Գլխավոր տեղեկություն
Номер
N 221-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (02.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
01.04.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
01.04.2010
Дата вступления в силу
02.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

1 ապրիլի 2010 թվականի N 221-Ա

 

Ս. ՄԽԻԹԱՐՅԱՆԻ` ՍՈՉԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության շրջանակներում «Լայնածավալ աղետների պայմաններում կապի սպաների ցանցի գործունեության կազմակերպում» խորագրով ուսումնավարժությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետ Ս. Մխիթարյանի` 2010 թվականի մարտի 1-2-ը Սոչի (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել Հայաuտանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտաuահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Մխիթարյանի՝ Սոչի գործուղման հետ կապված կեցության և սննդի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության օպերատիվ կառավարման վարչության պետ Ս. Մխիթարյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Սոչի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. ապրիլի 1

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան