Գլխավոր տեղեկություն
Номер
N 377-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
08.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
14.04.2010
Дата вступления в силу
15.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2010 թվականի N 377-Ա

 

«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված N ARM-P1 վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ԾԻԳ» պետական հիմնարկի և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» համատեղ ձեռնարկության (ABB AB & Eltel Networks) միջև 2008 թվականի փետրվարի 11-ին կնքված «SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» N J/TR-SCS-001 պայմանագրով «ԷյԲիԲի ԷյԲի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0005, Արցախի 23/2, ՀՎՀՀ-00450061) անունով` «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. ապրիլի 14

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

ապրիլի 8-ի N 377-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N ARM-P1 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ` «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքի համառոտ նկարագրությունը Քանակը Չափման միավորը Գումարը (ճապոնական իեն)
Ամպրոպապաշտպան ճոպանում ներկառուցված օպտիկամանրաթելային մալուխ (OPGW) 32887 մ 16272698
Միակցիչ (Fitting) 91 հատ 815906
Տատանամարիչ (Vibration damper) 255 հատ 587775
Սեղմիչ (Clamp) 2720 հատ 1218560

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան