Գլխավոր տեղեկություն
Номер
ԱԺՈ-194-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (06.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.21/16(750) Հոդ.414
Принят
ՀՀ Ազգային ժողով
Дата принятия
06.04.2010
Подписан
ՀՀ ԱԺ նախագահ
Дата подписания
06.04.2010
Дата вступления в силу
06.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

     

1. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Նռանյան
Վ. Հովհաննեսյան
Ա. Մինասյան
Ա. Շահբազյան
Ռ. Առաքելյան
04.02.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

     

2. ա) «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
բ) «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին
գ) «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

Կառավարություն
08.02.2010

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

     

3. ա) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»
ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին
բ) «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
գ) «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»
ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին
դ) «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ա. Բաբլոյան
 Գ. Սահակյան
 Մ. Մինասյան
 Գ. Մինասյան
 Ա. Դավթյան
 Հ. Հակոբյան (024)
 Կ. Աճեմյան
16.02.2010

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

     

4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ԱԺ պատգամավոր
Դ. Հարությունյան
17.11.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

5. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»
ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
04.02.2010

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով

     

6. «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին»
ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

Կառավարություն
09.12.2009

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով

     

7. ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ռ. Պետրոսյան
 Վ. Բոստանջյան
 Ա. Դավթյան
05.02.2010

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

8. ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Ս. Նիկոյան
Հ. Սահակյան
29.12.2009

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Ներկայացնողը

Գլխադասային հանձնաժողովը

     

1. «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին

Կառավարություն
31.03.2010

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի
մշտական հանձնաժողով

     

2. ա) «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ
և փոփոխություններ կատարելու մասին
բ) «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին

ԱԺ պատգամավորներ
Վ. Հովհաննեսյան
Ա. Ռուստամյան
Ա. Շահբազյան
 Ա. Մինասյան
15.02.2010

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

     

3. Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2009թ. գործունեության մասին հաղորդում

Հեռուստատեսության
և ռադիոյի ազգային հանձնաժողով 24.03.2010

Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

     

4. 2009 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին
տարեկան զեկույց

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
19.03.2010

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

     

5. ՀՀ միջազգային պայմանագրերի վավերացում

   

ա) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը վավերացնելու մասին (1 հոկտեմբերի 1998թ.,
ք. Մոնրեալ)

ՀՀ Նախագահ
30.03.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

բ) «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրությունը վավերացնելու մասին (29 սեպտեմբերի 1995թ.,
ք. Մոնրեալ)

ՀՀ Նախագահ
30.03.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

գ) «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջև մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին (8 նոյեմբերի 2007թ.,
ք. Դամասկոս)

ՀՀ Նախագահ
30.03.2010

Արտաքին հարաբերությունների
մշտական հանձնաժողով

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

6 ապրիլի 2010 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-194-Ն