ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հունիսի 2010 թվականի N 687-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 557 ԵՎ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N 1911-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագիրը հաստատելու մասին» N 557 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) ըստ վարչատարածքների` ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններում առաջարկվող օպտիմալացման գործընթացի «Նոյեմբերյանի վարչատարածք» բաժնի 3-րդ կետում`
ա. կետից հանել «և «Բագրատաշենի ԳԲԱ», «Բերդավանի ԳԲԱ», «Զորականի ԳԲԱ», «Ոսկևանի ԳԲԱ» փակ բաժնետիրական ընկերությունները» բառերը,
բ. կետին նախորդող աղյուսակի` Նոյեմբերյանի տարածաշրջանին վերաբերող հատվածը լրացնել հետևյալ պարբերություններով.
« |
|
»: |
գ. կետին նախորդող աղյուսակի «Ընդամենը` Նոյեմբերյանի տարածաշրջանում» տողում «16» թիվը փոխարինել «12» թվով, իսկ «36520» թիվը` «31346» թվով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի առողջապահության համակարգերի օպտիմալացման ծրագրերը հաստատելու մասին» N 1911-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման N 6 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի «III. Նոյեմբերյանի տարածաշրջան» բաժնի`
ա. 1- ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել պոլիկլինիկայի (շուրջ 893 քառ. մ տարածք) և Բագրատաշենի գյուղական համայնքում տեղակայված գյուղական բժշկական ամբուլատորիայի (շուրջ 481 քառ. մ տարածք) շենքերը և հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
«Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կազմում հաշվառված` Ոսկևանի, Զորականի և Բագրատաշենի գյուղական համայնքների բժշկական ամբուլատորիաների գույքը և սեփականության իրավունքով հանձնել «Ոսկևանի բժշկական ամբուլատորիա», «Զորականի գյուղական բժշկական ամբուլատորիա» և «Բագրատաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերություններին: Բաժնետոմսերի հետգնման և մարման միջոցով` համապատասխան չափով նվազեցնել «Նոյեմբերյանի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը:
Բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման միջոցով ավելացնել «Ոսկևանի բժշկական ամբուլատորիա», «Զորականի գյուղական բժշկական ամբուլատորիա» և «Բագրատաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալները»,
բ. 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Բագրատաշենի գյուղական համայնքում տեղակայված գյուղական բժշկական ամբուլատորիայի շենքն անհատույց և ժամանակավոր օգտագործման իրավունքով հատկացնել «Բագրատաշենի գյուղական բժշկական ամբուլատորիա» փակ բաժնետիրական ընկերությանը:
4. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին`
1) մինչև 2010 թվականի հուլիսի 30-ը ավարտել սույն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրից բխող առողջապահական կազմակերպությունների օպտիմալացման աշխատանքների իրականացումը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան.
2) մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում սույն որոշմամբ նախատեսված առողջապահության համակարգի օպտիմալացման ծրագրի իրականացման գործընթացի մասին հաշվետվություն:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 8 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|