ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 ապրիլի 2010 թվականի N 230-Ա
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Հայաստանի Հանրապետության տնտեսությունում նորարարական բնույթի մոտեցումների կիրառմանը նպաստելու, ինչպես նաև այդ բնագավառում ընդունվող իրավական ակտերի արդյունավետության բարձրացման, արդյունաբերության ճյուղերի (այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի) և գյուղատնտեսության զարգացման ծրագրերի ուսումնասիրության, տնտեսական նոր ծրագրերի մշակման հիմնարար չափանիշների ձևավորման նպատակով`
1. Ստեղծել գիտատեխնիկական խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ գիտատեխնիկական խորհրդի աշխատանքների ընթացքում ծրագրերի և նախագծերի քննարկման ժամանակ կարող են ներգրավվել նաև համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել գիտատեխնիկական խորհրդի աշխատակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ապրիլի 7-ի N 230-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Տ. Սարգսյան |
- ՀՀ վարչապետ (գիտատեխնիկական խորհրդի նախագահ) |
Ա. Մովսիսյան |
- ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար |
Ն. Երիցյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարար |
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Ա. Տեր-Մարտիրոսյան |
- փորձագետ |
Կ. Կարապետյան |
- «Տեխնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության ղեկավար, «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի աշխատող (համաձայնությամբ) |
Մ. Աբովյան |
- «Տեխնոլոջի Տրանսֆեր» ասոցիացիա» հասարակական կազմակերպության անդամ, «Նյութաբանություն» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ.Հասրաթյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Բաբայան |
- «Նեյրոն» գործարանի տնօրեն (համաձայնությամբ) |
Գ. Չուգասզյան |
- «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) |
Մ. Հերգնյան |
- «Տեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի նախագահ (համաձայնությամբ) |
Դ. Պետրոսյան |
- Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր-գիտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Մուսայելյան |
- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
30.11.2023, N 1195-Ա | 01.12.2023, N 230-Ա | |
03.05.2016, N 361-Ա | 04.05.2016, N 230-Ա | |
21.05.2013, N 364-Ա | 22.05.2013, N 230-Ա | |
07.03.2013, N 191-Ա | 08.03.2013, N 230-Ա | |
29.06.2010, N 483-Ա | 30.06.2010, N 230-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|