Գլխավոր տեղեկություն
Номер
N 1342-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (06.05.2010-16.04.2015)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2006.10.11/52(507) Հոդ.1084
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.08.2006
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
28.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.10.2006
Дата вступления в силу
21.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
16.04.2015

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 հոկտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 օգոստոսի 2006 թվականի N 1342-Ն

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆԸ ԿԻՑ ԳՈՐԾՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ, ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԿՑՈՐԴՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ` ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԹԵՄԵՐՈՒՄ ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ԿՈՂՄԻՑ ՀՈԳԵՎՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԱՌԱՆՑ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՆԱԻՐԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 22.04.10 N 429-Ն)

Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 105-րդ հոդվածի 6.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ`

ա) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիների կողմից ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման ներմուծվող գույքի բնաիրային չափերը` բացառությամբ մարդատար ավտոմեքենայի, չպետք է գերազանցի 5000 կիլոգրամը, այդ թվում`

կենցաղային օգտագործման սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

կահույք` մեկ լրակազմ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման էլեկտրական սարքեր` մեկ հատ` յուրաքանչյուր տեսակից,

անձնական օգտագործման իրեր և այլ տնային գույք.

բ) օտարերկրյա պետություններում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետները, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդները, Հայաստանի Հանրապետության առևտրական ներկայացուցչությունների ղեկավարները, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու` այլ երկրների թեմերում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից հոգևոր ծառայության նշանակված քաղաքացիները ծառայության ավարտից հետո առանց մաքսատուրքի վճարման կարող են ներմուծել անձնական օգտագործման մեկ մարդատար ավտոմեքենա:

(1-ին կետը լրաց. 22.04.10 N 429-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 28
Երևան