Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Тип
Исходный акт (15.07.2021-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 10.01.2024
Принят
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություն
Дата принятия
01.10.2019
Подписан
Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ
Дата подписания
01.10.2019
Дата вступления в силу
15.07.2021

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ` անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

           

Հոդված I

          

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 42-րդ հոդվածում՝

4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի չափերը միասնական են և ենթակա չեն փոփոխման` կախված Միության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխող անձից, ապրանքների ծագումից (այդ թվում՝ այն դեպքերում, երբ ապրանքի ծագումը հայտնի չէ կամ համարվում է չհաստատված), գործարքների տեսակներից և այլ հանգամանքներից:

Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 35-րդ, 36-րդ և 40-րդ հոդվածների դրույթները, սույն հոդվածի 6-րդ կետի և 43-րդ հոդվածի, Միության շրջանակներում միջազգային պայմանագրերի և Միության երրորդ երկրների հետ միջազգային պայմանագրերի դրույթները:

Սույն կետի դրույթները կիրառվում են, նաև այն դեպքում, երբ ապրանքների արտաքին առևտրի նկատմամբ չի կիրառվում առավել բարենպաստ ռեժիմ` նախատեսված սույն պայմանագրի 34-րդ հոդվածով».

6-րդ կետում`

առաջին պարբերությունում «տարբերվող դրույքաչափերից» բառերից հետո ավելացնել «մաքսատուրքերի» բառը.

երկրորդ պարբերությունում «Միասնական մաքսային սակագնով» բառերը փոխարինել «Միասնական մաքսային սակագնի մաքսատուրքերի դրույքաչափերով» բառերով, «այլ անդամ պետություններում» բառերը փոխարինել «այլ անդամ պետությունների տարածքում» բառերով, «դրույքաչափերով» բառը փոխարինել «մաքսատուրքերի դրույքաչափերով» բառերով:

2) 52-րդ հոդվածի 1-ին կետի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխման և չեղյալ հայտարարման կարգը հաստատվում է Հանձնաժողովի կողմից»։

3) 54-րդ հոդվածի 4-րդ կետում առաջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից փոխադարձաբար հավատարմագրման գնահատման կարգը հաստատվում է Հանձնաժողովի Խորհրդի կողմից»։

4) 74-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Անդամ պետություններն իրենց օրենսդրության մեջ իրավունք ունեն սահմանելու.

1) լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ սույն Պայմանագրի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ.

2) տնտեսավարող սուբյեկտի (շուկայի սուբյեկտի) գերիշխող դիրքի ճանաչման այլ (լրացուցիչ) պայմաններ.

3) նախազգուշացումներ տալու հիմքերն ու կարգը՝ նախազգուշացման և անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման նշանների բացահայտման իրավասությունների իրականացման ժամանակ.

4) նախազգուշացումներ տալու հիմքերն ու կարգը՝ այնպիսի գործողություններ (անգործություն) իրականացնելու անթույլատրելիության մասին, որոնք կարող են հանգեցնել անդամ պետությունների մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման:»։

5) 85-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     

 «Հոդված 85

Էներգետիկայի բնագավառում Հանձնաժողովի իրավասությունները

         

Էներգետիկայի բնագավառում Հանձնաժողովն իրականացնում է`

սույն բաժնի կատարման համար դիտանցում.

էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների գործունեության և ձևավորման ժամանակ անդամ պետությունների էներգետիկ ռեսուրսների շուկաների մասնակիցների և առևտրային ենթակառուցվածքի ու տեխնոլոգիական կազմակերպությունների էներգետիկայի բնագավառում կարգավորման համար լիազորված մասնակից պետությունների պետական մարմինների համագործակցության կազմակերպատեխնիկական ապահովում.

Միության մարմինների ակտերի իրագործման դիտանցում, որոնք վերաբերում են էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորմանը։»։

6) Լրացնել 991–րդ հոդվածով` հետևյալ բովանդակությամբ.

        

«Հոդված 991

Անցումային դրույթներ VI բաժնի վերաբերյալ

                 

Մինչև Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ներդնումը, սույն Պայմանագրի 5-րդ հավելվածի 40-րդ և 41-րդ կետերում նշված տեղեկատվությունը կապի էլեկտրոնային ուղիներով ուղարկվում է փաստաթղթերի գրաֆիկական էլեկտրոնային պատճենների տեսքով, որոնք պարունակում են տվյալ տեղեկատվությունը.»։

7) Տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաների և Եվրասիական տնտեսական միություն շրջանակներում տեղեկատվական փոխգործակցության մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 3-րդ հավելված)՝

2-րդ կետում

տասներեքերորդ պարբերությունում «լիազոր մարմինների» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների» բառերով.

տասնյոթերորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատուների տեսակներ են հանդիսանում հավաքածուները, ցուցակները, ցուցիչները, գրապահոցը, բառարանները և այլ այբբենական, սիստեմատիկ, առարկայական, ժամանակագրական կամ որևէ այլ հատկանիշով կազմված տեղեկատվության ցանկերը».

3-րդ կետի 5-րդ ենթակետում «բաշխում» բառից հետո ավելացնել «հատուկ,» բառը.

12-րդ կետի 3-րդ ենթակետում «ձևով» բառը փոխարինել «տեսքով» բառով.

31-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Անդամ պետության պատվիրատուի ազգային բաղադրիչի իրավասու մարմինների հետ փոխգործակցության կարգը որոշվում է տվյալ անդամ պետության օրենսդրությամբ»։

8) Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 5-րդ հավելված)՝

3-րդ կետի չորրորդ պարբերությունում «պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման» բառերը փոխարինել «, հակագնագցման և փոխհատուցման» բառերով.

40-րդ կետի առաջին պարբերությունում «Աստանայի» բառը փոխարինել «Նուր-Սուլթանի» բառով.

41-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

«41. Յուրաքանչյուր ամիս՝ հաշվետու ամսին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը, լիազորված մարմինը Հանձնաժողով է ուղարկում սույն Արձանագրության 40-րդ կետով հաստատված տեղեկատվությունը` աճողական ցուցանիշով օրացուցային տարվա սկզբից:».

Լրացնել նոր՝ 411-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

«411. Սույն Արձանագրության 40-րդ և 41-րդ կետերում նշված տեղեկատվությունը ուղարկվում է էլեկտրոնային եղանակով` օգտագործելով Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը».

43-րդ կետի առաջին պարբերությունում «40-րդ և 41-րդ կետերով» բառերը փոխարինել «40-րդ կետով» բառերով։

9) Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 8-րդ հավելված)՝

2 կետում`

վեցերորդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

««ներմուծման քվոտա» - Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ծավալը (բնական և (կամ) արժեքային արտահայտմամբ), որից ավել լինելու դեպքում ապրանքը Միության մաքսային տարածք չի մատակարարվում,».

երեսուներեքերորդ պարբերությունում «որոշակի ծավալի սահմանում» բառերը փոխարինել «ծավալը (բնական և (կամ) արժեքային արտահայտմամբ).» բառերով.

74-րդ կետի երկրորդ պարբերությունը «առևտրային փորձ» բառերից հետո լրացնել «արտասահմանյան արտադրողների և անդամ պետությունների արտադրողների և նման արտադրողների միջև մրցակցությունը» բառերով.

105-րդ կետի առաջին պարբերությունում «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում,» բառերը փոխարինել «համացանցում Միության պաշտոնական կայքում» բառերով.

130-րդ կետի 4-րդ ենթակետի առաջին նախադասության մեջ «մատակարարվում են» բառը փոխարինել «չեն մատակարարվում» բառերով.

170-րդ կետի առաջին պարբերության մեջ «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում,» բառերը փոխարինել «համացանցում Միության պաշտոնական կայքում» բառերով։

190-րդ կետում`

2-րդ ենթակետում «միջոց» բառը փոխարինել «միջոցներ,» բառով.

3-րդ ենթակետում «անվանում» բառը փոխարինել «անվանումներ» բառով.

201-րդ կետի առաջին պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Սույն Արձանագրության 110-րդ, 111-րդ, 114-120-րդ, 175-րդ և 179-185-րդ կետերի համաձայն ուսումնասիրություն անցկացնելու դեպքում դիմումատուն կարող է դիմումը հետ վերցնել կա՛մ նախքան ուսումնասիրություն սկսելը, կա՛մ դրա անցկացման ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև ուսումնասիրություն անցկացնող մարմնի կողմից տեղեկացումը, սույն Արձանագրության 224-րդ և 230-րդ կետերի համաձայն, ուսումնասիրության արդյունքների հիման վրա արված եզրակացությունների մասին շահագրգիռ անձանց տեղեկացնելը».

204-րդ կետում «Պայմանագրով նախատեսված պաշտոնական աղբյուրներում» բառերը փոխարինել «համացանցում Միության պաշտոնական կայքում» բառերով.

242-րդ կետի չորրորդ պարբերությունը լրացնել «(հատուկ պաշտպանական քննության անցկացման դեպքում) կամ նմանատիպ ապրանքի (հակագնագցման կամ փոխհատուցման քննության անցկացման դեպքում)» բառերով.

272-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ նախադասության մեջ «վերանայվել» բառը փոխարինել «վերանայված է» բառերով։

10) Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 9-րդ հավելված)՝

3-րդ կետի իններորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

5-րդ կետի տասներորդ պարբերությունից հետո ավելացնել նոր պարբերություն` հետևյալ բովանդակությամբ.

«Միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության վերաբերյալ հայտարարագրերի գրանցումը կատարվում է ըստ Հանձնաժողովի կողմից հաստատված կարգի:

Միության տեխնիկական կանոնակարգերում գնահատման մարմինների կողմից համապատասխանության գնահատման աշխատանքների անցկացման վերաբերյալ համապատասխանության պահանջների սահմանումով (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմիններ և այլն) փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)), որոնք ներառված են Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական գրանցամատյանում, նման աշխատանքները դիմորդի ընտրությամբ կատարվում են համապատասխանության գնահատմամբ զբաղվող ցանկացած մարմնում, որոնք ունեն հավատարմագրում պահանջվող ոլորտի գործող հավաստագիր և ընդգրկված են տվյալ գրանցամատյանում.»։

11) Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների իրականացման մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 12-րդ հավելված)՝

2-րդ կետի հինգերորդ պարբերությունը «անասնաբուժության» բառից հետո լրացնել «կամ երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից» բառերով, «ենթակա» բառից հետո լրացնել «ներմուծման» բառով,».

17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Անասնաբուժական վերահսկողության (հսկողություն) ենթակա անդամ պետությունների միջև փոխադրման համար Միություն ապրանքների նկատմամբ անասնաբուժական սերտիֆիկատների ձևերը, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ` անասնաբուժական սերտիֆիկատներ մաքսային տարածք մուտք գործելու համար ձևերը` նախատեսված միասնական անասնաբուժություն (անասնաբուժասանիտարական) պահանջներին համապատասխան հաստատվում են Հանձնաժողովի կողմից:»։

12) Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն անցկացնելու մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 14-րդ հավելված).

4-րդ կետի 5-րդ ենթակետը լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Նման համաձայնեցման կարգը հաստատում է Հանձնաժողովը».

5-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ բովանդակությամբ.

1) յուրաքանչյուր անդամ պետության տնտեսությանն ուղղված ուղղակի ներդրումների ծավալը՝ հաշվարկված զտահիմքով (մաքուր հիմքով), (ԱՄՆ դոլարով)».

2) ազգային տնտեսության մեջ յուրաքանչյուր անդամ պետությունից ստացված, ուղղակի ներդրումների ծավալը՝ հաշվարկված զտահիմքով (մաքուր հիմքով), (ԱՄՆ դոլարով)։

13) Ծառայությունների առևտրի, հիմնադրման, գործունեության և ներդրումների իրականացման մասին Արձանագրության 75-րդ կետի 2-րդ ենթակետը հանել, (նշված Պայմանագրի 16-րդ հավելված)։

14) Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 19-րդ հավելված)՝

2-րդ կետի 9-րդ ենթակետում «պաշտպանվում են անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերով» բառերը փոխարինել «որի նկատմամբ հասանելիությունը սահմանափակված է` համաձայն անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի» բառերով.

4-րդ կետի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.

10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հանձնաժողովն իրականացնում է՝

1) Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների առկայության մասին դիմումների (նյութերի) ուսումնասիրություն, որոնք բացասաբար են ազդում կամ կարող են բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ դիմումների ուսումնասիրություն).

2) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների քննության անցկացում (այսուհետ՝ քննության անցկացում).

3) անդամ պետությունների լիազոր մարմինների, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների), անդամ պետությունների իշխանության մարմինների, ֆիզիկական անձանց պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի հարուցում և ուսումնասիրություն, որոնք բացասաբար են ազդում կամ կարող են բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ գործի ուսումնասիրություն).

4) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հանգեցնող գործողություններ իրականացնելու անթույլատրելիության մասին նախազգուշացումների, վճռի ընդունում (այսուհետ՝ նախազգուշացում), ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) համար պարտադիր կատարման ենթակա որոշումների ընդունում, այդ թվում՝

անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) նկատմամբ տուգանքի տեսքով պատասխանատվության միջոցների կիրառման մասին՝ Պայմանագրի XVIII բաժնով և սույն Արձանագրությամբ նախատեսված դեպքերում.

մրցակցության ընդհանուր կանոնների խախտման դադարեցման, դրանց խախտման հետևանքների վերացման, մրցակցության ապահովմանն ուղղված գործողությունների իրականացման մասին.

այնպիսի գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք կարող են խոչընդոտ հանդիսանալ մրցակցության առաջացման համար և (կամ) կարող են հանգեցնել անդրսահմանային շուկայում մրցակցության սահմանափակման, վերացման և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման՝ Պայմանագրի XVIII բաժնով և սույն Արձանագրությամբ նախատեսված դեպքերում.

5) տալիս է նախազգուշացում անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտներին (շուկայում գործող սուբյեկտներին), ինչպես նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք չեն հանդիսանում տնտեսվարող սուբյեկտներ (շուկայում գործող սուբյեկտներ), այնպիսի գործողությունների (անգործության) դադարեցման անհրաժեշտության մասին, որոնք ունեն մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ, և (կամ) այդպիսի խախտումների առաջացմանը նպաստող պատճառների և պայմանների վերացման մասին և այդպիսի գործողությունների (անգործության) հետևանքների վերացման միջոցառումների ձեռնարկման մասին (այսուհետ՝ նախազգուշացում).

6) (անհրաժեշտության դեպքում) խորհրդակցությունների անցկացում անդամ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և այլ անձանց ներգրավելու հնարավորությամբ.

7) տեղեկատվության հարցում և ստացում անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից և կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ գաղտնի տեղեկատվության ստացում, որն անհրաժեշտ է անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ վերահսկողական լիազորություններ իրականացնելու համար.

8) յուրաքանչյուր տարի անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխման ուղղությամբ կիրառվող միջոցների մասին տարեկան հաշվետվության ներկայացում Միջկառավարական խորհրդին և հաստատված հաշվետվության տեղադրում համացանցում՝ Միության պաշտոնական կայքում.

9) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին ուսումնասիրված գործերով ընդունված որոշումների տեղադրում համացանցում՝ Միության պաշտոնական կայքում.

10) այլ լիազորություններ, որոնք անհրաժեշտ են Պայմանագրի XVIII բաժնի և սույն Արձանագրության դրույթների իրականացման համար:»։

11-րդ կետում՝

առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Դիմումների ուսումնասիրության կարգը, քննություն անցկացնելու կարգը, գործի ուսումնասիրության կարգը, ինչպես նաև նախազգուշացում տալու կարգը հաստատվում են Հանձնաժողովի կողմից: Մրցակցության իրավիճակի վերլուծության արդյունքները, որոնք իրականացվել են Հանձնաժողովի կողմից գործն ուսումնասիրելու նպատակով, ներառվում են գործի ուսումնասիրության արդյունքների հիման վրա Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշման մեջ՝ բացառությամբ գաղտնի տեղեկատվության:».

լրացնել նոր պարբերություններով՝ հետևյալ բովանդակությամբ.

«անդրսահմանային շուկաներում մրցակցության իրավիճակի և անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխման ուղղությամբ կիրառվող միջոցների վերաբերյալ հաշվետվության պատրաստման կարգը.

տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտների) կողմից Պայմանագրի 76-րդ հոդվածի 3-5-րդ կետերի համաձայն անթույլատրելի համաձայնություն կնքելու, ինչպես նաև մասնակցելու մասին կամավոր հայտարարության դեպքում պատասխանատվությունից ազատման կարգը:».

12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Դիմումների ուսումնասիրության, քննության անցկացման, Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի նյութերի նախապատրաստման և նախազգուշացումներ տալու ապահովումն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազոր կառուցվածքային ստորաբաժանում):».

13-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Դիմումի ուսումնասիրության, քննության անցկացման, գործի ուսումնասիրության, նախազգուշացում տալու հարցի ուսումնասիրության ժամանակ Հանձնաժողովի լիազոր կառուցվածքային ստորաբաժանումն անհրաժեշտ տեղեկատվությունը պահանջում է անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից ու կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից:».

Լրացնել 131-134 կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«131. Դիմումի ուսումնասիրության շրջանակներում, բացառությամբ սույն Արձանագրության 132–րդ կետով սահմանված դեպքերի, այնպիսի գործողությունների կանխարգելման նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության անթույլատրելիության, սահմանափակման, վերացման, Հանձնաժողովի Կոլեգիայի անդամը, որը համակարգում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը, նախազգուշացում է տալիս անդամ պետության տնտեսավարող սուբյեկտին (շուկայում գործող սուբյեկտին), ինչպես նաև ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք չեն հանդիսանում տնտեսավարող սուբյեկտ (շուկայում գործող սուբյեկտ):

Նախազգուշացումը նախապատրաստելու, տալու, ուղարկելու և դրա կատարման ժամկետը երկարաձգելու ընթացակարգը սահմանվում է դիմումների ուսումնասիրության կարգով:

132. Նախազգուշացումը չի տրվում հետևյալ դեպքերից մեկի պարագայում.

1) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև Պայմանագրի 76-րդ հոդվածով արգելված համաձայնությունների նշանների բացահայտման.

2) ապրանքի մենաշնորհային բարձր կամ ցածր գնի պահպանման, կարգավորման մասով տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) գերիշխող դիրքի չարաշահման նշանների բացահայտման.

3) տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) գործողություններում (անգործության մեջ) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշանների բացահայտման, որոնց մասով նախորդող 24 ամիսների ընթացքում նախազգուշացում է տրվել, կամ գործի ուսումնասիրության արդյունքներով որոշում է կայացվել:

133. Նախազգուշացումը նախազգուշացման մեջ նշված ժամկետում ենթակա է պարտադիր ուսումնասիրության այն անձի կողմից, ում այն տրվել է:

Այն անձը, ում տրվել է նախազգուշացումը, այն կատարելու համար սահմանված ժամկետի ավարտման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է Հանձնաժողովին նախազգուշացման կատարման մասին (ծանուցմանը պետք է կցված լինեն հաստատող փաստաթղթեր):

Անձի պատճառաբանված միջնորդությամբ, ում նախազգուշացում է տրվել, և բավարար հիմքերի առկայության պարագայում, երբ կարելի է ենթադրել, որ սահմանված ժամկետում նախազգուշացումը հնարավոր չէ կատարել, նշված ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, ով համակարգում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը:

Նախազգուշացումը սահմանված ժամկետում կատարելու դեպքում քննություն չի անցկացվում, և անձը, ով կատարել է նախազգուշացումը, մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար չի ենթարկվում պատասխանատվության տուգանքի տեսքով:

Այն դեպքում, երբ նախազգուշացումը չի կատարվում սահմանված ժամկետում, Հանձնաժողովը նշված ժամկետի լրանալուց հետո՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննություն անցկացնելու վճիռ է կայացնում:

134. Մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման նպատակով Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որը համակարգում է մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը, զգուշացում է տալիս տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձանց:

Տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձին, ինչպես նաև ֆիզիկական անձանց զգուշացում տալու հիմք է հանդիսանում այդպիսի անձանց հրապարակային հայտարարությունը անդրսահմանային շուկաներում նախատեսվող վարքագծի մասին, եթե նման վարքագիծը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման, և, ընդ որում, բացակայում են քննություն սկսելու մասին հիմքերը:»։

57-րդ կետի առաջին պարբերությունում «Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումների ուսումնասիրության, Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման քննության անցկացման ժամանակ, Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործերի ուսումնասիրության» բառերը փոխարինել «դիմումների ուսումնասիրության, քննության անցկացման, գործերի ուսումնասիրության ժամանակ» բառերով։

58-րդ կետի տասներորդ պարբերությունում «մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին», «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը հանել։

59-րդ կետում «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը հանել։

61-րդ կետի առաջին պարբերությունում, 74-րդ և 78-րդ կետերում «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը, համապատասխան թվում, և «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» բառերը հանել;

 15) Անդամ պետությունների միջև էլեկտրական էներգիայի (հզորության) միջպետական փոխանցման իրականացման Մեթոդաբանության մեջ (նշված Պայմանագրի 21-րդ հավելված)՝

1-ին բաժնում՝

1.3.1-ին ենթակետում «Ռուսաստանի Դաշնության սակագների հարցերով Դաշնային ծառայություն (Ռուսաստանի ՍԴԾ)» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հարցերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և սպառման ամփոփ կանխատեսումների հաշվեկշիռը ձևավորելու իրավասու մարմին,» բառերով.

1.3.2-րդ ենթակետում «Ռուսաստանի ՍԴԾ-ի» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների հարցերով էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության և սպառման ամփոփ կանխատեսումների հաշվեկշիռը ձևավորելու իրավասու մարմին,» բառերով.

8-րդ բաժնի երրորդ պարբերությունում «մաքսային սահման» բառերից հետո ավելացնել «Միության և (կամ) մյուս անդամ պետությունների հետ անդամ պետության պետական սահման» բառերը։

16) Համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության մասին Արձանագրության մեջ (նշված Պայմանագրի 24-րդ հավելված)՝

Եվրասիական տնտեսական միության արտաքին սահմանին տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողության իրականացման մասին Կարգում (նշված Արձանագրության 1-ին հավելված)՝

1-ին կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն Կարգը չի կիրառվում այն անդամ պետությունում, որն ընդհանուր ցամաքային սահման չունի մյուս անդամ պետությունների հետ».

11-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնող մարմինը, որը անցակետում իրականացնում է ծանուցման կատարման ստուգումը, ստուգման արդյունքների մասին տեղեկատվությունը ներմուծում է տեղեկատվական բազա և տվյալ տեղեկատվությունն ուղարկում է ծանուցում տրամադրող տրանսպորտային (ավտոմոբիլային) հսկողություն իրականացնող մարմնին:»։

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ծառայությունների հասանելիության Կանոնների 30-րդ կետը (նշված Արձանագրության 2-րդ հավելվածի 1-ին հավելված) շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. Գնացքների երթևեկության նորմատիվ ժամանակացույցը իրականացվում և դադարեցվում է այն ժամկետներում, որոնք սահմանված են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների երկաթուղային տրանսպորտի հարցերով Խորհրդի որոշումներով.»։

17) Արտադրության սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին Արձանագրության 2-րդ կետի երկրորդ պարբերությունում (նշված Պայմանագրի 28-րդ հավելված) և գյուղատնտեսության պետական աջակցության միջոցների մասին Արձանագրության 2-րդ կետի երկրորդ պարբերությունում (նշված Պայմանագրի 29-րդ հավելված) «Աստանայի և Ալմաթիի» բառերը փոխարինել «Նուր-Սուլթան, Ալմաթի և Շիմկենթ» բառերով»:

              

Հոդված 2

                    

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ավանդապահի ստանալու օրվանից:

Կատարված է Երևան քաղաքում 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, մեկ բնօրինակով՝ ռուսերեն:

Սույն Արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն Արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը:

Հայաստանի
Հանրապետության կողմից

Բելառուսի

Հանրապետության կողմից

Ղազախստանի
Հանրապետության կողմից

Ղրղզստանի
Հանրապետության կողմից

Ռուսաստանի
Դաշնության կողմից

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան