ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2010 թվականի N 608-Ն
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 15-րդ կետի 1-ին ենթակետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2010 թվականի ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.
2) «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող ստանդարտացման 2010 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2010 թ. մայիսի 25 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 608-Ն որոշման |
2010 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ
ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Ծրագրի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.
2) կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի մշակման համար` Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27 կազմակերպության կողմից իրականացվող արտադրանքների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը, այդ թվում` 10 ռազմական արդյունաբերության արտադրանքների: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի հայերենով: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ներկա համակարգչային տեխնիկան հնարավորություններ է տալիս կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը հիմնականում իրականացնել էլեկտրոնային տարբերակով, ապա դրանց ձևակերպմանը ներկայացվող անհրաժեշտ պահանջները պետք է սահմանվեն կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ազգային ստանդարտներով.
3) ստանդարտների ազգային ֆոնդի համալրումը նոր ստանդարտներով: Ստանդարտացման տեղեկատվական աշխատանքների արդյունքում հրատարակվող Հայաստանի Հանրապետության ստանդարտների կատալոգը և եռամսյակային տեղեկատուները:
II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի նպատակներն են`
1) ազգային ստանդարտների մշակումը.
2) ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցությունը և աշխատանքների կազմակերպումը.
3) ստանդարտացման ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպումը:
Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`
1) ազգային ստանդարտների ծրագրի միջոցով մշակվում են միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ստանդարտներ, որոնք կոչված են ապահովելու Հայաստանի Հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման ու մրցունակության բարձրացման նախադրյալները: Կիրառելով այդ ստանդարտները` հայրենական արտադրողները հնարավորություն կունենան ապահովելու տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները և արտադրել միջազգային շուկայում մրցունակ արտադրանք.
2) ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ համագործակցությունը և աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն է տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ Ստանդարտացման միջպետական խորհրդի և դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառել այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնել նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված և մատուցված ծառայությունների արտահանմանն ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային (Եվրամիության և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից` հանդիսանալով նշված միջազգային ստանդարտացման կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է անմասն չմնալ այդ կազմակերպությունների աշխատանքից և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին և տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցությանը.
3) ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման ծրագիրը հնարավորություն է տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու միջազգային, եվրոպական, միջպետական և այլ պետությունների, ինչպես նաև ազգային ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական ու մասնավոր ընկերություններին, անհատ ձեռնարկատերերին, քաղաքացիներին և բոլոր այլ շահագրգիռ անձանց ապահովելու անհրաժեշտ և պահանջված ստանդարտներով, խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ:
III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Ծրագրի իրականացման սկզբունքներն են`
1) ազգային ստանդարտները միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակեցումը.
2) ստանդարտացման միջազգային, եվրոպական և միջպետական կազմակերպությունների հետ ստանդարտացման աշխատանքների ակտիվացումը.
3) ստանդարտացման աշխատանքներին շահագրգիռ կողմերի մասնակցության ակտիվացումը, ինչպես նաև ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական աշխատանքների ծավալի ընդլայնումը:
IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ
1. Ստանդարտացման աշխատանքները
Միջազգային և եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացն ավելի կատարելագործելու նպատակով անհրաժեշտ է վերանայել «Միջազգային և տարածաշրջանային ստանդարտները որպես ազգային ստանդարտներ ընդունման կանոնները և մեթոդները» ազգային ստանդարտը` ներառելով ստանդարտների ուղղակի ընդունման այլ մեթոդներ` սահմանելով մեթոդների ընտրման չափանիշները: Ստանդարտացման աշխատանքների բարեփոխումների կարևոր ուղղություններից է գործող ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացման և դրանք միջազգային պահանջներին համապատասխանեցման աշխատանքները: Այս լայնամասշտաբ աշխատանքները կանոնակարգված կազմակերպելու համար կպահանջվի ստանդարտների տեխնիկական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի ստեղծում և աշխատանքների կազմակերպում: Համապետական խնդիրների լուծման գործընթացում ստանդարտացման դերի բարձրացման և այդ աշխատանքներում պետության աջակցությունն ապահովելու համար անհրաժեշտ է`
1) հաստատել ստանդարտացման հետագա զարգացման գերակա ուղղությունները միջնաժամկետ ժամանակահատվածում.
2) տնտեսության ճյուղերի զարգացման ծրագրերում (այդ թվում` պետական գնումների) ազգային ստանդարտների կիրառման մեխանիզմների մշակում.
3) ազգային ստանդարտների մշակման գործընթացում գործադիր մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների, ձեռներեցների և սպառողների ներկայացուցիչների ներգրավման մեխանիզմների ներդրում.
4) տեղեկատվական և սոցիալ-տնտեսական դասակարգիչների մշակման մեխանիզմների ապահովում` դրանք ներդաշնակեցնելով Եվրամիության դասակարգիչներին:
2. Ինստիտուցիոնալ բարեփոխումները
1) Ստանդարտացման ազգային համակարգի հետագա զարգացման գործընթացում կարևորվում է համակարգի ինստիտուցիոնալ հստակ բարեփոխումները, որոնք կապահովեն միջազգային և եվրոպական գործելակարգի մեխանիզմների ներդրումը.
2) ստեղծել ստանդարտացման տեխնիկական խորհուրդ` իր կանոնադրությամբ և հստակ գործառույթներով, որտեղ իրենց համաձայնությամբ կներգրավվեն պետական կառավարման մարմինների, գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական ինստիտուտների, անհատ ձեռնարկատերերի, հասարակական կազմակերպությունների և սպառողների ներկայացուցիչներ.
3) անցկացնել մոնիթորինգ հանրապետությունում գործող գիտատեխնիկական ինստիտուտների գործունեության ուղղությամբ և դրանց հենքի վրա հնարավոր ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների ստեղծում.
4) մշակել և ներդնել համագործակցության նոր մոդել ստանդարտացման ազգային մարմնի և հանրապետության գիտատեխնիկական ինստիտուտների միջև:
3. Միջազգային և եվրոպական ստանդարտացման համագործակցության կատարելագործումը
Ստանդարտների ազգային ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 35 տեխնիկական հանձնաժողովի և ենթահանձնաժողովների, քաղաքականության մշակման 3 հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային և եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ:
4. Տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործումը
Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ հանրությանը ժամանակին և որակյալ տեղեկատվության ապահովումը հանդիսանում է Ստանդարտների ազգային ինստիտուտի առանցքային գործառույթը: Ստանդարտացման բնագավառի տեղեկատվական ապահովման հետագա զարգացման համար անհրաժեշտ է`
1) ավարտել ստանդարտների ազգային ֆոնդում ընդգրկված ստանդարտացման, չափագիտության և համապատասխանության գնահատման նորմատիվ փաստաթղթերի վերաբերյալ տեղեկատվական միասնական համակարգի ստեղծումը.
2) ներդնել ստանդարտների պլանավորման, մշակման, ընդունման և տարածման տեղեկատվական ժամանակակից մեթոդներ.
3) ներդնել հանրապետությունում գործող ազգային ստանդարտների մատենագիտական նկարագրի տվյալների հիման վրա «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգը.
4) ավարտել հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքները.
5) ներդնել ստանդարտների տվյալների հիմնապաշարից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և ինտերնետի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմները.
6) զարգացնել Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի և ԱՊՀ միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքները (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերին ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն).
7) ակտիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքները.
8) ընդլայնել ստանդարտացման բնագավառի հրատարակչական աշխատանքները (ստանդարտների կատալոգ, եռամսյակային տեղեկատուներ, ուղեցույցներ, տեղեկատվական թերթիկներ և այլն).
9) ավարտել հանրապետությունում արտադրվող ապրանքների գրացուցակավորման համակարգի ստեղծումը:
V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Ստանդարտների ազգային ինստիտուտ փակ բաժնետիրական ընկերությանն ամրագրված ծառայությունները ֆինանսավորվում են համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 01 խմբի 01 դասի «03. «Ստանդարտների մշակման ծառայություններ. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» հոդվածների: Ծրագրի իրականացման համար նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 14.000 հազ. դրամ, որի սահմաններում կապահովվի ծրագրի իրականացումը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 608-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
Ծրագրով նախատեսված աշխատանքների | 2010 թվականի ֆինանսավորման սահմանագումարը (հազ. դրամ) | ||||||||
մշակման ենթակա ստանդարտների անվանումները | ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի մշակման նպատակը | աշխատանքի վերջնական արդյունքը | առաջին եռամսյակ | առաջին կիսամյակ | ինն ամիս | տարի | |||
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | ||
Ազգային ստանդարտների մշակման աշխատանքներ | Մրգային, բանջարեղենային և դրանց վերամշակումից ստացված մթերքներ.Կադմիումի պարունակության որոշում. Մաս 2. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ | ԻՍՕ 6561-2:2005, ԻՍՕ 17239:2004, ԻՍՕ 17240:2004, ԻՍՕ 22855:2008 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. հունիսի 26-ի «Հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 744-Ն որոշմամբ սահմանված հյութ` հյութամթերքին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից հրապարակված հյութերի և հյութամթերքների տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փոխարինելու համար: | ստանդարտների մշակում | ||||||
Մրգային, բանջարեղենային և դրանց վերամշակումից ստացված մթերքներ. Արսենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ` հիդրիդի նախնական ստացումով | |||||||||
Մրգային և բանջարեղենային մթերքներ. Անագի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ | |||||||||
Մրգային և բանջարեղենային մթերքներ. Բենզոական թթվի և սորբինաթթվի խտությունների որոշում. Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ | |||||||||
Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման տեխնոլոգիական գործընթացներ. Տերմիններ և սահմանումներ | Մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման տեխնոլոգիական գործընթացների ոլորտի հասկացությունների տերմիններ և սահմանումներ, որոնք կիրառվում են մրգերի, բանջարեղենի և սնկերի վերամշակման բնագավառում ստանդարտացման աշխատանքներում ընդգրկված և (կամ) այդ աշխատանքների արդյունքներն օգտագործող բոլոր տեսակի փաստաթղթերում, այդ թվում` «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա բոլոր սննդամթերքի արտադրությունում պարտադիր կիրառվող տեխնոլոգիական հրահանգներում և գրականության մեջ: | ստանդարտների մշակում | |||||||
Ջրի որակ. Ամոնիումի որոշում. Թորման և տիտրման մեթոդ | ԻՍՕ 5664:84, ԻՍՕ 5667-14:98, ԻՍՕ 8288:86, ԻՍՕ 5666:99, ԻՍՕ 6333:86, ԻՍՕ 6777:84, ԻՍՕ 7890-3:88, ԻՍՕ 7980:86, ԻՍՕ 6439:90, ԻՍՕ 9965:93, ԻՍՕ 11969:96, ԻՍՕ 19458: 2006 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թ. ապրիլի 30-ի «Շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 491-Ն որոշմամբ սահմանված` շշալցված հանքային ջրերին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով, ինչպես նաև շշալցված հանքային ջրերի տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների ցանկում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փո- խարինելու համար: |
ստանդարտների մշակում | |||||||
Ջրի որակ. Նմուշառում. Մաս 14. Բնական ջրերի նմուշառման ժամանակ որակի ապահովման և օգտագործման ուղեցույց | |||||||||
Ջրի որակ. Կոբալտի, նիկելի, պղնձի, ցինկի, կադմիումի և կապարի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական բոցային մեթոդ | |||||||||
Ջրի որակ. Սնդիկի պարունակության որոշում | |||||||||
Ջրի որակ. Մանգանի պարունակության որոշում. Ֆորմալդօքսիմի օգտագործմամբ սպեկտրաչափական մեթոդ | |||||||||
Ջրի որակ. Նիտրիտների պարունակության որոշում. Մոլեկուլային աբսորբման սպեկտրաչափական մեթոդ | |||||||||
Ջրի որակ. Նիտրատների պարունակության որոշում. Մաս 3. Սուլֆասալիցիլաթթվի օգտագործմամբ սպեկտրաչափական մեթոդ | |||||||||
Ջրի որակ. Կալցիումի և մագնեզիումի որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ | |||||||||
Ջրի որակ. Ֆենոլային թվի որոշում. Թորումից հետո 4-ամինաանտիպիրինի օգտագործմամբ ատոմաաբսորբման մեթոդ | |||||||||
Ջրի որակ. Սելենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ (հիդրիդի եղանակ) | |||||||||
Ջրի որակ. Արսենի պարունակության որոշում. Ատոմաաբսորբման սպեկտրաչափական մեթոդ (հիդրիդի եղանակ) | |||||||||
Ջրի որակ. Նմուշառում մանրէաբանական վերլուծության համար | |||||||||
Ջուր. Քրոմի (VI) և ընդհանուր քրոմի պարունակության որոշման մեթոդներ | ԻՍՕ 9174:1998, ԻՍՕ 11083:1994, ԻՍՕ 18412:2005 միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում | ||||||||
Սերուցք. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | ԻՍՕ 2450:2008, ԻՍՕ 5537:2004, ԻՍՕ 7208:2008, ԻՍՕ 8381:2008, ԻՍՕ 11816-1:2006, ԻՍՕ 13366-1:2008, ԻՍՕ 17837:2008 միջազգային ստանդարտների վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված կաթ, կաթնամթերքին ներկայացվող պահանջների և նորմերի փորձարկման միջազգային մեթոդները ներդնելու նպատակով: Նշված տեխնիկական կանոնակարգում ընդգրկված միջպետական (ԳՕՍՏ) և Ռուսաստանի Դաշնության (ԳՕՍՏ Ռ) ստանդարտները միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներով փոխարինելու համար: | ստանդարտների մշակում | |||||||
Չոր կաթ. Խոնավության պարունակության որոշում | |||||||||
Անարատ կաթ, շիճուկ և կաթնային յուղ. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | |||||||||
Կաթնամթերք` մանկական սննդի. Յուղի պարունակության որոշում. Ծանրաչափական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | |||||||||
Կաթ և կաթնամթերք. Հիմնային ֆոսֆատազի ակտիվության որոշում. Մաս 1. Կաթի և կաթնային ըմպելիքների համար ֆլուորիմետրիկ մեթոդ | |||||||||
Կաթ. Սոմատիկ բջիջների քանակության որոշում. Մաս 1. Մանրադիտական մեթոդ (Ստուգիչ մեթոդ) | |||||||||
Հալած պանրամթերք. Ազոտի պարունակության որոշում և ընդհանուր սպիտակուցի քանակի հաշվում. Կյելդալի մեթոդ | |||||||||
Մակերևութաակտիվ նյութեր. Լուծույթների կամ դիսպերսիաների pH-ի որոշում | ԵՆ 1262:2003 եվրոպական ստանդարտի վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցներ և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշմամբ սահմանված մակերևութաակտիվ նյութերի լուծույթների կամ դիսպերսիաների pH-ի որոշման միջազգային մեթոդը ներդնելու նպատակով: Նշված տեխնիկական կանոնակարգում ընդգրկված միջպետական ԳՕՍՏ Ռ 50550 ստանդարտը միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտով փոխարինելու համար: | ստանդարտի մշակում | |||||||
Սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշում (NDIR մեթոդ) | ԻՍՕ 8454:2007 միջազգային ստանդարտի վերլուծություն և դրանց ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. ապրիլի 28-ի «Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 540-Ն որոշմամբ սահմանված սիգարետի ծխի գազային ֆազում ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման մեթոդը ներդնելու նպատակով: Ծխախոտի ծխում ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշման մեթոդի վերաբերյալ ազգային ստանդարտի մշակումը հետագայում բերելու է ՀՀ օրենսդրությամբ դրա նորմը (հաշվի առնելով միջազգային փորձը) սահմանելու անհրաժեշտությունն այն ներդաշնակեցնելով Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի 2001/37/ԵՍ «Ծխախոտային արտադրանքի արտադրման, ներկայացման և վաճառքի վերաբերյալ անդամ երկրների օրենսդրության մերձեցման մասին» դիրեկտիվի դրույթներին և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2004 թ. հոկտեմբերի 12-ին ընդունված որոշմամբ` ԱՀԿ-ի , «Ծխախոտի դեմ պայքարի մասին» կոնվենցիային միանալու վերաբերյալ) որոշմանը | ստանդարտի մշակում | |||||||
Սննդի ապահովման ծառայություններ. Հանրային սննդի որակի գնահատման զգայորոշական մեթոդ | Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թ. դեկտեմբերի 22-ի «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2313-Ն որոշմամբ սահմանված հանրային սննդին ներկայացվող պահանջների կատարումն ապահովելու նպատակով հանրային սննդի որակի գնահատման զգայորոշական մեթոդի սահմանման ազգային ստանդարտի մշակում | ստանդարտի մշակում | |||||||
Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառարան | Հայաստանի Հանրապետությունում գործող ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27000 շարքի ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27001-2008 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Պահանջներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27002-2008 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման գործնական կանոններ. Պահանջներ», ՀՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 27006-2009 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգու- թյան ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգերի աուդիտ և սերտիֆիկացում իրականացնող մարմիններին ներկայացվող պահանջներ» ստանդարտները համալրելու և ամբողջականացնելու նպատակով ԻՍՕ/ԻԷԿ 27000 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ. Անվտանգության ապահովման մեխանիզմներ. Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր. Վերլուծություն և բառարան» միջազգային ստանդարտին ներդաշնակ ազգային ստանդարտի մշակում` տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կառավարման համակարգեր ներդնելու նպատակով: |
ստանդարտների մշակում | |||||||
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գրաֆիկական փաստաթղթերում մակագրությունների, տեխնիկական պահանջների և աղյուսակների նշման կանոններ | 2005-2009 թթ.-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27 կազմակերպություն իրականացնում է արտադրանքների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում, այդ թվում` 10 ռազմական արդյունաբերության արտադրանք: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի հայերենով: Ներկա համակարգչային տեխնիկայի հնարավորությունից ելնելով` կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը հիմնականում իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որոնց ձևակերպմանը ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ազգային ստանդարտներով: | ստանդարտների մշակում | |||||||
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Պատկերներ` տեսքեր, կտրվածքներ, հատույթներ | |||||||||
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Չափերի և սահմանային շեղումների նշում | |||||||||
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գծագրերում մակերևույթների ձևի և դիրքի թույլտվածքների նշում | 2005-2009 թթ.-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում շուրջ 27 կազմակերպություն իրականացնում է արտադրանքների կոնստրուկտորական փաստաթղթերի մշակում, այդ թվում` 10 ռազմական արդյունաբերության արտադրանք: «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը պետք է իրականացվի հայերենով: Ներկա համակարգչային տեխնիկայի հնարավորությունից ելնելով` կոնստրուկտորական փաստաթղթերի մշակումը հիմնականում իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, որոնց ձևակերպմանը ներկայացվող պահանջներն անհրաժեշտ է սահմանել կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի ազգային ստանդարտներով: | ստանդարտների մշակում | |||||||
Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Սխեմաներ. Տեսակներ և տիպեր. Կատարման ընդհանուր պահանջներ | |||||||||
Բեռների մակնշում | Տեխնիկական կանոնակարգերի, ազգային ստանդարտների, տեխնիկական պայմանների տեքստերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում փոխադրվող բեռների վրա վարվելակարգային (manipulation) նշանների և դրանց անվանումների, ինչպես նաև հիմնական (բեռնաստացի, նշանակման կետի և այլն), լրացուցիչ և տեղեկատվական մակագրությունները մականշվածքների` հայերենով, իսկ արտահանման դեպքում` այլ լեզուներով սահմանելու նպատակով ազգային ստանդարտի մշակում | ||||||||
«Օպերատիվ և հատուկ ծառայությունների ավտոմոբիլներ, ավտոբուսներ և մոտոցիկլետներ. Գունագծապատկերներ, ճանաչման նշաններ, մակագրություններ, լուսային և ձայնային հատուկ ազդանշաններ. Ընդհանուր պահանջներ» ՀՍՏ 185-2006 ազգային ստանդարտի փոփոխություններ և լրացումներ | Օպերատիվ և հատուկ ծառայությունների տրանսպորտային միջոցների արտաքին մակերևույթների գունագծապատկերներին և դրա տարրերին, ինչպես նաև լուսային և ձայնային հատուկ ազդանշաններին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտի փոփոխությունների և լրացումների մշակում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության առաջարկության հիման վրա | ||||||||
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 1. Հասկացություններ և բաղկացուցիչ մասերի նկարագրություն | «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2009 թվականի հուլիսի 14-ի նիստի N 43 արձանագրության` օրակարգի 5-րդ կետի «բ» հարցի քննարկման արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԻՍՕ 12543-1:98, ԻՍՕ 12543-2:2004, ԻՍՕ 12543-3:98, ԻՍՕ 12543-4:98, ԻՍՕ 12543-5:98, ԻՍՕ 12543-6:98, ԵՆ 572-1:2004, ԵՆ 572-2:2004, ԵՆ 572-3:2004 շինարարական ապակիների վրա տարածվող միջազգային և եվրոպական ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա ազգային ստանդարտների մշակում | ստանդարտների մշակում | |||||||
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 2. Բազմաշերտ անվտանգ ապակիներ | |||||||||
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 3. Բազմաշերտ ապակի | |||||||||
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 4. Կայունության որոշման մեթոդներ | |||||||||
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 5. Չափերը և եզրերի մշակումը | |||||||||
Շինարարական ապակիներ. Բազմաշերտ ապակիներ և բազմաշերտ անվտանգ ապակիներ. Մաս 6. Արտաքին տեսքը | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 1. Հասկացություններ և ընդհանուր ֆիզիկական և մեխանիկական հատկություններ | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 2. Ողորկած թերթապակի | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 3. Հղկած ամրանավորած ապակի | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 4. Ձգած թերթապակի | «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի 2009 թվականի հուլիսի 14-ի նիստի N 43 արձանագրության` օրակարգի 5-րդ կետի «բ» հարցի քննարկման արդյունքում ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա ԵՆ 572-4:2004, ԵՆ 572-5:2004, ԵՆ 572-6:2004, ԵՆ 572-7:2004, ԵՆ 572-8:2004, ԵՆ 12150-1:2000, ԵՆ 13024-1:2002, ԵՆ 14321-1:2005 շինարարական ապակիների վրա տարածվող եվրոպական ստանդարտների վերլուծության արդյունքների հիման վրա ազգային ստանդարտների մշակում | ստանդարտների մշակում | |||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 5. Զարդանախշած ապակի | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 6. Ամրանավորած զարդանախշած ապակի | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 7. Ամրանավորած կամ չամրանավորած շվելերային ապակի | |||||||||
Շինարարական ապակիներ. Նատրիումկալցիումսիլիկատային ապակե հիմնական արտադրատեսակներ. Մաս 8. Մատակարարման և կտրման վերջնական չափեր | |||||||||
Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված նատրիումկալցիումսիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ | |||||||||
Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված բորսիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացություններ և նկարագրություններ | |||||||||
Շինարարական ապակիներ. Ջերմությամբ մխված հողալկալիական սիլիկատային անվտանգ ապակի. Մաս 1. Հասկացությունները և նկարագրությունները | |||||||||
Աշխատանքների ծավալը | 1. («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաստաթղթերի փաթեթ) | X | X | X | |||||
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
X |
X | X | X | |||||
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
X |
0.0 | 3000 | 5000 | 5465 | ||||
Միջպետական և միջազգային ստանդարտացման աշխատանքներ | 1. Միջազգային, եվրոպական ու միջպետական և ստանդարտացման աշխատանքների կազմակերպում 1.1. Միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն |
Ստանդարտ-ների նախագիծ | |||||||
1.2. Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն | քվեարկության թերթիկներ | ||||||||
1.3. ԱՊՀ երկրների ստանդարտացման միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) և Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) աշխատանքների կազմակերպում | ԱՊՀ ստան-դարտացման միջպետական խորհրդի որո-շում, ԻՍՕ և ՍԵՆ վեհաժողով | ||||||||
Աշխատանքների ծավալը | 1. («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաս-տաթղթերի փաթեթ) | X | X | X | |||||
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
X |
X | X | X | |||||
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
X |
0.0 | 1500 | 4000 | 5945 | ||||
Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ | 1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում 1.1. Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում 1.2. Ընդունված ազգային ստանդարտների գրանցում 1.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում |
ստանդարտ-ների ազգային ֆոնդի ստեղծում | |||||||
2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում 2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների տեղեկատվական սպասարկում 2.2. «Ստանդարտ» տեղեկատվական-որոնման ավտոմատացման համակարգի ներդրում 2.3. Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում 2.4. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում 2.5. Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում |
տեղեկատվական սպասարկում | ||||||||
Աշխատանքների ծավալը | 1. («Աշխատանքի վերջնական արդյունքը» սյունակում նշված փաս-տաթղթերի փաթեթ) | X | X | X | |||||
Միավորի արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
X |
X | X | X | |||||
Ընդհանուր արժեքը` ներառյալ ԱԱՀ-ն (հազ. դրամ) |
X |
0.0 | 1000 | 2500 | 2590 | ||||
Գնման ենթակա նյութերի անվանումները | ֆինանսավորման ծավալը | ||||||||
առաջին եռամսյակ | առաջին կիսամյակ | ինն ամիս | տարի | ||||||
Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն) | 0.0 | 5500.0 | 11500.0 | 14000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|