Գլխավոր տեղեկություն
Номер
N 453-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (13.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.12/20(754) Հոդ.505
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.05.2010
Дата вступления в силу
13.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2010 թվականի N 453-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «բ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2010-2011 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մայիսի 3
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 22-ի N 453-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ` ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆՊԱՏԱԿԸ

 

1. «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2010-2011 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների ծրագիրը (այսուհետ` ծրագիր) հիմնված է «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և 2002 թվականի մարտի 16-ին Մոսկվա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջպետական հիդրոօդերևութաբանական ցանցի մասին» համաձայնագրի դրույթների վրա և կանոնակարգում է «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Հայպետհիդրոմետ) կողմից 2010-2011 թվականների ընթացքում կատարման ենթակա` պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքները` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների դիտարկումների պետական ցանցում իրականացվող մոնիթորինգի արդյունքում ստացվող տեղեկատվությամբ հասարակության, պետական իշխանության մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջների բավարարմանը, գիտակցելով այդ տեղեկատվության կարևորությունը`

1) պետության անվտանգության ապահովման,

2) տնտեսական և բնապահպանական բնույթի որոշումների ընդունման,

3) վտանգավոր հիդրոօդերևութաբանական պայմաններից, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից տնտեսության և բնակչության պաշտպանության,

4) եղանակակլիմայական պայմանների, այլ հիդրոօդերևութաբանական և հելիոերկրաֆիզիկական երևույթների համընդգրկուն փոփոխությունների ուսումնասիրման,

5) միջազգային հիդրոօդերևութաբանական ցանցի հետ Հայաստանի Հանրապետության պետական հիդրոօդերևութաբանական ծառայության գործունեության միասնականացման,

6) և այլ հարցերում:

2. Ծրագիրը կազմվել է դիտարկումների ցանցի օբյեկտների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի հիման վրա` հաշվի առնելով 2009-2011 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրով և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներն ու ծավալները:

3. Ծրագրում օգտագործված հիմնական հասկացություններն ունեն նույն իմաստը, որոնք ներկայացված են «Հիդրոօդերևութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

 

II. ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

4. Հայպետհիդրոմետը, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1872-Ն որոշման 10-րդ կետի, որպես պետական հիդրոօդերևութաբանական ծառայություն, ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններին, բնակչությանը, տնտեսության տարբեր ճյուղերին հիդրոօդերևութաբանական փաստացի պայմանների և դրանց սպասվող փոփոխությունների, կլիմայի ներկա և ապագա վիճակի մասին տեղեկատվությամբ` անբարենպաստ հիդրոօդերևութաբանական պայմաններից բնակչությանը և տնտեսությունը պաշտպանելու, մարդկանց կյանքին և սեփականությանն սպառնացող վտանգի և հնարավոր վնասի նվազեցման, շրջակա միջավայրի վրա մարդու բացասական ազդեցության կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով։

 

III. ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԸ

 

5. Հանրապետության տարածքում` մթնոլորտում և գետնի մակերևույթին տեղի ունեցող ֆիզիկական երևույթների ուսումնասիրման նպատակով 47 օդերևութաբանական (այդ թվում` 6 բարձրլեռնային դժվարամատչելի և 3 մասնագիտացված) կայաններում` լրիվ ծրագրով, իսկ 38 հիդրոլոգիական և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` կրճատ ծրագրով` միայն օդի ջերմաստիճանի, տեղումների, մթնոլորտային երևույթների և ձյան բարձրության, համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (այսուհետ` ՀՕԿ) կողմից սահմանված կարգով և միջազգային ստանդարտներին համապատասխան` ժամը 00-ին, 03-ին, 06-ին, 09-ին, 12-ին, 15-ին, 18-ին և 21-ին (Գրինվիչի ժամանակով), իսկ մթնոլորտային երևույթների և եղանակի վիճակի նկատմամբ` շուրջօրյա, իրականացվելու են դիտարկումներ հետևյալ օդերևութաբանական տարրերի նկատմամբ`

 

NN
ը/կ

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը

1

2

3

1.

Օդի ջերմաստիճան`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 նվազագույն

 
 

 առավելագույն

 
 

 ժամկետային

 

2.

Հողի մակերևույթի ջերմաստիճան`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 նվազագույն

 
 

 առավելագույն

 
 

 ժամկետային

 

3.

Հողախորքային ջերմաստիճան`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 ըստ ծնկավոր ջերմաչափի

 
 

 ըստ հողախորքային հանովի ջերմաչափի

 

4.

Քամի`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 ուղղությունը

 
 

 միջին արագությունը

 
 

 առավելագույն արագությունը

 

5.

Տեսանելիություն

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

6.

Ամպամածություն`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 ամպերի բարձրությունը

 
 

 ամպերի ձևը

 

7.

Եղանակի վիճակը`

շուրջօրյա

 

 դիտարկման ժամկետի եղանակը

 
 

 միջժամկետային եղանակը

 
 

 մթնոլորտային երևույթներ

 

8.

Խոնավություն`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 հարաբերական

 
 

 հագեցվածության պակասորդը

 
 

 պորցիալ ճնշումը

 
 

 ցողի կետը

 

9.

Ճնշում`

շուրջօրյա, յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ

 

 կայանի բարձրության վրա

 
 

 ծովի մակարդակի վրա

 
 

 բարոմետրական տենդենցի տեսակը

 
 

 բարոմետրական տենդենցի մեծությունը

 

10.

Տեղումների քանակը`

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 

 ըստ տեղումնաչափի

 
 

 ըստ անձրևագրիչի

 

11.

Տեղումների ձևը և տեսակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

12.

Գոլորշիացում

շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ

13.

Ձնածածկույթի`

 
 

 բարձրությունը

օրական մեկ անգամ

 

 խտությունը

երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ

 

 ջրի պաշարի որոշումը

երթուղային, յուրաքանչյուր 5 օրը մեկ անգամ

 

 աստիճանը

օրական մեկ անգամ

14.

Մթնոլորտային երևույթներ`

շուրջօրյա

 

 տեսակը

 
 

 սկիզբը

 
 

 վերջը

 

15.

Սառցակալում`

օրական մեկ անգամ

 

 տեսակը

 
 

 չափսերը

 

16.

Վտանգավոր երևույթներ

շուրջօրյա

 

IV. ԱԵՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

6. Օրական մեկ անգամ մթնոլորտի ռադիոզոնդարկման իրականացում` Գրինվիչի ժամանակով 00 ժամին, Երևանի աերոլոգիական կայանում` մինչև 30 կմ բարձրության մթնոլորտի տարբեր շերտերի հիմնական օդերևութաբանական պարամետրերի` ջերմաստիճանի, խոնավության, ճնշման, քամու ուղղության և արագության ուսումնասիրման նպատակով։

 

V. ՀԵԼԻՈԵՐԿՐԱՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

7. Ակտինոմետրիական դիտարկումներ: Շուրջօրյա դիտարկումների իրականացում 7 կայաններում (Երևան, Տաշիր, Գյումրի, Համբերդ, Մարտունի, Սևան, Որոտանի լեռնանցք)` օրվա ցերեկային ժամերին` յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 0630-ին, 0930-ին,1230-ին,1530-ին,1830-ին), գիշերային ժամերին` մեկ անգամ (Գրինվիչի ժամանակով ժամը 2130-ին)` արեգակի և երկրի ճառագայթման հաշվեկշռի բաղադրիչների վերաբերյալ` ուղիղ ճառագայթման, ցրված ճառագայթման, անդրադարձված ճառագայթման, ջերմային հաշվեկշռի, գումարային ճառագայթման հաշվեկշռի, մակերեսի ալբեդոյի։

8. Օզոնաչափական դիտարկումներ: Երևանում (Արաբկիր կայանում) Մ-124 օզոնաչափիչով` Գրինվիչի ժամանակով ժամը 07.00-ից մինչև ժամը 10.00-ն պարզ երկնքի դեպքում կատարել օզոնի ընդհանուր պարունակության չափումներ` յուրաքանչյուր ժամը մեկ անգամ: Համբերդ կայանում օզոնի ընդհանուր պարունակության չափումները կատարել օրվա ցերեկային ժամերին, պարզ երկնքի դեպքում` 3-5 անգամ, Դոբսոնի սպեկտրաֆոտոմետրով։

 

VI. ԱԳՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

9. Ագրոօդերևութաբանական դիտարկումներ իրականացնել Երևանի մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանում, օդերևութաբանական ցանցի 40 կայաններում և 2 ագրոօդերևութաբանական դիտակետերում` շուրջ 30 գյուղատնտեսական մշակաբույսերի վրա, խոտհարքներում և արոտավայրերում.

 

NN
ը/կ

Աշխատանքների (տարրերի) անվանումները

Կատարման հաճախականությունը և (կամ) ժամկետը

1

2

3

 

I. ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ

 

1.

Բույսերի զարգացման փուլերի որոշում

յուրաքանչյուր 2 օրը մեկ անգամ

2.

Բույսերի բարձրության որոշում

յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ

3.

Բույսերի խտության որոշում (1 քառ. մետրի վրա)

տարեկան 3-5 անգամ

4.

Բույսերի վիճակի և դաշտի աղտոտվածության գնահատում

յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ

5.

Բերքատվության տարրերի որոշում

տարեկան 3 անգամ

6.

Բերքի կառուցվածքի որոշում

տարեկան 1 անգամ

7.

Կանաչ զանգվածի որոշում

յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ

8.

Աշնանացան ցորենի աշնանային և գարնանային հետազոտություններ

աշնանը և գարնանը` 1-ական անգամ

9.

Պտղատուների գարնանային հետազոտություն

1 անգամ` գարնանը` ծաղկման ժամանակաշրջանում

10.

Երթուղային հետազոտություններ` գարնանային աշնանային

գարնանը` 1 անգամ

աշնանը` 1 անգամ

11.

Հողի վերին շերտերի (0-2 սմ, 10-12 սմ) վիճակի որոշում` աչքաչափային մեթոդով

հարակից չոռոգվող տարածքներում, ամեն օր

12.

Հողի խոնավության որոշում` գործիքային եղանակով

ամսական 3 անգամ

13.

Ջերմասեր մշակաբույսերի հողի վարելաշերտի ջերմաստիճանի որոշում

1 ամիս, յուրաքանչյուր 2 օրը մեկ անգամ

14.

Հողի կեղևակալվածության որոշում

1 ամիս, յուրաքանչյուր 2 օրը մեկ անգամ

15.

Մշակաբույսերի վնասվածության որոշում` վնասատուների, հիվանդությունների և օդերևութաբանական անբարենպաստ երևույթների պատճառով

երևույթի առկայության դեպքում

16.

Արոտավայրերում խոտածածկի և հողի վերին շերտի պայմանների որոշում

արածեցման սեզոնում` յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ

17.

Հողի մակերևույթից գոլորշիացման որոշում

մայիս - հոկտեմբեր, յուրաքանչյուր 6 օրը մեկ անգամ

 

II. ՈՉ ՎԵԳԵՏԱՑԻՈՆ ՇՐՋԱՆՈՒՄ

 

1.

Աշնանացան ցորենի և ցանովի խոտաբույսերի կենսունակության որոշում

2 անգամ` հունվարին և փետրվարին

2.

Պտղատուների ճյուղերի կենսունակության որոշում

 -180 C-ից ցածր ջերմաստիճանի դեպքում` անմիջապես, մարտ ամսին` պարտադիր կարգով

3.

Աշնանացան ցորենի թփակալման հանգույցի ջերմաստիճանի որոշում (3 սմ խորության վրա)

ձմռան ընթացքում, ամեն օր

4.

Հողի սառածության և (կամ) հալվածության խորության որոշում

ձմռան ընթացքում, ամեն օր

5.

Ձյունաչափություն աշնանացանի դաշտերում և պտղատու այգիներում

յուրաքանչյուր 10 օրը մեկ անգամ` ձյան առկայության դեպքում

 

VII. ՀԻԴՐՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

10. Հիդրոլոգիական ռեժիմային ուսումնասիրությունների իրականացում 7 գետաավազանային (Քասախ-Սևջուր, Սևան-Հրազդան, Դեբեդ, Ախուրյան, Արփա, Որոտան, Աղստև) հիդրոլոգիական կայանների 86 գետային, 4 ջրամբարային և 4 լճային դիտակետերում.

 

NN
ը/կ

Աշխատանքների (տարրերի)
անվանումները

Կատարման հաճախականությունը
և (կամ) ժամկետը

1

2

3

1.

Գետերում`

 
 

ջրի ելքը (ծախսը)

հորդացման շրջանում` ամսական 3-4 անգամ, մյուս ամիսներին` 1-2 անգամ

 

ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 

ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 

սառցային երևույթները

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ` երևույթի առկայության դեպքում

 2.

Սևանա լճի վրա` նավի միջոցով

առնվազն ամսական 1 անգամ

 

ջրի ջերմաստիճանը տարբեր խորություններում

 
 

ալիքի բարձրությունը

 
 

ջրի թափանցելիության սահմանը

 

3.

Սևանա լճի ավազանի 3 կայաններում (Սևան, Մարտունի, Յանըղ) գոլորշիացման դիտարկումներ

շուրջօրյա, յուրաքանչյուր 4 ժամը մեկ անգամ

4.

Սևանա լճի 4 դիտակետերում (Սևան, Շորժա, Կարճաղբյուր, Մարտունի) լճի մակարդակի և ջերմաստիճանի դիտարկումներ

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

5.

Ազատի, Ախուրյանի, Ապարանի և Արփի լճի ջրամբարներում`

 
 

ջրի ջերմաստիճանը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 

ջրի ծավալը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 

ջրի մակարդակը

յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ

 

սառցային երևույթները

երևույթի առկայության դեպքում

 

VIII. ՌԱԴԻՈԼՈԳԻԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

 

11. Հիդրոօդերևութաբանական ցանցի 34 (այդ թվում` 14 հենակետային) կայաններում ամեն օր, Գրինվիչի ժամանակով ժամը 0600-ին և 1800-ին ռադիոլոգիական իրավիճակի վերաբերյալ գամմա ֆոնի չափումների իրականացում։ Երևանյան լաբորատորիայում ամեն օր մթնոլորտային նստվածքներում ռադիոակտիվ նյութերի խտության, իսկ ամսական 1 անգամ` Հայկական ատոմային էլեկտրակայանի շրջակայքի 30-կիլոմետրանոց գոտուց բերված ջրի և հողի նմուշների գումարային բետտառադիոակտիվության չափումների իրականացում։

 

IX. ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

12. Գիտահետազոտական աշխատանքներն են`

1) կազմել Հայաստանի Հանրապետության տարածքի օդի և հողի ջերմաստիճանի կլիմայական տեղեկագիրը.

2) յուրաքանչյուր տարի հավաքագրել նախորդ տարվա դիտարկումների տվյալները, վերլուծել և ամփոփել Հայաստանի Հանրապետության տարածքի կլիմայական նկարագիրը, հաշվետվություն ներկայացնել ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային կենտրոն (RA-VI) և Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն.

3) որպես տարածաշրջանային կլիմայական կենտրոն` ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացնել Կովկասի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգ (ամսական, սեզոնային ջերմաստիճանների և տեղումների քանակի շեղումները նորմայից), արդյունքները տեղադրել ինտերնետային կայքում: Կատարել Հայաստանի տարածքի կլիմայական մոնիթորինգ (ամսական, սեզոնային և տարեկան քարտեզներ` միջին ջերմաստիճանները և տեղումների քանակը, դրանց շեղումները նորմայից), ստացված արտադրանքը տեղադրել ինտերնետային կայքում և տրամադրել Գերմանիայի եղանակի ծառայությանը (DWD)` ՀՕԿ-ի Եվրոպայի տարածաշրջանի կլիմայական մոնիթորինգի համակարգի կայքում տեղադրելու համար.

4) իրականացնել Հայաստանի տարածքում արևային էներգետիկ պաշարների գնահատում, պատրաստել գումարային ռադիացիայի և ալբեդոյի ամսական քարտեզներ` օգտագործելով Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) կողմից տրամադրվող արբանյակային տվյալները.

5) ավարտել և փորձարկել Հայաստանի Հանրապետության տարածքի ջերմաստիճանի և տեղումների ամսական, սեզոնային և տարեկան կանխատեսման մեթոդիկան: Մշակել մեթոդիկայի ներդրման համակարգչային ծրագրային փաթեթ.

6) յուրացնել և կիրառել ԱՄՆ-ի Միջազգային գիտակիրառական ինստիտուտի (IRI) կողմից մշակված ամսական, սեզոնային կանխատեսումների կլիմայական կանխատեսումների գործիք (CPT) մոդելը.

7) կատարելագործել Երևանի օդի աղտոտվածության մոդելը և կիրառել այն.

8) գնահատել Հայաստանի տարածաշրջանում Կլիմայական էքստրեմումների փոփոխությունները (RCLIMDEX)` փաթեթով, պատրաստել հոդված.

9) փորձարկել Դեբեդի ավազանի ջրային ռեսուրսների կանխատեսման մշակված մոդելը.

10) մշակել և փորձարկել Ախուրյանի ավազանի ջրային ռեսուրսների կանխատեսման մեթոդիկան.

11) լրամշակել և փորձարկել Սևանա լճից գոլորշիացման որոշման մեթոդիկան` որպես լճի ջրային ռեսուրսների կառավարման և պլանավորման նախադրյալ.

12) ուսումնասիրել և քարտեզագրել Քասախի գետավազանում մթնոլորտային տեղումները, գնահատել դրանց բաշխվածության տարածաժամանակային փոփոխությունները.

13) իրականացնել Հայաստանի Հանրապետության տարածքում երաշտային պայմանների սեզոնային մոնիթորինգ, արդյունքները պարբերաբար հրապարակել տեղեկագրի տեսքով.

14) փորձարկել Հայաստանի Հանրապետության տարածքի բանջարանոցային մշակաբույսերի բերքի կանխատեսման մեթոդիկաները.

15) ապահովել Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) կողմից մշակված եղանակի կանխատեսման տարածաշրջանային մոդելի ներդրումը և արդյունքների գնահատումը։

 

X. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

13. Կանխատեսումների, տեղեկագրերի, տարեգրերի պատրաստում, ծառայությունների մատուցում և համաշխարհային ու տարածաշրջանային կենտրոններին տեղեկատվության հաղորդում` համաձայն ՀՕԿ-ի կոնվենցիայով և ԱՊՀ միջպետական համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորությունների.

 

Տեղեկատվության անվանումը

Տեղեկատվության տրամադրման հաճախականությունը և (կամ) կատարման ժամկետը

1

2

Եղանակի քարտեզ

ամենօրյա

Հիդրոօդերևութաբանական տեղեկագիր

ամենօրյա

Ամսական եղանակային պայմանների կանխատեսում

յուրաքանչյուր ամիս

Սեզոնային եղանակային պայմանների կանխատեսում

հոկտեմբեր, մարտ

Տեսություններ դիտված եղանակային պայմանների մասին

յուրաքանչյուր ամիս

Տեսություններ դիտված և սպասվող երևույթների մասին

յուրաքանչյուր շաբաթ

Միջին օրական ջերմաստիճանների տրամադրում ՀՀ առողջապահության նախարարությանը, Երևան քաղաքում և մարզկենտրոններում

մայիս-հոկտեմբեր

Հանրային հեռուստատեսության համար 1 օրվա օդերևութաբանական կանխատեսում

ամենօրյա

Ազգային ռադիոյի համար եղանակի տեսություն (օրական, շաբաթական կանխատեսումներ)

ամենօրյա
յուրաքանչյուր շաբաթ

Երևան քաղաքի եղանակի կանխատեսում` 1 օրվա համար

ամենօրյա

Հանրապետության 10 մարզերի համար հիդրոօդերևութաբանական տեղեկագրերի պատրաստում

ամենօրյա

Հիդրոօդերևութաբանական սպասվելիք կամ դիտված վտանգավոր երևույթների մասին տեղեկատվության պատրաստում

ամենօրյա

Պետական լրատվամիջոցների համար կանխատեսումներ, տեսություններ

ամենօրյա

Աերոսինօպտիկական նյութեր և կանխատեսումներ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ավիացիայի վարչության համար

ամենօրյա

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և գեոմագնիսական դաշտի վիճակի փոփոխությունների գնահատում ու կանխատեսում

ամենօրյա

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղաբաշխված` Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում

ամենօրյա

Շահագրգիռ կազմակերպություններին և բնակչությանն ահազանգում հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին` ըստ սահմանված կարգի

ըստ երևույթների առկայության

Երևանի քաղաքապետարանին հիդրոօդերևութաբանական վտանգավոր երևույթների մասին տեղեկատվությամբ և կանխատեսումներով ապահովում

ամենօրյա

Գարնանային վարարումների տարրերի կանխատեսում

միանգամյա, մարտ-ապրիլ ամիսներին

Գարնանային վարարումների տարրերի կանխատեսման ճշգրտում

 հունիս ամսին

Գետերի ամսական ծախսերի կանխատեսում

ամսական

Գետերի միջին վեգետացիոն ծախսերի կանխատեսում

տարեկան 1 անգամ

Գետերի միջին եռամսյակային ծախսերի կանխատեսում

յուրաքանչյուր եռամսյակ

Գետերի տասնօրյակային ծախսերի կանխատեսում

յուրաքանչյուր տասնօրյակ

Գետերի միջին օրական ծախսերի կանխատեսում

ամեն օր

Ձյան կուտակումների մասին տեղեկանք

միանգամյա, մարտ ամսին

Սևանա լճի ջրային հաշվեկշիռը

ամսական

Սևանա լճի մակարդակը

ամենօրյա

Գետերի մակարդակի և ծախսի տվյալներ

ամենօրյա

Հրազդան -Հրազդան դիտակետում ջրի մակարդակի (ծախսի) հաճախակի տվյալներ

ապրիլ-հունիս ամիսներին, պարբերաբար

Սևանա լճից ջրի բացթողումների քանակի տվյալները

ամենօրյա, ըստ բացթողումների ժամանակացույցի

Սևանա լճի մակարդակի կանխատեսում

ապրիլ, հունիս, սեպտեմբեր

«Սևանա լճի հիդրոլոգիական և կլիմայական նկարագիրը» տեղեկագրի տպագրում

2010 թ. առաջին եռամսյակ

Սելավային երևույթների ուսումնասիրություններ`

մայիս-հոկտեմբեր ամիսներին

սելավային հանույթներ

 

սելավային հոսքի պարամետրերի որոշում

 

սելավի հետևանքով վնասված օբյեկտների քարտեզագրում և լուսանկարահանում

 

Ձնահյուսերի ուսումնասիրություններ

դեկտեմբեր-մայիս ամիսներին

Տեղեկություն ձնահյուսերի առկայության, դրանց հնարավոր անցման տեղի, ժամանակի, հզորության և չափերի մասին

ըստ առկայության

Գետերի հուների դեֆորմացիաների ուսումնասիրություններ

առաջին կիսամյակ

Հայաստանի Հանրապետության գետերի ավազաններում երթուղային ձյունաչափական աշխատանքներ

մարտ ամսին

Տեղեկանք լեռնային և նախալեռնային շրջաններում աշնանացան ցորենի ցանքի պայմանների մասին

1-2 անգամ, աշնանը

Տեղեկանք աշնանացան ցորենի ձմեռման պայմանների մասին

2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին

Աշնանացան ցորենի ձմեռման պայմանների և վնասվածության մասին տեղեկանք` ըստ կենսունակության որոշման տվյալների

2 անգամ, փետրվար-մարտ ամիսներին

Աշնանացան ցորենի վիճակի կանխատեսումը վեգետացիայի սկզբին

1 անգամ, գարնանը

Աշնանացան ցորենի վեգետացիայի սկզբին լեռնային շրջաններում խոնավության պաշարների կանխատեսումը

1 անգամ, գարնանը

Աշնանացան ցորենի մոմային հասունացման ժամկետների մասին տեղեկանք

1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում

Աշնանացան ցորենի հասկակալման ժամկետների կանխատեսումն առանձին շրջաններում

1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում

Աշնանացան ցորենի միջին հանրապետական բերքատվության կանխատեսումը հասկակալման ժամանակ

1 անգամ, ամռանը

Հացահատիկային մշակաբույսերի բերքատվության կանխատեսումը`

գարուն-ամառ ժամանակահատվածում

 վեգետացիայի վերսկսման ժամանակ

1 անգամ, գարնանը

 ցողունակալման ժամանակ

1 անգամ, գարնանը

 հասկակալման ժամանակ

1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում

Տեղեկանք հովտային շրջաններում վաղահաս կարտոֆիլի ցանքի ժամկետների մասին

1 անգամ, փետրվար-մարտ ամիսներին

Կարտոֆիլի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում

1 անգամ, գարնանը

Տեղեկանք Արարատյան հովտում և նախալեռնային շրջաններում ջերմասեր մշակաբույսերի ցանքի ժամկետ-ների մասին

1 անգամ, գարնանը

Բանջարաբոստանային մշակաբույսերի հանրապետական բերքատվության կանխատեսում

1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում

Ծիրանի և դեղձի ծաղկման ժամկետների կանխատեսում

1 անգամ, գարնանը

Ծիրանի բերքատվության կանխատեսում

1 անգամ, գարնանը

Արարատյան հովտում խաղողի ծաղկման ժամկետների կանխատեսում

1 անգամ, գարնանը

Խաղողի միջին հանրապետական բերքատվության կանխատեսում

1 անգամ, գարնանը

Լեռնային խոտհարքներում խոտի համախառն բերքատվության կանխատեսում

1 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում

Հանրապետությունում գարնանացան գարու բերքատվության կանխատեսում` ըստ զարգացման ֆազերի

2-3 անգամ, գարուն-ամառ ժամանակահատվածում

Վեգետացիան սկսվելուց առաջ հողի խոնավության պաշարների կանխատեսում` ըստ գոտիների, 0- 20 սմ, 0-80 սմ հողաշերտերում

1 անգամ, գարնանը

Տասնօրյակային ագրոտեղեկագրեր

յուրաքանչյուր տասնօրյակը
1 անգամ

 Բույսերի ձմեռային հանգստի շրջանի ագրոօդերևութաբանական տեղեկագիր

ամսական, ձմռան ընթացքում

Հարավային նախալեռնային գոտում աշնանացան ցորենի բերքահավաքի ժամանակ սպասվող ագրոկլիմայական պայմանների մասին տեղեկանք

1 անգամ, ամռանը

Հայաստանի Հանրապետության տարածքի օդի և հողի ջերմաստիճանի կլիմայական տեղեկագրի կազմում

2010 թ.

Հայաստանի Հանրապետության տարածքի տեղումների և խոնավության կլիմայական տեղեկագրի կազմում

2011 թ.

Հայաստանի Հանրապետության տարածքի քամու և ճնշման կլիմայական տեղեկագրի կազմում

2011 թ. (շարունակական)

Ախուրյանի և Քասախի գետային ավազանների ջրային ռեսուրսների փոփոխությունների ուսումնասիրում

2010-2011 թթ. (շարունակական)

 ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Շիրակի մարզերի համար երաշտային պայմանների և գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի կորուստների գնահատման և կանխատեսման մեթոդների մշակում

2010-2011 թթ.

Տարեգրերի և տեղեկագրերի կազմում`

մշտապես, շարունակական

 ագրոօդերևութաբանական

 

 հիդրոլոգիական

 

 ռադիոլոգիական

 

Տվյալների բանկի ստեղծում`

 մշտապես, շարունակական

 օդերևութաբանական

 

 հիդրոլոգիական

 

 աերոլոգիական

 

 ակտինոմետրիական

 

 օզոնաչափական

 

 Տվյալների հաղորդում և փոխանակում

2010-2011 թթ.

Սինօպ (SINOP) ծածկագրով 17 կայանների տվյալների տրամադրում Մոսկվայի տարածաշրջանային կենտրոնին` համաձայն ԱՊՀ միջպետական համաձայնագրի

ամենօրյա

Երևան, Սևան, Ամասիա, Արագած բարձր լեռնային կայանների ամսական և տասնօրյակային տվյալների հաղորդում կլիմայական տվյալների Աշվիլ (Asheville) համաշխարհային կենտրոնին

ամսական

Դիտված վտանգավոր երևույթների սեզոնային տեղեկագրի տրամադրում Տվյալների համաշխարհային կենտրոնին

 

Ռադիոզոնդարկման տվյալների հաղորդում ՀՕԿ-ի երեք տարածաշրջանային կենտրոններ

ամենօրյա

Օզոնամետրիական տվյալների հաղորդում ՀՕԿ-ի Տորոնտոյի (Կանադա) տարածաշրջանային կենտրոնին

ամսական

Գամմա ֆոնի շաբաթական տվյալների հաղորդում Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքի «Թայֆուն» գիտաարտադրական միավորմանը

շաբաթական, ամսական

 

XI. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

14. Հայպետհիդրոմետի հետագա կայուն գործունեության ապահովման, նոր տեխնոլոգիաների ներդրման և մասնագիտական կադրերի պատրաստման, վերապատրաստման ու որակավորման բարձրացման նպատակով նախատեսվող միջոցառումներն են`

1) մասնագետների ատեստավորման անցկացումը (ըստ ժամանակացույցի).

2) Հայպետհիդրոմետի ոչ մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող աշխատողների համար «Ընդհանուր հիդրոօդերևութաբանության հիմունքները» թեմայով դասընթացների անցկացումը.

3) համագործակցությունը Երևանի պետական համալսարանի հետ` հիդրոօդերևութաբանության մասնագիտությունն ընտրած ուսանողներին աջակցելու, նրանց ուսումնական պրակտիկան կազմակերպելու և մասնագիտական աշխատանքով ապահովելու համար.

4) ՀՕԿ-ի 6-րդ տարածաշրջանային ասոցիացիայի 15-րդ նստաշրջանում ընդունված որոշումների իրականացումը.

5) ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (այսուհետ` ՀՄԽ) 21-րդ և 22-րդ նստաշրջաններում ընդունված որոշումների իրականացումը, ինչպես նաև 22-րդ և 23-րդ նստաշրջանների քննարկմանը ներկայացվող նյութերի նախապատրաստումը.

6) միջոցառումների իրականացումը ՀՕԿ-ի տարածաշրջանային ուսումնական կենտրոններում մասնագետների վերապատրաստման համար.

ա. 2010 թվականին` 3 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ, 1 օզոնամետրիստ,

բ. 2011 թվականին` 4 օդերևութաբան, 2 հիդրոլոգ, 1 ռադիոլոգ, 2 կլիմատոլոգ.

7) Արաքս-Սուրմալու, Ախուրյան-Հայկաձոր և Ախուրյան-Երվանդաշատ ջրաչափական դիտակետերում Հայպետհիդրոմետի մասնագետների մասնակցությամբ թուրքական կողմի մասնագետների հետ համատեղ հիդրոմետրիական աշխատանքների իրականացման ապահովումը.

8) օդերևութաբանության և ջրի համաշխարհային օրերին նվիրված միջոցառումների անցկացումը.

9) ՀՕԿ-ի և ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի ծրագրերով մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, ինչպես նաև այլ երկրների ազգային հիդրոօդերևութաբանական ծառայությունների հետ կնքված երկկողմ համաձայնագրերի և պայմանագրերի շրջանակներում անցկացվող կարևորագույն միջոցառումներին մասնակցության ապահովումը (այդ թվում` հրավիրող կազմակերպության կողմից գործուղման ծախսերի մասնակի կամ ամբողջությամբ փոխհատուցման պայմանով).

 

NN

ը/կ

Վայրը

Միջոցառման անվանումը (նպատակը)

2010 թ.

2011 թ.

1

2

3

4

5

1.

Ժելեզնոդորոժնի

ԱՊՀ հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի աշխատանքային խմբերի նիստեր

II

եռամսյակ

II

եռամսյակ

2.

ԱՊՀ երկրներ

ԱՊՀ ՀՄԽ-ի 22-րդ և 23-րդ նստաշրջաններ

III

 եռամսյակ

 III

եռամսյակ

3.

Մոսկվա

Հայպետհիդրոմետի և Ռուսհիդրոմետի միջև երկկողմ համաձայնագրի շրջանակներում փոխայցելություններ

 ըստ պայմանա-վորվածության

 ըստ պայմանա-վորվածության

4.

Մոսկվա

մասնակցություն Ռուսհիդրոմետի կոլեգիայի ընդլայնված նիստին

փետրվար

փետրվար

5.

Սանկտ Պետերբուրգ, Օբնինսկ, Ժելեզնոդորոժնի

հիդրոօդերևութաբանության բնագավառում մասնագետների պատրաստման, որակավորման բարձրացման և վերապատրաստման ուղղությամբ համագործակցության մասին ԱՊՀ միջպետական համաձայնագրի շրջանակներում մասնագետների վերապատրաստում Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային ուսուցողական կենտրոններում

ըստ 2010 թ. ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորու-թյունների

ըստ 2011 թ. ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորու-թյունների

6.

 Սանկտ Պետերբուրգ

հիդրոօդերևութաբանական նմուշային սարքերի ստուգաճշտում և չափաբերում

ըստ նախատեսվող ժամկետների

 ըստ

նախատեսվող

ժամկետների

7.

Թբիլիսի

Հայպետհիդրոմետի և Վրաստանի հիդրոօդերևութաբանական դեպարտամենտի միջև երկկողմ համաձայնագրի քննարկում, մասնագետների փոխայցելություններ

2010 թ. տարվա

ընթացքում

2011 թ. տարվա

ընթացքում

8.

Ժնև

մասնակցություն ՀՕԿ-ի 16-րդ կոնգրեսի աշխատանքներին

 

մայիս

9.

Անթալիա

մասնակցություն ՀՕԿ-ի կլիմայական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին

փետրվար

 

10.

Ժնև

մասնակցություն ՀՕԿ-ի գործադիր խորհրդի 62-րդ և 63-րդ նստաշրջաններին

 տարվա

ընթացքում

 տարվա

ընթացքում

11.

Բրազիլիա

մասնակցություն ՀՕԿ-ի ագրոօդերևութաբանական հանձնաժողովի 15-րդ նստաշրջանին

հուլիս

 

12.

Ֆինլանդիա

մասնակցություն ՀՕԿ-ի սարքավորումների և դիտարկման մեթոդների հանձնաժողովի 15-րդ նստաշրջանի աշխատանքներին

օգոստոս-սեպտեմբեր

 

13.

Պեկին

երկկողմ համաձայնագրի քննարկում

 ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների

 ըստ պայմանավոր-վածության և ֆինանսական հնարավորու-թյունների

14.

Թեհրան

երկկողմ համաձայնագրի քննարկում

 ըստ պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

 ըստ պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

15.

Օսլո

Հայպետհիդրոմետի և Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգետիկայի ինստիտուտի (NVE) համաձայնագրի շրջանակներում`

 1) 2006-2009 թթ. համատեղ համագործակցության ծրագրի ամփոփում.

 2) ծրագրի երկարաձգման ուղղությամբ աշխատանքների ծավալում.

 3) մասնագետների փոխայցելություններ

 ըստ

պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

 ըստ

պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

16.

Երուսաղեմ

ՀՕԿ-ի կրթության ծրագրի շրջանակներում Իսրայելի տարածաշրջանային կենտրոնում մասնագետների վերապատրաստում

 ըստ

ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորու-թյունների

 ըստ

ուսումնական ծրագրերի և ֆինանսական հնարավորու-թյունների

17.

 

ՀՕԿ-ի կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում`

1) ՀՕԿ-ի քարտուղարություն 2005- 2011 թթ. ընթացքում ստացված սարքավորումների աշխատանքային վիճակի մասին հաշվետվություն ներկայացնելը.

 2) ընթացիկ ծրագրերի իրականացման ապահովում.

 3) ՀՕԿ-ի կամավոր համագործակցության ծրագրի շրջանակներում ռադիոզոնդեր, սարքեր և սարքավորումներ հայթայթելու ուղղությամբ աշխատանքների իրականացում

տարվա

ընթացքում

 տարվա

ընթացքում

18.

Ֆրանսիայի

Հանրապետու-թյուն

Հայպետհիդրոմետի և Մետեո-Ֆրանսի միջև գիտատեխնիկական համագործակցության շրջանակային համաձայնագրի շրջանակներում`

 1) ապահովել 2010 թ. ծրագրի հաստատումը և իրականացումը.

 2) մասնագետների փոխայցելություններ` «Եղանակի միջնաժամկետ կանխատեսումներ» թեմայով դասընթացին մասնակցելու նպատակով

 ըստ

պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

 ըստ

պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

19.

Գերմանիայի Դաշնային Հանրապետու-թյուն

Հայպետհիդրոմետի և Գերմանիայի եղանակի ծառայության (DWD) հետ համաձայնագրի շրջանակներում`

 1) ապահովել կլիմայական ուսումնասիրությունների արբանյակային տեղեկատվության ստացման ծրագրի ներդնումը «Եվրոպական օդերևութաբանական արբանյակներ» (EUMETSAT) կազմակերպության հետ համատեղ.

 2) ապահովել Հայպետհիդրոմետի մասնագետի մասնակցությունը Լանգեն քաղաքում (Գերմանիա) կազմակերպվող «արբանյակային տեղեկատվություն» թեմայով սեմինարին

 ըստ

պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

 ըստ

պայմանա-վորվածության և ֆինանսական հնարավորու-թյունների

20.

 

Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության միջազգային տվյալների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում տվյալների փոխանակում

 տարվա

ընթացքում

 տարվա

ընթացքում

21.

 

«Երկրի դիտարկումների խումբ» (GEO) և «Երկրի դիտարկումների համակարգերի գլոբալ համակարգ» (GEOSS) կազմակերպությունների գործունեության իրականացման աշխատանքներում Հայպետհիդրոմետի ընդգրկման նպատակով համապատասխան աշխատանքների կատարում

 տարվա

ընթացքում

 տարվա

ընթացքում

22.

 

Ֆիննական «Վայսալա» (VAISALA) և Ֆրանսիական «Սագիմ» (SAGIM) ֆիրմաների հետ տեխնիկական հարցերով համագործակցության իրականացում

 տարվա

ընթացքում

 տարվա

ընթացքում

23.

 

Օզոնային շերտի պահպանության միջազգային ու Բնապահպանի օրերին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով աշխատանքների կատարում

 տարվա

ընթացքում

 տարվա

ընթացքում

 

XII. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

15. Ծառայության գործունեության ֆինանսական ապահովումն իրականացվում է`

1) հիդրոօդերևութաբանական ծառայությունների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսված ընդհանուր հատկացումների հաշվին.

2) ձեռնարկատիրական գործունեությունից ծառայության ստացած եկամուտների հաշվին.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ֆինանսական աղբյուրների հաշվին.

4) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան