Գլխավոր տեղեկություն
Տիպ
Համաձայնագիր
Тип
Ինկորպորացիա (09.11.2000-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԱԳՆՊՏ 2004.12.20/3(11)
Принят
Հայաստանի Հանրապետություն
Дата принятия
25.11.1998
Дата подписания
25.11.1998
Дата вступления в силу
09.11.2000

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

 

ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրների լուծման բնագավառում համագործակցության մասին

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները, ի դեմս Կառավարությունների (այսուհետ` Կողմեր),

ընդունելով, որ մարդու իմունաանբավարարության վարակի (այսուհետ` ՄԻԱՎ) առաջացրած հիվանդությունը զանգվածային տարածում է ձեռք բերել ամբողջ աշխարհում և սպառնալիք է ներկայացնում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների հասարակական և ազգային անվտանգությանը, հանգեցնում է ծանր սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական հետևանքների,

նկատի ունենալով հիմնախնդրի սոցիալական նշանակությունը Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի և ակտիվ միգրացիոն գործընթացների պայմաններում,

հաշվի առնելով, որ Անկախ Պետությունների Համագործակցության յուրաքանչյուր մասնակից պետությունում ՄԻԱՎ-ի պրոֆիլակտիկայի ծրագրերը իրականացվում են հաշվի առնելով ազգային շահերը,

հաստատելով ՄԻԱՎ-ի համալիր պրոֆիլակտիկայի արդյունավետ, ժամանակին միջոցների և բնակչության իրավունքների ու շահերի պաշտպանության ապահովման համար համաձայնեցված միջոցների ընդունման անհրաժեշտությունը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Հ ո դ վ ա ծ  1

 

Սույն Համաձայնագրի նպատակների համար ներքոնշյալ հասկացությունները նշանակում են.

ՄԻԱՎ` մարդու իմունաանբավարարության վիրուսի կողմից առաջացող հիվանդություն,

ՄԻԱՎ վարակվածներ` մարդու իմունաանբավարարության վիրուսով վարակված անձինք,

ՁԻԱՀ` ՄԻԱՎ վարակը կայուն անաշխատունակության վիճակում,

ժամանակավոր մնալու պետություն` պետություն, որը բժշկական ծառայություններ է մատուցում այդ պետության քաղաքացի չհանդիսացող այցելուին:

 

Հ ո դ վ ա ծ  2

 

Կողմերը բժշկական օգնություն են ցուցաբերում ՄԻԱՎ վարակված և ՁԻԱՀ-ով հիվանդ Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին` Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիներին բժշկական օգնություն ցուցաբերելու մասին 1997 թվականի մարտի 27-ի՝ Համաձայնագրին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  3

 

Կողմերը, ունենալով լրիվ ինքնուրույնություն ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի ապահովման համար միջոցների ընդունման գործում, իրենց գործողությունները համակարգում են այդ հիվանդության կանխարգելման բնագավառում:

 

Հ ո դ վ ա ծ  4

 

Կողմերը միջոցներ են ձեռնարկում իրենց պետությունների տարածքներում ՄԻԱՎ վարակի տարածման հանդեպ համաճարակային հսկողության կատարելագործման ուղղությամբ:

 

Հ ո դ վ ա ծ  5

 

Կողմերը ապահովում են հսկողություն բժշկական գործողությունների, դոնորային արյան, բժշկական իմունակենսաբանական միջոցների, կենսաբանական հեղուկների, օրգանների և հյուսվածքների անվտանգության նկատմամբ:

 

Հ ո դ վ ա ծ  6

 

Կողմերը երաշխավորում են մատչելի և անվճար բժշկական ստուգում բոլոր անձանց մոտ, անկախ նրանց քաղաքացիությունից, ՄԻԱՎ վարակի հայտնաբերման համար:

ՄԻԱՎ վարակի հայտնաբերման համար բժշկական ստուգումը իրականացվում է իրավասու բժշկական հաստատության կողմից գաղտնիության և կամավորության սկզբունքի հիման վրա, բացառությամբ Կողմերի օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

 

Հ ո դ վ ա ծ  7

 

Կողմերը՝ ի դեմս լիազոր մարմինների, երաշխավորում են բժշկական ստուգման անվտանգության ապահովումը ինչպես ստուգվողի, այնպես էլ ստուգումը անցկացնող անձի համար:

 

Հ ո դ վ ա ծ  8

 

Կողմերը երաշխավորում են ՄԻԱՎ վարակված քաղաքացիների բոլոր իրավունքների և ազատությունների պահպանումը` ազգային օրենսդրություններին համապատասխան:

Ժամանակավոր կեցության պետությունում բնակվող անձանց և պետության քաղաքացիների իրավունքները և ազատությունները‚ կապված նրանց մոտ ՄԻԱՎ վարակի առկայության հետ, կարող են սահմանափակվել միայն այն պետության օրենքներով, որի տարածքում ՄԻԱՎ վարակվածները գտնվում են:

 

Հ ո դ վ ա ծ  9

 

Կողմերը երաշխավորում են Համագործակցության մասնակից պետությունների քաղաքացիների անխափան, առանց նրանց մոտ ՄԻԱՎ վարակի բացակայության մասին հավաստագրի ներկայացման մուտքը Կողմի տարածք:

 

Հ ո դ վ ա ծ  10

 

Կողմերը պարտավորվում են օպերատիվ կերպով տեղեկացնել մյուս Կողմերին իրենց տարածքներում ՄԻԱՎ վարակվածների հայտնաբերման մասին, որոնց քաղաքացիներն են հանդիսանում այդ անձինք:

 

Հ ո դ վ ա ծ  11

 

Կողմերը անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրներով ազգային օրենսդրությունների մերձեցման համար, ինչպես նաև ժամանակին տեղեկացնում են միմյանց ազգային նորմատիվ-իրավական նոր ակտերի ընդունման մասին:

 

Հ ո դ վ ա ծ  12

 

Սույն Համաձայնագրի կատարման նպատակով ընդունվում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի և բուժման բնագավառում մինչև 2005 թվականը համագործակցության միջպետական Ծրագիր (կցվում է):

Տվյալ ծրագիրը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը և իրագործվում է ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի գծով ազգային ծրագրերի հիման վրա:

 

Հ ո դ վ ա ծ  13

 

Կողմերը ստեղծում են անհրաժեշտ պայմաններ, որոնք երաշխավորում են համատեղ ծրագրերի, նախագծերի և մշակումների մասնակիցների հավասար իրավունքները, նպաստում են ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների միջև կանոնավոր շփումներին, խորհրդակցություններին և ուղղակի կապերի զարգացմանը:

 

Հ ո դ վ ա ծ  14

 

Կողմերը կազմակերպում են ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրներով զբաղվող կադրերի պատրաստումը, որակավորման բարձրացումը և մասնագետների փոխանակումը` ընդունված որոշումներին համապատասխան:

 

Հ ո դ վ ա ծ  15

 

Կողմերը զանգվածային լրատվության միջոցներով ապահովում են բնակչության կանոնավոր տեղեկացումը ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի անհրաժեշտ միջոցների մասին:

 

Հ ո դ վ ա ծ  16

 

Կողմերը իրենց ազգային ծրագրերի շրջանակներում իրականացնում են Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի և բուժման բնագավառում մինչև 2005 թվականը համագործակցության միջպետական Ծրագրի իրագործման աշխատանքների ֆինանսավորումը:

 

Հ ո դ վ ա ծ  17

 

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից, իսկ պետությունների համար, որոնց օրենսդրությունը Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար պահանջում է ներպետական ընթացակարգերի կատարում` ավանդապահին համապատասխան ծանուցումը հանձնելու օրվանից:

Նման ընթացակարգերի կատարման անհրաժեշտության մասին Կողմերը ծանուցում են ավանդապահին՝ սույն Համաձայնագիրը ստորագրելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

 

Հ ո դ վ ա ծ  18

 

Սույն Համաձայնագիրը գործում է այն ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում: Այդ ժամկետի լրանալուց հետո Համաձայնագիրը ինքնաբերաբար կերկարաձգվի ամեն անգամ հնգամյա ժամանակաշրջանով, եթե Կողմերը այլ որոշում չընդունեն:

 

Հ ո դ վ ա ծ  19

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից, այդ մասին‚ դուրս գալուց առնվազն վեց ամիս առաջ գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին՝ Համաձայնագրի գործողության ընթացքում ծագած ֆինանսական և այլ պարտավորությունները կարգավորելու նպատակով:

 

Հ ո դ վ ա ծ  20

 

Սույն Համաձայնագիրը բաց է նրա նպատակները և սկզբունքները կիսող և սույն Համաձայնագրից բխող պարտավորությունները ստանձնելու պատրաստակամ այլ պետությունների կողմից միանալու համար՝ այդպիսի միացման մասին փաստաթղթերը ավանդապահին հանձնելու միջոցով:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1998 թվականի նոյեմբերի 25-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր քարտուղարությունում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հավելված

ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրների լուծման

բնագավառում համագործակցության մասին

1998 թվականի նոյեմբերի 25-ի Համաձայնագրին կից

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի և բուժման բնագավառում մինչ և 2005 թվականը համագործակցության միջպետական Ծրագիր

 

Ծրագրի անձնագիրը

 

Ծրագրի անվանումը

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի և բուժման բնագավառում մինչև 2005 թվականը համագործակցության միջպետական Ծրագիր

Մշակման համար հիմք

Անկախ Պետությունների Համագործակցության առողջապահության բնագավառում համագործակցության գծով Խորհրդի 1997 թվականի ապրիլի 18-ի Որոշում

Պետական պատվիրատուներ

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ

Ծրագրի հիմնական մշակող

Բելառուսի Հանրապետության առողջապահության նախարարություն, Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն

Ծրագրի նպատակները և խնդիրները

Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի տարածման կանխարգելում, Համագործակցության մասնակից պետությունների ջանքերի միավորում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի իրավական ապահովման միասնականացման, բնակչության տեղեկացման համակարգի զարգացման, գիտահետազոտական մշակումների անցկացման, կադրերի պատրաստման համար

Ծրագրի հիմնական կատարողները

Համագործակցության մասնակից պետությունների նախարարությունները և գերատեսչությունները

Ծրագրի իրագործման ժամկետը

1998-2005թթ.

Ծրագրի ֆինանսավորումը

Համագործակցության մասնակից պետությունների բյուջեների, Համագործակցության մասնակից պետությունների ձեռնարկությունների, կազմակերպությունների և հաստատությունների, անկախ սեփականության ձևից, կամավոր ներդրումների, հասարակական միավորումների և քաղաքացիների նվիրատվությունների, բարեգործական օգնության, ինչպես միջազգային հիմնադրամների հաշվին

Ծրագրի իրագործման սպասվող արդյունքները

ՄԻԱՎ վարակի տարածման աճի նվազեցում Համագործակցության մասնակից պետությունների տարածքներում, հիվանդների բուժման համար ծախսերի, աշխատանքային կորուստների նվազեցում

 

Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի և բուժման բնագավառում մինչև 2005 թվականը համագործակցության միջպետական Ծրագիր

 

հհ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարող

1.

ՄԻԱՎ վարակի ախտորոշման և բուժման հեռանկարային միջոցների ստեղծման գիտաորոնողական ծրագրի մշակում և իրականացում

1999-2000թթ.

Համագործակցության մասնակից պետությունների Գիտությունների ակադեմիաներ, առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ

2.

թմրամոլությամբ հիվանդների շրջանում ՄԻԱՎ վարակի տարածման կանխարգելման համար համակարգված միջոցառումների մշակում

1998-2000թթ.

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապա-հության կառավարման կենտրոնական այլ մարմիններ, ՆԳՆ-ներ

3.

Բժշկական նշանակության առարկաների ստերիլիզացման և ախտահանման համար միջպետական չափանիշի մշակում

1999թ.

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ

4.

ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրներով զբաղվող կադրերի պատրաստման, որակավորման բարձրացման և մասնագետների փոխանակման վերաբերյալ բազմակողմ և երկկողմ համաձայնագրերի կնքում

1998-2000թթ.

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ

5.

Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրներով օրենսդրության պրակտիկայի ուսումնասիրում՝ հսկողության պետական ծառայությունների գործունեությունում օգտագործելու նպատակով

1999-2000թթ.

Համագործակցության մասնակից պետությունների արդարադատության նախարարություններ, առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ

6.

Համագործակցության մասնակից պետություններում ՄԻԱՎ վարակի տարածման նկատմամբ համաճարակային հսկողության միասնական համակարգչային տեղեկատվական-վերլուծական համակարգի մշակում

1999-2001թթ.

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ, տեղեկատվության բնագավառում քաղաքականության համար պատասխանատու գործադիր իշխանության մարմիններ, վիճակագրական պետական մարմիններ

7.

ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի մատչելի միջոցների մասին բնակչության տեղեկացման համակարգի զարգացում.

անհատույց փոխանակվում են`

բնակչության տարբեր խմբերի համար տեղեկատվական-պրոպագանդիստական նյութեր, դեռահասների և երիտասարդների համար առողջ կյանքի, ՄԻԱՎ վարակի պրոֆիլակտիկայի պրոպագանդա ուսումնական ծրագրերով,

ազգային հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության ալիքներով թեմատիկ տեսաֆիլմեր, տեսակլիպներ, հեռուստածրագրեր և ռադիոծրագրեր,

մամլո ասուլիսների, մամուլում հրապարակումների, հեռուստատեսությամբ և ռադիոյով առողջապահության և գիտության աշխատողների, հասարակական գործիչների ելույթների պատրաստում

 

 

 

 

 

 

 

 

 

 

1998-2005թթ.

 

 

 

 

 

 

 

 

1998-2005թթ.

 

 

 

 

 

1998-2005թթ.

 

 

 

 

 

 

 

 

 

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ, կրթության նախարարություններ,

 

 

 

Համագործակցության մասնակից պետությունների հեռուստատեսություն և ռադիո, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերություն,

 

 

Համագործակցության մասնակից պետությունների առողջապահության նախարարություններ և առողջապահության կառավարման կենտրոնական այլ մարմիններ,

8.

ՄԻԱՎ վարակի հիմնախնդիրներով միջազգային համաժողովի անցկացում

1999թ.

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարություն

 

*Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2000 թվականի նոյեմբերի 9-ից: