Գլխավոր տեղեկություն
Номер
N 308-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.04.2010-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2010.04.07/14(748) Հոդ.379
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.03.2010
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
30.03.2010
Дата вступления в силу
08.04.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մարտի 2010 թվականի N 308-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի N 1522-Ն որոշման 22-րդ կետի 2-րդ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 04 բաժնի 03 խմբի 06 դասի «01. Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան


2010 թ. մարտի 30
 Երևան

 

 

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի

մարտի 25-ի N 308-Ն որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՈՐ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ (ԷՆԵՐԳԱԲԼՈԿՆԵՐԻ) ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՄԱՆ

 

1. «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրերի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում» ծրագրի նկարագրությունը և նպատակը

Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման կառավարող ընկերության համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Ուորլիպարսոնս» ընկերությունը, որի հետ «Պետական գնումների գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը 2009 թվականի մայիսի 29-ին ստորագրել է համապատասխան ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր: Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի մայիսի 29-ին N 22 նիստի արձանագրային որոշման 40-րդ կետով հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրերի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնման N ԾՁԲ-09/22 պայմանագրին: Պայմանագրի առաջին և երկրորդ փուլերի աշխատանքների արժեքը կազմում է 500,0 հազ. ԱՄՆ-ի դոլար: Նշված պայմանագրով 2009 թվականի համար նախատեսված աշխատանքների արժեքը կազմում է 404,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ: Այդ աշխատանքները կատարելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 789-Ն որոշմամբ հատկացրել է համապատասխան գումար: Համաձայն պայմանագրի` կառավարող ընկերությունն աշխատանքի առաջին փուլում կմշակի «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթուղթը, իսկ երկրորդ փուլում` «Ռազմավարական ներդրողների ընտրություն» մրցութային փաթեթը: Աշխատանքի առաջին և երկրորդ փուլերի տևողությունը 12 ամիս է:

2. «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրերի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում» ծրագրից ակնկալվող արդյունքները

Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման արդյունքում կմշակվեն «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթուղթը և «Ռազմավարական ներդրողների ընտրություն» մրցութային փաթեթը: Այդ փաստաթղթերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունը կարող է հայտարարել Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման համար ռազմավարական ներդրողների ընտրության մրցույթ:

3. 2009 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում» ծրագրի կատարման մասին

«Ուորլիպարսոնս» կառավարող ընկերությունը 2009 թվականին մշակել է «Բանկի համար ընդունելի տեխնիկատնտեսական հիմնավորում» փաստաթղթի առանձին բաժիններ:

Հիմք ընդունելով «Ուորլիպարսոնս» կառավարող ընկերության կողմից կատարված վերլուծության արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1458-Ն որոշմամբ հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորային կղզյակը Ռուսաստանի Դաշնության ջրաջրային էներգետիկական (ԱԷԿ-92) ռեակտորային տեղակայանքով կահավորելուն: Ռեակտորային այդ տեղակայանքի հզորությունը 1060 ՄՎտ է, շահագործման ժամկետը` 60 տարի, և այն ստացել է անվտանգության եվրոպական սերտիֆիկատ:

4. «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում» ծրագրի ֆինանuական ապահովումը

NN
ը/կ

Բնագավառը

Աշխատանքի սկիզբը

Աշխատանքի անվանումը

2010 թ. ֆինանսավորումը(հազ. դրամ)

1.

Միջուկային էներգետիկա

01.01.2010 թ.

Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի (էներգաբլոկների) շինարարության ծրագրի իրականացման նպատակով կառավարման ծառայությունների պետական գնում

35923,2

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան