Գլխավոր տեղեկություն
Номер
N 318-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2010
Дата вступления в силу
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2010 թվականի N 318-Ա

 

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին 2010 թվականի մայիսի 5-7-ը գործուղել Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպայի խորհրդի կրթության, մշակույթի և ժառանգության, երիտասարդության և սպորտի 4-րդ գլխավոր տնօրինության կողմից կազմակերպվելիք մշակույթի ոլորտի ղեկավար կոմիտեի 9-րդ պլենար նիստին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Սամուելյանի` Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Եվրոպայի խորհրդի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 5
Երևան