«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2002 թվականի N 1315-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը վերակազմավորման ձևով վերակազմակերպել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության: (1-ին կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)
3. «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե» և «է» կետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը: (3-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)
(4-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)
5. Թույլատրել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) բարձրագույն, միջին և հետբուհական մասնագիտական, ինչպես նաև լրացուցիչ կրթության կազմակերպում.
բ) օտարերկրյա դիմորդների նախապատրաստական կրթության կազմակերպում.
գ) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.
դ) գիտահետազոտական աշխատանքների իրականացում.
ե) ուսումնագիտաարտադրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
զ) հրատարակչական-տպագրական գործունեության ծավալում և դրա արդյունքների իրացում.
է) սովորողների և աշխատողների հանրային սննդի կազմակերպում.
ը) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման և այլ դասընթացների կազմակերպում.
թ) հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպում և սպասարկում.
ժ) սովորողների և աշխատողների հանգստի կազմակերպում.
ժա) ուսումնամարզաառողջարարական մշակութային գործունեության ծավալում:
(5-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն, լրաց. 27.08.09 N 1015-Ն)
6. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնօրինության գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, ինչպես նաև թանկարժեք մետաղների, թանկարժեք քարերի և դրանցից պատրաստված իրերի և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի:
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի տնօրինության շենքերը, շինությունները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված կարգով իրենց սպասարկման հողատարածքներով, ինչպես նաև թանկարժեք մետաղները, թանկարժեք քարերը և դրանցից պատրաստված իրերը և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքն ամրացնել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` անհատույց օգտագործման իրավունքով:
(6-րդ կետը լրաց. 09.06.05 N 888-Ն, փոփ. 15.09.05 N 1717-Ն, լրաց. 13.05.10 N 654-Ն)
7. Սահմանել, որ`
ա) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված բյուջետային ծախսերի նախահաշիվների հիման վրա` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների, դրանց տնտեսագիտական բովանդակությանը համապատասխան:
Նշված հատկացումները Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերակազմակերպումից հետո ներառվում են Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրերում.
բ) մինչև վերակազմակերպումը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանին թեմատիկ ֆինանսավորման մասով հատկացումները տրամադրվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրերի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունք ներկայացված վճարման հանձնարարագրերի ու կանխիկ գումարի ստացման հայտերի հիման վրա` առանց լրացուցիչ հիմնավորող փաստաթղթերի ներկայացման.
գ) Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվում են «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժէ» կետին համապատասխան: (7-րդ կետը փոփ. 15.09.05 N 1717-Ն)
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Ա. Մարգարյան |
|
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(հավելվածն ուժը կորցրել է 15.09.05 N 1717-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2011, N 781-Ն | 20.06.2011, N 1315-Ն | |
13.05.2010, N 654-Ն | 19.06.2010, N 1315-Ն | |
27.08.2009, N 1015-Ն | 17.09.2009, N 1315-Ն | |
15.09.2005, N 1717-Ն | 17.11.2005, N 1315-Ն | |
09.06.2005, N 888-Ն | 21.07.2005, N 1315-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|