Գլխավոր տեղեկություն
Номер
N 341-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.2010-14.06.2011)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
14.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.05.2010
Дата вступления в силу
15.05.2010
Ուժը կորցնելու ամսաթիվ
14.06.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2010 թվականի N 341-Ա
 

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 141-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիuի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ uտեղծելու մաuին» ՆՀ-896 հրամանագրի`

1. Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի կազմակերպությունների ներկայացուցիչների ցուցակից տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում ընդգրկել հետևյալ ներկայացուցիչներին`

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ.

«Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հաuարակական կազմակերպության նախագահ.

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն.

«Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն.

«Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի տնօրեն.

«Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն.

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնoրեն.

«Բի Լայն» ՍՊԸ-ի նախագահ.

«Սորսիո» ՓԲԸ-ի տնօրեն.

«Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն.

«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ-ի գլխավոր տեխնիկական տնօրեն.

«Ֆայբերնետ քոմյունիքեյշն» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն.

«Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն.

«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն.

«Եռաչափ մոդելավորողների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաuտանի Հանրապետության վարչապետի 2003 թվականի ապրիլի 4-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմի մաuին» N 141-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 14
Երևան