Գլխավոր տեղեկություն
Номер
N 378-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2010
Дата вступления в силу
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 378-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-ԻՆ ԿՆՔՎԱԾ N 4095 AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագիր» N 4095 AM վարկային համաձայնագրի շրջանակներում կառուցված խմելու ջրի ներքին ցանցերի, խմելու ջրի մայր ջրագծի նոր ճյուղի և օրական կարգավորող ջրավազանի (ՕԿՋ), ոռոգման համակարգի, ոռոգման ջրագծի և ջրընդունիչների, գազատարի, վերականգնված մայր ջրագծերի, ջրի ներքին ցանցերի և ջրընդունիչի, ջրի արտաքին ցանցի, ոռոգման ներքին ցանցի, ոռոգման ջրագծի և ջրընդունիչների, ոռոգման համակարգի, օրական կարգավորող ջրավազանների, օրական կարգավորող ջրավազանի ջրընդունիչ կառույցների, ջրհավաք ավազանի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում կառուցված գույքի կազմից 93.526.326 դրամ արժողությամբ գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել համայնքներին` համաձայն N 1 հավելվածի:

2. Առաջարկել Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում խմելու ջրի մայր ջրագծերի և օրական կարգավորող ջրավազանի, խմելու ջրի ներքին ցանցերի վերականգնման նպատակով կատարված ծախսերը` 465.178.068 դրամի չափով, ավելացնել համապատասխան համայնքների սեփականությունը հանդիսացող կառույցների հաշվեկշռային արժեքներին` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման գործընթացի իրականացումը:

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նվիրատվության պայմանագրերի կնքումը համապատասխան համայնքների հետ` գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնելով համայնքների միջոցների հաշվին: Համապատասխան համայնքներին հանձնել կառուցված և վերականգնված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերը, ինչպես նաև կատարողական ակտերից մեկական օրինակներ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 14

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 378-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

NN ը/կ Համայնքը Գույքի անվանումը Քանակը Կառուցման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Անտառամեջի գյուղական համայնք խմելու ջրի ներքին ցանց 1 2008 թ. 8.319.795
2. ՀՀ Արագածոտնի մարզի Լեռնապարի գյուղական համայնք գազատար 1 2008 թ. 19.772.999
3. ՀՀ Արագածոտնի մարզի Եղնիկի գյուղական համայնք խմելու մայր ջրագծի նոր ճյուղ, ՕԿՋ 1 2008 թ. 16.414.757
4. ՀՀ Լոռու մարզի Հաղպատի գյուղական համայնք ոռոգման համակարգ 1 2008 թ. 28.308.091
5. ՀՀ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղական համայնք ջրագծի ներքին ցանց 1 2008 թ. 7.225.772
6. ՀՀ Սյունիքի մարզի Մուցքի գյուղական համայնք ոռոգման ջրագիծ և ջրընդունիչներ 1 2008 թ. 13.484.912
    Ընդամենը 6   93.526.326

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 378-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ

 

NN ը/կ Համայնքը Գույքի անվանումը Քանակը Վերա-կանգնման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը (դրամ)
1 2 3 4 5 6
1. ՀՀ Արագածոտնի մարզի Հնաբերդի գյուղական համայնք մայր ջրագիծ 1 2008 թ. 66.211.423
2. ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ, ջրընդունիչ, ՕԿՋ 1 2008 թ. 33.132.595
3. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկաշենի գյուղական համայնք մայր ջրագիծ, ներքին ցանց 1 2008 թ. 18.117.240
4. ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղական համայնք ոռոգման ներքին ցանց 1 2008 թ. 13.983.775
5. ՀՀ Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդի գյուղական համայնք խմելու ջրի ներքին ցանց 1 2008 թ. 14.055.813
6. ՀՀ Արագածոտնի մարզի  Լեռնարոտի գյուղական համայնք մայր ջրագիծ 1 2008 թ. 10.363.389
7. ՀՀ Արագածոտնի մարզի Եղիպատրուշի գյուղական համայնք ջրի ներքին ցանց, ՕԿՋ 1 2008 թ. 23.871.837
8. ՀՀ Արագածոտնի մարզի Ձորագլխի գյուղական համայնք ջրի ներքին ցանց 1 2008 թ. 11.633.739
9. ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորավանքի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ` երկու ջրընդունիչով 1 2008 թ. 6.796.692
10. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վահանի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ և ներքին ցանց 1 2008 թ. 12.894.500
11. ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ և ներքին ցանց 1 2008 թ. 6.920.091
12. ՀՀ Լոռու մարզի Ծաղկաբերի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ 1 2008 թ. 25.066.382
13. ՀՀ Լոռու մարզի Կարմիր Աղեկի գյուղական համայնք խմելու ջրի ներքին ցանց 1 2008 թ. 6.487.822
14. ՀՀ Լոռու մարզի Արդվիի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ 1 2008 թ. 6.421.664
15. ՀՀ Լոռու մարզի Բովաձորի գյուղական համայնք խմելու ջրի ներքին ցանց 1 2008 թ. 9.917.800
16. ՀՀ Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնք խմելու ջրի ներքին ցանց 1 2008 թ. 16.448.666
17. ՀՀ Լոռու մարզի Նորաշենի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց 1 2008 թ. 32.078.057
18. ՀՀ Լոռու մարզի Ձյունաշողի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ և ներքին ցանց 1 2008 թ. 8.343.237
19. ՀՀ Սյունիքի մարզի Վաղատուրի գյուղական համայնք ջրի ներքին ցանց, ջրընդունիչ կառույցներ 1 2008 թ. 13.016.705
20. ՀՀ Սյունիքի մարզի Գորայքի գյուղական համայնք ջրի ներքին ցանց, ջրընդունիչ կառույցներ, ՕԿՋ 1 2008 թ. 17.888.676
21. ՀՀ Սյունիքի մարզի Ծղուկի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ, ներքին ցանց 1 2008 թ. 12.018.096
22. ՀՀ Սյունիքի մարզի Որոտանի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ 1 2008 թ. 8.524.630
23. ՀՀ Սյունիքի մարզի Շենաթաղի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ, ջրընդունիչներ 1 2008 թ. 11.827.009
24. ՀՀ Սյունիքի մարզի Ալվանքի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ, ջրհավաք ավազան 1 2008 թ. 10.980.471
25. ՀՀ Սյունիքի մարզի Տոլորսի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ, ներքին ցանցի ջրընդունիչ 1 2008 թ. 12.344.269
26. ՀՀ Սյունիքի մարզի Ախլաթյանի գյուղական համայնք խմելու ջրի մայր ջրագիծ, ՕԿՋ-ի ջրընդունիչ 1 2008 թ. 17.696.218
27. ՀՀ Սյունիքի մարզի Թասիկի գյուղական համայնք խմելու ջրի ջրագիծ, ՕԿՋ-ի ջրընդունիչ 1 2008 թ. 8.309.760
28. ՀՀ Սյունիքի մարզի Հացավանի գյուղական համայնք մայր ջրագիծ, ՕԿՋ 1 2008 թ. 8.011.081
29. ՀՀ Տավուշի մարզի Չինչինի գյուղական համայնք խմելու ջրի արտաքին ցանց 1 2008 թ. 21.816.431
 Ընդամենը 29   465.178.068

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան