ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 ապրիլի 2010 թվականի N 238-Ա
Թ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԿՈՊԵՆՀԱԳԵՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին 2010 թվականի ապրիլի 14-16-ը գործուղել Կոպենհագեն (Դանիայի Թագավորություն)` Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվական աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Թ. Հակոբյանի՝ Կոպենհագեն գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Թ. Հակոբյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Կոպենհագեն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|