ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 457-Ա
«ՎԻԿՄԵԴ» ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐՎԱԾ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ուժը կորցրած ճանաչել «Վիկմեդ» էսթետիկ բժշկության կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական անձի գտնվելու վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Կոմիտասի 1, բն. 30, և գործունեության իրականացման վայրը (հասցեն)` քաղ. Երևան, Կոմիտասի 43/1, թիվ 1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի փետրվարի 18-ի N 133-Ն որոշմամբ տրված հոգեմետ նյութերի պահպանման գործունեության լիցենզիան:
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. մայիսի 3
Երևան