Գլխավոր տեղեկություն
Номер
N 289-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
29.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.04.2010
Дата вступления в силу
30.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 ապրիլի 2010 թվականի N 289-Ա

  

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԵՎ ԱՄԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին 2010 թվականի մայիսի 2-5-ը գործուղել Երուսաղեմ (Իսրայելի Պետություն)` մասնակցելու «Հանուն զարգացման սփյուռք-հայրենիք գործակցություն» մասնագիտական ուսուցողական դասընթացի բացմանը, ինչպես նաև Երուսաղեմի հայ համայնքին հանդիպելու և համայնքային կառույցների հետ ծանոթանալու, իսկ 2010 թվականի մայիսի 5-6-ը գործուղել Աման (Հորդանանի Հաշիմյան Թագավորություն)` հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Հակոբյանի՝ Երուսաղեմ և Աման գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հ. Հակոբյանի՝ Երուսաղեմ և Աման մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Երուսաղեմ և Աման գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 29
Երևան