«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հունիսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 05010217
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
25 մայիսի 2010 թ. |
թիվ 115-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ 2010-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՋԱԶ» ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2010 թվականի հուլիսի 8-ից շրջանառության մեջ դնել «Ջազ» արծաթե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ն կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերի հետ մեկտեղ ներկայացված է Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի |
Վ. Գաբրիելյան |
ք. Երևան |
Հավելված
Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի մայիսի 25-ի թիվ 115-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Ջազ» հուշադրամի նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է 1000 դրամ անվանական արժեքով «Ջազ» արծաթե հուշադրամը:
Հուշադրամի դիմերեսին պատկերված են ջազային նվագախումբ և ոճավորված ջազային գործիքներ: Վերևի և ներքևի կիսաշրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի անվանական արժեքը` «1000 ԴՐԱՄ» տեղադրված է ներքևի աջ հատվածում, իսկ ձախ հատվածում թողարկման տարեթիվն է` «2010»:
Հուշադրամի դարձերեսին պատկերված են ոճավորված ջազային գործիքներ: Աջ հատվածում կիսաշրջագծով տեղադրված են նոտաներ և «Maestoso» բառը, իսկ ներքևի հատվածում «JAZZ» և «ՋԱԶ» բառերն են` գունավոր ձևավորմամբ:
Հուշադրամի ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
Հուշադրամը հատվել է Մայեր դրամահատարանում (Գերմանիա):
Հուշադրամի բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը Քաշը Տրամագիծը Դրամաշուրթը Որակը Թողարկման տարեթիվը Տպաքանակը
1000 դրամ
արծաթ, 9250
28.28 գ
38.61 մմ
ատամնավոր
պրուֆ
2010
մինչև 10000 հատ
1.1. «Ջազ» հուշադրամի դիմերեսի և դարձերեսի ուրվագծերը