Գլխավոր տեղեկություն
Номер
N 208-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (31.03.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
30.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2010
Дата вступления в силу
31.03.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 

30 մարտի 2010 թվականի N 208-Ա

 

ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Մ. ԼԱՅՉԱԿԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հու-լիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

 Սլովակիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մ. Լայչակի գլխա­վորած պատվիրակության (15 մարդ)` 2010 թվականի մարտի 17-19-ը Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջո­ցա­ռումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև պատվիրակության` Հայաս­տանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում «Զվարթնոց» միջազգային օդանա­վա­կա­յանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրա­­մի­ջոցների և դրանց վառելիքի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշա­նվերների ձեռքբերման, կեցության և միջոցառումների իրականացման հետ կապված այլ ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախա­տեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գոր­ծերի նախա­րարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախա­րարու­թյան «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության ներկա­յաց­րած հաշվետվությունների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30

Երևան