ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մայիսի 2010 թվականի N 660-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՍԱՐԱՆԻՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 600-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2010 թվականի մայիսի 10-ից մինչև 2010 թվականի հունիսի 30-ը ներառյալ ներմուծվող 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից` համաձայն N 1 հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013 թվականի մայիսի 10-ը:
2. Հավանություն տալ «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքվելիք պայմանագրի նախագծին` համաձայն N 2 հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ՍԱՐԱՆԻՍՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ սույն որոշման 2-րդ կետով հավանության արժանացած պայմանագրի կնքումը:
4. Սույն որոշման N 1 հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 660-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՍԱՐԱՆԻՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Մոդելը |
Չափի միավորը |
Քանակը |
Արտահանման |
Արժեքը(դրամ) |
Ներմուծման ժամկետը | |
տարի |
Եռամս-յակ | ||||||||
1. |
847529000 |
Հալված ապակու ուղի |
BLQL660-5070 |
հատ |
1 |
Չինաստան |
13205500 |
2010 |
II եռամս. |
2. |
847529000 |
Հալված ապակու սնուցող սարք |
BLD660-180 |
հատ |
1 |
Չինաստան |
5005000 |
2010 |
II եռամս. |
3. |
847529000 |
Մեքենայի կառավարման համակարգ |
DSTF |
հատ |
1 |
Չինաստան |
9625000 |
2010 |
II եռամս. |
4. |
847529000 |
Ապակե տարա փոխադրիչ սարք |
BLHD-542C |
հատ |
1 |
Չինաստան |
1347500 |
2010 |
II եռամս. |
5. |
847529000 |
Ապակե տարա հրիչ սարք |
BLDT1800A |
հատ |
1 |
Չինաստան |
2733500 |
2010 |
II եռամս. |
6. |
847529000 |
Կոնվեյեր (conveyor) |
BLLH1800 |
հատ |
1 |
Չինաստան |
1386000 |
2010 |
II եռամս. |
7. |
841780850 |
Ապակե տարաների թրծման վառարան |
BLMQ1800 |
հատ |
1 |
Չինաստան |
18865000 |
2010 |
II եռամս. |
8. |
846490800 |
Ապակե տարան սառը վիճակում լաքապատող սարք |
BLJT1800 |
հատ |
1 |
Չինաստան |
3272500 |
2010 |
II եռամս. |
9. |
846490800 |
Ապակե տարան տաք վիճակում լաքապատող սարք |
BLRTA |
հատ |
1 |
Չինաստան |
3272500 |
2010 |
II եռամս. |
10. |
842839900 |
Հոսքագծերի համակարգ կուտակիչ սեղանով |
P3-18 |
հատ |
1 |
Չինաստան |
11704000 |
2010 |
II եռամս. |
11. |
842890950 |
Շիշ դասավորող սարք |
TM21 |
հատ |
1 |
Չինաստան |
12705000 |
2010 |
II եռամս. |
12. |
847982000 |
Խառնիչ |
BLLM |
հատ |
1 |
Չինաստան |
1232000 |
2010 |
II եռամս. |
13. |
847982000 |
Գրանուլյատոր |
BLPL900 |
հատ |
1 |
Չինաստան |
9625000 |
2010 |
II եռամս. |
14. |
842240000 |
Փաթեթավորող սարք |
BQ1 |
հատ |
1 |
Չինաստան |
7315000 |
2010 |
II եռամս. |
15. |
841459800 |
Հովացնող օդափոխիչ |
10-24-001N8F-4 |
հատ |
2 |
Չինաստան |
4158000 |
2010 |
II եռամս. |
16. |
841480800 |
Կոմպրեսոր` իր 3 տարողություններով |
GA132-7.5 |
հատ |
1 |
Չինաստան |
14225750 |
2010 |
II եռամս. |
17. |
841939900 |
Չորացուցիչ |
25F |
հատ |
1 |
Չինաստան |
1925000 |
2010 |
II եռամս. |
18. |
841410200 |
Վակուումային պոմպ |
2BV5 131-OKC |
հատ |
2 |
Չինաստան |
3850000 |
2010 |
II եռամս. |
19. |
690290000 |
Հրակայուն աղյուս |
տոննա |
1028 |
Չինաստան |
206955595 |
2010 |
II եռամս. | |
20. |
381600000 |
Շամոտի փոշի |
տոննա |
24,78 |
Չինաստան |
6824125 |
2010 |
II եռամս. | |
21. |
903210200 |
Վառարանի կառավարման համակարգ |
հատ |
1 |
Չինաստան |
30800000 |
2010 |
II եռամս. | |
22. |
847149000 |
Կառավարման համակարգ |
հատ |
1 |
Չինաստան |
18480000 |
2010 |
II եռամս. | |
23. |
842832000 |
Էլեվատոր (rail elevator) |
հատ |
1 |
Չինաստան |
1540000 |
2010 |
II եռամս. | |
24. |
842832000 |
Էլեվատոր (bսcket elevator) |
հատ |
2 |
Չինաստան |
10164000 |
2010 |
II եռամս. | |
25. |
842839200 |
Էլ. պադյոմնիկ (electric hoister) |
հատ |
2 |
Չինաստան |
3080000 |
2010 |
II եռամս. | |
26. |
847982000 |
Խառնիչ (mixer) |
հատ |
1 |
Չինաստան |
5082000 |
2010 |
II եռամս. | |
27. |
842839900 |
Կոնվեյեր |
հատ |
2 |
Չինաստան |
5775000 |
2010 |
II եռամս. | |
28. |
842890910 |
Բեռնաթափիչ |
հատ |
15 |
Չինաստան |
6930000 |
2010 |
II եռամս. | |
29. |
847982000 |
Նախնական խառնիչ |
հատ |
1 |
Չինաստան |
693000 |
2010 |
II եռամս. | |
30. |
842139900 |
Փոշեհավաք |
հատ |
1 |
Չինաստան |
1713250 |
2010 |
II եռամս. | |
31. |
847420900 |
Ջարդիչ (հսmmer crսsհer) |
հատ |
1 |
Չինաստան |
2695000 |
2010 |
II եռամս. | |
32. |
842382 |
Կշռող համակարգ |
հատ |
2 |
Չինաստան |
17402000 |
2010 |
II եռամս. | |
33. |
842720 |
Ավտոամբարձիչ (կառ) |
CPCD30N-RG5 |
հատ |
1 |
Չինաստան |
5505500 |
2010 |
II եռամս. |
34. |
842290900 |
Փաթեթավորող սարքի մասեր |
հատ |
6 |
Չինաստան |
3503500 |
2010 |
II եռամս. | |
35. |
701710000 |
Ապակե գործիքներ |
կգ |
10 |
Չինաստան |
1020250 |
2010 |
II եռամս. | |
36. |
382200000 |
Անալիզի ռեագենտներ |
կգ |
12 |
Չինաստան |
943250 |
2010 |
II եռամս. | |
37. |
9024-9032 |
Ապակե տարայի և հումքի խտության, ջերմադիմացկունության, ջերմաստիճանի, ճնշման, չափերի, հաստության, ամրության, փափկության ստուգման սարքեր |
հատ |
11 |
Չինաստան |
16739800 |
2010 |
II եռամս. | |
Ընդամենը |
471298520 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 660-Ա որոշման |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N
«ՍԱՐԱՆԻՍՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երևան |
_______ 2010թ. |
Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն), ի դեմս ___________, մի կողմից, և «Սարանիստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, ի դեմս ________________(այսուհետ` ընկերություն), մյուս կողմից (նախարարությունը և ընկերությունը միասին հիշատակելու դեպքում, այսուհետ` կողմեր) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 660-Ա որոշումը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` պայմանագիր) հետևյալի մասին.
1. Պայմանագրի առարկան
Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածով սահմանված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգը հաստատելու մասին» N 600-Ն որոշմամբ սահմանված կարգով ընտրված ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրով (այսուհետ` ծրագիր) նախատեսված աշխատանքները, իսկ նախարարությունը պարտավորվում է իր իրավասությունների շրջանակներում աջակցել ընկերությանը ծրագրի իրականացման գործընթացում:
2. Կողմերի իրավունքներն ու պարտավորությունները
2.1. Նախարարությունը պարտավոր է`
2.1.1. կատարել ծրագրի իրականացման մոնիթորինգ:
2.2. Նախարարությունն իրավունք ունի`
2.2.1. կատարելու ընկերության կողմից իրականացվող ծրագրի նկատմամբ վերահսկողություն.
2.2.2. պահանջելու ընկերությունից ներկայացնել պայմանագրի 3.6-րդ կետով սահմանված հաշվետվությունները:
2.3. Ընկերությունը պարտավոր է`
2.3.1. մինչև 2010 թվականի հոկտեմբերի 1-ը ավարտել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացված ներդրումային ծրագրում նշված` ապակե տարաների արտադրության ընդլայնման կազմակերպումը.
2.3.2. պայմանագրի 2.3.1-ին ենթակետով նշված ծրագրի շրջանակներում ստեղծել առնվազն 60 նոր աշխատատեղ` ապահովելով նրանց մոտ 114 հազ. դրամ միջին աշխատավարձով.
2.3.3. հարկային պարտավորությունները և սոցիալական ապահովության վճարներն ավելացնել աշխատողների թվի և արտադրանքի իրացման ծավալների ավելացմանը համապատասխան.
2.3.4. կատարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ տրված ցուցումները.
2.3.5. իրականացնել ծրագրով նախատեսված այլ անհրաժեշտ աշխատանքներ:
2.4. Ընկերությունն իրավունք ունի`
2.4.1. ինքնուրույն որոշելու ծրագրի իրականացման մեխանիզմները.
2.4.2. ծրագրի իրականացմանը ներգրավելու այլ կազմակերպությունների և անհատ փորձագետների, որոնց կողմից իրականացվող աշխատանքների որակի պատասխանատվությունը կրում է ընկերությունը:
3. Հաշվետվություն և մոնիթորինգ
3.1. Ընկերության կողմից ծրագրի իրականացման նախնական, ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացվում է մոնիթորինգ:
3.2. Նախարարությունը ցանկացած ժամանակ կարող է իրականացնել ծրագրի շրջանակներում մոնիթորինգ, ինչպես նաև ուսումնասիրել ընկերության կողմից իրականացված մոնիթորինգը և ծրագրին առնչվող ցանկացած փաստաթղթեր ու նյութեր:
3.3. Մոնիթորինգի ընթացքում բացահայտված թերացումների և բացթողումների շտկման նպատակով նախարարության կողմից ընկերությանը տրվում են ցուցումներ և կատարվում են առաջարկություններ:
3.4. Նախարարության կողմից իրականացվող մոնիթորինգի ընթացքում ընկերությունից կարող են պահանջվել գրավոր և բանավոր պարզաբանումներ և բացատրություններ:
3.5. Մոնիթորինգն իրականացվում է ծրագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը գնահատելու նպատակով:
3.6. Ընկերությունը նախարարություն է ներկայացնում եռամսյակային, կիսամյակային և տարեկան հաշվետվություններ (տեքստային և ֆինանսական):
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Ընկերությունը պայմանագրով և ծրագրով սահմանված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, նախարարության վերահսկողությունից խուսափելու դեպքում, նախարարությունն իրավունք ունի միակողմանի լուծելու պայմանագիրը և պահանջելու ընկերությունից վճարելու հետաձգված` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 660 -Ա որոշման N1 հավելվածով սահմանված` ընկերության կողմից ներմուծվող ապրանքների ընդհանուր գումարից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը՝ ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը` «Ավելացված արժեքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4.2. Կողմերը համաձայնվում են պայմանագրի շուրջ ծագող տարաձայնությունները կարգավորել բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում վեճերը լուծվում են դատական կարգով:
5. Պայմանագրի գործողության ժամկետը
5.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև ծրագրի պատշաճ իրականացման ավարտը:
5.2. Ծրագիրը համարվում է կատարված պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման դեպքում:
6. Անհաղթահարելի ուժի ազդեցություն (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
Պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության հետևանքով, որը ծագել է պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
7. Եզրափակիչ դրույթներ
7.1. Պայմանագրում կատարվող փոփոխությունները կամ լրացումներն իրավաբանական ուժ ունեն, եթե կազմված են գրավոր և ստորագրված են կողմերի կողմից:
7.2. Պայմանագրով չնախատեսված հարաբերությունները ենթակա են կարգավորման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7.3. Պայմանագիրը կնքված է հայերենով` 2 օրինակով, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկ օրինակ:
8. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|