ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
20 ապրիլի 2010 թ. |
2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի (զեկուցող),
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 16.03.2010թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Մարությանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2009թ. դեկտեմբերի 10-ին Երևանում` երկու երկրների միջև կանոնավոր օդային հաղորդակցությունների կարգավորման նպատակով:
2. Համաձայնագրի բաղկացուցիչ մաս է կազմում հավելվածը, որը սահմանում է երթուղիների ցանկը:
3. Համաձայնագրով սահմանված են սերտիֆիկատների և լիցենզիաների ճանաչման, ավիաընկերությունների նշանակման և շահագործման թույլտվության տրամադրման, օդային ուղիների շահագործման թուլտվության մերժման, չեղյալ ճանաչման կամ կասեցման կարգն ու պայմանները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
● մյուս կողմին տրամադրել համաձայնագրով սահմանված իրավունքները համաձայնագրի հավելվածում սահմանված երթուղիներով միջազգային օդային հաղորդակցությունները շահագործելու նպատակով,
● ավիաընկերությունների նշանակման մասին տեղեկություն ստանալուն պես նվազագույն ընթացակարգային հետաձգումներով տրամադրել շահագործման համապատասխան լիազորությունները և թույլտվությունները,
● եթե օդային ուղիների չեղյալ ճանաչելը, կասեցնելը կամ համաձայնագրով նախատեսված այլ պայմաններ սահմանելն էական չեն օրենքների և/կամ կանոնակարգերի հետագա խախտումները կանխելու նպատակով, ապա նման իրավունքն իրականացնել միայն մյուս կողմի հետ խորհրդակցություններ անցկացնելուց հետո,
● մյուս կողմի նշանակած ցանկացած ավիաընկերության օդանավի համար օդանավակայանների և այլ ավիացիոն միջոցների օգտագործման դիմաց չգանձել ավելի բարձր վճարներ, քան նմանատիպ միջազգային օդային հաղորդակցություններ շահագործող ազգային ավիաընկերությունից գանձվող վճարներն են,
● մյուս կողմի նշանակած ազգային օդանավերը, դրանց սովորական սարքավորումները, պահեստամասերը, վառելիքի և քսայուղերի պաշարները, օդանավում գտնվող պաշարներն ազատել բոլոր տեսակի մաքսատուրքերից, տեսչական և նմանատիպ այլ վճարներից` պայմանով, որ այդ սարքավորումները, պահեստամասերը և պաշարները մնալու են օդանավում այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն վերաարտահանվել, օգտագործվել կամ սպառվել օդանավերի թռիչքի ընթացքում,
● ՀՀ տարածքում մաքսատուրքերից և հարկերից ազատել ՀՀ տարածք ներմուծված անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են չվացուցակները, ավիատոմսերը և բեռնագրերը` նախատեսված մյուս կողմի նշանակած ավիաընկերության օգտագործման համար,
● հաղորդակցությունների շահագործումից առնվազն երեսուն օր առաջ մյուս կողմի ավիացիոն իշխանությունների հաստատմանը ներկայացնել չվերթերի ծրագրերը,
● ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները` վերացնելու համար խտրականության բոլոր դրսևորումները կամ անարդար մրցակցային գործելակերպը, ինչպես նաև երաշխավորել համաձայնագրի հավելվածում սահմանված ցանկացած երթուղում համաձայնեցված հաղորդակցությունները շահագործելու` արդար և հավասար հնարավորությունները,
● տրամադրել անհրաժեշտ ողջ աջակցությունը` կանխելու համար օդանավերի ապօրինի զավթման գործողությունները և օդանավերի, ուղևորների և անձնակազմի, օդանավակայանների և աերոնավիգացիոն միջոցների անվտանգության դեմ ուղղված այլ անօրինական գործողությունները, ինչպես նաև քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ցանկացած այլ սպառնալիք,
● ժամանակ առ ժամանակ անցկացնել խորհրդակցություններ` ապահովելով համաձայնագրի և դրան կից հավելվածի դրույթների կիրառումը, ինչպես նաև համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ առաջացած ցանկացած վեճ առաջին հերթին կարգավորել բանակցությունների միջոցով:
5. Համաձայնագիրն ամրագրում է դրույթներ, որոնք վերաբերում են ավիացիոն անվտանգությանը, սահմանված են նաև օրենքների և կանոնակարգերի կիրառման, վեճերի կարգավորման, համաձայնագրում փոփոխությունների կատարման, համաձայնագրի դադարեցման և ուժի մեջ մտնելու կարգն ու պայմանները:
1. 2009 թվականի դեկտեմբերի 10-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Լատվիայի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. Հարությունյան |
20 ապրիլի 2010 թ. ՍԴՈ-875 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|