Գլխավոր տեղեկություն
Номер
N 658-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (17.06.2010-31.07.2010)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.665
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
27.05.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
04.06.2010
Дата вступления в силу
17.06.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 մայիսի 2010 թվականի N 658-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և N 1 հավելվածի 13-րդ աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում և N 5 հավելվածի 12-րդ աղյուսակում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 3 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 152296.28 հազ. դրամ, որից` 2010 թվականի առաջին կիսամյակում` 37899.4 հազ. դրամ, ինն ամսում` 140079.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 30/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների կատարման համար (145146.28 հազ. դրամը բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» և 7150.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով):

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` համաձայն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի` չկայացած հայտարարել «ՊԳԳ-ԱՇՁԲ-10/25» և «ՊԳԳ-ԾՁԲ-10/45» ծածկագրերով մրցույթների առաջին չափաբաժինները (Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնման աշխատանքների և դրանց կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայություններ):

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղական համայնքի տարածքում Արաքս գետի 30/1-39/2 սահմանային նշանների հատվածում վթարված ափապաշտպան արգելաթմբի վերականգնման աշխատանքների, դրանց նախագծանախահաշվային փաստաթղթերի և աշխատանքների կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` մեկ անձից գնման ձևով, առանց Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունիսի 5-ի N 853-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջների պահպանման:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. հունիսի 4

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 658-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասա-կարգման

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ

0.0

0.0

0.0

     

 այդ թվում`

     

04

   

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

     

 այդ թվում`

     
 

02

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ՁԿՆՈՐՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՐՍՈՐԴՈՒԹՅՈՒՆ

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

     

 այդ թվում`

     
   

01

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

     

 այդ թվում`

     
     

16. Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

     

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

     

 որից`

     
     

Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

37,899.4

140,079.0

152,296.28

     

 այդ թվում`

     
 

01

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

37,899.4

140,079.0

152,296.28

     

 այդ թվում`

     
   

01

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴ

37,899.4

140,079.0

152,296.28

     

 այդ թվում`

     
     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

37,899.4

140,079.0

152,296.28

     

ՀՀ կառավարություն

37,899.4

140,079.0

152,296.28

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 658-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

ընդամենը` ոչ ֆինան-սական ակտիվների գծով ծախսեր

այդ թվում`

բաժինը

խումբը

դասը

շենքերի և շինություն-ների շինարա-րություն

շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում

նախագծահե-տազոտական, գեոդեզիաքար-տեզագրական աշխատանքներ

ոչ ֆինան-սական ակտիվների գծով այլ ծախսեր

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(152,296.3)

0.0

(152,296.28)

0.0

0.0

       

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(152,296.3)

0.0

(152,296.28)

0.0

0.0

       

 այդ թվում`

         

04

02

01

16

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

(152,296.3)

0.0

(152,296.28)

0.0

0.0

       

ՀՀ Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում Փաթեթ 1 սահմանային սյուն N 3/4-4/4

(152,296.3)

0.0

(152,296.28)

0.0

0.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 27-ի N 658-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման

Ծրագրի համարը

Ծրագրերի և կատարողների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(նվազեցումները նշված են փակագծերում)

բաժինը

խումբը

դասը

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

       

ԸՆԴԱՄԵՆԸ

(37,899.4)

(140,079.0)

(152,296.3)

       

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(37,899.4)

(140,079.0)

(152,296.3)

       

                այդ թվում`

     

04

02

01

16

Գյուղատնտեսական հողատեսքերի պահպանում, բարելավում և ինժեներական կառուցվածքների վերականգնում

(37,899.4)

(140,079.0)

(152,296.3)

       

ՀՀ Արարատի մարզում Արաքս գետի ափապաշտպան կառուցվածքների վերականգնում Փաթեթ 1 սահմանային սյուն
N 3/4-4/4

(37,899.4)

(140,079.0)

(152,296.28)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան