Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Исходный акт (24.01.1997-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/5(13)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
30.06.1994
Дата подписания
30.06.1994
Дата вступления в силу
24.01.1997

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՍևԾՈՎՅԱՆ ԱՌևՏՐԻ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունները, ի դեմս` Ադրբեջանի Հանրապետության, Ալբանիայի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Հունաստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Վրաստանի Հանրապետության, Ռումինիայի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, այսուհետ սույն Համաձայնագրում` «ՍԾՏՀ մասնակից պետություններ», մասնավոր և ձեռնարկչական նախաձեռնությունները խրախուսելու և ֆինանսական ոլորտում բարեփոխումների իրականացման նպատակով, համաձայնեցին հիմնադրել Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (այսուհետ` Բանկ), որը կգործի սույն Համաձայնագրի ներքոնշյալ հոդվածների հիման վրա: ՍԾՏՀ այն մասնակից պետությունները, որոնք ուղղակիորեն կամ նշանակված ներկայացուցիչների միջոցով սույն Համաձայնագրի հոդվածների դրույթներին համապատասխան կդառնան Բանկի անդամներ, այսուհետ կկոչվեն «Անդամ պետություններ»:

 

 

Գլուխ 1

 

Նպատակը, գործառույթները, լիազորությունները և անդամակցությունը

 

Հ ո դ վ ա ծ 1

 

Նպատակը

 

Բանկի նպատակն է արդյունավետ կերպով օժանդակել Անդամ պետությունների անցումային շրջանի գործընթացներին տարածաշրջանի բնակչության տնտեսական բարգավաճման համար և ֆինանսավորել ու աջակցել տարածաշրջանային ծրագրերին և այլ բանկային ծառայություններ մատուցել Անդամ պետությունների հանրային և մասնավոր ոլորտների ծրագրերին և Անդամ պետությունների միջև առևտրային միջոցառումներին:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Գործառույթները և լիազորությունները

 

Իր նպատակը իրականացնելու համար, Բանկը պետք է ունենա հետևյալ գործառույթները և լիազորությունները.

ա) աջակցություն Անդամ պետությունների միջև միջտարածաշրջանային, հատկապես հիմնական ապրանքների առևտրի խրախուսմանը,

բ) Անդամ պետություններում ֆինանսավորել արդյունավետ ծրագրեր և ձեռնարկություններ,

գ) համագործակցել զարգացման միջազգային հաստատությունների և Անդամ պետությունների ազգային ֆինանսական և զարգացման գործակալությունների հետ,

դ) հիմնադրել և աշխատացնել Հատուկ հիմնադրամներ առանձնահատուկ նպատակների համար, որոնք կսահմանվեն Կառավարիչների խորհրդի կողմից,

ե) հետազոտություններ և ուսումնասիրություններ կատարել Անդամ պետությունների կամ Անդամ պետություններից որևէ մեկի տարածաշրջանի տնտեսական զարգացումը խթանելու համար` զարգացումն ու անցումային շրջանը խթանելու նպատակով,

զ) աջակցել զարգացման համար տարածաշրջանային համագործակցության նպատակին և համագործակցել Անդամ պետությունների հետ նրանց զարգացման քաղաքականությունները ուղղելու իրենց ռեսուրսների ավելի լավ օգտագործմանը իրենց տնտեսությունները ավելի համապարփակ դարձնելու և Անդամ պետությունների տնտեսությունների պարբերաբար աճի խթանման նպատակին համապատասխան ձևով և գործելով որպես խորհրդատու` տնտեսական քաղաքականությունները իմաստավորելու համար,

է) խրախուսել ներդրումները Անդամ պետությունների տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերում` հանրային և մասնավոր ոլորտներին երաշխիքներ, գործընկերություն և այլ ֆինանսական օգնություն տրամադրելու միջոցով,

ը) ձեռնարկել այլ միջոցառումներ և ապահովել այլ ծառայություններ, որոնք կարող են առաջ քաշել նրա նպատակները:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Անդամակցություն

 

1. Բանկին անդամակցել կարող են.

ա) ՍԾՏՀ մասնակից պետությունները` անմիջապես կամ իրենց կողմից նշանակված ներկայացուցիչների միջոցով,

բ) այլ բազմազգ բանկերը և ֆինանսական հաստատությունները:

2. «Անդամներ» նշանակում է ՍԾՏՀ այն մասնակից պետությունները, որոնք Բանկի անդամ են դարձել և այն բազմազգ բանկերը և ֆինանսական հաստատությունները, որոնք նույնպես Բանկի անդամ են դարձել:

3. «Հիմնադիր անդամներ» նշանակում է ՍԾՏՀ այն մասնակից պետությունները, որոնք Բանկի անդամ են դարձել Վերջնաժամկետից առաջ կամ ժամանակ, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 59-րդ հոդվածի 2-րդ կետում:

 

Գլուխ 2

 

Ֆինանսական ռեսուրսներ

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կանոնադրային կապիտալ

 

1. Բանկի հաշվարկային միավորն է փոխառության հատուկ իրավունքները (այսուհետ` ՓՀԻ), ինչպես սահմանված է Միջազգային արժութային հիմնադրամի (այսուհետ` ՄԱՀ) Համաձայնագրի հոդվածներով:

2. Բանկի նախնական կանոնադրային կապիտալը կազմում է 1 միլիարդ ՓՀԻ (1.000.000.000 ՓՀԻ) բաժանված մեկ միլիոն (1.000.000) բաժնեմասերի, որոնցից յուրաքանչյուրի նվազագույն արժեքը հազար (1.000) ՓՀԻ է:

3. Բանկի կանոնադրային կապիտալը կարող է ավելացվել ցանկացած ժամանակ և ցանկացած պայմաններով, եթե նպատակահարմար համարվի:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Բաժնեմասերի նշանակումը և բաժանումը

 

1. ՍԾՏՀ յուրաքանչյուր մասնակից պետություն, անմիջապես կամ իր կողմից նշանակած ներկայացուցիչների միջոցով, իրավունք ունի ստանալ Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասը հետևյալ չափերով.

Ադրբեջանի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Ալբանիայի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Բուլղարիայի Հանրապետություն - 135.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 135.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասներեք ու կես (13.5) տոկոսը,

Թուրքիայի Հանրապետություն - 165.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 165.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասնվեց ու կես (16.5) տոկոսը,

Հայաստանի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Հունաստանի Հանրապետություն - 165.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 165.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասնվեց ու կես (16.5) տոկոսը,

Մոլդովայի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Վրաստանի Հանրապետություն - 20.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 20.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի երկու (2) տոկոսը,

Ռումինիա - 135.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 135.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասներեք ու կես (13.5) տոկոսը,

Ռուսաստանի Դաշնություն - 165.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 165.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասնվեց ու կես (16.5) տոկոսը,

Ուկրաինա - 135.000 բաժնեմաս (ընդհանուր նվազագույն արժեքը 135.000.000 ՓՀԻ)` Բանկի նախնական կանոնադրային կապիտալի տասներեք ու կես (13.5) տոկոսը:

2. Նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերը յուրաքանչյուր Անդամին կհատկացվեն և շրջանառության մեջ կդրվեն հետևյալ ձևով.

ա) 10% կլինի լրիվ վճարված բաժնեմասերը,

բ) 20% կլինի հատկացված բաժնեմասերը, որոնք վճարվում են ինչպես սահմանված է 6-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում,

գ) 70% կլինի վճարման ոչ ենթակա, սակայն արտոնյալ բաժնեմասեր, որոնք կարող են մարվել, ինչպես սահմանված է 6-րդ հոդվածի 4-րդ պարբերությունում:

3. Կառավարիչների խորհուրդը, առնվազն 5 տարին մեկ անգամ, պետք է ստուգի Բանկի հիմնական կապիտալը: Հիմնական կապիտալի ավելացման դեպքում, յուրաքանչյուր Անդամ, սույն պարբերությանը համապատասխան, պետք է ունենա պատճառաբանված հնարավորություն բաժանորդագրվել, այնպիսի ընդհանուր ժամկետներով և պայմաններով, որոնք Կառավարիչների խորհուրդը կսահմանի կապիտալի ավելացման չափի հարաբերակցությունը նախքան այդ ավելացումը կանոնադրային կապիտալի բաժանորդագրված բոլոր բաժնեմասերի հարաբերակցությանը: Քանի դեռ յուրաքանչյուր Հիմնադիր անդամ չի բաժանորդագրվել Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերի նույն քանակի ինչև այլ Հիմնադիր անդամներ, ապա յուրաքանչյուր Հիմնադիր անդամ, որը բաժանորդագրվել է ավելի քիչ բաժնեմասերի քան այլ Հիմնադիր անդամները կստանա զգալի նախապատվություն բաժանորդագրվելու ցանկացած ավելացված բաժնեմասերի մինչ այն ժամկետը, երբ բոլոր Հիմնադիր անդամները կբաժանորդագրվեն բաժնեմասերի հավասար քանակի: Որևէ Անդամ պարտավորված չի լինի բաժանորդագրվել կանոնադրային կապիտալի ավելացված բաժնեմասերի:

4. ա) Եթե 59-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված Վերջնաժամկետում ՍԾՏՀ որևէ մասնակից պետություն չի բաժանորդագրվել Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բոլոր բաժնեմասերին, որին իրավասու է սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, Կառավարիչների խորհուրդը կարող է Բանկի նախնական կանոնադրային կապիտալի այդ չբաժանորդագրված բաժնեմասերը առաջարկել այլ Անդամ պետությունների սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան բաժանորդագրվելու համար, կամ եթե նման բաժնեմասերը հասու են դառնում որպես Բանկի նախնական կանոնադրային կապիտալի ավելացման արդյունք:

բ) Եթե սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան որևէ բաժնեմաս առաջարկվում է բաժանորդագրության համար և Անդամը չի բաժանորդագրվել իրեն հասանելիք բոլոր բաժնեմասերին բաժանորդագրության ժամկետի սկզբից մեկ տարվա ընթացքում, չբաժանորդագրված բաժնեմասերը բաժանորդագրության համար կառաջարկվեն այլ Անդամների՝ վերոհիշյալ 3-րդ կետում սահմանված ընթացակարգին համապատասխան:

5. Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերը կթողարկվեն նվազագույն արժեքով: Մնացած բաժնեմասերը կթողարկվեն նվազագույն արժեքով, քանի դեռ Կառավարիչների խորհուրդը չի որոշի թողարկել դրանք հատուկ հանգամանքներում այլ պայմաններով:

6. Նոր Անդամների անդամակցությունը և նրանց քվոտաների սահմանումը ենթակա է այն պայմանին, որ Հիմնադիր անդամները միշտ պետք է ունենան բաժնեմասերի մեծամասնությունը:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Բաժանորդագրության վճար

 

1. ՍԾՏՀ յուրաքանչյուր մասնակից պետություն պետք է բաժանորդագրի բաժնեմասերի տոկոսադրույքը, որը պետք է հանդիսանա 4-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված Բանկի նախնական կանոնադրային կապիտալի` 5-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված` կազմակերպության մասնակից պետության քվոտայից պակաս կամ հավասար մասը:

2. 5-րդ հոդվածի 2-րդ կետի (ա) ենթակետում նշված բաժնեմասերի համար վճարումը կատարվում է յուրաքանչյուր անդամի կողմից 60 օրվա ընթացքում այն օրվանից, երբ նա դառնում է 59-րդ հոդվածի 3-րդ կետում սահմանված կարգով Բանկի անդամ:

3. 5-րդ հոդվածի 2-րդ կետի (բ) ենթակետում նշված բաժնեմասերի համար վճարները կատարվում են յուրաքանչյուր անդամի կողմից մուրհակների կամ նման անդամի կողմից տրված այլ պարտատոմսերի միջոցով: Նման մուրհակները կամ պարտատոմսերը չպետք է լինեն բանակցային և շահույթ հետապնդող, և պետք է արտահայտվեն ՓՀԻ-ով և ենթակա լինեն վճարման Բանկին ութ /8/ հերթական ամենամյա հավասար վճարներով` նոմինալ արժեքի սահմանման այն օրից սկսած մեկ տարվա ընթացքում, երբ սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտել համաձայն 61-րդ հոդվածի:

4. 5-րդ հոդվածի 2-րդ կետի (գ) ենթակետի համաձայն Բանկի կապիտալի մասը ենթակա է վճարման միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է կատարել Բանկի պարտավորությունները, որոնք սահմանված են 18-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետով կամ Բանկի գործառնությունների համար պահանջվում են այլ եղանակով կատարման:

5. Յուրաքանչյուր հերթական մասնակի վճարի դեպքում պետք է կիրառվեն հետևյալ կանոնները.

ա) յուրաքանչյուր վճարում պետք է կատարվի ՓՀԻ տարադրամով և համապատասխան անդամ պետության տարադրամով,

բ) յուրաքանչյուր անդամ ազատ է տարադրամը կամ տարադրամները ընտրելու և բաշխելու գործում, որով վճարումը կատարվում է: Համապատասխան անդամ պետության ազգային տարադրամի մասը յուրաքանչյուր վճարման դեպքում չպետք է գերազանցի նման վճարի գումարի հիսուն (50) տոկոսը:

գ) Յուրաքանչյուր ազգային տարադրամի արժեքը սահմանվում է Բանկի կողմից, ուշադրության առնելով նման վճարման ժամանակ շուկայում գերազանցող փոխանակման արժեքը: Այդ նպատակով, Բանկը կարող է խորհրդակցել շահագրգիռ երկրի համապատասխան մարմինների և Միջազգային արժութային հիմնադրամի հետ:

դ) Բացառությամբ 19-րդ հոդվածում սահմանվածից, Բանկը սույն հոդվածին համապատասխան սահմանում է ցանկացած նման վճարման վայրը` ոչ ուշ, քան մեկ (1) ամիս` Կառավարիչների խորհրդի պաշտոնական հանդիպումից հետո, որը նախատեսվում է նախքան նման սահմանումը և նման վճարումները կատարվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին` որպես Բանկի շահառու:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կանոնադրական կապիտալին առնչվող պայմաններ

 

1. Կապիտալի բաժնեմասերը չպետք է պարտավորեցնեն կամ ծանրաբեռնվեն ցանկացած եղանակով և չպետք է փոխանցելի լինեն, բացառությամբ Բանկի` սույն Համաձայնագրի 7-րդ գլխին համապատասխան:

2. Անդամի բաժնեմասերի առնչությամբ պատասխանատվությունը պետք է սահմանափակվի նրա կանոնադրական վճարի անհատուցելի մասով:

3. Ոչ մի անդամ, զուտ իր անդամակցության հիմքով պատասխանատու չէ Բանկի պարտավորությունների համար:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Սովորական կապիտալ պաշարներ

 

Սույն Համաձայնագրում օգտագործվող` բանկի «սովորական կապիտալ պաշարներ» հասկացությունը պետք է ներառի հետևյալը.

ա) Բանկի բաժնեմասերը, ներառյալ առձեռն, վճարվելիք և վճարման ենթակա բաժինները` նախատեսված սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի համաձայն,

բ) Բանկի փոխառությունից ծագած միջոցները, որոնք սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի 1-ին կետի (ա) ենթակետի համաձայն տրվում են իրավասու մարմինների կողմից, որոնց կիրառումը նախատեսված է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն,

գ) վարկերի կամ երաշխիքների վերավճարումից ստացված միջոցները և առանց շահույթի ներդրումների տիրապետումը շարունակվում է սույն հոդվածի (ա) և (բ) ենթակետերում նշված պաշարներից կատարվել,

դ) վարկերից և առանց շահույթի ներդրումներից ծագած եկամուտները, որոնք կատարվում են սույն հոդվածի (ա) և (բ) ենթակետերում նշված միջոցներից և Բանկի հատուկ գործառնությունների մաս չկազմող երաշխիքներից ծագած վճարներից, և

ե) Բանկի կողմից ստացված եկամուտները կամ ցանկացած այլ միջոցները, որոնք սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նախատեսված նրա ռեսուրսների հատուկ միջոցների մասը չեն կազմում:

 

 

Գլուխ 3

 

Գործառնություններ

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Ռեսուրսների օգտագործումը

 

Բանկի ռեսուրսներն ու շինությունները բացառապես պետք է օգտագործվեն սույն Համաձայնագրի 1 և 2-րդ հոդվածներում նշված գործառույթներն ու նպատակները իրականացնելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Սովորական և հատուկ գործառնություններ

 

Բանկի գործառնությունները պետք է բաղկացած լինեն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածում նշված Բանկի սովորական կապիտալ միջոցներից ֆինանսավորվող սովորական գործողություններից և հատուկ գործառնություններից, որոնք ֆինանսավորվում են սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածով նշված հատուկ միջոցների պաշարներից: Գործառնությունների երկու տեսակները կարող են միավորվել:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Գործառնությունների բաշխումը

 

1. Բանկի սովորական կապիտալ պաշարները և պաշարների հատուկ միջոցները, ցանկացած ժամանակ և բոլոր հարաբերություններում պահվում, օգտագործվում, կատարվում, ներդրվում կամ այլ կերպով են տիրապետվում` մեկը մյուսից ամբողջությամբ առանձին: Բանկի ֆինանսական հաշվետվությունները պետք է ցույց տան Բանկի պահուստները` նրա սովորական և հատուկ գործառնությունների հետ միասին և առանձին:

2. Բանկի սովորական կապիտալ պաշարները ոչ մի հանգամանքում չպետք է օգտագործվեն կամ չօգտագործվեն, որպեսզի ազատվեն հատուկ գործառնություններից կամ գործողություններից առաջացած կորուստներից կամ պարտքերից, որոնց համար պաշարների հատուկ միջոցները սկզբնապես օգտագործվել կամ կատարվել են:

3. Սովորական գործառնություններին անմիջապես պատկանող ծախսերը պետք է կատարվեն Բանկի սովորական կապիտալ միջոցներից: Հատուկ գործառնություններին անմիջապես պատկանող ծախսերը պետք է կատարվեն պաշարների հատուկ միջոցներից: Ցանկացած այլ ծախս, համաձայն սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածի 1-ին կետի, կատարվում է այնպես, ինչպես սահմանված է Բանկի կողմից:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Գործառնության մեթոդները

 

Բանկը իրականացնում է իր գործառնությունները` սույն Համաձայնագրի 1-ին և 2-րդ հոդվածներում նշված գործառույթների և նպատակների հետ համահունչ` հետևյալ որևէ կամ բոլոր եղանակներով.

ա) առևտրային գործառնություններին աջակցելով,

բ) բազմակողմ հաստատությունների, առևտրային բանկերի կամ այլ շահագրգիռ աղբյուրների հետ համագործակցելու կամ համաֆինանսավորելու միջոցով կամ վարկեր տրամադրելով,

գ) առանց ֆիքսված շահույթի բաժնեմասի կապիտալում ներդնելու միջոցով,

դ) միջազգային ֆինանսական շուկաներում վարկեր ստանալով,

ե) արժեթղթերի ապահովագրված տեղադրմամբ, եթե ֆինանսավորման այլ միջոցները համապատասխան չեն,

զ) շրջանառության մեջ դնելով ռեսուրսների հատուկ միջոցները` դրանց օգտագործումը սահմանող համաձայնագրերին համապատասխան,

է) վարկեր և տեխնիկական օգնություն տրամադրելով ու ապահովելով ենթակառուցվածքի վերաթարմացման կամ զարգացման համար, ներառյալ բնապահպանական ծրագրերը,

ը) մասնակցելով այլ համապատասխան բանկային գործառնություններին, որոնք ակնհայտորեն բացառված չեն սույն Համաձայնագրով կամ Կառավարիչների խորհրդի որոշմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Ֆինանսավորմանն առնչվող քննարկումներ

 

1. Իր գործողությունները կատարելիս Բանկը պատշաճ ուշադրություն է դարձնում`

ա) իր ֆինանսավորմանն առնչվող շահերի պաշտպանությանը,

բ) ստացողի և նրա երաշխավորի, եթե այդպիսիք կան, պայմանագրի համաձայն իրենց պարտականությունների կատարմանը,

գ) Անդամ պետությունների տնտեսությունների խթանման նպատակով լրացուցիչ միջոցների վրա,

դ) Անդամ պետություններում մարդկանց կենսամակարդակի բարձրացմանը աջակցելուն` տնտեսական և սոցիալական զարգացման և զբաղվածության շահութաբերության հնարավորությունները ընդլայնելու համար,

 ե) Անդամ պետությունների տարածաշրջանների տնտեսական զարգացմանը խթանելուն` Անդամ պետություններում առաջնայնություն և գերապատվություն հաստատելու միջոցով, ուշադրության առնելով համապատասխան անդամ պետությունների օրենսդրությունը,

 զ) գործառնության և դրա իրականացման երկրի օրենսդրությունը և դրա համապատասխան մարմինների հետ համագործակցության միջոցով:

2. Բանկը հատուկ ուշադրություն է հատկացնում տարածաշրջանային ծրագրերին, ինչպես նաև այն ծրագրերին, որոնք աջակցում և հզորացնում են Անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցությունը:

3. Բանկը կարող է ապահովել Անդամ պետությունների շրջանակներում և միջև ծրագրերի և առևտրային գործողությունների ֆինանսավորումը, որոնք հիմնված են տնօրենների խորհրդի կողմից հաստատված կանոնների և կարգավորումների վրա:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Տեղական կանոնների և կանոնակարգերի կիրառում

 

Ելնելով Բանկի տարածաշրջանային բնույթից և Անդամ պետություններում տարբեր օրենքների, նորմերի ու իրավական ակտերի առկայությունից, Բանկը երաշխավորում է, որ բոլոր ֆինանսական պայմանները տրամադրվեն այդ երկրներից որևէ մեկում` ցանկացած եղանակով ու ներառեն և պաշտպանեն ներպետական օրենսդրության դրույթներով այնպես, որ Բանկի պահանջների հետ կապված վճարումները և տուրքերը լինեն անտեսանելի: Այնուամենայնիվ, բոլոր ֆինանսական պայմանները պետք է հիմնվեն Բանկի կողմից ապահովված կանոնների և կարգավորումների վրա:

 

Հ ո դ վ ա ծ 15

 

Սովորական գործարքների սահմանափակում

 

1. Սովորական գործարքների ժամանակ բանկի կողմից կատարած երաշխիքները, ներդրումները և տրվելիք վարկերի գույքային ընդհանուր գումարը չպետք է ավելանա ոչ մի դեպքում, եթե այդ ավելացման հետևանքով գործարքների ընդհանուր գումարը կգերազանցի բանկի պահեստային ընդհանուր կապիտալի, ռեզերվների և ավելցուկների ընդհանուր գումարի հարյուր հիսուն տոկոսը (150%), ավելցուկները իրենց հերթին ներառված են բանկի Սովորական կապիտալ ռեսուրսների մեջ:

2. Ցանկացած գույքային ներդրման ընդհանուր գումարը սովորաբար չպետք է գերազանցի շահագրգիռ կազմակերպության գույքի կապիտալի տոկոսաչափը, որը որոշվում է կանոնադրությամբ, որը իր հերթին համաձայնեցվում է Կառավարիչների խորհրդի հետ: Բանկը չպետք է ջանա տվյալ ներդրման միջոցով ձեռք բերել մենաշնորհային դիրք կազմակերպությունում և չպետք է օգտվի իր մենաշնորհային դիրքից կամ ստանձնի ուղղակի պատասխանատվություն ցանկացած կազմակերպության կառավարման գործում, որտեղ բանկը ունի իր ներդրումը, բացառություն է կազմում այն դեպքը, երբ տվյալ կազմակերպությունը գտնվում է բացահայտ կամ մոտալուտ ծանր ֆինանսական կացության մեջ և վտանգված են բանկի այն ներդրումները, որոնք արվել են տվյալ կազմակերպությունում, կամ էլ այն դեպքում, երբ Բանկի կատարած ներդրումները վտանգված են, այդ դեպքում բանկը կարող է իրեն իրավունք վերապահել այդ քայլին դիմել, քանի որ ըստ Բանկի տվյալ քայլի ձեռնարկումը անհրաժեշտ է Բանկի ֆինանսների կայունացման համար:

3. Բանկի կողմից վճարված գույքային ներդրումների ընդհանուր գումարը չպետք է ոչ մի դեպքում գերազանցի Բանկի վճարվելիք կապիտալին, ավելցուկին և գլխավոր ռեզերվին:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Հատուկ հիմնադրամներ

 

1. Բանկը կարող է ստանձնել Անդամ պետության, Անդամ պետությունների խմբի կամ երրորդ կողմի` վարկատուի կողմից տրամադրված հատուկ հիմնադրամների ղեկավարման գործունեությունը, որոնք նախատեսված են ծառայել Բանկի նպատակներին: Նման հատուկ հիմնադրամների ղեկավարման վճարը պետք է գանձվի հենց այդ հատուկ ֆոնդից:

2. Հատուկ հիմնադրամները, որոնք ստանձնել է Բանկը կարող են օգտագործվել ցանկացած կերպ, ցանկացած պայմաններում, որոնք կարող են նպաստել Բանկի շահերին և նպատակներին համաձայնագրի դրույթների շրջանակներում կամ էլ տվյալ ֆոնդի հետ կապված համաձայնության կամ համաձայնությունների շրջանակներում:

3. Յուրաքանչյուր հատուկ հիմնադրամ պետք է ղեկավարվի հատուկ կանոնների կամ կանոնակարգերի համաձայն, որն ընդունված պետք է լինի կամ հիմնադրամ կամ էլ Կառավարիչների խորհրդի կողմից: Այդ կանոններն ու կանոնակարգը պետք է համապատասխանեն համաձայնագրի դրույթներին և հատուկ հիմնադրամի հետ կապված գործարքներ կնքող երկրի օրենքներին:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Հատուկ հիմնադրամների ռեսուրսները

 

«Հատուկ հիմնադրամների ռեսուրսներ» հասկացությունը վերաբերում է բոլոր հատուկ հիմնադրամների ռեսուրսներին և ներառում է.

ա) հիմնադրամներ, որոնք Բանկը ստանում է հատուկ հիմնադրամին կցելու համար,

բ) վերավճարված հիմնադրամներ` կապված վարկերի, երաշխիքների և գույքային ներդրման հետագա գործընթացների հետ, որոնք տրամադրվել են հատուկ հիմնադրամների դրամական միջոցներից /ռեսուրսներից/ կամ ստացվել են հատուկ հիմնադրամի կողմից` կանոնների և կանոնակարգերի շրջանակներում, որով առաջնորդվում է հատուկ հիմնադրամը, և

գ) եկամուտը, որը ստացվել է հատուկ հիմնադրամների ռեսուրսների ներդրման հետևանքով:

 

Գլուխ 5

 

Դրամական փոխառություն և այլ բազմակողմ լիազորություններ

 

Հ ո դ վ ա ծ 18

 

Ընդհանուր լիազորություններ

 

1. Բանկը ի լրումն համաձայնագրում կամ ցանկացած այլ տեղ նշված լիազորությունների ունի նաև հետևյալ լիազորությունները`

ա) անդամ պետություններից կամ այլ տեղերից պարտք վերցնել պայմանով որ.

(i) նախքան Բանկի Անդամ պետության տարածքում ծառայություն մատուցելը Բանկը պետք է ունենա Անդամ պետության համաձայնությունը,

(ii) այնտեղ, որտեղ Բանկի ծառայությունը պետք է անդամ պետության դրամով կատարվեն Բանկը պետք է ունենա Անդամ պետության նման համաձայնությունը,

բ) ներդնել կամ որպես ավանդ օգտագործել այն հիմնադրամները, որոնք գործարքի համար անհրաժեշտ չեն,

գ) գնել և վաճառել արժեթղթերը Բանկի կողմից թողարկված կամ երաշխավորված արժեթղթերը, որոնց մեջ Բանկը ներդրում է կատարել,

դ) երաշխավորել արժեթղթերը, որոնց մեջ Բանկը ներդրում է կատարել արժեթղթերի վաճառքը խթանելու նպատակով,

ե) երաշխավորել կամ մասնակցել արժեթղթերի երաշխավորման գործընթացին, որոնք թողարկված են ցանկացած կազմակերպության կողմից, որը համապատասխանում է Բանկի շահերին և նպատակներին,

զ) տրամադրել տեխնիկական խորհրդատվություն և աջակցություն, որոնք ծառայում են դրա նպատակին և առաջանում են նրա գործառույթի շրջանակներում,

է) իրականացնել նման լիազորություններ և ընդունել այդպիսի կանոններ ու կանոնակարգեր, որոնք կարող են պարտադիր լինել կամ պատշաճ իր շահերին ու նպատակներին՝ սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

2. Ցանկացած արժեթուղթ, որը թողարկվել է կամ երաշխավորվել Բանկի կողմից պետք է ցայտուն կերպով արտահայտի, թե որ կազմակերպության և Անդամ պետության պարտականությունը չի հանդիսանում այն:

 

Գլուխ 6

 

Տարադրամներ

 

Հ ո դ վ ա ծ 19

 

Տարադրամի օգտագործումը և շրջանառությունը

 

1. 6-րդ հոդվածի 5-րդ կետի (բ) ենթակետի համաձայն Անդամ պետությունների տարադրամները ընդունելի են յուրաքանչյուր Անդամ պետության ընդհանուր գումարի մասի վճարման համար հետևյալ կանոնների համաձայն.

ա) Անդամ պետության ազգային դրամի ավանդական արժեքը պետք է հաշվարկվի Բանկի կողմից` օգտվելով ներկայացուցիչների կողմից տրամադրված տարադրամի փոխարժեքի վերաբերյալ նյութից, որը ցույց է տալիս, թե որ տարադրամն է շուկայում բարձր: Այս նպատակի համար Բանկը կարող է դիմել շահագրգիռ երկրի համապատասխան մարմիններին և Արժույթի միջազգային հիմնադրամին,

բ) Բանկի կապիտալի ավանդային հաշիվը պետք է բացվի շահույթ հետապնդող համապատասխան անդամ պետության կենտրոնական բանկում, որը պետք է հավասար լինի ՓՀԻ տարեկան փոխարժեքին: Բոլոր վճարումները կապված կապիտալի ընդհանուր գումարի հետ պետք է արվեն Անդամ պետության ազգային դրամով և պետք է համապատասխանեցվեն կապիտալի ավանդային հաշվին:

գ) Կապիտալի ավանդային հաշվի բալանսը համապատասխան շահույթի կուտակումից հետո ենթակա է վերագնահատման, որպեսզի ցույց տրվի ազգային դրամի փոխանակման փոխարժեքում եղած տարբերությունը` Անդամ պետության և ՓՀԻ հարաբերակցությամբ մեկ տարվա ժամանակահատվածում: Եթե այդ վերագնահատումը ցույց է տալիս բալանսի պակասորդ ՓՀԻ հարաբերակցությամբ, ապա անդամ պտությունը պետք է ավանդ մուտքագրի այդ հաշվի վրա` իր ազգային դրամով, որպեսզի համապատասխանեցնի ՓՀԻ բալանսին: Եթե վերագնահատման արդյունքում ի հայտ կգա բալանսի ավելցուկ հաշվի մեջ, Բանկը պետք է վճարում կատարի այդ հաշվից տվյալ Անդամ պետությանը, որպեսզի այդ հաշվի բալանսը համապատասխանեցնի ՓՀԻ բալանսին: Կառավարիչների խորհուրդը պետք է ընդունի համապատասխան կաննոներ և կանոնակարգեր, կազմի ժամացույցեր և այլ ընթացակարգեր, որպեսզի իրականացնի սույն ենթակետի դրույթները` բոլոր Անդամ պետությունների համար միանման հիմքի վրա:

դ) Յուրաքանչյուր Անդամ պետություն պետք է ընդունի իր ազգային դրամը որպես վճարման միջոց ցանկացած վճարման նպատակին ծառայելու համար, որը համապատասխանեցվում է Բանկի կողմից տվյալ Անդամ պետության հետ:

2. Բացառություն է կազմում այն դեպքը, երբ Անդամ պետությունը ավանդ է ներդնում վավերացնելիս կամ հավաստագրելիս. այն է` հռչակագիր, որը տվյալ անդամ պետությանը իրավունք է վերապահում սահմանափակել Բանկի գործարքները, որոնք կատարվում են ազգային դրամով և տվյալ Անդամ պետության տարածքում: Բանկին իրավունք է տրվում մտնել յուրաքանչյուր Անդամ պետության տարածքում կատարվող ցանկացած առևտրային, մասնավորապես, ֆինանսական բնույթ ունեցող գործարքների մեջ, որոնք կատարվում են թե տվյալ Անդամ պետության ազգային դրամով, թե արտաքին օտարերկրյա դրամական միջոցներով և հետագայում ոչ մի սահմանափակում չպետք է դրվի, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանափակումը նախատեսված է ազգային ֆինանսական ինստիտուտների կամ էլ երրորդ կողմի ինստիտուտների կողմից կախված այն բանից, թե վերոհիշյալ որ ինստիտուտներից որին է նախապատվությունը տրվում: Այս գործարքի նպատակի համար Բանկը կարող է օգտվել չսահմանափակված իրավունքից` մտնել ներքին-արտաքին փոխանակման շուկաները և այլ բարենպաստ պայմաններից, որպեսզի կոնվերսիայի ենթարկի Անդամ պետության ազգային դրամը` ավելի հեշտ կոնվերսիայի ենթարկվող մի դրամի ոչ պակաս ձեռնտու պայմանների դեպքում, քան այն բոլոր պայմանները, որոնք մատչելի են նման Անդամ պետության հետ ցանկացած ներքին կամ արտաքին ֆինանսական գործարքներ կնքող ինստիտուտներին:

3. Բանկը պետք է դիմի յուրաքանչյուր Անդամ պետության համապատասխան մարմինների խորհրդակցությանը` կապված տվյալ Անդամ պետության ազգային դրամով կատարվող Բանկի գործարքների հետ, անդամ պետությունը պարտավորվում է բարեխիղճ և արդարացի լուծում տալ բոլոր ծագած վիճահարույց հարցերին, ինչով և կխթանի Բանկի գործընթացին:

4. 2-րդ կետի հետ կապված, եթե Անդամ պետությունը չափից ավելի սահմանափակումներ է դնում, կապված իր ազգային դրամի հետ Կառավարիչների խորհուրդը իրավունք է վերապահում մերժել և 6-րդ հոդվածի համաձայն չընդունել նման ազգային դրամով կատարվող վճարումները, նման վճարումները պետք է կատարվեն ՓՀԻ տարադրամով այնքան ժամանակ, որքան որ նման սահմանափակումները ուժի մեջ են:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Տարադրամի գործարքներ

 

Բանկի արտարժույթը պետք է վերածվի մի այնպիսի դրամի, որով հնարավոր է իրականացնել վճարումներ և որոնցից էլ հենց կազմված է ՓՀԻ: Բանկի ցանկացած արտարժույթը պետք է վերածվի ազատ կոնվերսիայի ենթարկվող տարադրամի, որն ընդունելի է Բանկի կողմից: Բանկի ազգային տարադրամը պետք է վերածվի համապատասխան անդամ պետության տեղական տարադրամի: Այս գործարքների վերադարձման գումարը չպետք է ավելի նվազ լինի, քան միջազգային ֆինանսական շուկաներում կատարվող գործարքներինը:

 

Գլուխ 6

 

Կառուցվածքը և կառավարումը

 

Հ ո դ վ ա ծ  21

 

Կառուցվածքը

 

Բանկը կառավարելու է Կառավարիչների խորհուրդը, Տնօրենների խորհուրդը, Նախագահը, մեկ կամ ավելի Փոխնախագահները և որոշակի քանակի պաշտոնյաներ և աշխատակազմը, որքան անհրաժեշտ համարվի:

 

Հ ո դ վ ա ծ  22

 

Կառավարիչների խորհուրդը: Կազմը

 

1. Յուրաքանչյուր Անդամ պետություն ներկայացված է լինելու Կառավարիչների խորհրդում և կնշանակի մեկ կառավարիչ և մեկ ալտերնատ կառավարիչ: Մնացած այլ Անդամների ներկայացուցչությունը կսահմանվի Կառավարիչների խորհրդի կողմից, նախքան անդամակցության համաձայնություն տալը: Յուրաքանչյուր կառավարիչ կամ ալտերնատ կառավարիչ ծառայելու է ի շահ իրեն նշանակած Անդամի: Ոչ մի ալտերնատ կառավարիչ չի կարող քվեարկել բացառությամբ այդ նույն Անդամի կողմից նշանակած կառավարչի բացակայության ժամանակ: Իր տարեկան հանդիպման ժամանակ, Խորհուրդը կառավարիչներից մեկին ընտրում է Նախագահող, որը զբաղեցնում է պաշտոնը մինչև մյուս Նախագահողի ընտրումը Խորհրդի հաջորդ տարեկան հանդիպման ժամանակ:

2. Կառավարիչները և ալտերնատ կառավարիչները իրենց պաշտոններում ծառայում են առանց Բանկից աշխատավարձ ստանալու:

 

Հ ո դ վ ա ծ  23

 

Կառավարիչների խորհուրդը: Լիազորությունները

 

1. Բանկի բոլոր լիազորությունները կփոխանցվեն Կառավարիչների խորհրդին:

2. Կառավարիչների խորհուրդը կարող է Տնօրենների խորհրդին վերապահել իր լիազորություններից մեկը կամ մի քանիսը, բացառությամբ հետևյալների.

ա) փոփոխել սույն Համաձայնագիրը,

բ) ավելացնել կամ նվազեցնել Բանկի կանոնադրային կապիտալը,

գ) լուծել սույն Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ Կառավարիչների խորհրդի խնդրանքները,

դ) լիազորել այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդհանուր համաձայնագրերի կնքումը,

ե) նշանակել Բանկի նախագահին,

զ) սահմանել Տնօրենների և Ալտերնատ տնօրենների վարձատրությունը և աշխատավարձը և Նախագահի աշխատանքային պայմանագրի այլ դրույթները,

է) աուդիտորների զեկույցը ուսումնասիրելուց հետո, հաստատել Բանկի հիմնական սալդոն և շահույթի ու վնասի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը,

ը) ընդունել նոր Անդամների և սահմանել նրանց անդամակցության պայմանները,

թ) հեռացնել Անդամին,

ժ) սահմանել Բանկի մաքուր շահույթի և մնացորդի պահուստը և բաշխումը,

ժա) որոշում կայացնել Բանկի գործողությունները դադարեցնելու և գույքը բաշխելու վերաբերյալ,

ժբ) իրականացնել այլ լիազորություններ, որոնք սույն Համաձայնագրում հստակորեն վերապահված են Կառավարիչների խորհրդին կամ որևէ այլ կերպ վերապահված են Տնօրենների խորհրդին:

3. Կառավարիչների խորհուրդը կպահպանի լիակատար իշխանությունը իրավասություն իրականացնելու Կառավարիչների խորհրդին սույն հոդվածի 2-րդ պարբերությանը համապատասխան կամ սույն Համաձայնագրով վերապահված ցանկացած հարցի նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  24

 

Կառավարիչների խորհուրդը: Ընթացակարգ

 

1. Կառավարիչների խորհուրդը պետք է ունենա տարեկան հանդիպումներ և այլ համանման հանդիպումներ, որոնք կարող են պահանջել Կառավարիչների խորհուրդը կամ հրավիրվել Տնօրենների խորհրդի կողմից: Կառավարիչների խորհրդի հանդիպումները կհրավիրվեն Տնօրենների խորհրդի կողմից ցանկացած ժամանակ, սակայն առնվազն չորս Անդամներ կամ Անդամների քվեարկության իրավունքի 1/4 (մեկ քառորդը) ունեցող Անդամների կողմից:

2. Կառավարիչների երկու երրորդը (2/3) Կառավարիչների խորհրդի ցանկացած հանդիպման համար քվորում են կազմում, այդպիսով ապահովելով այնպիսի մեծամասնություն, որը ներկայացնում է Անդամների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդը:

3. 23-րդ հոդվածի 2-րդ կետի ա/, թ/, ժ/ և ժբ/ ենթակետերի վերաբերյալ որոշումը Կառավարիչների խորհուրդը կընդունի մի ընթացկարգով (այսուհետ՝ «Կոնսենսուս»), որը կհասկացվի Կառավարչի կողմից որևէ առարկության բացակայություն և քննարկվող որոշման ընդունման դեմ այդ Կառավարչի կողմից խոչընդոտի բացակայություն, բացառությամբ, երբ այդ որոշումը զրկում է Անդամին անդամակցությունից, այն կընդունվի այդ Անդամի նշանակած Կառավարչի կողմից առարկության բացակայության դեպքում:

4. Կառավարիչների խորհուրդը, համաձայն կարգավորումներին, սահմանի ընթացակարգ, ըստ որի Տնօրենների խորհուրդը կարող է, եթե նման գործողությունը համարում է նպատակահարմար ստանալ Կառավարիչների ձայնը հատուկ հարցերի վերաբերյալ, առանց Կառավարիչների խորհրդի հանդիպում հրավիրելու:

5. Կառավարիչների խորհուրդը և Տնօրենների խորհուրդը, իրենց լիազորության շրջանակներում, կարող են սահմանել այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ կլինեն Բանկի գործունեությունը վարելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  25

 

Տնօրենների խորհուրդ: Կազմը

 

1. Կառավարիչների խորհուրդն է սահմանում Տնօրենների քանակը, պայմանով, որ յուրաքանչյուր Անդամ պետություն իրավունք կունենա նշանակելու մեկ Տնօրեն:

2. Տնօրենները չեն կարող լինել Կառավարիչների խորհրդի անդամներ և պետք է լավ իրազեկ լինեն տնտեսական և ֆինանսական հարցերին:

3. Կառավարիչների խորհուրդը կարող է ավելացնել կամ նվազեցնել Տնօրենների թիվը կամ վերանայել Տնօրենների խորհրդի կազմը, որը կարող է լինել անհրաժեշտ հաշվի առնելու համար Բանկի անդամների թվում փոփոխությունները:

4. Յուրաքանչյուր Անդամ պետություն պետք է նշանակի մեկ Ալտերնատ տնօրեն, որը Տնօրենի բացակայության դեպքում, լիազորված կլինի կատարելու նրա պարտականությունները: Ալտերնատ տնօրենները կարող են մասնակցել Տնօրենների խորհրդի հանդիպումներին, սակայն կարող են քվեարկել միայն այն դեպքում, երբ նրանք գործում են իրենց պետերի փոխարեն:

5. Տնօրենները նշանակվում են երեք տարի ժամկետով և կարող են վերանշանակվել: Նրանք պետք է շարունակեն իրենց աշխատանքը մինչև իրենց փոխարինող կնշանակվի: Եթե Տնօրենի պաշտոնը ազատվում է նրա ժամկետը լրանալուց ավելի քան 90 օր առաջ, ապա փոխարինողը մնացած ժամկետի համար կարող է նշանակվել կամ ընտրվել այն Անդամի կողմից, ով նշանակել էր նախկին Տնօրենին: Մինչ պաշտոնը մնում է թափուր, նախկին Տնօրենի փոխարինողը պետք է իրականացնի վերջինիս լիազորությունները:

6. Տնօրենները և Ալտերնատ տնօրենները չպետք է անհրաժեշտաբար մշտապես բնակվեն Բանկի կենտրոնակայանում և չպետք է համարվեն Բանկի լրիվ դրույքով աշխատողներ, սակայն նրանք պետք է վարձատրվեն Բանկի կողմից` յուրաքանչյուր Տնօրենների խորհրդի հանդիպման համար, որին նրանք մասնակցել են:

 

Հ ո դ վ ա ծ  26

 

Տնօրենների խորհուրդ: Լիազորություններ

 

Հոդված 23-ի դրույթների համաձայն, Տնօրենների խորհուրդը պատասխանատու է Բանկի հիմնական գործողությունների ղեկավարման համար և այդ նպատակով, պետք է, ի լրումն սույն Համաձայնագրում հստակ նշված լիազորությունների, իրականացնի Կառավարիչների խորհրդի կողմից իր վրա դրված բոլոր լիազորությունները, մասնավորապես.

ա) պատրաստել Կառավարիչների խորհրդի աշխատանքը,

բ) ընդունել որոշումներ Բանկի և նրա գործողությունների վերաբերյալ` Կառավարիչների խորհրդի սահմանած հիմնական ուղղություններին համապատասխան,

գ) ամենամյա հանդիպմանը Կառավարիչների խորհրդի կողմից հաստատելու նպատակով յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար ներկայացնել հաշվետվություն,

դ) հաստատել Բանկի բյուջեն:

 

Հ ո դ վ ա ծ  27

 

Տնօրենների խորհուրդ: Ընթացակարգ

 

1. Տնօրենների խորհուրդը հանդիպումներ կգումարի այնքան հաճախ, որքան որ Բանկի գործունեությունն է պահանջում: Բոլոր սովորական գործուղումների և կեցության ծախսերը, ինչպես նաև Տնօրենների վարձատրությունը ապահովում է Բանկը:

2. Տնօրենների մեծամասնությունը կազմում է քվորում Տնօրենների խորհրդի ցանկացած հանդիպմանը` այդպիսով ապահովելով այնպիսի մեծամասնություն, որը ներկայացնում է Անդամների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդը:

3. Տնօրենների խորհրդի կանոնները և ընթացակարգը հաստատում է Կառավարիչների խորհուրդը:

 

Հ ո դ վ ա ծ  28

 

Քվեարկություն

 

1. Հաջորդ նախադասության դրույթներին համապատասխան, յուրաքանչյուր Անդամի քվեարկելու իրավունքը, ներառյալ յուրաքանչյուր Կառավարչի (կամ նրան փոխարինող Ալտերնատ կառավարչի) և յուրաքանչյուր Տնօրենի (կամ նրան փոխարինող Ալտերնատ տնօրենի) քվեարկելու իրավունքը պետք է հավասար լինի Բանկի կանոնադրային կապիտալից նրան հատկացված բաժնեմասերի ընդհանուր քանակին: Այն դեպքում, երբ որևէ Անդամ չի կարողանում վճարել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան իր կողմից բաժանորդագրված բաժնեմասերի համար, ապա այդ Անդամը չի կարող, քանի դեռ չի վճարել, իրականացնել իր ձայների այն տոկոսը, որը համապատասխանում է վճարվելիք բայց չվճարված գումարին, կապված այդ Անդամի կողմից վճարման ենթակա ընդհանուր գումարին՝ սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածին համապատասխան բաժանորդագրված բաժնեմասերի հետ կապված այդ Անդամի պարտավորության հետ:

2. Քվեարկելով Կառավարիչների խորհրդում կամ Տնօրենների խորհրդում, յուրաքանչյուր Կառավարիչ կամ Տնօրեն իրավասու կլինի հաշվել այն Անդամի ձայները, որին նա ներկայացնում է: Բացառությամբ, եթե այլ բան է նախատեսված սույն Համաձայնագրում, Կառավարիչների խորհրդում ներկայացված բոլոր հարցերը կորոշվեն քվեարկող Անդամների ձայների մեծամասնությամբ:

3. Բացառությամբ, եթե այլ բան է նախատեսված սույն Համաձայնագրում և բացառությամբ ընդհանուր քաղաքական որոշումների, երբ նման քաղաքական որոշումները ընդունվում են քվեարկող Անդամների ընդհանուր ձայների առնվազն երկու երրորդով, Կառավարիչների խորհրդում ներկայացված բոլոր հարցերը կընդունվեն քվեարկող Անդամների ձայների մեծամասնությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  29

 

Կառավարում: Նախագահ

 

1. Կառավարիչների խորհուրդը, Կառավարիչների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, որը կազմում է Անդամների ընդհանուր քվեարկողների առնվազն կեսը, նշանակում է Բանկի նախագահին: Նախագահը պետք է լինի Անդամ պետության քաղաքացի: Նախագահը, մինչ զբաղեցնում է իր պաշտոնը, չպետք է հանդիսանա Կառավարիչ կամ Տնօրեն կամ Ալտերնատ կառավարիչ կամ Ալտերնատ տնօրեն:

2. Նախագահի ծառայության ժամկետը չորս /4/ տարի է: Նա, այնուամենայնիվ, պետք է պաշտոնաթող լինի, եթե այդպես որոշի Կառավարիչների խորհուրդը, որի դեպքում Կառավարիչների խորհուրդը, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, նշանակում է փոխարինող 4 տարի ժամկետով: Եթե Կառավարիչների խորհուրդը այլ բան չորոշի, ապա Նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև իր փոխարինողի նշանակումը:

3. Նախագահը Տնօրենների խորհրդի նախագահողն է: Նա չունի քվեարկելու իրավունք, բացառությամբ երբ նրա ձայնը վճռորոշ է Կառավարիչների խորհրդում ձայների հավասար բաշխման ժամանակ: Նախագահը կարող է մասնակցել Կառավարիչների խորհրդի հանդիպումներին, բայց չի կարող քվեարկել:

4. Նախագահը, որպես Բանկի գործադիր տնօրեն, դրա իրավական ներկայացուցիչն է և, Կառավարիչների խորհրդի ղեկավարությամբ, վարում է Բանկի ընթացիկ գործերը: Նախագահը, համաձայն սույն Համաձայնագրի 30-րդ հոդվածի դրույթների, պատասխանատու է աշխատակիցների և անձնակազմի կազմակերպման, նշանակման և ազատման համար` Տնօրենների խորհրդի ընդունած կանոններին և կարգավորումներին համապատասխան:

5. Նշանակելով աշխատակիցներին և անձնակազմին, Նախագահը պետք է երաշխավորի արդյունավետության և տեխնիկական կոմպետենտության ամենաբարձր չափանիշները և անձնակազմ հավաքագրելիս պետք է ապահովի լայն աշխարհագրական ներկայացուցչությունը` նախապատվություն տալով Անդամ պետությունների քաղաքացիներին:

 

Հ ո դ վ ա ծ  30

 

Կառավարում: Փոխնախագահ(ներ)

 

1. Մեկ կամ ավելի Փոխնախագահ/ներ/ նշանակվում է Տնօրենների խորհրդի կողմից` Նախագահի ներկայացմամբ: Նրանք Բանկի վարչակազմում կկատարեն իրենց պարտականությունները, լիազորությունները և գործառույթները այնքան ժամանակ, երբ ժամանակ առ ժամանակ Կառավարիչների խորհուրդը որոշի: Նախագահի բացակայության կամ անգործունակության դեպքում, Նախագահի կողմից նշանակված փոխնախագահներից որևէ մեկը կկատարի Նախագահի լիազորություններն ու գործառույթները: Փոխնախագահը, մինչ զբաղեցնում է իր պաշտոնը, չպետք է լինի Կառավարիչ կամ Տնօրեն (կամ դրանց ալտերնատները):

2. Փոխնախագահը կարող է մասնակցել Տնօրենների խորհրդի հանդիպումներին, սակայն չի կարող քվեարկել այդ հանդիպումներում:

 

Հ ո դ վ ա ծ  31

 

Բանկի միջազգային բնույթը և քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը

 

1. Բանկը չպետք է ընդունի փոխառություններ կամ օժանդակություն, որը որևէ ձևով կարող է վնաս հասցնի, սահմանափակի, շրջի ուղուց կամ այլ ձևով փոխի նրա նպատակը կամ գործառույթները:

2. Բանկը, Նախագահը, Փոխնախագահը/ները/, Տնօրենները, պաշտոնյաները և աշխատակազմը, իրենց որոշումներում հաշվի են առնում միայն Բանկի նպատակին, գործառույթներին և գործողություններին համապատասխան կարծիքը: Նման կարծիքը պետք է կշռադատվի անկողմնակալորեն` Բանկի նպատակին և գործառույթներին հասնելու և դրանք իրականացնելու նպատակով:

3. Բանկի Նախագահը, Փոխնախագահները, պաշտոնյաները և անձնակազմը, կատարելով իրենց պարտականությունները, պետք է կատարեն Բանկի առջև իրենց ընթացիկ պարտավորությունները և չենթարկվեն որևէ այլ մարմնի: Բանկի յուրաքանչյուր անդամ պետք է հարգի իր պարտականությունների միջազգային և ոչ քաղաքական բնույթը և իրենց պարտականությունները կատարելիս պետք է զերծ մնա դրանցից որևէ մեկի վրա ազդելու բոլոր փորձերից:

 

Հ ո դ վ ա ծ  32

 

Բանկի գրասենյակը

 

1. Բանկի կենտրոնական գրասենյակը գտնվում է Սալոնիկ քաղաքում, Հունաստանի Հանրապետությունում:

2. Բանկը, Կառավարիչների խորհրդի հաստատումից հետո, կարող է ցանկացած վայրում հիմնել ներկայացուցչական գրասենյակներ տեղեկություններ հավաքագրելու, Բանկի և Անդամ պետությունների հետ հաղորդակցմանը նպաստելու համար` նպատակ ունենալով դյուրացնել ծրագրերի և առևտրի հետ կապված գործարքները:

3. Բանկը կարող է հարաբերությունների մեջ մտնել այլ կազմակերպությունների հետ տեղեկություններ փոխանակելու կամ այլ նպատակների համար` սույն Համաձայնագրին համապատասխան և Կառավարիչների խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

 

Հ ո դ վ ա ծ  33

 

Ֆինանսական տարի

 

Բանկի ֆինանսական տարին օրացուցային տարին է:

 

Հ ո դ վ ա ծ  34

 

Հաղորդակցության ուղիներ, պահառուներ

 

1. Յուրաքանչյուր Անդամ կարող է նշանակել համապատասխան պաշտոնատար մարմին, որի հետ Բանկը կարող է հաղորդակցվել սույն Համաձայնագրով ծագած որևէ հարցի հետ կապված:

2. Յուրաքանչյուր Անդամ պետություն կարող է իր Կենտրոնական բանկին կամ Բանկի հետ համաձայնեցնելով նման այլ գործակալության նշանակել որպես պահառու, որի հետ Բանկը կարող է պահել այդ Անդամ պետությանը պատկանող տարադրամը, ինչպես նաև Բանկի այլ գույքը:

 

Հ ո դ վ ա ծ  35

 

Հաշվետվություններ և աուդիտորներ

 

1. Կապված Տնօրենների խորհրդի երաշխիքներից և հավանությունից այլ երկրներում որակավորված աուդիտորներ, որոնք միջազգայնորեն ճանաչված են և պետք է նշանակվեն մեկ տարի ժամկետով, որը կարող է հետագայում երկարացվել նույն հիմունքների և պայմանների վրա, որոնք Տնօրենների խորհրդի հավանությանն են արժանացել, վերահսկել Բանկի գործերը և հաշվետվություն ներկայացնել Տնօրենների խորհրդին ժամանակ առ ժամանակ` կախված Տնօրենների խորհրդի որոշումից:

2. Բանկը պետք է փոխանցի Անդամներին, Անդամ պետությունների կառավարություններին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջազգային քարտուղարությանը ամենամյա հաշվետվություն, որն իր մեջ կպարունակի հաշիվների աուդիտային հաստատում, ներառյալ առանձին հաշվետվություն կապված հատուկ հիմնադրամների գործարքների հետ և կհրապարակի բոլոր հաշվետվությունները: Բանկը եռամյակը մեկ պետք է փոխանցի իր անդամներին և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության միջազգային քարտուղարությանը ամփոփ հաշվետվություն, որը կներկայացնի Բանկի ֆինանսական վիճակը, շահույթի և կորստի մասին վկայող տեղեկագիրը, որը ցույց կտա Բանկի գործարքների արդյունքները:

3. Բանկը կարող է տպագրել նման հաշվետվությունները նաև այն դեպքում, երբ համարի, որ տպագրումը կխթանի և կնպաստի Բանկի շահերին և նպատակներին: Նման հաշվետվությունները պետք է փոխանցվեն Անդամներին, Անդամ պետությունների կառավարություններին և ՍԾՏՀ միջազգային քարտուղարությանը:

 

Հ ո դ վ ա ծ  36

 

Մաքուր շահույթի բաշխումը

 

Կառավարիչների խորհուրդը պետք է որոշի, թե Բանկի սովորական գործարքների հետևանքով առաջացած մաքուր շահույթի կամ ավելցուկի որ մասը պետք է անցնի ռեզերվ այն պայմանով, որ Բանկի մաքուր շահույթի կամ ավելցուկի ոչ մի մասը չպետք է բաշխվի համաչափ` ըստ անդամների ունեցած բաժնետոմսերի մինչև Բանկի գլխավոր ռեզերվները չեն հասել կապիտալի ընդհանուր գումարի 10% ցուցանիշին, ներառելով բոլոր չվճարված, բայց վճարման ենթակա և չվճարված, բայց վճարվելիք կապիտալը:

 

Գլուխ 7

 

Բանկային գործարքների ավարտ և այդ գործարքներից դուրս գալը

 

Հ ո դ վ ա ծ  37

 

Դուրս գալը

 

1. Ցանկացած Անդամ կարող է դուրս գալ ցանկացած ժամանակ փոխանցելով նախազգուշական ծանուցում Բանկին և նրա կենտրոնակայանին:

2. Անդամի որոշումը դուրս գալ կազմից պետք է ուժի մեջ մտնի և Անդամի անդամակցությունը պետք է դադարի ծանուցման մեջ նշված օրը, բայց ոչ մի դեպքում այն չպետք է դադարի ավելի շուտ, քան Բանկի կողմից ծանուցումը ստանալուց հետո: Այնուամենայնիվ, մինչև կազմից դուրս գալու որոշումը ուժի մեջ կմտնի Անդամը իրավասու է տեղյակ պահել Բանկին, որ պատրաստվում է չեղյալ հայտարարել իր նախազգուշական ծանուցման մեջ նշված կազմից դուրս գալու մասին որոշումը:

 

Հ ո դ վ ա ծ  38

 

Անդամակցության կասեցում

 

1. Եթե Անդամը չի կարողանում կատարել իր պարտականությունները Բանկի հանդեպ, ապա Բանկը կարող է կասեցնել վերջինիս անդամակցությունը: Անդամակցության կասեցման մասին որոշումը պետք է կայացնի Կառավարիչների խորհուրդը: Անդամակցության կասեցումից հետո մեկ տարվա ընթացքում Կառավարիչների խորհուրդը պետք է կրկին որոշում կայացնի կամ վերականգնի անդամակցությունը նախկին կարգավիճակի կամ չեղյալ հայտարարի տվյալ Բանկի անդամակցությունը:

2. Անդամակցությունից կասեցված անդամը չի կարող օգտվել համաձայնագրի մեջ սահմանված իրավունքներից, բացառությամբ կազմից դուրս գալու իրավունքից, բայց և այնպես Անդամը կշարունակի պատասխանատվություն կրել իր բոլոր պարտականությունների համար:

 

Հ ո դ վ ա ծ  39

 

Անդամակցության կասեցման արդյունքում ծագած խնդիրների լուծում

 

1. Անդամին անդամակցությունից զրկելու ամսաթվից հետո, Անդամը դեռևս պետք է պատասխանատվություն կրի Բանկի հանդեպ իր անմիջական պարտավորությունների համար: Անդամը նույնպես շարունակում է պատասխանատվություն կրել իր չսահմանված պարտականությունների համար այնքան ժամանակ, որքան որ վարկերի ցանկացած մասը, գույքային ներդրումները և երաշխիքները սահմանված են այնքան ժամանակով, որքանով որ ուժի մեջ է անդամակցությունը, բայց Անդամը չպետք է ենթարկվի պարտականություններին, որոնք կապված են վարկերի և երաշխիքների հետ, որոնք իրենց հերթին ընդունվել են Բանկի կողմից անդամակցությունից զրկելուց հետո, անդամը նաև չպետք է շահաբաժին ունենա Բանկի եկամուտներից կամ ծախսերից:

2. Այն դեպքում, երբ Անդամը զրկվում է իր անդամակցությունից Բանկը պետք է կազմակերպի տվյալ Անդամի բաժնետոմսերի հետգնումը /վերագնումը/` Բանկի կողմից որպես տվյալ Անդամի հետ կապված խնդրի լուծման մի մաս սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան: Այս նպատակով բաժնետոմսերի հետգնման գինը պետք է ներկայացնի արժեք, որը պետք է համապատասխանի Բանկի հաշիվներին այն օրը, երբ անդամը զրկվում է անդամակցությունից:

3. Բանկի կողմից հետ գնված բաժնետոմսերի վճարը սույն հոդվածի համաձայն պետք է ղեկավարվի հետևյալ պայմանների առկայության դեպքում.

ա) Անդամին տրվելիք ցանկացած գումար պետք է պահվի այնքան ժամանակ, որքան որ Անդամը, ներառյալ կենտրոնական բանկը կամ կենտրոնական բանկի ցանկացած գործակալություն, միջոցներ /հենակատեր/ կամ քաղաքական ստորաբաժանումներ, ունի չիրագործած պարտականություններ Բանկի նկատմամբ: Ցանկացած գումար, որը պետք է տրվի Անդամին կախված Բանկի որոշումից կարող է դասվել վերոհիշյալ պարտականություններին, երբ Բանկը համարի այն անհրաժեշտ:

բ) Մաքուր գումարը, որը հավասար է բաժնետոմսերի հետ գնման հետևանքով առաջացած ավելցուկին (սույն հոդվածի 2-րդ կետի համապատասխան) կապված անդամին Բանկին տրվելիք ընդհանուր գումարի հետ ենթակա են վճարման ոչ ավելի, քան հինգ տարվա ընթացքում` կախված Բանկի որոշումից և համապատասխան առևտրային վկայականի հանձնման հետ:

գ) Բանկի կողմից վճարումները պետք է իրականացվեն ՓՀԻ-ով և Անդամ պետությունների համապատասխան տարադրամով, կախված Բանկի` ֆինանսական դրությանը համապատասխան որոշումից:

դ) Եթե Բանկը կորուստներ է կրում կապված ցանկացած վարկի կամ երաշխիքի հետ, որոնք չեն իրագործվել այն ժամանակ, երբ Անդամը զրկվեց իր անդամակցությունից և այդ կորուստների թիվը գերազանցում է այն ռեզերվային գումարին, որը նախատեսված էր օրվա կորուստները հատուցելու համար, նման Անդամը պարտավորվում է վճարել, պահանջի դեպքում, այն թիվը, որքանով որ բաժնետոմսերի հետգնման գինը պակասել է, քանի որ հետգնումը որոշելիս կորուստները հաշվի չեն առնվել:

4. Սույն Համաձայնագրի 41-րդ հոդվածի համաձայն, եթե Բանկը կասեցնում է իր գործարքները Անդամին անդամակցությունից զրկելու ժամկետից սկսած վեց ամսվա ընթացքում, տվյալ անդամի բոլոր իրավունքները պետք է որոշվեն 41-43-րդ հոդվածների դրույթներին համապատասխան: Նման Անդամը պետք է պահպանի Անդամի կարգավիճակ` ելնելով վերոհիշյալ հոդվածներից, այնուամենայնիվ, անդամը զրկվում է ընտրելու իրավունքից:

 

Հ ո դ վ ա ծ  40

 

Գործարքների ժամանակավոր կասեցում

 

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում Անդամների ընդհանուր քվեների մեծամասնական որոշման` 2/3-ից ոչ պակաս ձայների առկայության դեպքում Տնօրենների խորհուրդը իրավասու է ժամանակավորապես կասեցնել գործարքները` կապված նոր պարտավորությունների հետ, այդպիսով նախապայմաններ ստեղծելով Կառավարիչների խորհրդին գործելու և հետագա քննարկումներ վարելու համար:

 

Հ ո դ վ ա ծ  41

 

Գործարքների դադարեցում

 

1. Այն դեպքում, երբ Կառավարիչների խորհուրդը որոշում է կայացնում դադարեցնել Բանկի գործարքները, Բանկը պետք է անմիջապես դադարեցնի ցանկացած գործունեություն, բացառությամբ կանոնավոր կերպով իրականացվող գործողությունների իրագործմանը, պահպանմանը և խոշոր ներդրումների ու պարտականությունների իրագործմանը:

2. Մինչև պարտականությունների վերջնական իրագործումը և խոշոր ներդրումների բաշխումը Բանկը պետք է շարունակի գոյություն ունենալ և թե Բանկի, և թե Բանկի Անդամների երկկողմ իրավունքները և պարտականությունները պետք է մնան չշոշափված:

 

Հ ո դ վ ա ծ  42

 

Անդամների պատասխանատվությունը և պահանջների բավարարումը

 

1. Բանկային գործարքների դադարեցման դեպքում Անդամների պարտականությունները ընդհանուր կապիտալի չվճարված մասի նկատմամբ պետք է շարունակվեն մինչև որ վարկատուի /պարտատիրոջ/ պահանջները, ներառյալ չնախատեսված պահանջները չբվարարվեն:

2. Բոլոր պարտատերերը, որոնք ունեն անմիջական պահանջներ պետք է առաջնահերթ կերպով վճարվեն Բանկի խոշոր ներդրումներից, իսկ հետո Բանկին վճարվելիք գումարներից: Մինչ անմիջական պահանջներ ներկայացնող պարտատերերին ինչ-որ գումար վճարելը Տնօրենների խորհուրդը պետք է զբաղվի նման գործերով, որոնք ըստ իրեն պարտադիր են, որպեսզի ապահովվի համաչափ բաշխում անմիջական և ոչ անմիջական պահանջներ ներկայացնողների միջև:

 

Հ ո դ վ ա ծ  43

 

Խոշոր ներդրումների բաշխում

 

1. Անդամներին չպետք է արվի ոչ մի խոշոր ներդրումների բաշխում` ելնելով իրենց ներդրումներից Բանկի գլխավոր հիմնադրամում, մինչև որ պարտատերերի հանդեպ ունեցած բոլոր պարտականությունները չիրագործվեն: Նման բաշխումը պետք է Կառավարիչների խորհրդի հավանությանը արժանանա:

2. Ցանկացած խոշոր ներդրումների բաշխում պետք է համապատասխանեցված լինի Անդամների գլխավոր հիմնադրամի հետ և պետք է կիրառվի նմանատիպ դեպքերում այնպիսի պայմաններում, որոնք Բանկի կողմից համարվում են արդար և անկողմնակալ, այսինքն ավանդատուներին տրամադրում են արտոնություններ: Խոշոր ներդրումների բաշխման չափը պարտադիր չէ միաձև բնույթ ունենա` կախված խոշոր ներդրման չափից: Ոչ մի անդամ իրավասու չէ ստանալ իր շահաբաժինը խոշոր ներդրումների նման բաշխման միջոցով մինչև որ չիրագործի Բանկի կողմից դրված իր պարտականությունները:

3. Սույն հոդվածի համաձայն ցանկացած Անդամ, որն ունի հասանելիք խոշոր ներդրման բաշխումից, պետք է օգտվի այն բոլոր իրավունքներից կապված խոշոր ներդրման հետ, ինչպես և Բանկը` նախքան բաշխումը:

 

Գլուխ 8

 

Կարգավիճակ, անձեռնմխելիություն, հարկերից ազատում և արտոնություններ

 

Հ ո դ վ ա ծ  44

 

Իրավական կարգավիճակ

 

Բանկը պետք է լինի անկախ միջազգային հաստատություն և պետք է հանդես գա որպես լիիրավ իրավաբանական անձ, այսինքն իրավունակ`

ա) պայմանագրեր կնքել,

բ) ձեռք բերել և տնօրինել շարժական և անշարժ գույք, և

գ) մասնակցել դատավարություններին:

 

Հ ո դ վ ա ծ  45

 

Դատական ընթացակարգերից անձեռնմխելիություն

 

1. Բանկը կարող է օգտվել անձեռնմխելիության իրավունքից ցանկացած իրավական գործընթացից, բացառությամբ այն դեպքերի, որոնք առաջացել կամ էլ առնչվում են վարկ վերցնելու իրավունքի իրականացման կամ պարտավորությունների կատարման երաշխիքների կամ գնելու և վաճառելու կամ էլ արժեթղթերի վաճառքի կամ երաշխիքների հետ, այս դեպքերում դատական գործեր կարող են հարուցվել բանկի դեմ իրավազոր և իրավասու դատարաններում Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մասնակից պետության տարածքում, որտեղ Բանկը ունի իր վարչությունը կամ էլ ցանկացած այլ երկրում, որտեղ Բանկը նշանակել է գործակալ` ծառայություն ցույց տալու նպատակով կամ գործընթացին ծանոթացնելու համար կամ էլ թողարկել և երաշխավորել արժեթղթեր:

2. Չնայած սույն հոդվածի 1-ին կետի պայմաններին, ոչ մի դատական գործ չի կարող հարուցվել բանկի ոչ մի Անդամի դեմ կամ գործակալության կամ Անդամների միջոցով կամ ցանկացած անձի, որոնք թե անմիջական, թե ոչ անմիջական հանդես են գալիս անձի պահանջից կամ ցանկացած գործակալությունից կամ Անդամին կից գործող ենթակառույցից: Անդամները պետք է դիմեն այս ընթացակարգերին, որպեսզի լուծվի Բանկի և իր Անդամների միջև ծագած տարաձայնությունները, ինչպես նախատեսված է սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:

3. Բանկի ունեցվածքը և արժեթղթերը անկախ այն հանգամանքից, թե որտեղ են տեղաբաշխված, ում մոտ են նրանք գտնվում, պետք է անձեռնմխելի լինեն ցանկացած առգրավման, արգելման կամ բռնագրավման նկատմամբ քանի դեռ վերջնական դատավճիռը ուժի մեջ չի մտել Բանկի նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  46

 

Արժեթղթերի անձեռնմխելիություն

 

1. Բանկի ունեցվածքը և արժեթղթերը, անկախ այն հանգամանքից, թե որտեղ են և ում մոտ են գտնվում անձեռնմխելի են, այսինքն ենթակա չեն խուզարկման, բռնագրավման, առգրավման, ազգայնացման կամ էլ այլ վարչական կամ օրինական եղանակներով բռնագրավման ձևերից:

2. Բանկը պետք է թույլ չտա, որ իր կառույցները դառնան ապաստան օրենքից խուսափող անձանց կամ հանցավոր տարրերի համար, որոնք պետք է հանձնեն այլ երկրի կամ էլ մարդկանց, որոնք խուսափում են իրականացնել օրենքով նախատեսված իրավական գործընթացներ կամ դատարանի կողմից ձեռնարկված միջոցներ:

 

Հ ո դ վ ա ծ  47

 

Արխիվների անձեռնմխելիությունը

 

Բանկի արխիվները, ընդհանուր առմամբ և ցանկացած տեսակի տեղեկատվություն, փաստաթղթեր կամ սարքավորումներ, որոնք պատկանում են Բանկին կամ գտնվում են Բանկի տրամադրության տակ, անձեռմխելի են, անկախ դրանց գտնվելու վայրից:

 

Հ ո դ վ ա ծ  48

 

Արժեթղթերը սահմանափակումից հանելը

 

Բանկի ողջ ունեցվածքը և արժեթղթերը չպետք է ենթարկվեն որևէ սահմանափակման, կանոնավորման, վերահսկման և ցանկացած ձևի մորատորիումի (վճարման դադարեցման հայտարարելուց)` Բանկի նպատակները և գործառույթները պատշաճորեն իրագործելու և սույն Համաձայնագրի դրույթների շրջանակներում:

 

Հ ո դ վ ա ծ  49

 

Հաղորդակցության արտոնություններ

 

Բանկի պաշտոնական հաղորդակցությունները պետք է համաձայնեցված լինեն բոլոր Անդամ պետությունների կողմից և այն պետք է ոչ պակաս բարենպաստ լինի, քան ցանկացած այլ միջազգային կազմակերպության:

 

Հ ո դ վ ա ծ  50

 

Բանկի անձնակազմի անձեռնմխելիությունը և արտոնությունները

 

Բանկի բոլոր Կառավարիչները, Տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք և աշխատողները, փորձագետները, որոնք իրականացնում են Բանկի առաքելությունները, անձեռնմխելի են իրավական վարույթներից` կապված այն բոլոր գործողությունների հետ, որոնք իրականացնում են իրենց պաշտոնական կարգավիճակում, բացառությամբ այն դեպքերի, երբ Բանկը զրկում է նրանց այդ անձեռնմխելիությունից, և օգտվում են իրենց բոլոր պաշտոնական թղթերի և փաստաթղթերի անձեռնմխելիությունից: Այնուամենայնիվ, այդ անձեռնմխելիությունը չի կիրառվում քաղաքացիական պատասխանատվություն կիրառելիս` նման Կառավարիչների, Տնօրենների, տեղակալների, պաշտոնատար անձանց և աշխատողների, փորձագետների կողմից ճանապարհային պատահարի հետևանքով պատճառված վնասի դեպքում:

 

Հ ո դ վ ա ծ  51

 

Պաշտոնատար անձանց և աշխատողների արտոնությունները

 

1. Բանկի բոլոր Կառավարիչները, Տնօրենները, տեղակալները, պաշտոնատար անձինք և աշխատողները ու փորձագետները իրականացնում են Բանկի համար գործողություններ.

(i) եթե չեն հանդիսանում տվյալ վայրի քաղաքացի, պետք է շնորհվեն նույն անձեռնմխելիության, ներգաղթի սահմանափակումներից օտարների համար պարտադիր ցուցակագրումից /գրանցումից/ և ազգային ծառայության պարտականություններից և նույն արտոնություններից կազմված փոխանակման կանոկարգի հետ, որը Անդամ պետությունների կողմից ընդունվել է մնացած Անդամ պետությունների վերաբերյալ և ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց և համապատասխան պաշտոն զբաղեցնող աշխատակիցների վերաբերյալ, և

(ii) պետք է օգտվեն նույն արտոնություններից, կապված ճամփորդական արտոնություններից, որոնք Անդամ պետությունների կողմից շնորհվել են մի ուրիշ Անդամ պետության ներկայացուցիչներին, պաշտոնատար անձանց և համապատասխան պաշտոն զբաղեցնող աշխատակիցների համար:

2. Բանկի պաշտոնատար անձանց և փորձագետներին աշխատողների ամուսինները կամ նրանց խնամքի տակ անմիջականորեն գտնվող անձինք, որոնք բնակվում են այն երկրում, որի տարածքում է գտնվում Բանկի գլխավոր գրասենյակը, նրանց պետք է տրվի հնարավորություն աշխատանք գտնել այդ երկրում: Բանկի պաշտոնատար անձանց, աշխատողների և փորձագետների ամուսինները և նրանց անմիջական խնամքի տակ գտնվող անձինք, որոնք բնակվում են տվյալ երկրում, որտեղ տեղակայված են Բանկի ցանկացած գործակալություն կամ գրասենյակային մասնաճյուղ, պետք է հնարավորության չափ տվյալ երկրի օրենքի շրջանակներում շնորհվեն նույնանման հնարավորություններ: Բանկը պետք է բանակցի երկրի հետ, որտեղ Բանկի գլխավոր գրասենյակն է տեղակայված, սույն կետի դրույթների իրագործման հետ կապված համապատասխան համաձայնագրերի վերաբերյալ, որոնք պետք է համապատասխանեն շահագրգիռ երկրների հետ:

 

Հ ո դ վ ա ծ  52

 

Ազատում հարկերից

 

1. Բանկը, դրա արժեթղթերը, գույքը և բանկային գործարքները և գործառնությունները ենթակա չեն հարկման կամ մաքսային տուրքերի: Բանկը նաև ազատ է վճարման պարտականություններից, պահումներից կամ որևէ մաքսատուրքից և հարկից:

2. Ոչ մի հարկ չպետք է դրվի Բանկի կողմից Տնօրեններին, Ալտերնատ տնօրեններին, պաշտոնատար անձանց կամ աշխատողներին վճարված աշխատավարձերի հետ կապված գործընթացների հետ, ներառյալ փորձագետների, որոնք իրականացնում են Բանկի նպատակները, բացառությամբ այն դեպքի, երբ Անդամ պետությունը վավերագրի միջոցով ներդրում է անում կամ հայտարարագիր ընդունում, ըստ որի Անդամ պետությունը իրավունք է վերապահում /կամ իր/ քաղաքական ստորաբաժանումները հարկման ենթարկել, Բանկի կողմից նման Անդամ պետության քաղաքացիներին և բնակիչներին վճարվող աշխատավարձերը և դրամական պարգևատրումները:

3. Ոչ մի տեսակի հարկով չպետք է հարկվի Բանկի կողմից թողարկված ցանկացած արժեթղթի վրա կամ բանկային պարտականությունների վրա, ներառյալ ցանկացած շահաբաժին /դիվիդենտ/ կամ անկախ նրանից, թե բանկում շահույթը ում մոտ է գտնվում`

ա) որը հակասում է Բանկի պարտավորություններին կամ Բանկի կողմից թողարկված արժեթղթեր են զուտ Բանկի կողմից թողարկված լինելու գործոնի հիման վրա,

բ) եթե այդ հարկի միակ իրավական հիմքը տեղեկացվածությունն է կամ դրամը, որով այն թողարկված է, վճարման է ենթակա կամ վճարվել է կամ Բանկի վարչությունում և մարմիններում:

4. Բանկի կողմից թողարկված կամ երաշխավորված ոչ մի պարտականություն կամ արժեթուղթ ենթակա չէ հարկման, ներառյալ շահաբաժինը կամ շահույթը, անկախ այն բանից թե ում մոտ է այն գտնվում.

ա) որը հակասում է նման պարտականությանը կամ արժեթղթերին զուտ նրա համար, որ այն երաշխիք է ստացել Բանկի կողմից, կամ

բ) եթե հարկի միակ իրավական հիմքը Բանկի աշխատավայրն է:

 

Հ ո դ վ ա ծ  53

 

Անձեռնմխելիություն, հարկերի ազատման արտոնություններից հրաժարում

 

Ելնելով Բանկի շահերից` կարող է շնորհել անձեռնմխելիություն, հարկերի ազատում և արտոնություններ: Տնօրենների խորհուրդը կարող է հրաժարվել ցանկացած շնորհված արտոնություններից սույն գլխում նշված որևէ ձևով և ցանկացած պայմանների դեպքում, երբ այն հարմար գտնի այդ քայլին դիմել, տալ այն դեպքում, երբ Տնօրենների խորհրդի կարծիքի այդ քայլը առավելապես կնպաստի Բանկի շահերին: Նախագահը իրավասու է զրկել իրավական անձեռնմխելիության արտոնությունից, հարկերից ազատման իրավունքի հետ կապված Բանկի որևէ պաշտոնատար անձի, աշխատողի կամ փորձագետի նկատմամբ մի այլ դեպքի, երբ նախագահի կամ փոխնախագահի կարծիքի համաձայն անձեռմխելիությունը, արտոնությունը կամ հարկերից ազատումը խախտում է իրավական նորմերը և կարելի է ազատել առանց Բանկի շահերին որևէ վնաս պատճառելու. նման դեպքերում, նման պայմաններում Տնօրենների խորհուրդը իրավունք է վերապահում զրկել նախագահին և ցանկացած փոխնախագահին անձեռմխելիությունից, արտոնություններից և հարկերից ազատվելուց:

 

Գլուխ 9

 

Փոփոխություններ, մեկնաբանություն և արբիտրաժ

 

Հ ո դ վ ա ծ  54

 

Փոփոխություններ

 

Սույն Համաձայնագիրը փոփոխելու Անդամից եկող որևէ առաջարկի դեպքում, Կառավարիչը կամ Տնօրենների խորհուրդը կկապնվի Կառավարիչների խորհրդի նախագահողի հետ, որը այդ առաջարկը կներկայացնի Կառավարիչների խորհրդին: Երբ փոփոխությունը ընդունվել է, համաձայն 24-րդ հոդվածի 3-րդ պարբերության դրույթների, Բանկը դա հաստատում է բոլոր Անդամներին հասցեագրված պաշտոնական ծանուցումներում: Փոփոխությունները բոլոր Անդամների համար ուժի մեջ են մտնում պաշտոնական ծանուցման պահից երեք ամիս հետո, եթե Կառավարիչների խորհուրդը չի սահմանել այլ ժամկետ:

 

Հ ո դ վ ա ծ  55

 

Լեզուն, մեկնաբանությունը և կիրառումը

 

1. Բանկում հաղորդակցության պաշտոնական լեզուն անգլերենն է: Սույն Համաձայնագրի անգլերեն տեքստը կհամարվի հավասարազոր տեքստ թե մեկնաբանման և թե կիրառման համար:

2. Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման կամ կիրառման հետ կապված Բանկի Անդամների և Անդամների ու Բանկի կամ Բանկի հետ կապված Բանկի երկու կամ ավելի Անդամների միջև ծագող որևէ հարց, կփոխանցվի Տնօրենների խորհրդին և կարգավորում է այն Կառավարիչների խորհրդի հաստատած կանոններով:

 

Հ ո դ վ ա ծ  56

 

Արբիտրաժ

 

Եթե տարաձայնություն է ծագում Բանկի և Անդամի միջև, որը դադարել է Անդամ լինելուց կամ Բանկի և Անդամներից որևէ մեկի միջև, այն բանից հետո, երբ որոշում է ընդունվել դադարեցնել Բանկի գործառնությունները, այդպիսի տարաձայնությունը պետք է հանձնվի արբիտրաժի, որը բաղկացած է երեք իրավարարներից, որոնից մեկին նշանակում է Բանկը, մյուսին` Անդամը կամ նախկին համապատասխան Անդամը և երրորդին` եթե կողմերը այլ որոշում չեն կայացրել, Միջազգային դատարանի նախագահը կամ նման այլ մարմին, ինչպես սահմանված է Կառավարիչների խորհրդի կողմից հաստատած կանոնակարգերում: Իրավարարների ձայների մեծամասնությունը բավարար է որոշում կայացնելու համար, որը կլինի վերջնական և կողմերին պարտավորեցնող: Երրորդ իրավարարը իրավասու կլինի կարգավորել ընթացակարգային բոլոր հարցերը այն բոլոր դեպքերում, երբ կողմերը դրա վերաբերյալ տարաձայնություններ ունեն:

 

Հ ո դ վ ա ծ  57

 

Տրվող ենթադրվող հաստատումը

 

Երբ որ որևէ Անդամի հաստատումն է պահանջվում նախքան Բանկի կողմից որևէ գործողություն կատարելը, բացառությամբ 14-րդ, 19-րդ, 54-րդ և 59-րդ հոդվածներով կատարվող գործողությունները, ապա հաստատումը համարվում է տրված, եթե Անդամը առարկություն չի ներկայացրել այնպիսի ընդունելի ժամանակահատվածում, որը Բանկը կարող է ամրագրել Անդամին ծանուցելով ենթադրվող գործողության մասին:

 

Գլուխ 10

 

Եզրափակիչ դրույթներ

 

Հ ո դ վ ա ծ  58

 

Ստորագրումը և ի պահ հանձնումը

 

1. Սույն Համաձայնագրի բնօրինակը մեկ օրինակով անգլերենով ի պահ է հանձնվում Հունաստանի Հանրապետության Կառավարությանը (այսուհետ` Ավանդապահ) և ՍԾՏՀ մասնակից պետությունների կառավարությունների կողմից ստորագրության համար բաց կմնա մինչև 1995 թվականի հունվարի 1-ը:

2. Ավանդապահը կուղարկի սույն Համաձայնագրի հաստատված պատճենները Համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին և ՍԾՏՀ միջազգային քարտուղարությանը:

 

Հ ո դ վ ա ծ  59

 

Վավերացումը և ընդունումը

 

1. ՍԾՏՀ ցանկացած մասնակից պետություն կարող է դառնալ սույն Համաձայնագրի կողմ` ստորագրելով այն: Որևէ այլ կողմ կարող է ստորագրել սույն Համաձայնագիրը նախքան իր անդամակցության հաստատումը Կառավարիչների խորհրդի կողմից:

2. Սույն Համաձայնագիրը ստորագրողների կողմից ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ կհանձնվեն Ավանդապահին մինչև «Վերջնաժամկետ» կոչվող ժամանակահատվածը, որը ավելի վաղ ժամկետից մեկ տարի հետո է.

ա) ՍԾՏՀ բոլոր մասնակից պետությունների կողմից սույն Համաձայնագիրը ստորագրելու ժամկետը, կամ

բ) այն ժամկետը, երբ սույն Համաձայնագիրը այլևս չի կարող բաց մնալ ստորագրման համար, ինչպես սահմանված է 58-րդ հոդվածի 1-ին կետում, բացառությամբ, եթե սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ցանկացած ժամանակ, Կառավարիչների խորհուրդը կարող է Բանկի բոլոր Անդամների ձայների մեծամասնությամբ քվեարկությամբ որոշել, երկարաձգել Վերջնաժամկետը:

Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը, երբ ի պահ են հանձնվում ինչպես սահմանված է սույն հոդվածում, պետք է նշեն Բանկի նախնական կանոնադրային կապիտալի բաժնեմասերի քանակը, որոնց այդ ստորագրողը բաժանորդագրվում է, ինչպես սահմանված է սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածի 1-ին կետում: Ավանդապահը բոլոր ստորագրող կողմերին կծանուցի ցանկացած ի պահ հանձնված փաստաթղթի, դրա ժամկետի և բաժանորդագրված բաժնեմասերի վեաբերյալ:

3. Այն ստորագրող կողմը, որի վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ է հանձնված նախքան սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետը, Բանկի Անդամ է դառնում սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետին: Որևէ այլ ստորագրող կողմ, որը գործում է նախորդ կետի դրույթներին համապատասխան, դառնում է Բանկի Անդամ այն օրը, երբ իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը ի պահ է հանձնվում:

 

Հ ո դ վ ա ծ  60

 

Իրականացում

 

Յուրաքանչյուր Անդամ պետություն, համաձայն իր իրավական համակարգի, անմիջապես կձեռնարկի այնպիսի գործողություն, որն անհրաժեշտ է իր տարածքում արդյունավետ կիրառելու սույն Համաձայնագրում ամրագրված դրույթները և կտեղեկացնի Բանկին այն գործողության մասին, որը ձեռնարկվել է այդ դեպքում:

 

Հ ո դ վ ա ծ  61

 

Ուժի մեջ մտնելը

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում, երբ ՍԾՏՀ առնվազն 6 մասնակից պետություն ի պահ են հանձնում իրենց վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը, որոնց նախնական ավանդը ընդհանուր կազմում է Բանկի նախնական կանոնադրային կապիտալի առնվազն 51%: Ավանդապահը կտեղեկացնի Անդամներին սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու ժամկետի մասին:

 

Հ ո դ վ ա ծ  62

 

Գործունեության սկիզբը

 

1. Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո, յուրաքանչյուր Մասնակից պետություն, որը ի պահ է հանձնել իր վավերագիրը, ընդունման կամ հաստատման փաստաթուղթը նշանակում է մի Կառավարիչ և մեկ Ալտերնատ կառավարիչ:

2. Իր անդրանիկ հանդիպման ժամանակ, Կառավարիչների խորհուրդը պետք է.

ա) նշանակի Բանկի նախագահին,

բ) պայմանավորվի Բանկի Տնօրենների նշանակման համար,

գ) պայմանավորվի Բանկի գործունեության սկսման ժամկետի սահմանման մասին:

3. Բանկը կծանուցի իր Անդամներին և ՍԾՏՀ միջազգային քարտուղարությանը իր գործունեությունը սկսելու ժամկետի մասին:

Կատարված է Թբիլիսի քաղաքում 1994 թվականի հունիսի 30-ին:

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականի հունվարի 24-ից: