Գլխավոր տեղեկություն
Номер
N 436-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.05.2010-12.08.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.05.05/18(752) Հոդ.480
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2010
Дата вступления в силу
06.05.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2010 թվականի N 436-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1279-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1279-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «2009 թվականի» բառերը փոխարինել «տարեկան» բառով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1279-Ն որոշման 1-ին կետում նշված գործարքների կողմ հանդիuացող շահառուների (այսուհետ` շահառու) փոխարեն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված վճարների գծով գումարները վճարելու նպատակով` Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաuտանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդից Հայաuտանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը 2010 թվականի երկրորդ եռամսյակում հատկացնել 60,500.0 հազ. դրամ, որից`

1) պայմանագրի նոտարական վավերացման համար համապատաuխան համայնքների բյուջեներ գանձվող պետական տուրքի գծով` 11,640.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

 2) գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի գծով` 46,560.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով).

3) նոտարի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցում վճարելու համար` 2,300.0 հազ. դրամ (բյուջետային ծախuերի տնտեuագիտական դաuակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել առաջարկություն շահառուների փոխարեն գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վճարումները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միջոցների հաշվին կատարելու նպատակով` «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի ծախսերում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 27
Երևան