Գլխավոր տեղեկություն
Номер
N 276-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2010-30.04.2010)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2010
Дата вступления в силу
27.04.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 ապրիլի 2010 թվականի N 276-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի N 5/1 բանաձևով հաստատված Համընդհանուր պարբերական վերանայման գործընթացի համաձայն Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցի պաշտպանության նպատակով 2010 թվականի մայիսի 5-7-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Վ. Դեմիրճյանի, Ն. Բալայանի, Ս. Քրմոյանի, Ա. Ղուկասյանի, Ա. Ամիրզադյանի, Ա. Տիգրանյանի և Պ. Աղաբաբյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ա. Կիրակոսյանի և Ձ. Աղաջանյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել պատվիրակության` Ժնև մեկնելու հետ կապված հարցերը:

5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Կիրակոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 26

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 26-ի N 276-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-7-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

   

Ձ. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ

   

Վ. Դեմիրճյան

- ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության պետ

   

Ն. Բալայան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

   

Ս. Քրմոյան

- ՀՀ առողջապահության նախարարի իրավական խորհրդական

   

Ա. Ղուկասյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի պետի տեղակալ

   

Ա. Ամիրզադյան

- ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության ավագ դատախազ

   

Ա. Տիգրանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական

   

Պ. Աղաբաբյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի ապաստանի հարցերի բաժնի պետ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.04.2010, N 292-Ա 30.04.2010, N 276-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան