Գլխավոր տեղեկություն
Номер
N 409-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.05.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.466
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2010
Дата вступления в силу
15.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2010 թվականի N 409-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1854-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտները և իրականացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշումը 1.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ և 1.3-րդ կետերով.

«1.2. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման կարգը` համաձայն N 3 հավելվածի:

1.3. Հաստատել Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցների ստացման, ծախսման և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու մասին պայմանագիրը` համաձայն N 4 հավելվածի:».

2) որոշումը լրացնել N N 3 և 4 հավելվածներով` համաձայն N N 1 և 2 հավելվածների.

3) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) առաջնահերթության կարգով, մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 25-ը, ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (համայնքների) և Երևան քաղաքի (վարչական շրջանների), հաստատել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերը` հաշվի առնելով տվյալ համայնքի կամ վարչական շրջանի աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը.

բ) «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծախսային ծրագրով նախատեսված միջոցների 5 տոկոսից ձևավորել պահուստային ֆոնդ` տվյալ տարվա ընթացքում ի հայտ եկած նոր ներդրումային ծրագրերի ֆինանսավորման նպատակով, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ պահուստային ֆոնդի մնացորդի առկայության դեպքում այն բաշխել Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի միջև` սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված բանաձևով.

գ) սույն կետի «ա» ենթակետով բաշխված ֆինանսական միջոցների չծախսված մասն ուղղել պահուստային ֆոնդ.

դ) անհրաժեշտության դեպքում սույն կետի «բ» ենթակետով նախատեսված պահուստային ֆոնդի անբավարարության դեպքում վերաբաշխել Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում սույն որոշման 3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված բանաձևով բաշխված ֆինանսական միջոցների չծախսված մասը:».

4) որոշման 3-րդ կետի «ա» ենթակետում`

ա. «միջոցներն» բառը փոխարինել «միջոցների չբաշխված մասն» բառերով.

 

բ.
«Գբ = 

Մթ


, որտեղ ∑ Մթ»
թ=1  

 բանաձևը փոխարինել  «Գբ =

Մթ

 »
  թ

Մթ1 + Մթ2 + ..... + Մթn

բանաձևով.

 

5) որոշման N 1 հավելվածի`

ա. 2-րդ կետի «ա» ենթակետը «խաղահրապարակների» բառից հետո և «ե» ենթակետը «ցանցի» բառից հետո լրացնել «սանիտարական մաքրման,» բառերով,

բ. 7.1-ին կետի առաջին պարբերությունում «բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «մինչև հուլիսի 20-ը» բառերով, երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այն համայնքները, որոնք տվյալ տարում չեն հավաքագրել գույքահարկը և հողի հարկի մինչև 50 տոկոսը, և ձևավորել են աշխատավարձի պարտք, հաջորդ տարվա համար չեն ներկայացնում ծրագրերի հայտ-առաջարկ:», իսկ երրորդ պարբերությունում «բյուջետային գործընթացով սահմանված ժամկետներում» բառերը փոխարինել «մինչև հուլիսի 30-ը» բառերով,

գ. 8-րդ կետում`

«Գբ = 

Հթ


, որտեղ ∑ Հթ»
թ=1 

 բանաձևը փոխարինել  «Գբ =

Հթ

 »
  թ

Հթ1 + Հթ2 + ..... + Հթn

բանաձևով,

 

դ. 12-րդ կետը «նախարարություն» բառից հետո լրացնել «, որը հնգօրյա ժամկետում տալիս է իր դիրքորոշումը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 21

Երևան

 
 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 409-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2004 թվականի

 դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ) ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ (ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ) «ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ» ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Ներդրումային ծրագիրը «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվող ներդրումային ծրագրերի համար համայնքի կողմից կատարվող համաֆինանսավորումն է, որն ուղղվում է աշխատանք փնտրող անձանց կողմից իրականացվող օժանդակ աշխատանքների վարձատրությանը:

2. Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ` պատվիրատու) յուրաքանչյուր տարվա մինչև հուլիսի 20-ը, իսկ տվյալ տարվա ընթացքում նոր ներդրումային ծրագրերի ի հայտ գալու դեպքում` հաստատվելուց հետո 7-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության մարզպետին, Երևանի քաղաքապետին է ներկայացնում հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի հայտ-առաջարկը, որտեղ նշվում են ծրագրի անվանումը, դրա իրականացման համար անհրաժեշտ նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ մարդ/օրերի թիվը, ծրագրի տևողությունը, ծրագրի իրականացման համար նախատեսված ֆինանսական միջոցների և ներդրումների չափը:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանն ամփոփում է համայնքներից, Երևան քաղաքի վարչական շրջաններից ստացված հայտ-առաջարկները և արդյունքները մինչև հուլիսի 30-ը, իսկ տվյալ տարվա ընթացքում նոր ներդրումային ծրագրերի ի հայտ գալու դեպքում` ստանալուց հետո 7-օրյա ժամկետում, ներկայացնում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

4. Նախարարությունը ծրագրերի գծով հաստատված ներդրումների չափով, պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով նախատեսված չափաքանակների սահմաններում միջոցները համայնքների, Երևան քաղաքի բյուջեների եկամտային հաշվին է փոխանցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված գործընթացին համապատասխան:

5. Պատվիրատուն տվյալ ծրագրի համար հաստատված ներդրման համար պետական բյուջեից ստացված միջոցները ծրագիրն իրականացնող կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն) է փոխանցում վերջինիս հետ սահմանված կարգով պայմանագիր կնքելու միջոցով, որում նշվում է փոխանցվող միջոցների չափը, նպատակը:

Պայմանագրում առաջնահերթության կարգով նշվում է կազմակերպության կողմից տվյալ ծրագրով նախատեսված նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքների գծով նախատեսված մարդ/օրերի թիվը` տարածքային կենտրոններում հաշվառված, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետում նշված անձանց ծրագրի իրականացման գործընթացում ընդգրկելու պայմանը:

Տարածքային կենտրոնը և կազմակերպությունը համատեղ քննարկման արդյունքում կազմում են ծրագրում ընդգրկվող աշխատանք փնտրողների ցուցակը:

Պատվիրատուն նշանակում է ծրագրի պատասխանատու:

6. Յուրաքանչյուր ծրագրի իրականացման աշխատանքներում ընդգրկված աշխատանք փնտրողների աշխատավարձը և դրա նկատմամբ պարտադիր սոցիալական ապահովության վճարները հաշվարկում և վճարում է կազմակերպությունը:

7. Կազմակերպությունը յուրաքանչյուր ամսվա առաջին 5 օրվա ընթացքում պատվիրատուին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում ծախսված ներդրման միջոցների և ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատանք փնտրողի փաստացի աշխատած մարդ/օրերի աճողական չափը:

Պատվիրատուն մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում ծախսված ներդրման միջոցների չափի և ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատանք փնտրողի փաստացի աշխատած մարդ/օրերի վերաբերյալ աճողական տեղեկատվությունը կազմակերպությունից ստանալուց հետո ներկայացնում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):

Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի քաղաքապետը մինչև յուրաքանչյուր ամսվա 12-ը ամփոփում ու նախարարություն են ներկայացնում ըստ համայնքների, Երևանի վարչական շրջանների և ըստ ծրագրերի նախորդ ամսվա ընթացքում ծախսված ներդրման միջոցների չափի և ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր աշխատանք փնտրողի փաստացի աշխատած մարդ/օրերի վերաբերյալ աճողական տեղեկատվությունը:

8. Կազմակերպությունը ծրագրի ավարտից հետո եռօրյա ժամկետում տեղեկացնում է պատվիրատուին: Պատվիրատուն եռօրյա ժամկետում ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերի պատճենները ներկայացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության մարզպետին, Երևանի քաղաքապետին և տարածքային կենտրոնին:

Հայաստանի Հանրապետության մարզպետը, Երևանի քաղաքապետը 5-օրյա ժամկետում ամփոփում և նախարարություն են ներկայացնում ծրագրի ավարտը հավաստող փաստաթղթերը:

9. Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն անհնարին դարձնող հանգամանքների ի հայտ գալու դեպքում կազմակերպությունը ծրագրի իրականացման ժամկետների կամ իրականացվելիք աշխատանքների ծավալների փոփոխության կամ ժամկետից շուտ դադարեցման անհրաժեշտության վերաբերյալ գրավոր տեղեկացնում է պատվիրատուին, որը համապատասխան եզրակացությամբ եռoրյա ժամկետում այն ներկայացնում է մարզպետին, Երևանի քաղաքապետին, վերջինս 5-օրյա ժամկետում տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն:

10. Ծրագրի վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ, 22-րդ, 23.1-ին, 24-րդ, 25-րդ, 25.1-ին, 26-րդ, 27-րդ, 28-րդ, 29-րդ, 30-րդ, 32-րդ, 34-րդ, 35-րդ կետերի դրույթները:»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան
 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

 ապրիլի 15-ի N 409-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ կառավարության 2004 թվականի

 դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ (ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ) ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ (ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ) ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՆԱԽԱՀԱՇՎՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ, ԾԱԽՍՄԱՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԿԱՏԱՐՎԱԾ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

 

 

 ____ _______________ 200 թ.

 քաղ. _______________

 

 Համայնքի ղեկավարը, Երևան քաղաքի վարչական շրջանի ղեկավարը (այսուհետ`
 պատվիրատու) _________________ մի կողմից, և ________________

                  (անունը, ազգանունը)                                              (անվանումը)

                    

 

ծրագրի համար հաստատված ներդրման համար պետական բյուջեից ստացված միջոցները ծրագիրն
իրականացնող կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն) ______________, մի կողմից

(անունը, ազգանունը)                               

 

(այսուհետ` կողմեր) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1854-Ն որոշման հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

1._______________ պատվիրատուի կողմից հաստատված և ____________ կազմակերպության կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության մարզերում (համայնքներում) և Երևան քաղաքում (վարչական շրջաններում) իրականացվելիք ներդրումային ծրագրերի (այսուհետ` ծրագիր) համաֆինանսավորման իրականացման հետ կապված ծախսերի նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցները ______________ կազմակերպության կողմից ստանալու, ծախսելու և փաստացի կատարված վճարումների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումն է:

 

II. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

2.1. Պատվիրատուն պարտավորվում է`

2.1.2. ____________________ ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում իր կողմից հաստատված նախահաշվով նախատեսված ֆինանսական միջոցներն ստանալու համար իրեն սպասարկող Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության տեղական գանձապետական բաժնում (այսուհետ` ՏԳԲ) բացել «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրի արտաբյուջետային միջոցների հաշիվներ` ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը`

ա) դիմում.

բ) ավագանու որոշում տեղական ինքնակառավարման մարմնի արտաբյուջետային միջոցների հաշվում` սույն ծրագրի շրջանակներում համայնքին հատկացված ֆինանսական միջոցների չափով փոփոխություններ կատարելու մասին.

գ) ծախսային նախահաշիվ` հաստատված համայնքի (Երևան քաղաքի վարչական շրջանի) ղեկավարի կողմից.

2.1.3. իրեն սպասարկող ՏԳԲ-ում իր անվամբ բացված արտաբյուջետային միջոցների հաշվից համապատասխան գումար ստանում և իր ծախսային հաշվին է մուտքագրում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ներկայացնելով վճարումը հիմնավորող փաստաթղթեր (հավաստագիր, հայտ և այլն).

2.1.4. ամփոփել կազմակերպություններից ստացված ֆինանսական հաշվետվությունը (աճողական) և մինչև տվյալ ամսվա 10-ը ներկայացնել Հայաստանի Հանրապետության մարզպետարան, Երևանի քաղաքապետարան:

2.2. Կազմակերպությունը պարտավոր է`

2.2.1. առաջնահերթության կարգով կազմակերպության կողմից տվյալ ծրագրով նախատեսված նախնական մասնագիտական պատրաստվածություն չպահանջող աշխատանքներում ընդգրկել տարածքային կենտրոններում հաշվառված աշխատանք փնտրողներին.

2.2.2. հաշվարկել և վճարել ծրագրում ընդգրկված աշխատանք փնտրող անձանց աշխատավարձը.

2.2.3. ծրագրի իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար փաստացի կատարված վճարումների մասին մինչև հաջորդ ամսվա 5-ը ֆինանսական հաշվետվություն (աճողական) ներկայացնել __________________ պատվիրատուին:

 (անվանումը)

2.3. Ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ մոնիթորինգ և վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ լիազորված մարմինները:

2.4. Սույն պայմանագրով կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Կողմերի գտնվելու վայրը`

 

_______________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

_______________________

(կազմակերպության անվանումը, հասցեն)

   

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՀԱՄԱՅՆՔԻ, ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ
ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ
________________

 (անունը, ազգանունը)

________________

 (անունը, ազգանունը)

   

Կ.Տ.

Կ.Տ.»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան