Գլխավոր տեղեկություն
Номер
N 288-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2010
Дата вступления в силу
30.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 288-Ա
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`

1. «Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից միջուկային բժշկության կենտրոնի կառուցման համար ներդրող ընկերության ընտրության մրցույթ հայտարարելու և անցկացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Աշխատանքային խմբին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել ներդրող ընկերության ընտրության չափանիշները և մրցույթի անցկացման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 29

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 29-ի N 288-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Մ. Թումասյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
   
Ս. Դանիելյան - Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ (համաձայնությամբ)
   
Խ. Ավետիսյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարական քաղաքականության վարչության կապիտալ շինարարության համակարգման բաժնի գլխավոր մասնագետ
   
Հ. Բաբայան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության գլխավոր մասնագետ
   
Ա. Չիլինգարյան - Ա. Ի. Ալիխանյանի անվան Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
   
Է. Սաֆարյան - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրի ղեկավար
   
Հ. Մարգարյանց - Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի նախագծի ղեկավար (աշխատանքային խմբի քարտուղար)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան