Գլխավոր տեղեկություն
Номер
N 158-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
10.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
10.03.2010
Дата вступления в силу
11.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

10 մարտի 2010 թվականի N 158-Ա

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԲԱԶՄԱԶԳ ՏԵՍՉԱԿԱՆ ԽՄԲԻ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՇՐՋԱՆԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1999 թվականին Վիեննայում ստորագրված փաստաթղթի շրջանակներում նշված շրջանի տեսչություն իրականացնելու նպատակով Թուրքիայի Հանրապետության գլխավորած բազմազգ տեսչական խմբի (5 մարդ) 2010 թվականի փետրվարի 14-17-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, սննդի և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ 785500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 10

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան