներին, որոնք համահունչ են ագրարային ոլորտին առնչվող` Հայաստանի որդեգրած նպատակներին և վերջիններից բխող քաղաքականության գերակայություններին.

3) արտաքին քաղաքականության ռազմավարությունն ագրարային հատվածի ինտեգրման բնագավառում իրականացվելու է երեք հիմնական հարթություններում` միջազգային, տարածաշրջանային և համահայկական: Ընդ որում, համագործակցությունն իրականացվելու է բազմակողմ, բազմաշերտ, ինչպես նաև երկկողմ ձևաչափով: Եվրամիությանն ինտեգրվելու գործընթացն արտաքին քաղաքականության նախընտրելի ուղղություններից է, որի նախադրյալներից է Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, ինչպես նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետության կերտման հաստատակամությունը: Եվրամիության 27 անդամ պետությունների հետ համագործակցության իրավական հիմք է հանդիսանում դեռևս 1996 թ. ստորագրված և 1999 թ. վավերացված` «Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը» (ԳՀՀ), մասնավորապես, ագրարային ոլորտի հարաբերությունները կարգավորող` ԳՀՀ-ի 53-րդ հոդվածը, որը պարտադիր է կողմերի կատարման համար, որում ամրագրված է` «...համագործակցությունը նպատակաուղղված է ՀՀ ագրարային բարեփոխումների իրականացմանը, ագրոպարենային համալիրի բոլոր ճյուղերի արդիականացմանը, սեփականաշնորհմանը և վերակառուցմանը, հայկական արտադրանքի համար ներքին և արտաքին շուկաների զարգացմանը, շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու պայմաններում, հաշվի առնելով պարենամթերքի առաջարկի ապահովման բարելավման անհրաժեշտությունը, ինչպես նաև ագրոբիզնեսի` գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և բաշխման զարգացումը: Կողմերը նաև կձգտեն հասնել հայկական ստանդարտների աստիճանական համապատասխանեցմանն արդյունաբերական արտադրանքների և գյուղատնտեսական սննդատեսակների վերաբերյալ Համագործակցության տեխնիկական նորմերին, ներառյալ անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական ստանդարտները»: ԳՀՀ-ի գործողության ժամկետը սահմանվում է 10 տարի, ուստի, նշված հոդվածի դրույթը, սույն ռազմավարության դրույթների հետ մեկտեղ, ուղենիշային են երկրի ագրարային ոլորտի առաջիկա զարգացման համար.

4) Եվրամիության երկրներում ագրարային ոլորտը գտնվում է պետության բարձր հովանավորության ներքո, իսկ Հայաստանի պայմաններում դա իրականացվելու է աստիճանաբար: Ներկայումս Եվրամիության հետ համագործակցությունն ընդլայնվում է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության-Եվրոպական միության կողմից համատեղ ընդունված գործողությունների ծրագրի համատեքստում: Նշված ծրագիրը նախատեսում է գյուղատնտեսության և գյուղի համաչափ զարգացումը, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական համալիր միջոցառումների կատարմանը Եվրամիության աջակցությունը, ինչպես նաև մի շարք այլ ուղղություններ, որոնք միանգամայն համահունչ են երկրի ագրարային ոլորտում իրականացվող քաղաքականությանը.

5) ՀՀ ագրարային ոլորտի միջազգային ինտեգրման բնագավառում կարևորվում են նաև Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացները: Ընդ որում, ԱՊՀ գրեթե բոլոր երկրներում իրավիճակը և խնդիրները համընդհանուր են, մասնավորապես`

ա. անցումային շրջանում տեղի ունեցած անկումային գործընթացներն ագրոպարենային համալիրի բոլոր ճյուղերում,

բ. բնակչության վճարունակ պահանջարկի կտրուկ անկումը` պայմանավորված գործազրկության մակարդակի բարձրացմամբ և բնակչության եկամուտների նվազեցմամբ,

գ. ավանդական շուկաների կորուստը, կոոպերացման կապերի խզումը, պլանային տնտեսությանը բնորոշ զարգացման անհամամասնությունները, միջազգային ինտեգրման սահմանափակումները.

6) Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցությունն ԱՊՀ-ի Ագրոպարենային հարցերով միջկառավարական խորհրդի աշխատանքներին, որի նպատակն է ագրարային ոլորտների փոխհամաձայնեցված քաղաքականության իրականացումը, ավանդական շուկաների վերականգնումը, տնտեսական կապերի ընդլայնումը, փոխշահավետ առևտրի կազմակերպումը: ԱՊՀ-ին անդամակցության շրջանակներում առավել արդյունավետ են իրականացվում սերմնաբուծության, բուսասանիտարիայի և կարանտինի, անասնաբուժության բնագավառներին առնչվող համաձայնագրերի միջոցառումները: Սակայն ԱՊՀ-ի շրջանակներում ընդհանուր ագրարային շուկայի ձևավորումը սահմանափակվում է այն գործոնով, որ մի շարք երկրներ Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ չեն, իսկ Հայաստանը ԱՀԿ-ի լիիրավ անդամ է դեռևս 2003 թ. փետրվարի 5-ից: Անդամակցությունն ԱՀԿ-ին կարևորում են, մասնավորապես, հետևյալ գործոնները`

ա. ընդունած համաձայնագրերի և կանոնակարգերի շնորհիվ համակարգվում է միջպետական առևտուրը, որի սկզբունքներն են ոչ խտրական քաղաքականության իրագործումը, թափանցիկությունը, առևտրային ռեժիմի պարզեցումը, արտաքին շուկաներ մուտք գործելու մատչելիությունը, միջպետական առևտուրը խոչընդոտող գործոնների բացառումը,

բ. մասնակցող պետությունների իրավունքների, պատասխանատվության և պարտավորությունների հավասարությունը,

գ. օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը, քանի որ տնտեսությունը դառնում է կանխատեսելի, և նվազում է ներդրումների ռիսկայնությունը,

դ. պետությունների միջև առևտրային վեճերի արդյունավետ լուծումն ու բանակցությունների վարումը,

ե. երկրի օրենսդրության` միջազգային նորմերին և կանոններին ներդաշնակեցումը, որը նույնպես նպաստավոր է կապիտալի ներհոսքի առումով,

զ. երկրի միջազգային հեղինակության բարձրացումը, քանի որ գործում է «Մեկ պետություն` մեկ ձայն» սկզբունքը.

7) միջազգային ինտեգրման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվում է նաև տարածաշրջանային համագործակցությունը: Այդ բնագավառում հեռանկարային ուղղություններից մեկը կարող է հանդիսանալ «Եվրատարածաշրջան» տիպի կառույցների ձևավորումը: Միջազգային իրավունքի տեսանկյունից` նշված եղանակով համագործակցության իրավական հիմք է հանդիսանում դեռևս 1990 թ. Եվրոպական շրջանակային կոնվենցիան, ըստ որի երկրները պետք է խրախուսեն տարածաշրջանային իշխանությունների գործողությունները սահմանամերձ համագործակցության բնագավառում և հնարավորինս աջակցեն իրավական, վարչարարական, տեխնիկական և այլ խնդիրների լուծման գործում, մասնավորապես, գյուղատնտեսության ոլորտում.

8) հաշվի առնելով առևտրի առանձնահատուկ նշանակությունը տնտեսական ինտեգրման գործում` կարևորվում է տեղական արտադրության պարենամթերքի արտահանումը Մերձավոր Արևելքի շուկաներ: Այդ շուկաներում հայրենական արտադրության պարենամթերքի իրացման հնարավորությունները պայմանավորված են մի շարք բարենպաստ գործոններով, մասնավորապես, գնողունակ բարձր պահանջարկը, սակագնային կարգավորման ցածր մակարդակը, այդ շուկաներից համեմատաբար ոչ մեծ հեռավորությունը, ապրանքափոխանակման հնարավորությունները, նշված տարածաշրջանի որոշ երկրներում մեծաթիվ սփյուռքահայությունը: Սփյուռքահայության հետ համագործակցությունը ագրարային ոլորտի միջազգային կապերի կարևորագույն բաղադրիչն է.

9) առանձնակի կարևորվում է նաև ագրարային ոլորտում գործունեություն իրականացնող բազմաթիվ միջազգային կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցությունը, մասնավորապես, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ), Գյուղատնտեսության աջակցության միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ԱՄՆ-ի Գյուղատնտեսության դեպարտամենտի և Զարգացման գործակալութան ու բազմաթիվ այլ կազմակերպությունների (կառույցների) հետ: Կարևորվում են նաև ագրարային ոլորտում միջպետական համաձայնագրերի շրջանակներում իրականացվող համագործակցությունը, ինչպես նաև` դոնոր-համայնքի հետ փոխհամագործակցության ամրապնդումը:

 

Եզրափակիչ դրույթներ

 

1. ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության դրույթներով նախատեսված ՀՀ գյուղատնտեսության նախարարության գործունեության ծրագիրը (այսուհետ` ծրագիր) ուղենիշային է ագրարային ոլորտի մարտահրավերներն ու առաջնայնությունները ներկայացնելու առումով:

2. Ծրագրի դրույթների վերանայման հաճախականությունը պայմանավորված է ագրարային ոլորտում ընթացող դինամիկ գործընթացներով, ինչպես նաև իրավիճակի գլոբալ փոփոխման թելադրանքով:

3. ՀՀ ագրարային ոլորտի պաշտոնյաների կողմից տրվող պաշտոնական հայտարարություններում ծրագրի ձևակերպումների ու դիրքորոշումների ոգու պահպանումը պարտադիր է:

4. Ծրագրի կատարման նկատմամբ լիարժեք վերահսկողություն իրականացնելու նպատակով 2010 թվականից գործողության մեջ կդրվի սույն ծրագրի (հավելվածի) մասը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության դրույթներով նախատեսված` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության գործունեության ծրագրի միջոցառումների ցանկը:

5. Ծրագրի իրագործումն ապահովելու նպատակով, ագրարային ոլորտին առնչվող «ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման», «ՀՀ գյուղական համայնքների զարգացման» և այլ ռազմավարությունների, հայեցակարգերի, ծրագրերի ու ծրագրային (ռազմավարական) փաստաթղթերի նախագծերը պետք է համահունչ լինեն ծրագրի դրույթներին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 15-ի N 482-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN
ը/կ

Միջոցառումները

Նպատակները

Ակնկալվող արդյունքները

Կատարողները

Ժամկետները

Ֆինանսավորման աղբյուրները

1

2

3

4

5

6

7

1.

Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության (ապահովության) քաղաքականության միջոցառումների իրականացում

մակրոտնտեսական իրավիճակի կայունացում, գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացում, բնակչության աղքատության մակարդակի նվազեցում

մակրոտնտեսական իրավիճակի կայունացում։ Ագրարային հատվածի արդյունավետության բարձրացում: Պարենամթերքի տեղական արտադրության խթանում, այդ թվում` արտակարգ իրավիճակներում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պետական կառավարման այլ շահագրգիռ մարմիններ

2010-2015 թթ.

և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
ՀՀ պետական բյուջե
վարկային միջոցներ
դրամաշնորհներ

2.

Ագրոպարենային ոլորտում կոոպերացիայի ձևավորման քաղաքանությունից բխող միջոցառում-ների մշակում և իրականացում

կոոպերատիվների առանձին տեսակների գործունեության իրավական կարգավորում: Գյուղատնտեսական մթերքների իրացման, մատակարարումների, սպասարկումների արդյունավետ իրականացում։ Արտադրության մասնագիտացում, աշխատանքային և այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացում

Կհստակեցվեն պետության ու գյուղատնտեսական կոոպերատիվների փոխհարաբերություն-ները։
Կոոպերացիայի զարգացումը կնպաստի գյուղատնտեսության առջև ծառացած խնդիրների լուծմանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2015 թթ.
և հետագա
տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
վարկային
միջոցներ
դրամաշնորհներ

3.

Սննդամթերքի անվտանգության ազգային ծրագրի մշակում

սննդամթերքի անվտանգության բնագավառի իրավական հիմքերի ստեղծում` ոլորտի գործունեությունը Եվրամիության չափանիշներին աստիճանաբար համապատասխանեցնելու համար

Սննդամթերքի անվտանգության, սանիտարական և բուսասանիտարական բնագավառների զարգացմամբ հնարավորություն կընձեռվի արտաքին ապրանքաշրջանառու-թյան հաշվեկշռի էական բարելավման, սպառողների շահերի պաշտպանության համար։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն

2010-2011 թթ.

-

4.

Հայաստանում սննդամթերքի անվտանգության ուսուցմանն օժանդակության միջոցառումների իրականացում

սննդամթերքի անվտանգության բնագավառում բնակչության իրազեկության ապահովման անհրաժեշտություն

Կկատարելագործվի սննդամթերքի անվտանգության ուսուցումը, որը կիրականացվի տնային տնտեսություն-մատակարարող-արտադրող շղթայի բոլոր օղակներում: Կբարձրանա իրազեկությունը սննդամթերքի անվտանգության և հիգիենայի հետ կապված միջոցառումների վերաբերյալ և կապահովվի վերջիններիս իրականացումը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2015 թթ.

և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
ՀՀ պետական բյուջե
դոնոր կազմակերպություն-ների աջակցություն

5.

Սննդամթերոքի անվտանգության վերահսկման լաբորատորիաների համակարգի հզորացմանն ուղղված միջոցառումների իրականացում

սննդամթերքի անվտանգության գործուն համակարգի ներդրման համար նախապայմանների ստեղծում

Կբարձրանա սննդամթերքի անվտանգության վերահսկելիության մակարդակը։ Օժանդակություն կցուցաբերվի գործող լաբորատորիաների հզորությունների զարգացմանը` պահանջվող սարքավորումների, նյութերի և անհրաժեշտ ուսուցման, ինչպես նաև կիրառվող մեթոդների բարելավման միջոցով։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ առողջապահության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2015 թթ. և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
ՀՀ պետական բյուջե
օտարերկրյա ներդրումներ

6.

Հանրապետությու-նում առաջնային սերմնաբուծության զարգացման և բարձր վերարտադրության սերմերով ինքնաբավության մակարդակի ապահովման նպատակով առաջնային սերմնաբուծությամբ զբաղվող տնտեսությունների ձևավորմանն աջակցության ծրագրի իրականացում

գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, անորակ սերմերի օգտագործման բացառում, երաշտի և ցրտահարությունների նկատմամբ մշակաբույսերի կայունության բարձրացում: Բուսական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքների (հումքի) արտադրության ծավալների աճի ապահովում

բուսաբուծական արտադրանքի մրցունակության բարձրացում։
Սերմնաբուծության բնագավառում կբարձրանա երկրի պարենային անկախության մակարդակը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2020 թթ.

տնտեսավարողների ներդրումներ
վարկային միջոցներ
ՀՀ պետական բյուջե

7.

Տոհմաբուծության զարգացման ծրագրի իրականացում

գյուղատնտեսական կենդանիների տոհմային հատկանիշների պահպանում, նոր բարձր մթերատու ցեղերի բուծում

անասնապահությամբ զբաղվող գյուղացիական տնտեսություններին աջակցության ընդլայնում, ճյուղի արդյունավետության և ինտենսիվացման մակարդակի բարձրացում։
Կենդանական ծագում ունեցող գյուղմթերք-ների (հումքի) ինքնաբավության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2020 թթ.

տնտեսավարողների
ներդրումներ
ՀՀ պետական բյուջե

8.

Բարձր ավելացված արժեք ապահովող` հատիկաընդեղեն մշակաբույսերի, եգիպտացորենի, սոյայի և այլ արտադրության խթանում

հանրապետության ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում

բուսաբուծության ճյուղի արդյունավետության բարձրացում, գյուղաբնակների կյանքի որակի բարելավում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010-2020 թթ.

տնտեսավարողների
ներդրումներ
վարկային
միջոցներ
դրամաշնորհներ

9.

Հանրապետության տարբեր գոտիներում այգետնկումների խթանման ծրագրի իրականացում

բուսաբուծության ճյուղի կառուցվածքի բարելավում, խաղողագործության, պտղաբուծության աշխարհագրության ընդլայնում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում

Ծրագրի շրջանակնե-րում պտղատու և խաղողի նոր այգետնկումների ծավալը կհասցվի 10000 հեկտարի, կավելանան արտահանման ծավալները։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010-2015 թթ.

տնտեսավարողների
ներդրումներ
վարկային
միջոցներ

10.

Ագրարային ոլորտի մասնագիտացման տարբեր ուղղություններ ունեցող կազմակերպական- իրավական ձևի տնտեսավարող սուբյեկտների ձևավորմանն աջակցության իրականացում

գյուղական բնակավայրերի աշխատուժի, հումքային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, բնակչության եկամուտների ավելացում, աղքատության մակարդակի նվազեցում, հողի շուկայի կայացման համար նախադրյալների ստեղծում

գյուղական բնակչության կենսամակարդակի բարելավում, համայնքների ռեսուրսային ներուժի օգտագործման մակարդակի բարձրացում։
Հանրապետության գյուղական համայնք-ներում ագրարային ոլորտի 295 կազմակերպություն-ների ստեղծմանն աջակցություն

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2020 թթ.

տնտեսավարողների
ներդրումներ
վարկային
միջոցներ

11.

Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման ծրագրի իրականացում

գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային ցածր որակ ունեցող սերմերի և տնկանյութի օգտագործման կանխում:
Կոնդիցիոն սերմերի վերարտադրության ապահովում

գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության բարձրացում, ճյուղի ինտենսիվացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010 թ.
և հետագա տարիներ

ՀՀ պետական բյուջե

12.

Տնկարանային տնտեսությունների զարգացման միջոցառումների իրականացում

բարձր որակի և բարձրարժեք սորտերի խաղողի և պտղատու տնկիների արտադրություն: Նոր հիմնվող այգիները մաքրասորտ, լիարժեք, բարձր բերքատու դարձնելը

պտղի և խաղողի արտադրության ծավալների ավելացում,
գյուղատնտեսական կազմակերպություն-ների մրցունակության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010-2015 թթ.
և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
վարկային
միջոցներ
ՀՀ պետական բյուջե

13.

Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման ծրագրի իրականացում

գյուղատնտեսական հողերի գիտականորեն հիմնավորված պարարտացման համակարգերի մշակում և ներդրում

հողերի բերրիության և մշակաբույսերի բերքատվության բարձրացում

ՀՀ գյուղատնտե-սության նախա-րարություն

2010-2015 թթ.

ՀՀ պետական բյուջե

14.

Գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարա-կան մոնիթորինգի իրականացում

գյուղատնտեսական մշակաբույսերի բուսասանիտարական վիճակի մոնիթորինգ, բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների մշակում և իրականացում

վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ ձևերի և մեթոդների կիրառում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010 թ.
և հետագա տարիներ

ՀՀ պետական բյուջե

15.

Բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագրի իրականացում

առավել տարածված և վտանգավոր օրգանիզմների դեմ բույսերի պաշտպանության կենտրոնացված պայքարի իրականացում

Նվազագույնի կհասցվի վնասատու օրգանիզմների տարածման արեալը:
Կապահովվի որակյալ և բարձր բերք։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010 թ.
և հետագա տարիներ

ՀՀ պետական բյուջե
տնտեսավարողների ներդրումներ

16.

Բույսերի կարանտինի ծրագրի իրականացում

հանրապետության տարածքում բուսասանիտարական անվտանգության ապահովում

բույսերի կարանտին հիվանդությունների և վարակի օջախների կանխարգելում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010 թ.
և հետագա տարիներ

ՀՀ պետական բյուջե

17.

Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցառումների իրականացում

գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման միջոցով գենոֆոնդի պահպանում

սերմնավորման համար կենսաբանական ու գենետիկական կայուն հատկանիշներ ունեցող սերմնահեղուկի ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թ.
և հետագա տարիներ

տնտեսավարողների
ներդրումներ
ՀՀ պետական բյուջե

18.

Հանրապետությու-նում տոհմային տնտեսությունների ձևավորմանն աջակցության միջոցով տոհմաբուծության զարգացման ծրագրի իրականացում

գյուղատնտեսական կենդանիների հոտի կառուցվածքի բարելավում, անասնապահության ճյուղի արդյունավետության բարձրացում

Տոհմային անասնագլխաքանակը կհասցվի` տավարը` 13000, մանր եղջե-րավորը` 4000, խոզը` 3600 գլուխ։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2015-2020 թթ. և հետագա տարիներ

տնտեսավարողների
ներդրումներ
ՀՀ պետական բյուջե

19.

Գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման միջոցառումների ծրագրի իրականացում

հանրապետությունում տոհմային գործի բարելավում, անասնաբուժական միջոցառումների արդյունավետության բարձրացում, անասունների գրավադրման համար նախապայմանների ստեղծում

Կստեղծվեն հաշվառ-ման համակարգ և տվյալների շտեմա-րան, առավել արդյու-նավետ կկազմակերպ-վեն տոհմային և անասնաբուժական միջոցառումներ, ինչը նույնպես ուղղված է երկրի պարենային անկախության մակարդակի բարձրացմանը։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2012-2015 թթ.
շարունակա-կան

ՀՀ պետական բյուջե

20.

Պատվաստուկների և այլ հակահամաճա-րակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերման ծրագրի իրականացում

պատվաստումների և այլ հակահամաճարակային միջոցառումների համար անհրաժեշտ պարագաների առկայության ապահովում

կենդանիների և մարդկանց համար առավել վտանգավոր
7 հիվանդությունների դեմ պատվաստումների և հակահամաճարակա-յին միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ նյութերի ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010-2020 թթ.

ՀՀ պետական բյուջե

21.

Հակահամաճարա-կային պատվաս-տումների ծրագրի իրականացում` համայնքային անասնաբույժների մասնակցությամբ

հակահամաճարակային պատվաստումների և ախտորոշիչ հետազոտումների միջոցով հանրապետության տարածքում կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ կայուն հակահամաճարակային վիճակի ստեղծում

վարակիչ հիվանդությունների կրճատում:
Հակահամաճարակա-յին իրավիճակի կայունացում:
Գյուղատնտեսական կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010-2020 թթ.

ՀՀ պետական բյուջե

22.

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական ռիսկերի գնահատման ծրագրի և ապահովագրության փորձնական ծրագրի իրականացում

գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման համար ելակետային հիմքի ձևավորում

գյուղատնտեսության ոլորտում ապահովագրության ներդրման մեխանիզմների մշակում։
Պետական մասնակցության ներդրումների չափի գնահատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2013-2020 թթ.

ՀՀ պետական բյուջե
տնտեսավարողների ներդրումներ

23.

Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացում

գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների գործունեության կայունության ապահովում և ընդլայնված վերարտադրության համար հնարավորությունների ապահովում

գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալների ավելացում` բնական և տեխնածին աղետների առաջացման ռիսկերի մեղմման, ապահովագրողներին աջակցության միջոցով

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

2017 թ.
և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
ՀՀ պետական բյուջե

24.

Գյուղատնտեսության ոլորտում տրամա-դրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի իրականացում

գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծում

գյուղատնտեսության արդյունավետության և գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների մրցունակության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության
նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

2010 թ.
և հետագա տարիներ

ՀՀ պետական բյուջե

25.

Գյուղատնտեսական մեծածախ շուկաների ձևավորման ծրագրերին աջակցություն

գյուղատնտեսության ոլորտի կայուն գործունեության ապահովմանն ուղղված` հաստատութենական (ինստիտուցիոնալ) կառույցների ձևավորում

գյուղատնտեսական մթերքներ արտադրող-սպառող շղթայում արտադրանքի ազատ շարժին նպաստող պայմանների ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2012-2020 թթ.

տնտեսավարողների ներդրումներ

26.

Հանրապետությու-նում փոքրածավալ սպանդանոցների ստեղծման ծրագրի շարունակում

գյուղատնտեսական կենդանիների սպանդի պայմանների բարելավում: Իրացվող մսամթերքի որակի ապահովում և հիվանդությունների բացառում

Կխթանվի մսի ապրանքային շղթայի զարգացումը, կբարելավվի մորթից մինչև սպառողներին միսն իրացնելու ապրանքային շղթայի անվտանգության պայմանները: Աջակցություն կցուցաբերվի նոր սպանդանոցների ստեղծման աշխատանքներին։

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2020 թթ.

տնտեսավարողների ներդրումներ
վարկային միջոցներ

27.

Արարատյան հարթավայրի ոռոգելի երկրորդային աղակալված հողերի արմատական բարելավման ծրագրի իրականացում

գրունտային ջրերի մակարդակների կարգավորում, երկրորդական աղակալման կանխարգելում

գրունտային ջրերի թույլատրելի մակարդակի պահպանում, կայուն բերքատվության պահպանում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ բնապահպանության նախարարություն

2010-2017թթ.

ՀՀ պետական բյուջե
օտարերկրյա ներդրումներ

28.

Արոտավայրերի մոնիթորինգի, բարելավման և ջրարբիացման միջոցառումների ծրագրի իրականացում

բնական կերահանդակների օգտագործման համակարգում, դրանց ջրարբիացման համակարգերի վերականգնում

տավարի, ոչխարի մսի և կաթի, մասամբ` խոզի մսի արտադրության վրա կատարվող ծախսերի կրճատում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2009-2017թթ.

ՀՀ պետական բյուջե
օտարերկրյա ներդրումներ

29.

Ճապոնիայի կառավարության կողմից «Սակավ ապահով ֆերմերներին դրամաշնորհային աջակցություն» ծրագիր

գյուղատնտեսության ոլորտին նյութատեխնիկական միջոցների ապահովվածության մակարդակի բարձրացում

Արդյունքում կբարձ-րանան տեխնիկական հագեցվածության մակարդակը և մշակաբույսերի բերքատվությունը, հետևաբար, նաև կավելանան գյուղա-տնտեսական մթերք-ների արտադրության ծավալները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ ֆինանսների նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2008 թ.
և հետագա տարիներ

դրամաշնորհներ

30.

Հանքային պարարտանյութերի ներմուծման և իրացման միջոցառումների իրականացում

գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարում

ագրոտեխնիկայի պահանջների կատարման բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011 թ.
և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
ՀՀ պետական բյուջե

31.

Գյուղատնտեսական տեխնիկայի հավաքակազմի աստիճանաբար նորացման միջոցառումների իրականացում

տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացում

մեքենայացման մակարդակի բարձրա-ցում, գյուղատնտե-սական մթերքների արտադրության ծախսերի կրճատում, ձեռքի աշխատանքի կրճատում, գյուղաբնակների կյանքի որակի բարելավում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011-2012 թթ. և հետագա տարիներ

տնտեսավարողների ներդրումներ
ՀՀ պետական բյուջե

32.

Համաշխարհային բանկի աջակցությամբ վարկային ծրագրի իրականացում

աջակցել Հայաստանի փոքր ու միջին գյուղա-կան ձեռնարկատիրու-թյան զարգացմանը` ֆերմերների ու գյուղա-կան ձեռնարկությունների համար շուկաներն առավել մատչելի դարձնելու և գյուղական շրջաններում շուկայա-մետ մասնավոր և պետական ներդրումնե-րի խթանման միջոցով։ Բնական կերահանդակ-ների օգտագործման մակարդակի բարձրա-ցում, անասնապահու-թյան զարգացման պայմանների ստեղծում

Որոշակիորեն կբավարարվի գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների պահանջը վարկային ռեսուրսների նկատմամբ: Կզարգանա տեղեկատվական, խորհրդատվական, մարքեթինգային հա-մակարգը: Արդյունքում կբարձրանան գյուղատնտեսության արդյունավետությունը, գյուղացիական տնտեսությունների եկամուտները, կկրճատվի աղքատու-թյան մակարդակը:

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010 թ. և հետագա տարիներ

միջազգային
վարկեր
ՀՀ պետական բյուջե

33.

Հայաստանի Հանրապետության գյուղական տարածքների տնտեսական զարգացմանն
ուղղված վարկային ծրագրերի իրականացում

գյուղատնտեսության ոլորտի բավարար վարկավորում, ներտնտեսային ոռոգման ցանցի գործունեության, գյուղատնտեսության և համայնքների զարգացման ապահովում, գյուղական բնակչության եկամուտների կայուն աճ

բարձրլեռնային, սահմանամերձ և թույլ յուրացված տարածք-ների տնտեսական վիճակի կայունացում, այդպիսի բնակավայ-րերի պահպանում և միգրացիոն գործըն-թացների նվազեցում, գյուղական փոքր կազ-մակերպություններին աջակցություն, տարածքային համաչափ զարգացման նախադրյալների ստեղծում, Երևանի ագլոմերացիայի արտադրական ուժերի ապակենտրոնացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ տարածքային կառավարման նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2010-2015 թթ.

միջազգային վարկային միջոցներ
ՀՀ պետական բյուջե
դրամաշնորհներ
տնտեսավարողների ներդրումներ

34.

Գյուղատնտեսության ոլորտում սուբսիդավորման ծրագրերի իրականացում

գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների մրցունակության բարձրացում, ագրոտեխնիկական պահանջների կատարման ապահովում

առավել անբարենպաստ պայմաններում գտնվող տարածքներում հողային ռեսուրսների առավել լիարժեք օգտագործում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողների մրցունակության բարձրացում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2010-2012 թթ.
և հետագա տարիներ

ՀՀ պետական բյուջե

35.

Կոոպերատիվ վարկավորման համակարգի ներդրում և ամրապնդում

գյուղատնտեսական վարկերի մատչելիության բարձրացում

գյուղատնտեսության կոոպերատիվ վարկավորման համակարգի ներդրում հանրապետության մարզերում:
Գյուղատնտեսության կոոպերատիվ վարկավորման համակարգի գործունեության տարածքի ընդլայնում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

2011-2012 թթ.
և հետագա տարիներ

միջազգային
կազմակերպություն-ների վարկեր

36.

Գյուղատնտեսության տեղեկատվական համակարգի զարգացում

գյուղատնտեսական վարչական ռեգիստրի համակարգի ներդրում,
ագրարային ոլորտին առնչվող տեղեկատվական շտեմարանների ստեղծում, տվյալների ամփոփում և վերլուծություն

գյուղատնտեսական վարչական ռեգիստրի ստեղծմամբ` ագրարային ոլորտի ծրագրերի, ռազմավարություն-ների, հայեցակար-գերի, այլ ծրագրային փաստաթղթերի մշակման ու իրականացված ծրագրերի մոնիթորինգի անցկացման համար տեղեկատվական հիմքի ապահովում

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
ՀՀ մարզպետարաններ

2012-2013 թթ.

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան