ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունիսի 2010 թվականի N 738-Ա
ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ՍԵԿՏՈՐԻ) ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ «ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» N L2363-ICB-1-21 ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կանոնադրության 23-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի շրջանակներում անցկացված և Ասիական զարգացման բանկի ջրամատակարարման և ջրահեռացման (սեկտորի) ծրագրի կառավարման խորհրդի կողմից հավանության արժանացած «Արթիկ քաղաքի և տարածաշրջանի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերի բարելավում» N L2363-ICB-1-21 մրցույթի արդյունքները` 768701080,00 դրամ արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «Արտեզիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն-«Սանլորետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կոնսորցիումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. հունիսի 21 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|