Գլխավոր տեղեկություն
Номер
N 277-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (27.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
26.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
26.04.2010
Дата вступления в силу
27.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

26 ապրիլի 2010 թվականի N 277-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. 2010 թվականի նոյեմբերին փախստականների և ներքին տեղահանված անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում կայանալիք դոնորների համաժողովի կազմակերպման և անցկացման հետ կապված հարցերը համակարգելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով` համաձայն հավելվածի։

 2. Միջգերատեսչական հանձնաժողովին` Հայաստանի Հանրապետության վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների կատարման ընթացքի մասին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 26

Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
ապրիլի 26-ի N 277-Ա
 որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Կիրակոսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

   

Ա. Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

   

Գ. Մարաշլյան

- ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ

   

Ա. Հակոբյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ

   

Վ. Արամյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

   

Գ. Եգանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ

   

Լ. Պետրոսյան

- ՀՀ Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության խորհրդատու (համաձայնությամբ)

   

Ձ. Աղաջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան